Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գըսյան, Զ․ Կիրակոսյան, Ռ․ Սահակյան, Մ․ Արզումանյան և ուրիշներ)։ Մի շարք աշխատություններում քննարկվել են Թուր– քիայի արտաքին քաղաքականության, այդ թվում՝ սովետա–թուրք․ հարաբերու– թյունների խնդիրները (Ռ․ Սահակյան, Ռ․ Կոնդակչյան, Ա․ Ավետյան, Ռ․ Կորխ– մազյան)։ Իրանագիտությունը զարգա– ցել է գլխավորապես նոր և նորագույն պատմության, ագրարային հարաբերու– թյունների և պատմագրության պրոբլեմ– ների ուսումնասիրության ուղղությամբ (Հ․ Եգանյան, Վ․ Բայբուրդյան, Ա․ Ստամ– բոլցյան)։ Մասամբ ուսումնասիրվել է Իրանի XIX դ․ արտաքին քաղաքականու– թյունը, մասնավորապես՝ ռուս–իրան․ U իրանա–թուրք․ հարաբերությունները (P․ Բալայան, Վ․ Բայբուրդյան)։ Զգալի աշխատանք է կատարվել նաև իրան, բա– նասիրության՝ դասական և արդի գրակա– նության ու լեզվի առանձին հարցերի ուսումնասիրության ուղղությամբ (է․ Աղա– յան, Գ․ Նալբանդյան, Ա․ Բուդաղյան, 0․ Արզումանյան, Հ․ Մովսիսյան, Լ․ Շե– խոյան, Ա․ Կոզմոյան)։ Քրդագիտության բնագավա– ռում առայժմ մեծ է բանասիր․ (ֆուկլոր, գրականություն, լեզվաբանություն) բնույ– թի ուսումնասիրությունների քանակը (Հ․ Ջնդի, 0․ Զալիլ, Զ․ Զալիլ, Մ․ Խամո– ւտն, Կ․ Չաչանյան)։ Ուսումնասիրվում է քրդ․ ազգագրությունը (Ա․ Ավդալ, Մ․ Դավ– րիշյան)։ Վերջին շրջանում ուժեղացել է միջնադարյան (Գ․ Ակոպով, Ա․ Փոլադ– յան), նոր (Զ․ Զալիլ, Խ․ Չատոև) և նորա– գույն պատմության հարցերի ուսումնասի– րությունը։ Արդի խնդիրների ուսումնասի– րության մեջ առաջնությունը տրվում է քուրդ ժողովրդի ազգային–ազատագր․ պայքարին Իրաքում, քրդ․ քաղ․ կուսակ– ցությունների և նրանց գաղափարախոսու– թյան հարցերին (Շ․ Մհոյան, Շ․ Աշիր– յան)։ Կովկասագիտությունն իր մեջ ներառնում է գլխավորապես, վրացի– ների, աղվանների, ուտիների, չերքեզա– հայերի պատմա–բանասիր․, մշակութային և ազգային–քաղ․ տարբեր խնդիրների ուսումնասիրությունը (Ս․Երեմյան, Պ․ Մու– րադյան, Պ․ Չոբանյան, Հ․ Մարգարյան, Ա․ Հակոբյան, Հ․ Խառատ յան)։ Բյուզան– դագիտության ասպարեզում ուսումնասիր– վում են IV– V դդ․ հույն հեղինակների գործերի հայերեն թարգմանությունների պատմամշակութային նշանակությունը, թարգմանվում և հետազոտվում են բյուզ․ հեղինակների աշխատությունները և բյու– զանդա–հայկ․ քաղ․, ազգ․ և կրոնադավա– նաբանական փոխհարաբերությունները (Հ․ Բարթիկյան, Կ․ Մուրադյան, Ե․ Զա– ղացպանյան, Ա․ Բոզոյան)։ ՀինԱրևելքի վերաբերյալ ուսում– նասիրվում են հելլենիստ․ շրջանի Բա– բելոնի պատմությունը, ինչպես նաև հել– լենիստ․ Միջագետքի հասարակական– անա․ պատմությունն՝ ըստ սեպագիր ար– ձանագրությունների (Դ․ Սարգսյան)։ Զգալի տեղ են գրավում ուրարտագիտու– թյան, խեթագիտության և ասորագիտու– թյան վերաբերյալ աշխատությունները (Ն․ Հարությունյան, Վ․ Խաչատրյան, Մ․ Իսրայելյան, Մ․ Խաչիկյան)։ Աղբյուրագիտության բնա– գավառում ուսումնասիրություններն ըն– թանում են երկու ուղղությամբ՝ արլ․ աղբյուրները Հայաստանի և հայերի մա– սին և հայկ․ աղբյուրները Արևելքի ժողո– վուրդների մասին։ Մեծ տեղ է տրված թուրք, աղբյուրների ուսումնասիրությա– նը էւ թարգմանությանը (Ա․ Սաֆրաստ– յան, Մ․ Զուլալյան, Ա․ Փափազյան, Դ․ Սանթուրյան)։ Որոշակի աշխատանք է կատարվել արաբ, աղբյուրների թարգմա– նության և հրատարակման ուղղությամբ (Հ․ Աճաոյան, Հ․ Նալբանդյան, Ա․ Տեր– Ղևոնդյան, Հ․ ժամկոչյան)։ Ուսումնասիր– վում են պարսկ․ (Հ․ Փափազյան) U ասոր․ (Հ․ Մելքոնյան) աղբյուրները։ Հրատա– րակվել են հայկ․ որոշ աղբյուրներ Հընդ– կաստանի, Օսման, կայսրության և Իրանի վերաբերյալ (Ռ․ Աբրահամյան, Լ․ Դանեղ– յան, ժ․ Ավետիսյան, Հ․ Ստեփանյան)։ Հայ արևելագետները գիտ․ սերտ կապե– րի մեջ են սովետական արևելագիտ․ կենտրոնների հետ և համագործակցում են արտասահմանյան գիտ․ կենտրոն– ներին։ Նրանց մի շարք աշխատություն– ներ օտար լեզուներով հրատարակվել են արտասահմանում։ Հրատարակում են «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդները (I–II համարները՝ «Արե– վելագիտական ժողովածու», 1961-ից), «Կովկաս և Բյուզանդիա» (1978-ից), «Հին Արևելք» (1973-ից) մատենաշարերը։ Ն․ Հովհաննիսյան, Հնագիտության Հայաստանի հնագիտ․ նյութերի մեկ– նաբանման առաջին փորձերը հանդիպում են դեռևս հայ հին պատմիչների երկե– րում։ XVI11դ« և XIX դ․ 1-ին տասնամյակ– ներին ռուս և եվրոպացի գիտնականների ուշադրությունը բևեռվում է Հայաստանի նյութ, մշակույթի, արվեստի, ճարտ․ հու– շարձանների վրա։ Ֆրանսիացի գիտնա– կան Մ․ Բրոսեն XIX դ․ 1-ին կեսից նվիր– վում է հայկ․ հնագիտ․ հուշարձանների, վիմագիր արձանագրությունների, դրամ– ների ուսումնասիրությանը։ 1871-ին Ա․ Երիցյանը Գուգարքի Որնակ (Ակներ) գյուղի մերձակա հնագույն դամբարանա– դաշտի պեղումներով սկիզբ դրեց Հայաս– տանի հնագիտ․ հուշարձանների գիտ․ ուսումնասիրությանը։ 1871-ին Թիֆլիսում ստեղծվեց Կովկասյան հնագիտ․ կոմի– տեն (հետագայում վերանվանվել է «Հնա– սերների կովկասյան ընկերություն»), որի աշխատանքներն զգալիորեն առաջ մղե– ցին Անդրկովկասի հնությունների ուսում– նասիրության գործը։ XIX դ․ 80-ական թթ․ Ալավերդու պղնձահանքերի ինժեներ ժակ դը Մորգանը Դեբեդի ձորում պեղեց շուրջ հազար դամբարան։ Դ․ Տեր–Մկրտչյանը, այնուհետև Գ․ Ղափանցյանը և ճարտա– րապետ Լ․ Լիսիցյանն առաջադրել են ժայռապատկերների ուսումնասիրության անհրաժեշտությունը։ 1890-ին գերմանա– ցի գիտնականներ Լեհման–Հաուպտը և Վ․ Բելքը Վանա լճի արլ․ ափին պեղեցին Շամիրամալթին։ Դարավերջին ռուս գիտ– նական Ա․ Ա․ Իվանովսկին սկսե£յ ուրարտ․ Մենուախինիլի քաղաքի մնացորդների ուսումնասիրությունը։ XIX^ վերջին տաս– նամյակները նշանավորվեցին իբրև Հա– յաստանի հնագիտ․ նյութերի նախնական հայտնաբերման և կուտակման շրջան։ Այդ տարիների հնագիտ․ ուսումնասիրու– թյունների պսակն են կազմում Անիի պե– ղումները (1892-ից, ընդհատումներով՝ մինչև 1917-ը), որոնք կապված են Ն․ Մա– ռի անվան հետ։ Դիտ․ արշավախմբի աշ– խատանքներին մասնակցեցին Թ․ Թորա– ման յտնը, Հ․ Օրբելին, Ն․ Բունիաթյանը, Ա․ Քալանթարը, Ն․ Տոկարսկին, Տարա– գրոսը, Ա․ Վրույրը և ուրիշներ։ Զուգա– հեռաբար Ն․ Մառն ուսումնասիրում է նաև Հայաստանի նյութական մշակույթի բազ– մաթիվ այլ հուշարձաններ (Արագածի լանջերին, Լոռիում, Դվինում, Դառնիի հեթանոս, տաճարում, Դեղամա լեռնե– րումնն)։ 1906-ից Հ․ Օրբելին մասնակցում է Անիի պեղումներին, 1909-ին հետազո– տում Դանձասարի հուշարձանախումբը, հավաքում ավելի քան 200 վիմագիր ար– ձանագրություն, ուսումնասիրում Խաչհ– նի խաչքարերի կենցաղային բովանդա– կության քանդակները, 1911-ին զբաղվում Վան քաղաքի և շրջակայքի ուրարտ․ և հայկ․ վաղ միջնադարյան հուշարձաննե– րով (Աղթամար ևն)։ Տարբեր ժամանակա– շրջանների հնագիտ․ հուշարձաններ է ուսումնասիրել ճարտարապետ Թ․ Թո– րամանյանը։ Ազգագրագետ և բանահա– վաք Ե․ Լալայանի գիտ․ ժառանգության մեջ զգալի տեղ են գրավում նաև հնագիտ․ աշխատանքները։ XIX դ․ 1-ին կեսից Հա– յաստանում հայտնաբերվում են հայ․, հուն․, լատին․, վրաց․ և այլ լեզուներով արձանագրություններ, սկզբնավորվում է հայ․ վիմագիր հիշատակարանների հա– վաքման և հրատարակման գործը (Մ․ Բը– ժըշկյան, Հ․ Շահխաթունյանց, Ս․ Զալալ– յանց, Ալ․ Երիցյան, Մ․ Էմին, Դ․ Հովսեփ– յան, Խ․ Հովհաննիսյան, Մ․ Բրոսե, Վ․ Լանգլուա, Դյուբուա և ուրիշներ)։ Հայաստանի հնագիտ․ նյութերի ուսում– նասիրությունը լայն ծավալ ստացավ սո– վետական կարգերի հաստատումից հետո։ Հնագիտ․ լուրջ գործունեություն են ծա– վալում Հ․ Օրբելին, Ա․ Քալանթարը և ուրիշներ։ 1921-ին ստեղծվում է Հայաս– տանի պետ․ թանգարանը։ 1923-ին կազ– մակերպվում է Հայաստանի հնություն– ների պահպանության կոմիտեն (այժմ՝ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձան– ների պահպանման ու օգտագործման գըլ– խավոր վարչություն)։ Ե․ Բայբուրդյանի գլխավորած հնագիտ․ արշավախումբը 1936-ին ձեռնարկում է Շենգավիթի պե– ղումները, որոնք շարունակվեցին 1950– 1960-ական թթ․։ 1930-ական թթ․ սկիզբ է դրվում միջնադարյան հնավայրերի ուսումնասիրությանը։ 1936-ին սկսվում են Ամբերդի (Հ․ Օրբելի), 1937-ին՝ Դվի– նի (Մ․ Տեր–Ավետիսյան), 1939-ին՝ Կարմիր բլուրի (Բ․ Պիոտրովսկի) պեղումները։ ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի ըս– տեղծումից (1943) հետո ձեռնարկվում է պալեոլիթի, նեոլիթի, բրոնզի դարի, հին հայկ․ հուշարձանների ուսումնասիրու– թյունը, վերսկսվում են Կարմիր բլուրի և Դվինի պեղումները։ 1959-ին հիմնադըր–