Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

յին վագոն, 355 ավտոմոբիլ U 60 ուղեր– թային ինքնաթիռ։ 1980-ին «Օնեգա» էլեկտրոնային համա– լիրի ներդրմամբ Փոստային բոլոր բա– ժանմունքներում և խոշոր քաղաքներում փոստադրամարկղային գործողություն– ները մեքենայացված են։ 1982-ից սկսվել է փոստի կոնտեյներային տեղափոխումը։ Մեքենայացված են քաղաքային փոստա– յին առաքման բոլոր տեղամասերը։ 1983-ին նամակագրական թղթակցու– թյունների և պարբերական մամուլի առա– քումը վերահսկելու նպատակով կազմա– կերպված է հանրապետական դիսպետչե– րական կետ։ «Սոյուզսյեչատ»։ «Սոյուզպեչատ»-ի բա– ժանմունք Երևանում կազմակերպվել է 1930-ին։ Այն զբաղվում էր պարբերական հրատարակությունների տարածմամբ ու առաքմամբ։ 1936-ին բաժանմունքը վե– րածվեց պարբերական մամուլի տարած– ման և առաքման հանրապետական տընտ– հաշվարկային բա^նի։ 1985-ին ՀՍՍՀ–ում կապի օրգանների միջոցով տարածվել են 111 անուն թերթ և ամսագիր՝ 3105 հզ․ օրինակ միանգա– մյա նւպաքանակով։ 1985-ին հանրապե– տությունում գործում էր Սոյուզպեչատի 4 քաղաքային և 37 շրջանային գործա– կալություն՝ ՀՍՍՀ Կապի մինիստրության մամուլի տարածման վարչության կազ– մում։ Հանրապետությունում բաժանորդա– գրությամբ տարածվող թերթերի և ամսա– գրերի տպաքանակը 3,600 հզ․ էր, իսկ հատավաճառով տարածվողներինը՝ 495 հզ․ օրինակ (1985)։ Ն․ Միրզորսն

ԱՌԵՎՏՈԻՐ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՈԻՆԴ Հայկական ՍՍՀ–ում, ինչպես և ամբողջ ՍՍՀՄ–ում, ներքին առևտուրն իրականաց– վում է հիմնականում պետ․, կոոպերատիվ և կոլտնտեսային առմտրի ձևերով։ Հան– րապետության ամբողջ տարածքում գոր– ծում է մանրածախ առևտրի և հասարակա– կան սննդի ձեռնարկությունների (խա– նութներ, ճաշարաններ, սրճարաններ, ռեստորաններ, կրպակներ ևն) լայն ցանց։ Մանրածախ առևտրի ցանցին ապրանքներ մատակարարելու և արդյունաբերության հետ կապերն իրականացնելու համար գործում է համապատասխան նյութատեխ․ բազայով մեծածախ առևտրի կազմակեր– պությունների ճյուղավորված ցանց։ Հայաստանը հնագույն ժամանակներից եղել է տարանցիկ առևտրի կարևոր կենտ– րոն։ Նրա տարածքով են անցել հին աշ– խարհի միջազգային քարավանային առևտրի ճանապարհները։ Մ․ թ․ I–II դդ․, կապված միջազգային տարանցիկ առևտ– րի աշխուժացման հետ, բարգավաճել է Վան, Երվանդաշատ, Զարեհավան, Ար– տաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ և հայկ․ այլ քաղաքների առևտուրը։ Հա– յաստանից արտահանվել են ներկ (որդան կարմիր), թանկարժեք քարեր, բրուտա– գործ․ իրեր, հացահատիկ, կաշի, բուրդ, ձի, ջորի, ձուկ (Վանա լճի տառեխը) ևն։ Միջազգային առևտրում Հայաստանի նշանակալից դերը շարունակվում է մին– չև VI դ․ վերջը։ Այն նվագում է VII–IX դդ․ արաբ, տիրապետության ժամանակաշըր– ջանում։ Բագրատունյաց թագավորության օրոք (IX–XI դդ․), կապված տարանցիկ առևտրում Հայաստանի դերի աճի հետ, նպաստավոր պայմաններ են ստեղծվում երկրում ներքին և արտաքին առևտրի զարգացման համար։ Առևտրի կարևոր կենտրոններ են դառնում Արծնը, Կարսը, Անին ևն։ Արտահանվում են մետաղյա ^ամախանութ (ունիվերսամ) Նոր Նորք բնակե– լի զանգվածում իրեր, գործվածքներ (մետաքսյա), գոր– գեր, աղ, գյուղատնտ․ մթերքներ են։ Սելջուկյան արշավանքներից հետո Հա– յաստանում առևտուրն անկում է ապրել, վերստին աշխուժացել Զաքարյանների օրոք, XIII դ․ սկզբին, երբ հայ վաճառա– կանությունը սերտորեն կապվել է միջ– երկրածովյան առևտր․ կենտրոնների հետ։ Միջերկրածովյան առևտրին աշխույժ մաս– նակցություն է ունեցել նաև Կիլիկիայի վաճառականությունը։ Կիլիկիան առևտր․ խոշոր գործառնություններ է կատարում Զենովայի, Ֆլորենցիայի, Վենետիկի և Աղ․ 1 Պետ․ առևտրի մանրածախ ապրանքաշրջանառության զարգացումը ըստ առետր․ համակարգերի (1965–85) 1965 1970 1985 Առևտր․ համակարգեր գումարը, մլն ռ․ Առևտրի մինիստրություն 482,8 782 1762 Բանվոր, մատակարարման բաժիններ 17,3 50 90,2 Դեղատների վարչություն 3,2 5 13,5 «’’տայգրքի» առևտրի վարչություն 3,4 5 16,5 «Սոյուզպեչատ* 4,5 9 21,9 Այլ կազմակերպություններ 27 54 443,5 Ընդամենը պետ․ առևտուր 538,2 905 2347,6 այլ վաճառաշահ քաղաքների հետ։ 1201-ին և հետագա տարիներին Լևոն Բ թագավորն առևտր․ պայմանագիր է կնքել Զենովայի, Վենետիկի, Պիզայի հետ։ Կիլիկիայից արտահանվել է բուրդ, ցփսի (գործվածք), երկաթ, պղինձ, ձի, ցորեն, չամիչ, գինի, ներկ, անտառանյութ, աղ ևն։ Բացի ար– տաքին առևտրից Կիլիկիայում բարձր հիմքերի վրա էր դրված նաև ներքին առևտուրը։ * Հայաստանի առևտրին մեծ հարված են հասցրել մոնղ․ արշավանքները (XIII դ․ 1-ին կես)։ Հայ–մոնղ․ դաշինքից (1254) հետո որոշ ժամանակ աշխուժանում է Կիլիկյան Հայաստանի արտաքին առև– տուրը և բացառիկ նշանակություն է ստա– նում Այաս–Թավրիզ միջազգային առևտր․ ուղին։ XVI–XVIII դդ․ Հայաստանի տա– րածքում ընթացած թուրք ․-իրան, ընդհա– րումները կասեցրին Հայաստանի առևտ– րի զարգացումը։ Բացի այդ, Աշխարհագր․ հայտնագործումների հետ կապված Հա– յաստանը կորցնում է իր դերը միջազգա– յին տարանցիկ առևտրում։ XVII դ․ սկըզ– բից Արևմտյան Հայաստանի և Փոքր Ասիայի վաճառաշահ խոշոր կենտրոնների զգալի մասի առևտուրը կատարել են հայ վաճառականները։ Այդ ժամանակաշրջա– նում հատկապես աչքի է ընկել Նոր Ջու– ղայի վաճառականությունը, որը բացի մե– տաքսահումքից արտահանել է նաև մե– տաքսյա գործվածք, ուղտի բուրդ (ստև), գորգ, թանկարժեք քարեր, ոսկյա զար– դեր, խունկ ևն։ XVII դ․ կեսին պատմ․ Հա– յաստանի գրեթե բոլոր քաղաքներում և խոշոր բնակավայրերում (Երևան, Ագու– լիս, Շոռոթ, Վան, Բաղեշ, Կարին, Երզըն– կա ևն), ինչպես նաև Անդրկովկասի, Իրա– նի, Թուրքիայի հայաբնակ տնտ․ կենտ– րոններում (Թիֆլիս, Շամախի, Համա– դան, Զմյուռնիա, Տրապիզոն ևն) գործել նն առևտր․ ընկերություններ (օրինակ, Նոր Զուզայում՝ Շահրիմանենց, Խոջա Մինասենց, Աղա զա րենց–Լա զար յ աններ ն․ այլ ընկերություններ)։ XIX դ․ առաջին տասնամյակներին Արմ․ Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում առևտուրը կենտրոնացված էր հայերի ձեռքին։ 1828-ին Արլ․ Հայաստանը Ռու– սաստանի կազմի մեջ մտնելուց հետո առևտուրն ստանում է որոշակի զարգա– ցում։ XIX դ․ 30-ական թթ․ հայ վաճառա– կանների ձեռքին է կենտրոնանում գրե– Երևանի կենտրոնական ծածկած շուկայում