Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Այդ շերտախումբը կազմում է նեոգննի մոլտսային կոմպլեքսի հիմքը և լցնում Միջին Արաքսյան միջլեռնային իջվածքը։ Միջին միոցենը ներկայացված է գիպսա– աղաբեր և տերիգեն ավազակավային հասավածքներով։ Աղաբեր նստվածքները (կարագանի բեղմնիկածաղկափոշային կոմպլեքսի հետ) տարածված են Միջին Արաքսյան իջվածքի արլ․ և հս–արլ․ մա– սերում, իսկ տերիգեն առաջացումները՝ նրա հս–արմ․ հատվածում։ Վերջինում առանձնացվում են ֆաունայով բնութա– գրված չոկրակի, կարագանի և կոնկի հորիզոնները՝ մինչև 2000 մ ընդհանուր հաստությամբ։ Կարագանի ծովային ֆաու– նայով նստվածքներ տարածված են Նո– յեմբերյանի, Հրազդանի և Հոկտեմբեր– յանի շրջաններում։ Կտրվածքով վեր միջին միոցենի նըստ– վածքների վրա տեղադրված է վերին միո– ցենի սարմատի հարկի հզոր (մինչև 1 կմ) ավազակավային ապարների շերտախում– բը՝ հրաբխային ապարների, այրվող թեր– թաքարերի և մակտրային կրաքարերի նրբաշերտերով։ Այդ շերտախումբը մեր– կանում է Հրազդան գետի ձորում, Երևան քաղաքի մոտ, Սևանա լճի ավազանում (Կամոյի շրջան), իսկ հորատանցքերով բացահայտված է Արարատյան գոգավո– րությունում, Շիրակի իջվածքի, ինչպես նաև Սևանա լճի ավազանի մի շարք վայ– րերում, որտեղ շերտախմբի նստվածքնե– րի մեջ հանդիպում են հիպարիոնային ֆաունայի մնացորդներ։ Վերին օլիգոցենի և միոցենի վերը նկարագրված նստվածք– ները կազմում են ուշ լեռնակազմական մոլասային ենթակոմպլեքսը։ Հրազդան քաղաքի և Վերին Ախտա (այժմ՝ Լեռնա– նիստ) գյուղի շրջակայքում պայմանակա– նորեն առանձնացվում են մեոտիսի ավա– զակավային նստվածքներ, իսկ Կամո քաղաքի շրջանում՝ պոնտական հարկի ստորին մասի կրաքարեր (կապկանի շեր– տեր)։ Ստորի ն–մ իջին պլիոցենի նստվածքները հիմնականում կազմում են Ողջաբերդի պրոլյուվիալ– հրաբխածին շերտախումբը, որը տարած– ված է Շիրակի, Ծաղկունյաց, Ողջաբերդի, Վարդենիսի և Զանգեզուրի լեռնաշղթանե– րի ջրբաժան մասերում։ Այն ներկայաց– ված է անդեզիտային կազմի միջին և կոպ– տաբեկոր տուֆափշրաքարերով, տուֆա– կոնգլոմերատներով, տուֆերով, տուֆիտ– ներով (պրոլյուվիալ նստվածքների դար– սաշերտերի և նրբաշերտերի հետ)՝ 400– 500 й հաստությամբ։ Վերին մասում տեղ– տեղ աններդաշնակորեն տեղադրված են անդեզիտների ծածկոցներ (Ծ ա ղ կ ու ն– յ ա ց շ և ր տ ա խ ու մ բ)։ Վերջիններիս բացարձակ հասակը 5–6 մլն տարի է։ Մի շարք շրջաններում (Ախուրյան, Կա– մո, Վարդենիս, Մեղրի), ստորին–միջին պլիոցենի նստվածքների ամենաստորին մասում հանդիպում են լիգնիտների ոսպ– նյակներ և նրբաշերտեր, որոնք պարու– նակում են կիմերյան տեսքի բեղմնիկա– ծաղկափոշային կոմպլեքս։ Վերին պլիոցենը ներկայաց– ված է հրաբխածին ապարներով և լճա– յին նստվածքներով։ Հրաբխածին ապար– ները կազմում են Ջավախքի (Կեչուտի) լեռնաշղթան, նրան հարող Լոռվա ու Աշռցքի (Ղուկասյանի) հրաբխային սա– րահարթերը, Արագածի հրաբխային զանգ– վածը, Գեղամա լեռնաշղթայի, Իշխանա– սարի զանգվածի զգալի մասը, Կարմրա– շենի, Եղվարդի և Կոտայքի սարավանդ– ները։ Դրանք ներկայացված են դոլերի– տային բազալտներով (կտրվածքի հիմ– քում), անդեզիտաբազալտներով, անդե– զիտներով, իսկ հրաբխային ժայթքումնե– րի կենտրոններում՝ լավափշրաքարերով (լավաբրեկչիաներով) և անդեզիտաբա– զալտային կազմի ագլոմերատներով (Արայի լեռ ևն)։ Որոշ տեղերում դոլերի– տային բազալտներն առաջացնում են սիլային մարմիններ, որոնք հատում են միոցենի և միջին պլիոցենի շերտերը։ Մի շարք վայրերում դոլերիտային բա– զալտներից ու անդեզիտաբազալաներից վեր տեղադրված են թթու էֆուզիվ ու էքս– տրուզիվ պեռլիտներ, օբսիդիաններ, տու– ֆափշրաքարեր և պեմզային ավազներ, որոնք կազմում են Արտենի, Հատիս, Սպիտակասար և այլ լեռների կոները (դրանց հասակը 1300–300 հզ․ տարի է)։ Վերին պլիոցենի առաջացումների կոմ– պլեքսում զգալի տարածում ունեն 180– 200 մ բարձրության դարավանդների կոպ– տաբեկոր–գլաքարային նստվածքները, որոնք տեղադրված են դոլերիտային բա– զալտների վրա և վերագրվում են վերին ապշերոնին–գյունցին։ Վերին պլիոցենի լճային ֆացիաները ներկայացված են ավազակավային, պեմզամոխրային նըստ– վածքներով, դիատոմիտային կավերով, որոնք տարածված են Սևանա լճի, Որո– տան գետի (Սիսիանի դիատո– միտային շերտախումբ) ավա– զաններում, Մերձերևանյան և այլ շրջան– ներում։ Տեղ–տեղ դրանք պարունակում են կաթնասունների բրածո ֆաունա, Սևանա լճի ավազանում՝ դրեյսենսիաներ, Սիսիա– նի շրջանում՝ բրածո ֆլորա։ Սիսիանի շրջկենտրոնից արլ․ լճային նստվածքնե– րը ֆացիալ կերպով փոխարինվում են և ծածկվում Դորիսի շերտախմբի կոպտա– բեկոր առաջացումներով (տուֆափշրա– քարեր, տուֆակոնգլոմերատներ ևն)։ Այդ ապարները հավանաբար ապշերոն– յան են։ Չորրորդական նստվածք– ները կազմված են հրաբխածին, լճա– յին, լճապրոլյուվիալ և սառցադաշտային առաջացումներից։ Չորրորդական հասա– կի հրաբխածին ապարները տարածա– կանորեն համընկնում են պլիոցենի հետ։ Դրանք ներկայացված են բազալտներով, անդեզիտաբազալտներով, անդեզիտնե– րով, դացիտներով, պեմզամոխրային կու– տակումներով, Արթիկի ու Երևանի տիպի դացիտային իգնիմբրիտային տուֆերով (չորս տարբեր հասակի), որոնք հիմնա– կանում տեղադրված են հին գետերի հո– վիտներում և այլ ցածրավայրերում՝ հոս– քերի ու ծածկոցների տեսքով։ Լճային նստվածքները տարածված են Շիրակի, Սևանի ու Արարատի իջվածքներում և այլ երիտասարդ գրաբեններում։ Դրանք առավելագույն հզորության (մինչև 400 մ) են հասնում Արարատի ու Շիրակի իջ– վածքներում և ներկայացված են կավերով, ալևրիթներով ու ավազներով, որոնք տեղ–տեղ շերտաՓոխվում են տուֆերի ու անդեզիտաբազալտների հետ։ Կաթնա– սունների բրածո ֆաունան վկայում է այդ ապարների ստորին–միջին չորրորդա– կան հասակին պատկանելու մասին։ Տեկտոնական բեկվածքների զոնանե– րում լայնորեն տարածված են տրավեր– տիններ (կրային տուֆեր), որոնք ածխա– թթվային աղբյուրների գործունեության արգասիքներ են։ Բարձրալեռնային շըր– ջաններում տարածված են սառցադաշտա– յին նստվածքներ՝ ռիսի և վյուրմի հասակի սառցապատումների հետ կապված սառ– ցաբերուկներ (մորեններ) և ջրասառցա– դաշտային (ֆլյուվիագլացիալ) կուտակ– ներ։ Տեկտոնիկա ՀՍՍՀ տարածքի մեծ մասն ընդգրկող Փոքր Կովկասի ծալքավոր մարզը Միջ– երկրածովյան ծալքավոր գոտու Տավ– րոս–Կովկասյան հատվածի ներքին խո– շոր կառուցվածքներից է։ Փոքր Կովկասը տեկտոնական տեսա– կետից կազմում է դեպի հս․ կորացած ան– տիկլինորիումային աղեղ (օրոկլին) 360 կմ երկարությամբ (Կարսի և Արդահանի սա– րավանդներից՝ հս–արմ–ում, մինչև Իրա– նական Ղարադաղ՝ հվ–արլ–ում) և մոտ 300 կմ լայնությամբ՝ Կուրի և Արաքսի միջին հոսանքների գետամիջի սահման– ներում (Արաքսի աջափնյակով ձգվող Հայկական պար լեռնաշղթայի անտիկլի– նորիումը ներառյալ)։ Փոքր Կովկասի կառուցվածքային պլա– նում՝ (կիմերյան I–К) քվազիպլատֆոր– մի ֆոնի վրա սկսված և ցիկլի սկզբում օֆիոլիթային տրոգներով նշանավորված նոր ալպյան ցիկլում առանձնացվում են մի շարք մեկը մյուսին հերթագայող կա– ռուցվածքաֆացիալ տեկտոնական զոնա– ներ (յուրաքանչյուրը 35–40 կմ լայնու– թյամբ)։ Հս–ից դեպի հվ․ առանձնացվում են հետևյալ տեկտոնական զոնաները (տես նկ․ 1)․ (1) Նախափոքրկովկասյան (Մերձկուրյան), (2) Սոմխեթա–Ղարաբա– ղի, (3) Մերձսևանյան (Սևան–Աքերայի), (4) Ղափան–Դոգարանի, (5) Ծաղկուն– յաց–Զանգեգուրի, (6) Երևան–Օրդուբա– դի, (7) Ուրծ–Վայքի։ Նշված զոնաների սահմանները սովո– րաբար արտահայտված են խորքային բեկվածքներով ու ֆլեքսուրաներով և հա– կադրական (կոնտրաստային) միակցման կառուցվածքներ են։ Այդ զոնաների ներ– քին կառուցվածքների բնորոշ առանձնա– հատկություններից են ծալքերի առանցք– ների շրջվածությունը դեպի զոնաների սահմանները, ծալքերի սեպացումը և նը– րանց ազիմուտային աններդաշնակու– թյունը հարակից զոնաների ծալքերի նը– կատմամբ։ Նման հարաբերակցություն– ները վկայում են կողաշարժային տեկտո– նիկայի մեխանիզմի և զոնաների միջև խորքային բեկվածքների առկայության մասին։ Մյուս կարևոր առանձնահատկությունը տեկտոնական զոնաների ներսում հեր– թագայվող անտիկլինալային ու սինկլի– նալային ծալքերի կուլիսաձև զետեղումն