Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է, դրանց շեղ դասավորությունը զոնանե– րի գլխավոր տարածման նկատմամբ, ընդ որում, արմ–ից դեպի արլ․ և հվ–արլ․ (դե– պի Արաքսի հովտում Ղարադաղի ծնկաձև ծռվածքը) տեկտոնական զոնաների տա– րածման և դրանց ներսում ծալքերի տա– րածման միջև աններդաշնակությունը նկատելիորեն Փոքրանում է և ընդհակա– ռակը՝ կտրուկ մեծանում հակադիր ուղ– ղությամբ (լայնակի ծալքերը՝ Սոմխեթա– Ղարաբաղի, Սևան–Աքերայի և Երևան– Օրդուբադի տեկտոնական զոնաների հս–արմ․ հատվածներում)։ Նոր ալպյան ցիկլի, մասնավորապես պալեոգենի ու նեոգենի հնատեկտոնա– կան վերականգնումներում (1), (3), (6) զոնաները պատկերվում են որպես ինտ– րագեոսինկլինալային, իսկ նրանց բա– ժանող (2), (5), (7) զոնաները և (4) զո– նայի Ղափանի հատվածը՝ որպես ինտ– րագեոանտիկլինալային կառուցվածքներ, ընդ որում հս–ում՝ Շիրակի լեռնաշղթայից դեպի Ձկնագետի հովիտ, և այնուհետև Սևանա լճով դեպի Քաջարան (Բաղա– բերդ), Շիշկերտ և Նյուվադի ձգվող օֆիո– լիթային կարը կազմում է հորիզոնական ուղղությամբ ճզմված խորջրյա տրոգ՝ լըց– ված կավճի և պալեոգենի առաջացումնե– րով։ ՀՍՍՀ ռեգիոնալ կոմպլեքսում, ըստ ծալքավորության գլխավոր էտապի ժա– մանակաշրջանի, առանձնացվում են բայ– կալյան (բայկալ–ասինտյան), հերցին– յան (հերցինյան–կալեդոնյա՞ն), կիմեր– յան (վաղ ալպյան) և նոր ալպյան ծալքա– վորության մարզեր։ Բայկալյան (բայկալ–ասինտյան) տեկ– տոնական ցիկլին վերագրվում են փոխա– կերպային ապարների կոմպլեքսները, որոնք Փոքր Կովկասի հս–արլ․ լանջում մեր– կանում են Խրամի, Լոքի, Շամշադինի, Աս– րիկչայի անտիկլինալ– ների միջուկներում, ՀՍՍՀ կենար, զոնա– յում՝ Ապարան– Արզա– կանի զանգվածում և Արաքս գետի կիրճում (Մեղրիի շրջան), Արաք– սի միջին հոսանքի ա– վազանում՝ Մարալիկի, Հոկտեմբերյանի, Թա– զագյուղի (այժմ՝ Այն– թապ)–էջմիածնի և Երանոսի ելուստնե– րում։ Դրանք, ամենայն հավանականությամբ, մարզի հվ–արլ․ մասում տեղադրված են ստո– րին պալեոզոյան (քեմ– բրիսիլուրի՞) ֆիլիտա– նման գրաֆիտացված կայծքարակրաքարային թերթաքարերի կոմպ– լեքսի տակ, որը բա– ցահայտված է Արա– րատյան և Նախիջևա– նի գոգավորություննե– րի միակցման շրջա– նում։ Ապարան–Արզա– կանի զանգվածում վւո– խակերպային կոմպլեքսի ստորին ամենա– հին ապարների հասակը, ըստ նախնական տվյալների, 900–1350 մլն տարի է, իսկ Լոքի բյուրեղային կոմպլեքսի գրանիտա– կերպերում հանդիպող ստվերային (կո– ռոզացված) ցիրկոններն ունեն 1300– 1500 մլն տարի հասակ (վրաց․ երկրաբան– ների տվյալներով)։ Արզականի կոմպլեք– սը պատռող գրանիտագնեյսները և ալ– բիտիտներն ունեն մոտ 620 մլն տարի, իսկ լեյկոկրաա գրանիտները՝ 370 մլն սարի հասակ։ Տավրոս–Կովկասյան բոլոր հնագույն մինչքեմբրիյան կառուցվածքների բնորոշ առանձնահատկությունը մերձմիջօրեա– կան (հաճախ հս–հս–արլ․ 10–15°) տարա– ծումն է, որն աչքի է ընկնում փոխակեր– պային կոմպլեքսում շերտադարսվող մար– մարների, դոլոմիտների, գրաֆիտացված թերթաքարերի առանձին տեկտոնացված հորիզոնների առկայությամբ։ Նույնպիսի ուղղություն ունեն սերպենտինիտների, ակտինոլիթային թերթաքարերի, ռուտի– լաբեր քվարցիտների որոշ շերտանման մարմինները։ Չի բացառվում այն հանգա– մանքը, որ մարզի մինչքեմբրիի ամենա– հին հորիզոնները կրել են գրենվիլյան լեռնակազմության ազդեցությունը։ Puij- կալիդների փոխակերպային կոմպլեքս– ները պալեոզոյում և մեզոզոյում ենթարկ– վել են տեկտոնական ջարդոտման ու վւոիւակերպության։ Այդ երևույթը հաճախ դիտարկվում է տեկտոնամագմայական ակտիվացման կոնցեպցիայի տեսանկյու– նից։ Հարկ է նշել, որ ռիֆեյ–վենդյան տեկ– տոգենները՝ տրոգների ռիֆտերի և այլ կառուցվածքների տեսքով, սկզբնապես կողմնորոշվել են հվ–հվ–արմ–ից հս– հս–արլ․ ուղղությամբ, և դրանց տեղում գոյացած ձևախախտված (դեֆորմացված) կառուցվածքները հաճախ վերահսկել են ավելի երիտասարդ մեզոկայնոզոյան այն կառուցվածքները, որոնք հայտնի են հա– կակովկասյան տարածում անվանումով։ Անհրաժեշտ է նշել, որ Փոքր Կովկասից, Ղարադաղից և էլբուրսից հվ․ վենդի և պալեոզոյի նստվածքները, սկսած կա– հար ֆորմացիայից (վենդի թույլ փոխա– կերպված ավազակավային նստվածքներ), դիսլոկացված են համատեղ՝ միասնական պլանով, իսկ Անատոլիայում քեմբրիի ֆաունայով բնութագրված ապարները մինչքեմբրիի վրա տեղադրված են տրանս– գրեսիվ և մեծ անկյունային աններդաշ– նակությամբ։ Ելնելով այդ տվյալներից՝ նշված մարզերի մինչվենդյան փոխակեր– պային ծալքավոր կոմպլեքսները վերա– գրվում են ասինտյան տեկտոնական ցիկ– լին։ Փոքր Կովկասի սահմաններում կալե– դոնյան լեռնակազմությունը չի առանձ– նացվում և պայմանականորեն քննարկ– վում է հերցինյան էտապի հետ համատեղ։ Հերցինյան (կալեդոնա՞–հերցինյան) ցիկլին վերագրվում են դևոնի, կարբոնի, պերմի և տրիասի ծալքավորված կոմպ– լեքսները, որոնք ունեն ծալքավոր ձևա– խախտումների տարածման միասնական պլան և, ըստ էության, գործնականորեն փոխակերպված են միևնույն աստիճա– նով, չնայած ավելի հին ապարների վրա պերմատիրասը տեղադրված է տրանս– գրեսիվ և զգալի ընդմիջումով (կտրված– քում բացակայում են միջին, վերին կար– բոնի և մասամբ ստորին պերմի նստվածք– ները)։ Նշված կոմպլեքսների նստվածքային ֆացիաները տարածված են Դեղամա, Մեղրիի (Ողջի և Շիշկերտ գետերի ավա– զաններ), Վայքի, Ուրծի անտիկլինորիում– ներում և դեպի հվ–արլ․ շարունակվում են Իրանական Ղարադաղում (վերին դևոն– յան ուսոտանիներ պարունակող կրաքա– րերի ելքերը Արաքս գետի ձախաՓնյա– կում՝ Վինա–Վարդանաբադ գյուղի մոտ), իսկ դեպի արմ–հս–արմ․ ընդմիջումներով հետամտվում են մինչև Վանա լեռների պալեոզոյան կոմպլեքսները։ Հնարավոր է, որ դևոնի, կարբոնի և պերմատրիասի նստվածքները, իրենց միոգեոսինկլինա– լային բնույթով, հս–ում շարունակվում են մինչև Սևանի օֆիոլիթային գոտին։ Ավելի հս․՝ Փոքր Կովկասի արտաքին աղեղում և նրա շարունակությունում տեղ– տեղ հանդիպում են դևոնի (՞), ստորին կարբոնի, պերմի հրաբխածին ապար– ներ, որոնք վկայում են Փոքր Կովկասի արտաքին աղեղի էվգեոսինկլինալային ռեժիմի մասին։ Տրիասի վերջում կատարված լեռնա– կազմական շարժումները Փոքր Կովկասը և հարակից մարզերը վերածել են քվա– զիկրատոնի, որը լեյասի ընդարձակ տրանսգրեսիայի սկզբում ենթարկվել է խոշորամասշտաբ կազմախախտման (դես– տրուկցիայի)։ Փոքր Կովկասի էվգեոսին– կլինալային մարզի մի շարք զանգվածնե– րի, այսպես կոչված, մոխրագույն ու վար– դագույն միկրոկլինային գրանիտակեր– պերը, ըստ ռադի ոչավւ ական որոշումնե–