Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Երրորդ ենթակոմպլեքսին պատկանող ա լ բ–վ երին կավճի ա ռ ա ջ ա– ց ու մ ն և ր ը տարածված են բոլոր տեկ– տոնական զոնաներում։ Մերձկուրյան, Սեան–Աքերայի և Երևան–Օրդուբադի զոնաներում վերին կավճի նստվածքները բնորոշվում են կտրվածքի ամբողջակա– նությամբ և մեծ հաստություններով (մին– չև 2,5 կմ)։ Դրանց բաժանող անտիկյինո– րիումային զոնաներում (կավճի ժամանա– կաշրջանի ինտրագեոանտիկլինալներ) այդ կտրվածքներն աչքի են ընկնում նվազ հաստություններով (0,5–1 կմ), հաճախա– կի ընդմիջումներով և առանձին հորիզոն– ների ու շերտախմբերի բացակայությամբ։ Կտրվածքում առանձնացվում են միջին– վերին ալբ–սենոմանին, տուրոնին, կոն– յակին, սանտոնին, կամպանին, մաաստ– րիխտին և դանիական հարկին պատկա– նող նստվածքներ։ Իջևանի սինկլինորիու– մում, հատկապես նրա հս․ մասում, հիմ– նականում տարածված են ալբի, սենոմա– նի և տուրոնի նստվածքահրաբեկորային առաջացումներ։ Սևան–Աքերայի զոնա– յում ալբ–սենոմանի ու տուրոնի նստվածք– ները օֆիոլիթային զոնայի եզրերում և, մասամբ, սահմաններում նույնպես նըստ– վածքահրաբեկորային տիպի են։ Հարա– բերակցությունը օֆիոլիթային սերիայի կայծքարահրաբխածին հաստվածքի հետ խախտված է վրաշարժաթեփուկանման կառուցվածքներով, ըստ ռադիոլարային կոմպլեքսի դրա կտրվածքի ստորին մասը (առավելագույն հաստությունների զոնա– ներում) կարող է համապատասխանել ալբ–սենոմանին, իսկ միջին–վերին մասե– րը՝ տուրոնին և ստորին կոնյակին (սպի– լիտներ և այլ ապարներ՝ ծանծաղուտա– յին օրգանածին կրաքարերի ենթաշեր– տերով, որոնք կւռրվածքով դեպի վեր փո– խարինվում են ռադիոլարիտներով ու հասպիսներով)։ Դա հաստատվում է ռա– դիոլարիտների մեջ կրաքարերի նրբա– շերտերում հանդէալալ սենոման^տուրոնի <^/1էա/7ւ&/ւֆերեերԻ գտածոներով և կայծ– քարահրաբխածին հաստվածքի վրա վե– րին կոնյակի առատ ֆաունա պարունա– կող (Փորոտանիներ, երկփեղկավորներ, կորալներ ևն) ծանծաղուտային օֆիոլի– թաբեկորային ապարների խիստ աններ– դաշնակ տեղադրմւսմբ։ Այդպիսին են նաե Զանգեգուրի և Երևան–Օրդուբադի (Վե– դու) օֆիոլիթային զոնաների օֆիոլիթա– յին սերիաների հասակային սահմաննե– րը։ Սոմխեթա–Ղարաբաղի զոնայում և Ղափանի անտիկլինորիումի արմ․ թևում կոնյակի հարկի նստվածքները ներկա– յացված են հրաբխածին–բեկորային, հրա– բխային (բազալտներ, անդեզիտներ, հազ– վադեպ՝ դացիտներ) և տերիգեն առաջա– ցումներով, որոնք վերագրվում են ստո– րրն–վերին կոնյակին։ Կոնյակի տերիգեն նստվածքներ տարածված են Ծաղկունյաց և Ուրծ–Վայքի անտիկլինորիումներում։ Դրանք տրանսգրեսիվ տեղադրված են մինչմեզոզոյան կոմպլեքսի վրա։ Հարկ է նշել վերին կոնյակի կոպտաբեկոր հիմ– քային կոնգլոմերատների տարածման ռե– գիոնալ բնույթը ամբողջ Փոքր Կովկա– սում, Իրանում և Անատոլիայում (ալպյան գոզաու ֆացիայի նմանակներ)։ Սանտոնի հարկի նստվածքները տեղ– տեղ ֆացիալ կերպով սերտորեն կապված են վերին կոնյակի հետ և ներկայացված են հրաբխածին բեկորային ու տերիգեն (Իջևանի սինկլինորիում), օֆիոլիթաբե– կորային կարբոնատային (Սևան–Աքե– րայի սինկլինորիում) կամ կարբոնատա– յին (Երևան–Օրդուբադի զոնա) ապար– ներով։ Սևան–Աքերայի, Երևան–Օրդու– բադի զոնաներում և Ծաղկունյաց անտի– կլինորիումի կտրվածքում վերին սանտո– նի կարբոնատային հաստվածքները վե– րին սենոնի կարբոնատային ֆորմացիայի հետ համատեղ մի ամբողջություն են կազ– մում։ Կամպան–մաաստրիխտի նստվածքներն ունեն բավական կայուն կազմ։ Դրանք շերտավոր, սալաձև, բաց մոխրագույն ու դեղնամոխրագույն կրաքարեր և որոշ տե– ղերում մերգելներ են՝ օրգանածին–դետ– րիտային կրաքարերի նրբաշերտերով։ Սոմխեթա–Ղարաբաղի զոնայում այդ հաստվածքի կտրվածքի հիմքում կան բենթոնիտացված տուֆիտների և տուֆերի հզոր դարսաշերտեր։ Կամպանի հիմքա– յին կազմի հրաբխային ապարներ հայտ– նաբերվել են Դորիսի սինկլինորիումում և նրա հս․ շարունակությունում՝ Վար– դենիսի լեռնաշղթայից արլ․։ Դանիական հարկի ֆլիշանման նըստ– վածքները, մինչև 200 г/, իսկ հազվադեպ՝ ավելի մեծ հաստությամբ (Մխչյանի հո– րատանցք), հարում են հիմնականում ուշ կավճյան հասակի գեոսինկլինալային ճկվածքների գոգավոր մասերին, որը պայմանավորված է լարամյան տեկտո– նական շարժումներով և ծովի ետընթա– ցով (ռեգրեսիայով)։ Մերձկուրյան և մա– սամբ Սոմխեթա–Ղարաբաղի զոնանե– րում դրանք ներկայացված են օրգանածին– դետրիտային կրաքարերով՝ մինչև 100 մ հաստությամբ։ Դանիական հարկի ֆլի– շային տիպի կտրվածքները պալեոցենի հետ համատեղ կազմում են միասնական կարբոնատատերիգնն հասավածք։ Այն բաղկացած է ռիթմիկորեն հերթագայվող կավերից, ավազաքարերից, կրաքարե– րից, մերգելներից, որոնք ներփակում են մանր ֆորամինիֆերներ, սակավ՝ նու– մուլիտների մնացորդներ։ Երևանի շրջա– կայքում պալեոցենի նստվածքների ստո– րին մասի հետ կապված են նավթաերևա– կումներ։ Երրորդ ենթակոմպլեքսի վերին մասի՝ էոցենի նստվածքները Բա– զում–Զանգեգուրի և Մերձարաքսյան զո– նաներում ունեն զգալի հաստություն։ էոցենի հրաբխային և նստվածքահրա– բեկորային առաջացումները լայնորեն տարածված են Բազում–Զանգեգուրի տեկտոնական զոնայում, նորմալ ծովա– յին նստվածքային ապարները՝ Մերձ– արաքսյան զոնայում։ Վերջինս պալեո– գենում ունեցել է զարգացման միոգեո– սինկլինալային ռեժիմ։ էոցենի միջին հաստությունը Բազում–Զանգեգուրի զո– նայում 3–3,5 կմ է, Երևան–Օրդուբադի զոնայում՝ 2–2,5 կմ։ Մտորին էոցենի նստվածքները տրանսգրեսիվ տեղադըր– ված են ավելի հին նստվածքների տարբեր հորիզոնների վրա և ներկայացված են նումուլիտային կրաքարերով, հազվադեպ կրային ավազաքարերով՝ մինչև 200– 250 մ ընդհանուր հաստությամբ։ Մերձարաքսյան զոնայում միջին էո– ցենը բաղկացած է ծովային ավազակավա– յին և կարբոնատային ֆլիշանման նըստ– վածքներից՝ նումուլիտային և փափկա– մորթային (կակղամորթային) հարուստ բրածո ֆաունայով։ Բազում–Զանգեզու– րի զոնայում լայնորեն տարածված են նստվածքահրաբեկորային ապարներ (տաֆաավազաքարեր, տուֆաալևրոլիթ– ներ, տուֆեր, տուֆիտներ, տուֆաբրեկ– չիաներ, տուֆակոնգլոմերատներ) և մի– ջին ու թթու, սակավ՝ հիմքային կազմի հրաբխաքարեր (անդեզիտներ, դացիտ– ներ, դրանց հրաբեկորաքարեր)։ Վերին էոցենի նստվածքները մեծ մա– սամբ տեղադրված են տրանսգրեսիվ և անկյունային աններդաշնակությամբ։ Դը– րանք Երևան–Օրդուբադի սինկլինորիու– մային զոնայում կազմված են նորմալ ծո– վային նստվածքային ապարներից՝ նու– մուլիտիդների, փափկամորթների, կորալ– ների, ծովոզնիների հարուստ բրածո ֆաու– նայով, իսկ Բազում–Զանգեգուրի զոնա– յում՝ թթու և միջին կազմի հրաբխածին ու հրաբխածին–բեկորային առաջացումնե– րից։ Ստորի ն–մ իջին օլիգոցենի նստվածքները Մերձերևանյան շրջանում ներկայացված են ավազակավա– յին ապարների շերտախմբով (Շ ո ր ա ղ– բ յ ու ր ի շ և ր տ ա խ ու մ բ), որոնք պարունակում են խաթային կրաքարերի ոսպնյակներ, փափկամորթների և նու– մուլիտների հարուստ բրածո ֆաունա։ Շերտախմբի հաստությունը մոտ 1 կմ է։ Արփայի սինկլինորիումում այդ շերտա– խմբի կտրվածքում առկա են տ ուֆ ա բե– կորային ապարների դարսաշերտեր ու նրբաշերտեր, իսկ արլ–ում՝ Որոտանի լեռնանցքի շրջանում, գերակշռում են հրաբխածին ապարները՝ անդեզիտները, անդեգիտադացիւոները և դրանց հրաբե– կորաքարերը (Ամուլսարի շերտախումբ), որոնք հետամտվում են դեպի Սիսիան քաղաքը և այնուհետև մինչև Զուլֆա, որ– տեղ տեղադրված են Նախիջևանի մուլ– դայի միոցենի նստվածքների տակ։ Օլի– գոցենի ծովային ավազակավային նըստ– վածքների ոչ մեծ ելքեր հայտնաբերված են Բազումի լեռնաշղթայի հս․ լանջում։ Նոր ալպյան լեռնակազմա– կան (օրոգեն) կոմպլեքս (Р3– 0)։ Միջին և վերին օլիգոցենի սահմանում տեկտոգենեգի դրսևորման հետևանքով Փոքր Կովկասի ամբողջ կենտր․ մասը կրել է զգալի բարձրացում։ Դրանից դեպի հս–արլ․ և հվ–արմ․ ձևավորվել են Կուրի U Միջին Արաքսյան իջվածքները, որտեղ վերին օլիգոցենում, նեոգենում և չորրոր– դական ժամանակաշրջանում տեղի է ունե– ցել նստվածքների մոլասային կոմպլեքս– ների կուտակում։ Մերձերևանյան շրջանում միջին օլի– գոցենի վրա մեծ ընդմիջումով տեղադըր– ված է ծովալճակացամաքային խայտա– բղետ կոնգլոմերատա–ավազակավային ապարների շերտախումբը (600–700 մ հաստությամբ), որի հասակը վերագըր– վում է վերին օլիգոցենի ն– ստորի ն–մ իջին միոցենի ն։