Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Աղ․ 2 Կոլտնտեսությունների համախառն եկամուտը և կոլտնտե– սականների աշխատանքի վարձատրությունը 1940 1960 1970 1980 1985 Կոլտնտեսությունների համախառն եկամուտը (հա– մապատասխան տարիների գներով), մլն ռ․ Հանրային տնտեսությունում աշխատանքի դիմաց կոլտնտեսականներին տրվեւ է դրամ և մթերք– ներ, մլն ռ․ Մեկ մարդ–օրվա վարձատրությունը, ռ․ 224,9 114,9 1,71 136,7 131,2 4,95 160,0 135,5 6,39 221,6 160,9 7,98 թյան։ Հիմնական տեխնոլոգիական պրո– ցեսների արագացված էլեկտրիֆիկացման ու մեքենայացման հիման վրա կոլեկտիվ տնտեսությունների աշխատանքի արտա– դրողականության բարձրացման, աշխա– տանքի կազմակերպման կատարելագործ– ման, ինչպես նաև արդյունավետ դրամա– կան վարձատրության սահմանման շնոր– հիվ կոլտնտեսականների եկամուտներն աճել են բարձր տեմպերով (աղ․ 2)։ Տասներկուերորդ հնգամյակում հանրա– պետության բնակչության նյութական ու կուլտ, կենսամակարդակի հետագա աճի ծրագրով նախատեսվում է բանվորների ու ծառայողների միշին աշխատավարձը բարձրացնել 10,8% ով։ Կոլտնտեսություն– ներում, սովետական տնտեսություննե– րում, ագրոարդ․ համալիրի մյուս ձեռնար– կություններում ու կազմակերպություննե– րում աշխատանքի վարձատրության հա– մակարգի կատարելագործմանը կնպաս– տի առաջադիմական նորմատիվների հի– ման վրա պլանավորման ու տնտ․ խթան– ման նոր մեթոդների ներդրումը, որը նախատեսված է ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1986 թ․ մարտի 28-ի՝ «Երկրի ագրոարդյունաբերա– կան համալիրում տնտեսավարման տըն– տեսական մեխանիզմի հետագա կատա– րելագործման մասին» որոշմամբ։ Բնակչության ռեալ եկամուտները։ ժո– ղովրդական բարեկեցության աճի ընդ– հանրացնող ցուցանիշն են։ Դրանք ար– տացոլում են ազգ․ եկամտի այն մասը, որը բնակչությունն օգտագործում է սպառ– ման ու կուտակման համար։ Ի տարբերու– թյուն անվանական եկամուտների, որոնք բնութագրվում են դրամի որոշակի քանա– կությամբ, ռեալ եկամուտներն արտա– հայտում են նյութական բարիքների ու ծա– ռայությունների այն քանակությունը, որոնցում իրացվում են աշխատանքի վար– ձատրության, սպառման հասարակական ֆոնդերի, անձնական օժանդակ տնտեսու– թյուններից դրամի ու բնամթերքի ձևով ստացված բոլոր եկամուտները, որոնք բնակչությունն օգտագործում է իր նյու– թական և կուլտուր․ պահանջմունքները բավարարելու համար։ Բնակչության ռեալ եկամուտները որոշվում են բանվորների ու ծառայողների աշխատավարձի և կոյ– տնտեսություններում աշխատանքի վար– ձատրության մեծությամբ՝ հաշվի առնե– լով մանրածախ գների ու հարկերի վճար– ման ծախսերի, ինչպես նաև պարտադիր այլ վճարումների փոփոխությունները։ Բնակչության կողմից սպառված և մասնա– կիորեն կուտակված նյութական բարիք– ների արժեքին հավասար գումարը կազ– մում է բնակչության ռեալ եկամուտների ֆոնդը։ Արտադրության միջոցների հա– սարակական սեփականությունը շահա– գործումից ազատ աշխատանքը դարձնում է հասարակական հարստության ու ժո– ղովրդի բարեկեցության աճի միակ աղ– բյուրը։ Այդ պատճառով, հասարակական արտադրության մեջ կատարած աշխա– տանքի դիմաց ստացած վարձատրությու– նը բնակչության ռեալ եկամուտների կազ– մավորման հիմնական գործոնն է։ Դրա հետ մեկտեղ սոցիալիստ, հասարակու– թյունն իր վրա է վերցնում սպառման հա– սարակական ֆոնդերի հաշվին աշխատա– վորների բազմաթիվ պահանջմունքների բավարարման հոգսը։ Բնակչության ռեալ եկամուտների կազմավորման գործում որոշակի դեր է խաղում անձնական օժան– դակ տնտեսությունը։ Սոցիալիզմի կատարելագործման արդի փուլում հասարակության աճող հնարա– վորություններն ապահովում են ազգ․ եկամտի մեջ սպառման ֆոնդի բաժնի ավելացումն ու ժողովրդի բարեկեցության անշեղ աճը։ ՀՍՍՀ–ում բնակչության մեկ շնչի հաշվով ռեալ եկամուտները 1986-ին, 1970-ի համեմատությամբ, աճել են 1,6 անգամ, իսկ տասներկուերորդ հնգամ– յակի տարիներին դրանք կավելանան 16%–ով։ ՍՍՀՄ–ում բնակչության մեկ շըն– չի հաշվով ռեալ եկամուտները կրկնա– պատկվում են յուրաքանչյուր 15 տարին մեկ։ Տասնմեկերորդ հնգամյակում ավե– լի է ուժեղացել աշխատավորների աշխա– տավարձի ու պարգևավճարների աճի կախ– վածությունն անձնական աշխատանքա– յին ավանդից և կոլեկտիվի աշխատանքի վերջնական արդյունքներից։ Բարձրաց– վել է ցածր վարձատրվող աշխատողների աշխատավարձը, ավելացվել նախկինում նշանակված կենսաթոշակների չափերը, լրացուցիչ արտոնություններ են սահման– վել աշխատող կանանց ու երեխաներ ունե– ցող ընտանիքների համար։ Բնակչության ռեալ եկամուտների դի– նամիկայի վրա էական ազդեցություն է թողնում պետ․ մանրածախ գների կայու– նությունը։ Հացի, հացաբուլկեղենի, մա– կարոնեղենի, ձավարի, ձեթի, ձկան և պահածոների հիմնական տեսակների, շաքարի մանրածախ գները մնում են 1955-ի, իսկ կաթնեղենինը՝ 1962-ի մա– կարդակին։ Անփոփոխ են մնում ամեն– օրյա պահանջարկի բազմաթիվ ապրանք– ների, ինչպես նաև կուլտուր–կենցաղային և տնտ․ նշանակության հիմնական ապ– րանքների գները։ Սովետական մարդկանց կենսամակար– դակի հետագա բարձրացման համար մեծ նշանակություն ունի մինչե 1990 թ․ ընկած ժամանակաշրջանում ՍՍՀՄ պարենային ծրագրի և 1986–2000 թթ․ ընդգրկող ժա– մանակաշրջանում ժող․ սպառման ապ– րանքների արտադրության և ծառայու– թյունների ոլորտի զարգացման կոմպլեք– սային ծրագրի իրացումը։ Սովետական հասարակության սոցիալ․ կարեորագույն նվաճումներից են՝ պե– տության կողմից բնակարանների ան– վճար տրամադրումը, ցածր բնակարանա– վարձը, բնակչությանը մատուցվող կո– մունալ–կենցաղային հիմնական ծառայու– թյունների կայուն տարիֆները։ Արտա– դրության պայմանների ու ապրանքների նկատմամբ պահանջարկի փոփոխություն– ներն առաջադրում են կաւոարելագործել գնագոյացումը, որպեսզի գներն ավելի ճշգրիտ արտացոլեն հասարակայնորեն անհրաժեշտ ծախսերի, ինչպես նաև ար– տադրանքի ու ծառայությունների որակի մակարդակը։ Սոցիալիզմի կատարելագործման արդի փուլում բնակչության ռեալ եկամուտների աճին նպաստում է աշխատանքի արտա– դրողականության, հասարակական ար– տադրության արդյունավետության բարձ– րացման ռեզերվների բացահայտումն ու օգտագործումը։ Սպառման հասարակական ֆոնդերը նյութական ու հոգեոր բարիքների բաշխ– ման, կոմունիստական արտադրաեղանա– կին յուրահատուկ ձևերից է, որը նպա– տակաուղղված է մարդու մտավոր ու ֆիզ․ ունակությունների համակողմանի զար– գացման համար նպաստավոր պայման– ների ստեղծմանը։ Դրանք սպառման ֆոնդի մի մասն են և օգտագործվում են հասարակության առավելապես սոց– կուլտուր․ պահանջմունքների կոլեկտիվ ու անհատական բավարարման հա– մար։ Սպառման հասարակական ֆոնդե– րի հիմնական մասը (մոտ 70%–ը) ձևա– վորվում է պետ․ բյուջեի միջոցների հաշ– վին և բաշխվում կենտրոնացված կար– գով։ Պետ․ ձեռնարկություններն ու կազ– մակերպությունները շահույթի հաշվին ստեղծում են սոց–կուլտուր․ միջոցառում– ների և բնակարանային շինարարության ֆոնդ։ Կոլտնտեսություններում կազմա– վորվում են սոց–կուլտուր․ միջոցառումնե– րի, սոցիալ․ ապահովության և կոլտնտե– սականների նյութական օգնության ֆոն– դեր։ Ձեռնարկությունների խրախուսման ֆոնդերի և կոլտնտեսային ֆոնդերի մի– ջոցները բաշխվում են ապակենտրոնաց– ված կարգով։ Դրանք օգտագործվում են աշխատանքային կոլեկտիվների պահանջ– մունքները բարելավելու նպատակով։ Սպառման հասարակական ֆոնդերի հաշ– վին պահպանվում են նախադպրոցական հիմնարկությունները, հանրակրթական դպրոցները, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստա– տությունները, պրոֆտեխ․ ուսումնարան– ները, հիվանդանոցները, պոլիկլինիկա– ները և բժշկ․ այլ հիմնարկները, գրադա– րանները, սպորտային կառույցները։ Այս ֆոնդերի օգնությամբ ապահովվում են՝ անվճար կրթությունն ու որակավորման բարձրացումը, անվճար բժշկ․ օգնությու– նը, նյութական օգնությունը, անաշխա– տունակների խնամքը, կենսաթոշակները, սովորողների թոշակները, սանատորիա–