Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մխչյանի ջրհան կայանի երկրորդ աստիճանի մեքենայական սրահը Նոյեմբերյանի բազմաստիճան ջրհան կայանի առաջին աստիճանի մեքենայական սրահը մը), 1930-ին՝ Հոկտեմբեր յանի (24 հզ․ հա), 1940-ին՝ Արտաշատի (մոտ 20 հզ․ հա), 1940-ին՝ Նալբանդի (2,5 հզ․ հա) ջրանցքները։ Նույն ժամանակաշրջանում շահագործման հանձնվեցին Այղր լճի էլեկտր, ջրհան կայանը, Երևանի–1 հէկը» վերակառուցվեց Մամրեի (այժմ՝ Շահում– յանի) ջրանցքը ևն։ 1940-ին գործող ոռոգման համակարգե– րի շնորհիվ ստեղծվեցին մոտ 24 հզ․ հա այգիներ և* ցանքատարածություններ։ Հետպատերազմյան և հետագա տարի– ներին շահագործման հանձնվեցին Նոր– քի (1943), Ստորին Հրազդանի (1949), Արզնի–Շամիրամի (1957), Թալինի (1957), Կոտայքի (1958), Որոտանի (1970) ն այլ ջրանցքներ, 1965–83-ին՝ Մանթաշի, Կառնուտի, Վարդաքարի, Սառնաղբյուրի, Ախուրյանի, Սևաբերդի, Հալւսվարի, Հա– խումի, Արփա լճի, Ապարանի, Կեչուտի, Ոռոգվող հողատարածությունը բոլոր կատեգորիայի թյ ուններում (հզ․ հա) տնտես ու– 1913 1919 1940 1960 1970 1980 1985 Բոլոր կատեգորիայի տնտեսու– թյուններում այդ թվում՝ կոլտնտեսություններում և պետ․ այլ տնտեսություններում 97,0 60,4 180,0 242,1 236,7 265,9 252,3 291․1 274․2 311,1 298,5 Զողազի և այլ ջրամբարներ, Մխչյանի, Արևշատի, Նոյեմբերյանի, Գետափ– Աղավնաձորի և այլ ջրհան կայաններ։ Սևանա լճի ջրերի մակարդակը պահ– պանելու համար 1981-ին շահագործման հանձնվեց Արփա–Սևան ջրատարը, որն ապահովելու է Արփա գետի ջրերի (տարե– կան մոտ 250 մլն il3) տեղափոխումը Սևա– նա լիճ։ 9-րդ հնգամյակից սկսած ծավա– լուն աշխատանքներ են կատարվել Արա– րատյան դաշտում կոլեկտորական և ջրա– հավաք խողովակների ցանց ստեղծելու ուղղությամբ, որով հնարավոր դարձավ իրագործելու ճահիճների չորացման, ստորգետնյա ջրերի մակարդակի իջեց– ման, ոռոգվող հողերի բարելավման աշ– խատանքները։ Ստեղծվեցին նաև արտեզ– յան ու գրունտային ջրերի օգտագործ– ման համար խոր հորատանցքեր (Հոկ– տեմբերյանի, էջմիածնի, Արտաշատի և այլ շրջաններում)։ Սկսած 1960-ական թթ․ բարելավվում են Արարատյան հար– թավայրի աղուտ–ալկալի հողերը։ 1985-ին բարելավվել և արտադրությանն է հ անձ– նը վել շուրջ 3,8 հզ․ հա հողատարածու– թյուն։ Այդ նպատակով կիրառվում է ՀՍՍՀ հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ–ում մշակված մեթոդը, որի հիմքում ընկած է քիմ․ և լեռնահանքային արդյունաբերու– թյան ծծմբական թթու և երկաթի ար– ջասպ պարունակող թափոնների օգտա– գործումը։ ՀՍՍՀ–ում ջրատնտ․ և մելիորատիվ աշ– խատանքներն ավելի ծավալուն բնույթ ստացան ՍՄԿԿ ԿԿ և ՍՍՀՄ Մինիստրնե– րի խորհրդի 1977-ի «ՀՍՍՀ–ում ոռոգվող երկրագործության արդյունավետության բարձրացման և հետագա զարգացման մի– ջոցառումների մասին» և 1978-ի «Սևանա լճի բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման և պահպանման միջոցա– ռումների մասին» որոշումներից հետո։ Արհեստական անձրևացում իրացված աղուտ– ներում (էջմիածնի շրջան) ՀՍՍՀ–ում մելիորատիվ ջրատնտ․ աշ– խատանքներն իրագործում են ՀՍՍՀ մե– լիորացիայի և ջրային տնտեսության մի– նիստրության ոռոգման (6), ոռոգման ու ջրարբիացման շրջանային (30) և միջ– շրջանային (1), ջրհան կայանների (7), Սևան–Հրազդան համակարգի ջրամբար– ների և Արփա–Սևան թունելի (1) ու Արա– րատյան հարթավայրի հողերի չորացման (1) համակարգերի շահագործման վար– չությունները։ Մելիորացիայի գիտ․ ու նախագծային աշխատանքները մշակվում են համապատասխանաբար ՀՍՍՀ ջրա– յին պրոբլեմների և հիդրոտեխնիկայի ԳՀԻ–ում և «Հայպետջրնախագիծ» ինստ–ում։ Մելիորատիվ շինարարությունն իրականացնում են «Գլխհայջրշին» վար– չությունը և ՀՍՍՀ մելիորացիայի և ջրա– յին տնտեսության մինիստրության շար– ժական մեքենայացված շարասյունը։ Ռ․ Շահոյան, Գ․ Աղախանյան Քարտեզը տես 257-րդ էջից առաջ՝ ներդիրում, պատկերազարդումը՝ 192– 193-րդ էջերի միջև և 304–305-րդ էջերի միջև, աղյուսակներ XIII–XIV, ներդիրնե– րում։

ՇԻՆԱՐԱՐ ՈԻԹՅՈԻՆ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ Շինարարության զարգացումը Հայաստա– նում։ Հայկ․ լեռնաշխարհի բնակիչները մ․ թ․ ա․ V–II հազարամյակների ընթացքում քարե և բրոնզե գործիքներով մշակել ու որ– պես շինանյութ են օգտագործել քարը, կավը, փայտը, եղեգնը, ծղոտը։ Այդ ժամանակաշրջա– նում կառուցվել են փայտե և քարե միաթռիչք, ելուստավոր հեծանային (կացարանների, գե– րեզմանների, դամբարանների, գաղտնուղի– ների, կամուրջների), եռաթռիչք ելուստավոր (Լճաշեն) և ելուստավոր կեղծ թաղով ու գըմ– բեթարդով (Օշական) ծածկեր, սյունասրահ (Լճաշեն), հացահատիկի կարասաձև հորեր՝ քարե ծածկով (Շենգավիթ)։ Կառուցվել են ոռոգման համակարգեր՝ Արագածոտնի ար– հեստական լճերն ու առուները, Քասաղ գե– տի պատվարները Ասէ՜․ Մ․ թ․ ա․ IX–VI դդ․ կատարվել են հսկայա– ծավալ շին․ աշխատանքներ, կառուցվել են բնակատեղիներ, բերդեր, քաղաքներ (Տուշ– պա, Թեյշեբաինի, էրեբունի են), տաճար– ներ, պահեստներ, ոռոգման համակարգեր։ Մ․ թ․ ա․ VI–III դդ․ կառուցվել են Արկաթիա– կերտ, Արշամաշատ, Երվանդաշատ քաղաք– ները։ Միացյալ հզոր հայկ․ պետության ստեղ– ծումը մ․ թ․ ա․ II դ․ նպաստել է հին քաղաքնե– րի վերականգնմանը (Տուշպա–Վան, Արգիշ– ւոիխինիլի–Արմավիր) և նորերի ստեղծմանը։ Հայաստանում, հավանաբար, առաջին ան– գամ մ․ թ․ ա․ II դ․ կրաշաղախն օգտագործվել է Գառնիի պարիսպներում, որպես լիցք։ Այն օգտագործվել է նաև Գառնիի հեթանոսական տաճարը (մ․ թ․ I դ․) կառուցելիս։ Կրաշաղախ– ների լայն օգտագործում, կամարի սկըզ– բունքով կառուցվածքների ներդրումն ու կա– տարելագործումը հնարավորություն են տվել IV–VII դդ․ ստեղծել բազմազան հորինվածք ունեցող կառուցվածքներ՝ միանավ և եռանավ բազիլիկներ [Թանահատ (V դ․), Քասաղ (IV դ․), Երերույք (V դ․)], գմբեթավոր դահլիճ– ներ [Զովունի (V–VI դդ․), Պտղնի (VI դ․), Արուճ (VII դ․)], գմբեթավոր բազիլիկներ [Տեկոր (V դ․), Օձուն (VI դ․), Թալին (VII դ․)], կենտրոնագմբեթ քառախորան և քառամույթ [էջմիածնի Մայր տաճար (V դ․)], փոքր խա– չաձև [ Լմբատավանք (V դ․), Կարմրավոր (VII դ․)], բազմախորան [Զորավոր (VII դ․), Իրինդ (VII դ․)], քառախորան [Մաս տարա (VI դ․)], քառախորան, չորս անկյունային սենյակներով [Ավան (VI դ․), Հռիփսիմե (VII դ․)], եռայարուս [Զվարթնոց (VII դ․)] տիպի կառուցվածքներ։ Վաղ միջնադարից մինչև մեր օրերը պատերը շարվում են «մի– դիս* եղանակով։ Արաբ, արշավանքներից հետո, IX դ․ վերա– կառուցվել են հին քաղաքները և հիմնվել