շարունակում է արագ տեմպերով զարգա–
նալ։ 1984-ի վերջերին, 1940-ի համեմա–
տությամբ, ՀՍՍՀ կապի ձեռնարկություն–
ների թիվն ավելացել է շուրջ 3,5 անգամ՝
242-ից հասել 850-ի։ Հանրապետության
կապի ձեռնարկություններում տեղակայ–
ված են ժամանակակից մեքենաներ U
սարքավորումներ։ 1984-ին ՀՍՍՀ բնակ–
չության Ա հիմնարկ–ձեռնարկությունների
համար առաքվել են 57,85 մլն նամակ,
369 մլն թերթ և ամսագիր, 2,8 մլն ծանրոց,
5,8 մլն դրամական փոխադրում։
1921– 84-ին խոշոր կապիտալ ներդրում–
ների (համադրելի գներով 385 մլն ռ․)
շնորհիվ կապի տնտեսությունը զարգա–
ցավ բուռն թափով, կատարելագործվեցին
տեխ․ միջոցները, քաղաքներում Ա ՀՍՍՀ
բոլոր շրջկենտրոններում կառուցվեցին
կապի բաժանմունքներ, հեռախոսային և լարային ռադիոհաղորդումների ցանցեր,
միջքաղաքային ավտոմատ և կիսաավտո–
մատ կայաններ, Երևան–Թբիլիսի կա–
բելային գիծը ևն։ 1977-ին շահագործման
հանձնվեց երկիր–արբանյակ–երկիր տիե–
զերական կապի «Օրբիտա» համակարգը,
որի օգնությամբ Երևանում վերահաղորդ–
վում է կենտրոնական հեռուստատեսու–
թյան ծրագրերից մեկը ևս։ Բարձրորակ
և օպերատիվ հաղորդումներ իրականաց–
նելու նպատակով ՍՍՀՄ–ում ստեղծվում
է կապի միասնական ավտոմատացված
համակարգ՝ ԿՄԱՀ (EACC)։ ՍՍՀՄ տնտ․
ու սոցիալ․ զարգացման 1986–90 թթ․ և
մինչև 2000 թ․ ընկած ժամանակաշրջանի
հիմնական ուղղություններում նախանըշ–
ված են կապի ծառայությունների և ին–
ֆորմացիայի տեխ․ միջոցների զարգւսցու–
մըն արագացնելու խնդիրները։ ՀՍՍՀ
բնակչության մեծամասնությունն ընդու–
նելու է հեռուստատեսային հաղորդում–
ների տեղական 2 և կենտրոնական 2 ծրա–
գիր, այդ թվում նաև գունավոր հաղոր–
դումներ։
ՀՄՍՀ–ում կապի բոլոր միջոցների զար–
գացման գիտ․ հարցերը մշակում է Կապի
կենտրոնական ԳՀԻ–ի, «Գլխկապնախա–
գիծ» պետական համամիութենական նա–
խագծային ինստ–ի Երևանի բաժանմունք–
ները։
Ռադիոկապ։ Առաջին ռադիոհաղորդիչ–
ները (ինքնաշեն) Հայաստանում ի հայտ
եկան 1922-ին։ 1925-ի փետրվ․ 23-ին,
ՀԿ(բ)Կ ԿԿ որոշմամբ, Երևանում ստեղծ–
վեց լայնահաղորդ ռադիոկայան։ 1927-ին
գործում էր 65 ռադիոընդունիչ (21-ը՝
քաղաքներում)։
1929-ին շահագործման հանձնվեց
Աթարբեկյանի անվ․ «ՌՎ–21» ռադիոկա–
յանը, որի շնորհիվ լսելի դարձան Թբի–
լիսիից, Բաքվից տրվող հաղորդումները։
1935-ին ՀԱԱՀ–ում գործում էին 570 ռա–
դիոընդունիչ (106-ը՝ գյուղերում), կար 41
ռադիոհանգույց, 19 հզ․ ռադիոկետ
(4395-ը՝ գյուղերում)։ Ռադիոհաղորդում–
ների տևողությունը եղել է․ 1927-ին՝ տա–
րեկան 300 Ժ, 1939-ին՝ 4100 Ժ, 1986-ին՝
13694 ծ։
Հեռուստատեսություն։ Սովետական
Հայաստանում կանոնավոր հաղորդում–
ներն սկսվել են 1957-ի փետրվ․ 10-ին։
1957-ին հանրապետությունում կար ըն–
դամենը 250 հեռուստացույց, իսկ հաղոր–
դումներն ընդունում էին Երևանն ու նը–
րան հարող բնակավայրերը՝ 60 կմ
տրամագծով։ Մինչև 1964-ը հանրապետու–
թյունում հեռուստատեսությունը միածրա–
գիր էր։ 1965-ի մարտից ՀՍՍՀ աշխա–
տավորները հնարավորություն ստա–
ցան դիտելու նաև Կենտրոնական հեռուս–
տատեսության 1-ին ծրագիրը։ 1971-ի ապ–
րիլի 28-ին առաջին հաղորդումը տրվեց
հեռուստատեսության նոր կենտրոնից
(ունի Անդրկովկասի ամենամեծ հեռուս–
տատեսային ստուդիան՝ 600 մձ մակերե–
սով, ինչպես նաև 3 հաղորդավարական
ստուդիաներ), իսկ մայիսի 1-ին հայկ․
հեռուստատեսությունը տվեց առաջին գու–
նավոր հաղորդումը։ 1972-ին շարք մտավ
Երևան–Ռուսթավի նոր հզոր ռադիո–
ռելեային գիծը, որի շնորհիվ հնարավորու–
թյուն ստեղծվեց Երևանից հաղորդումներ
տալ Կենտրոնական հեռուստատեսու–
թյան համար։ 1973-ի ապրիլին Երևանի
հեռուստատեսային կայանը սկսեց Մոսկ–
վայից վերահաղորդել գունավոր հեռուս–
տատեսության ծրագիրը, իսկ նույն թվա–
կանի սեպտեմբերի 1-ից սկսեց գործել
հայկական հեռուստատեսության 2-րդ
ծրագիրը։ 1977-ի սեպտ․-ին շահագործ–
ման հանձնվեց «Օրբիտա–2» համակարգի
տիեզերական կապի կայանը, որի միջո–
ցով հանրապետությունը սկսեց ընդունել
Կենտրոնական հեռուստատեսության 2-րդ
ծրագիրը ևս։ 1978-ին շարք մտավ հեռուս–
տատեսության նոր աշտարակը՝ 311 մ
բարձրությամբ։ Հանրապետության լեռնա–
յին ռելիեֆի յուրահատկությունները հան–
գեցրին վերահաղորդման ցանցի արագ
զարգացմանը։ 1985-ին ՀՍՍՀ–ում գործում
էր տարբեր հզորության ավելի քան 200
վերահաղորդիչ։
1986-ին ՀՍՍՀ տարածքում ընդունվում
էր հեռուստատեսային 4 ծրագիր։
Հեռագրական կապ։ Հանրապետությու–
նում աոնային հեռագրության կատարե–
լագործված ապարատների ներդրումը
սկսվել է 1956-ին։ 1960-ից լայն տարածում
ստացավ բաժանորդային հեռագրության
(հեռատիպ) ցանցը և ամբողջ հեռագրա–
կան կապը փոխադրվեց ուղիղ միացում–
ների համակարգի (որը բացառում է մի–
ջանկյալ հանգույցներում հեռագրերի
մշակումը)։ Հանրապետությունում մագիս–
տրալային կապ է կազմակերպված Մոսկ–
վայի, Կիևի, Թբիլիսիի, Բաքվի, Գորկու,
Ստավրոպոլի, Կույբիշևի, Տաշքենդի, Ռոս–
տովի հետ։ 1967-ից գործում է հայերեն
լեզվով հեռագրերի հաղորդման և ընդուն–
ման հեռագրական ցանցը։ 1980-ին շահա–
գործման է հանձնվել ավտոմատ կայանով
Երևանի նոր հեռագրատունը, որը հնարա–
վորություն է տալիս հանրապետության
բաժանորդներին ուղիղ կապերի ցանցով
միանալ ՍՍՀՄ տարածքում գործող կո–
մուտացիոն կայանների հետ։
1980-ի փետր–ին «ԵՍ–1030» ԷՀՄ–ի օգ–
տագործմամբ Երևանում (առաջինը
ՍՍՀՄ–ում) շարք մտավ կոմուտացիոն
հաղորդումների կենտրոնը, որը հնարա–
վորություն տվեց լիովին ավտոմատացնել
հեռագրական կապը, նշանակալիորեն
արագացրեց հեռագրերի հաղորդումն ու
ընդունումը։
1970-ին հանրապետությունում սկսեց
գործել լրագրային էջերի ընդունման կե–
տը, որտեղ տեղակայված է «Գազետա–2»
սարքավորումը և կազմակերպված է լու–
սահեռագրական եղանակով Մոսկվայից
համամիութենական 7 կենտրոնական թեր–
թերի նյութերի պարբերական ընդունումը։
Ներկայումս բաժանորդական հեռա–
գրության կայաններ են տեղադրված հան–
րապետության 17 քաղաքներում և շըրջ–
կենտրոններում։ Հանրապետության ձեռ–
նարկություններում և հաստատություննե–
րում կա բաժանորդական ցանցի ավելի
քան 700 հեռատիպ։
Հեռախոսային կապ։ ՀՍՍՀ քաղաքա–
յին հեռախոսացանցերի ավտոմատացումն
ավարտվել է 1975-ին, իսկ գյուղական վայ–
րերինը նախատեսված է ավարտել մինչև
1988-ը։ ՀՍՍՀ գյուղական վայրերում զար–
գացած է ներարտադրական կապը, դրա–
նով ապահովված է հանրապետության
բոլոր սովետական տնտեսությունների և
կոլտնտեսությունների 87% –ը։ 1985-ին
ՀՍՍՀ–ում գործում էր 377 գյուղական հե–
ռախոսացանց, որոնցից 314-ը՝ ավտոմատ։
Միայն 10-րդ և 11-րդ հնգամյակների տա–
րիներին շարք են մտել 32 քաղաքային հե–
ռախոսակայան։ 1974-ից հանրապետու–
թյան քաղաքային հեռախոսացանցերում
սկսվել է կոորդինատային ԱՀԿ–ների առա–
վել կատարելագործված համակարգերի
ներդրումը, որոնց կիրառումը հնարավո–
րություն տվեց մեծացնել կոմուտացիոն
հնարավորությունները և նշանակալիորեն
բարելավել կապի որակը։
Երևանի քաղաքային հեռախոսացանցը
սպասարկում են 22 ԱՀԿ, իսկ քաղաքի
յուրաքանչյուր 100 բնակչին ընկնում է 19
հեռախոս (ՍՍՀՄ միջինը՝ 12)։
Միջքաղաքային հեռախոսային կապ։
Միջքաղաքային հեռախոսային կապը
իրականացվում է կաբելային և օդային
հեռախոսագծերով։ Հանրապետությու–
նում կապի բարձրհաճախային կիսահա–
ղորդչային սարքավորումների օգտա–
գործումը հնարավորություն տվեց բազ–
մաթիվ ուղղություններով ստեղծել կա–
պի գծերի հզոր ցանց։ 1982-ի դեկտ–ին
Երևանում շահագործման հանձնվեց քվա–
զիէլեկտրոնային համակարգի միջքաղա–
քային ԱՀԿ, որը 1987-ին հնարավորու–
թյուն կտա հանրապետության բոլոր քա–
ղաքների և շրջկենտրոնների միջև ստեղ–
ծել երկկողմանի ավտոմատ կապ։ 1985-ին
ՀՍՍՀ 22 շրջկենտրոն արդեն ապահով–
ված էր միջքաղաքային ավտոմատ հե–
ռախոսակապով, իսկ միջքաղաքային հե–
ռախոսագծերի 78,4% –ը աշխատում էր
միացման ավտոմատ և կիսաավտոմատ
եղանակով։ 1985-ին ՀՍՍՀ–ում գործում
էր շուրջ 200 միջքաղաքային հեռախոս–
ավտոմատ։
Փոստային կապ։ Հանրապետության
փոստային ձեռնարկությունների ցանցը
բաղկացած է Երևանի փոստատնից, քա–
ղաքային և շրջանային կապի 40 հանգույց–
ներից և 801 բաժանմունքներից, ինչպես
նաև երկաթուղամերձ և դրամական փո–
խադրումների ավիաբաժանմունքներից։
1985-ին փոստի և պարբերական մամուլի
տեղափոխմամբ զբաղված էին 23 փոստա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/302
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
