Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զարգացման և ձիերի գլխաքանակի ավե– լացման վրա՝ նպատակ ունենալով ձիերն օգտագործել գյուղատնտ․ աշխատանքնե– րում։ Տեղական ձիերի գլխաքանակը բա– րելավելու համար 1922-ին կազմակերպ– վում է Սովետական Հայաստանի հող– ժողկոմատի պետ․, իսկ 1960-ական թթ․ վերջերից Սևանի շրջ․ Դղմաշենի ձիաբու– ծարանները։ Սակայն հետագայում, հատ– կապես գյուղատնտ․ տեխնիկայի և ավ– տոմոբիլային տրանսպորտի զարգացման հետ կապված, ձիաբուծության նշանակու– թյունը նվազում է։ ճագարաբուծություն։ Հայկական ՍՍՀ–ում անասնապահության լրացուցիչ ճյուղ է։ ճագարներ բուծում են կոլեկտիվ և պետ․ տնտեսությունների ֆերմաներում (Աշտարակի, Գուգարքի, Ստեփանավանի, Շամշադինի շրջաններում) և օժանղակ տնտեսություններում։ Բուծվող ցեղերից են․ սովետական մառղերը (ստեղծել է Մ․ Բագրատյանը՝ Հայաստանում), նորզե– լանղ․ սպիտակը և կալիֆոոնիականը։ Պլանային ցեղերի համար ստեղծվել են վերարտադրման ֆերմաներ, կիրառվում է մաքրացեղ և արդ․ տրամախաչման բուծ– ման եղանակները։ Մեղվաբուծություն։ ճյուղը Հայաստա– նում հայտնի է եղել հնագույն ժամա– նակներից։ Դրա ձևավորմանը նպաստել են Հայկ․ լեռնաշխարհի բնակլիմ․ պայ– մանները (ուղղաձիգ գոտիականություն, արևային օրերի երկարատևություն, մեղ– րատու բույսերի բազմազանություն ևն) և հնագույն ժամանակներից դաշտավայ– րային, ցածրադիր տաք շրջաններում և բարձրլեռնային գոտում հայկ․ դեղին ու լեռնային գորշ մեղուների ցեղերի ու դը– րանց խառնացեղերի առկայությունը։ Չը– նԱւյած մեղվաբուծությունը տարբեր ժա– մանակներում (հատկապես Բագրատու– նիների օրոք և Կիլիկյան հայկ․ թագավո– րության շրջանում) ունեցել է զարգացման որոշակի մակարդակ, բայց այնուամենայ– նիվ մեղվաբուծ․ խոշոր տնտեսություններ չեն եղել։ Այն ունեցել է օժանդակ նշանա– կություն և գյուղացիական տնտեսություն– ներում մեղվաընտանիքների առավելա– գույն քանակը 100-ից չի անցել։ ՀՍՍՀ ներկայիս տարածքում 1904-ին պահվող մեղվաընտանիքների թիվն եղել է 18 հզ․, 1912-ին՝ 25 հզ․, 1918–20-ին՝ 15–16 հզ․։ Սովետական կարգերի հաստատումից հետո միջոցառումներ մշակվեցին մեղվա– բուծության հետագա զարգացման հա– մար։ 1931-ին Երևանում կազմակերպվեց Անդրկովկասյան (1933-ից կոչվել է Հայկ․) մեղվաբուծ․ զոնալ կայանը, որը 1937-ին միավորվեց ՀՍՍՀ անասնապահ, փորձա– կայանի հետ։ 1944-ին կազմակերպված Անասնապահության ԴՀԻ–ում հիմնվեց մեղվաբուծության բաժին, որի բազայի վրա 1958-ին ստեղծվեց մեղվաբուծ․ փոր– ձակայան։ Մեղվաբուծության հետագա զարգացման նպատակով 1958-ի օգոստո– սի 27-ին ՀՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց Մեղրու շրջանում կազ– մակերպել մեղվատոհմաբուծարան (հայկ․ դեղին մեղվի ցեղի մայրեր բուծելու հա– մար), ինչպես նաև հայկ․ դեղին (Մեղ– րիում) և գորշ (Շամշադինում) մեղուների արգելանոցներ։ 1970-ին մեղվաբուծ․ սո– վետական տնտեսություն ստեղծվեց Ագիզ– բեկովի շրջանում։ 1973–74-ին Նաիրիի շրջանում կազմակերպվեց պետ․ մեղվա– մայրատոհմաբուծարան, 1981-ին՝ մեղ– վաինկուբատորային միջկոլտնտեսային 5 ձեռնարկություն (Կալինինոյում, Ղա– վւանում, Շահումյանում, Ապարանում, Ախուրյանում), 1982-ին՝ մեղվաբուծ․ սո– վետական մեկական տնտեսություն Գո– րիսի և Աշտարակի շրջաններում։ 1985-ին ՀՍՍՀ–ում մեղվաընտանիքների թիվը կազ– մում էր 175 հզ․ (1920-ի համեմատությամբ այն աճեց շուրջ 12 անգամ), արտադրվել է 20 տ մեղրամոմ, մեկ մեղվաընտանիքից ստացվել՝ 5–7 կգ ապրանքային մեղր, բնակչության 1000 շնչին բաժին ընկնող մեղվաընտանիքների քանակով ՀՍՍՀ աշ– խարհում առաջիններից է (1985)։ Գազանաբուծություն։ Անասնապահու– թյան նոր ճյուղերից է (ՀՍՍՀ–ում սկսել է զարգանալ 1940-ական թթ․)։ Գազանա– բուծությամբ զբաղվում են մասնագիտաց– ված տնտեսությունները և մասնակիորեն՝ սիրողները։ ՀՍՍՀ–ում բուծում են սև արծաթափայլ աղվես, կզաքիս, ճագար (Գուգարքի գազանաբուծ․ սովետական տնտեսությունում) և կուղբ (էջմիածնի կուղբաբուծ։ տնտեսությունում)։ 1985-ին ՀՍՍՀ–ում բուծվել է 6,5 հզ․ սև արծա– թափայլ աղվես, 18,2 հզ․ կզաքիս, 9,8 հզ․ ճագար, 37 հզ․ կուղբ։ Կ երար տադր ություն Կերարտադրությունը Հայկական ՍՍՀ պայմաններում գյուղատնտ․ արտադրու– թյան կարևորագույն խնդիրներից է։ Կե– րային բազայի ստեղծման գործում կարե– վոր նշանակություն ունեն բազմամյա և միամյա խոտաբույսերը, հատիկակերա– յին և հատիկաընդեղեն, սիլոսային, բոս– տանային կերաբույսերը և արմատա– պտղավորները (դաշտային կ և - րարտադրություն) և արոտավայ– րերն ու խոտհարքները (ա ր ո տ ա մ ա ր– գագետնային կերարտա– դ ր ու թ յ ու ն)։ ՀՍՍՀ ներկայիս տա– րածքում մինչև սովետական կարգերի հաստատումը կերարտադրությունը թույլ էր զարգացած, իսկ ցանովի խոտաբույ– սերի ոչ մեծ տարածություններից ստաց– ված կերերը զգալի տեղ չէին գրավում գյուղաց․ տնտեսությունների կերերի հաշ– վեկշռում (կենդանիներին կերակրում էին դարմանով, բնական խոտհարքներից ստացած խոտով են)։ Հայաստանում կե– րարտադրությունը զարգացավ 1930-ական թթ․ վերջերից, երբ սկսեցին լայնորեն կի– Շենիկի վիտամինային խոտալյուրի գործա– րանը (Բւսղրամյանի շրշան) Ալպյան մարգագետին Ապարանի շրջանում րառել խոտադաշտային ցանքաշրջանա– ռությունը։ 1928–37-ին կերային բույսե– րի տարածությունը 4,4 հզ․ Лш-ից հասավ 21,2 հզ․ հա, 1940-ին՝ 37,7 հզ․ հւս, իսկ 1950-ից, բազւքամյա խոտաբույսերի սերմերի արտադրության ընդլայնման շը– նորհիվ, դրանց ցանքատարածություններն ավելի ընդարձակվեցին։ ՀՍՍՀ–ում մշակ– վում է առվույտ, կորնգան, երեքնուկ, եգիպտացորեն, արևածաղիկ, շաբդար, ոլոռ, վիկ, գարի, վարսակ, տարեկան, հլածուկ, ճակնդեղ, գոնգեղ, գետնատանձ, սորգո, սուդանի խոտ, կերի դդում, կերի կաղամբ ևն։ Դաշտային կերարտադրու– թյունում օգտագործվող ցանքատարածու– թյունները ՀՍՍՀ–ում 1980-ին եղել են 228,7 հզ․ հա, 1984-ին՝ 256,0 հզ․ հա, 1985-ին՝ 265,5 հզ․ հա։ Ջրովի վարելա– հողերը 1980-ին կազմել են 84,6 հզ․ հա, 1985-ին՝ 92,3 հզ․ հա։ Գյուղատնտ․ հան– դակների տարածությունը 1,4 մլն հա է, որից վարելահողեր՝ 0,5 մլն հա, խոտ– հարքներ՝ 0,1 մլն հա, արոտավայրեր 0,7 մլն հա (1984)։ ՀՍՍՀ–ում խոտհարք– ներից և արոտավայրերից տարեկան ըս– տացվում է բոլոր կերերի մոտ 1/2-ը։ ՀՍՍՀ–ում կոպիտ և հյութալի կերերի ար– տադրության ընդհանուր ծաւիսլն ավելաց– նելու ու կերերի որակը բարելավելու հա– մար կատարվում է ճյուղի ինտենսիվա– ցում և կիրառվում են համալիր միջոցա– ռումներ։ Կերային կայուն բազայի ստեղծման համար անհրաժեշտ է կիրառել ճիշտ ագ– րոտեխնիկա՝ ցանքի կատարումը լավա– գույն ժամկետներում, հանքային և օրգ․ պարարտանյութերի կիրառում, պայքար մոլախոտերի, հիվանդությունների և վնա– սատուների դեմ, ոռոգում, մասնագիտաց– ված կերային ցանքաշրջանառության կի– րառում, անկորուստ բերքահավաք և բեր– քի պահպանում։ Կարևոր է կերաբույսերի մշակությունը ջրովի հողերում, իսկ ին– տենսիվ կերւսրտադրության համակար– գում մեծ նշանակություն ունեն միջանկյալ ցանքերը (օգտագործում են ցանքաշրջա– նառության դաշտերի մեջ ընկած ժամա– նակաշրջանը և ստանում լրացուցիչ բերք)։ Միջանկյալ ցանքերի համար օգտագոր– ծում են շաբդարը, հլածուկը, վիկը, տա– րեկանը, գարին և դրանց խառնուրդները, որոնք ցանվում են աշնանը, հաջորդ տար– վա գարնանը ստացվում է կանաչ կեր՝ 250–400 ց!հա, և հողն ազատում ցանքա– շրջանառության հիմնական կուլտուրանե– րի ցանքի համար, ապահովելով մեկ տա– րում 2 բերքի ստացումը։ Կերարտադրու– թյան արդյունավետ միջոցառումներից են