Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(Արփայի) և Օրդուբադի սինկլինորիում– ներից, որոնք բաժանված են Մովետաշե– նի ու Մարտիրոսի ոչ մեծ անտիկլինալա– յին կամարներով։ Ուրծ–Վայքի անտի– կլինորիումային միջուկում մերկանում է պալեոզոյան քվազիպլատֆորմային կոմպ– լեքսը, որն անտիկլինորիումի թևերում տրանսգրեսիվ ծածկվում է վերին կավճի, պալեոգենի, նեոգենի, իսկ արլ–ում՝ նաև լեյասի, բայոսի և բաթի նստվածքնե– րով։ Լեռնակազմական էտապում ձևավոր– վում են ու շ ալպյան լեռնակազ– մական իջվածքներ, որոնք լըց– ված են նեոգենի ու անթրոպոգենի ծովա– լճակածովային, ցամաքային ու հրաբխա– ծին մոլասներով4 5 կմ ընդհանուր հաս– տությամբ։ Մոլասային կոմպլեքսի տակ տեղադրված են ստորին–միջին օլիգոցե– նի, էոցենի, որոշ տեղերում կավճի ու յուրայի (՞) փոքր հաստության ծովային նստվածքներ (Միջին Արաքսյան, մնանի և Շիրակի իջվածքներ)։ Դրանցից ամենա– խոշորը՝ Միջին Արաքսյանը, բաղկացած է մի շարք գրաբեն–սինկլինորիումներից (Սադարակի, Նախիջևանի, Արտաշատի, Սևան–Երևանի են), որոնք բաժանված են հորստ–անտիկլինալային բարձրա– ցումներով [Փարաքար–Ենգիջայի (այժմ4 Նորաբաց), Հոկտեմբերյանի, Արարատի են]։ ՀՍՍՀ տեկտոնական կառուցվածքում կարևոր դեր են խաղում խզումնային խախ– տումները, մասնավորապես խորքային բեկվածքները, որոնք վերահսկում են զո– նաների սահմանները, նստվածքների ֆոր– մացիաներն ու հաստությունները, մագ– մայականությունը և ներծին հանքայնա– ցումը։ Ամենախոշոր՝ Սևան–Աքերայի, Շիրակ–Զանգեգուրի և Միջին Արաքսյան (Երեանյան) բեկվածքների առկայությու– նը բացահայտված է երկրբ․, երկրաֆիզ․ և երկրաքիմ․ տվյալներով։ Մակերեսում դրանք արտահայտված են օֆիոլիթային զուգորդության (ասոցիացիայի) ապարնե– րով և խզվածքների մինչև 5–10 կմ լայ– նություն ունեցող զոնաներով։ Ըստ երկ– րաֆիզ․ տվյալների, բեկվածքների այդ զոնաները թափանցում են երկրակեղևի 40–50 կմ խորություններ, ունեն գրեթե ուղղաձիգ անկում, իսկ տեղաշարժման լայնույթը (ամպլիտուդը) բյուրեղային հիմքի մակերեսով հասնում է մինչև 4– 5 կմ։ Բեկվածքների Ս և ա ն–Ա ք ե– րայի զոնան բնորոշվում է ինտեն– սիվ գծային (որոշ տեղերում հավասարա– թեք և հովհարաձև) ծալքավորությամբ, օֆիոլիթային զուգորդության ու վերօֆիո– լիթային ծածկույթի ապարների ուժափո– խակերպության և միլոնիտացման դրսե– վորմամբ։ Այդ զոնային է հարում ներծին հանքայնացումը (Զոդ, Բազումի լեռնա– շղթա)։ Տվյալ զոնայի ձևավորման սկիզ– բը ենթադրվում է ուշ պալեոզոյ–տրիասը, բայց ավելի հավանական է կազմավոր– ման ուշ յուրա–կավիճ ժամանակը։ Շիրա կ–Զ անգեզուրի բեկ– վածքի զոնան սահմանազատում է Ղա– փանի և Մեղրիի տարակազմ անտիկլինո– րիումները։ Այդ զոնայում տարածված է օֆիոլիթային մելանժը (թաղված), ծալ– քավորությունը հավասարաթեք է, ֆանե– րոզոյան հրաբխածին–նստվածքային ապարները թույլ են փոխակերպված։ Այդ– տեղ են գտնվում նաև մի շարք զուգահեռ և շեղակի, ավելի ցածր կարգի տարահա– սակ խախտումներ՝ վարնետվածքներ, վերնետվածքներ են։ Հարակից Ծ ա ղ– կ ու ն յ ա ց–Զ անգեզուրի (Մեղ– րիի) զոնայում բացահայտված են մի շարք խոշոր խախտումներ՝ Դեբաքլուի (Տաշ– ւոունի) ևն, որոնք դեպի հս․՝ Սիսիան քա– ղաքի մոտ, հավանաբար միակցվում են Զանգեգուրի կարային զոնային։ Այդ բեկ– վածքների հանքավերահսկող նշանակու– թյունը բացահայաված է երկրաբանահե– տախուզական աշխատանքներով։ Դրանց ձևավորումը և զարգացումը, հավանաբար, տեղի է ունեցել յուրայում, ընդ որում, մի մասի հրաբխային ակտիվությունը պահ– պանվել է պլիոցեն–չորրորդական ժամա– նակաշրջանում․ այդ մասին է վկայում պլիոցենի և չորրորդական հասակի բազ– մաթիվ հրաբխային կենտրոնների գծային դասավորությունը զոնայի երկայնքով, իսկ երկրաշարժային (սեյսմիկ) ակտիվու– թյունը դրսևորվում է նաև այժմ (Տաթևի 1931-ի, Քաջարանի 1968-ի և այլ երկրա– շարժեր)։ Բեկվածքների Միջին Արաքս– յան զոնան ձևավորվել է ուշ կավ– ճում։ Այն արտահայտվում է Վեդու օֆիո– լիթային զոնայով, իսկ բեկվածքային զո– նայի թևերում՝ վերին կավճի, պալեոգենի ու նեոգենի նստվածքների հզորություն– ների տարբերությամբ և երկրաշարժայ– նությամբ (սեյսմիկությամբ)։ Հս–արմ․ (ընդհանուր կովկասյան) տա– րածման բեկվածքները հատվում են մերձ– միջօրեականի և հս–արլ․ ուղղության բեկ– վածքներով, դրանով էլ պայմանավորվում է մարզի խճանկարաբեկորավոր (մոզա– յիկ–բլոկային) տեկտոնական կառուցված– քը։ Այդ բեկվածքների զգալի մասը համե– մատաբար երիտասարդ է, գոյացել է Փոքր Կովկասի լեռնակազմական էտա– պում և վերահսկում է նեոգենի նստվածք– ների ֆորմացիաների ու հզորությունների տեղաբաշխումը, նեոգեն–չորրորդական հասակի հրաբխայնությունը և երկրա– շարժային ակտիվությունը։ Առավել ակըն– հայտ արտահայտված Ախուրյանի, Զա– վախքի, Քասաղի, Ախուրյան–Մնան– Հրազդան–Վարդենիսի, Պրիվոլնոյե– Սպիտակ–Մարգարայի, Զրվեժի, Դառ– նիի և այլ լայնակի տեկտոնական կառուց– վածքները (բեկվածքներ, բարձրացում– ներ ևն) կարևոր դեր են կատարում օգտա– կար հանածոների հանքավայրերի տեղա– բաշխման գործում։ Եթե երկայնակի կա– ռուցվածքաֆորմացիոն զոնայականությու– նը վերահսկում է մետաղածնական զո– նաներն ու ենթազոնաները, ապա լայնա– կի բեկվածքները ե, մասնավորապես, դրանց հատման հանգույցները երկայնակի բեկվածքների հետ՝ որոշում են հանքա– յին շրջանների ուրվապատկերը։ Երկրաբանական զարգացման գլխավոր էտապները։ Ա ս ի ն ա ա–բ ա յ կ ա լ յ ա ն էտապ։ Ալ պ–Հիմալայան գոտու հիմ– քի ելուստներում կանաչթերթաքարային ֆացիայի Փոխակերպային գերբազիտներ ներփակող առաջացումները (Փոքր Կով– կասոսՐ վերին սերիան) սովորաբար պատկանում են ռիֆեյին, իսկ ստորադիր՝ ամֆիբոլիտային ֆացիայի առաջացումնե– րը (ստորին սերիա) պայմանականորեն վերագրվում են միջին պրոտերոզոյին։ Ենթադրվում է, որ Փոքր Կովկասի և Աոաջավոր Ասիայի հարակից շրջանների տարածքում զարգացման տեկտոնական ռեժիմը ուշ պրոտերոզոյում աչքի է ընկել գեոսինկւինալային գոտիներին բնորոշ բարձր շարժունակությամբ, ընդ որում, ֆացիալ վերլուծությունը վկայում է փո– խակերպային կոմպլեքսի ստորին սե– րիայի կուտակման ժամանակի միոգեո– սինկլինալային և վերին սերիայի կուտակ– ման ժամանակի էվգեոսինկլինալային ռե– ժիմի մասին։ Ռիֆեյի վերջում տեղի են ունեցել հզոր ծալքառաջացման և լեռ– նակազմական շարժումներ (բայկալյան տեկտոգենեզ)՝ պայմանավորելով մինչ– քեմբրիյան նստվածքների դիսլոկացիան և վւոխակերպությունը, գրանիտակերպե– րի ներդրումը և ալպիդների բայկալյան գրանիտափոխակերպային հիմքի ձևա– վորումը։ Ծաղկունյաց անտիկլինորիումի փոխակերպային կոմպլեքսի հետ ծագում– նաբանորեն կապված են փոխակերպածին ռուտիլի, ինչպես նաև մագնետիտի, ոս– կու, պղինձ–բարիտի, բարիտի և այլ հան– քայնացումներ։ Կալեդոնյա ն–հ երցինյան էտապ։ Վենդի վերջում ավարտված բայկալյան ծալքավորության և փոխակեր– պային կայունացումից (կոնսոլիդացու– մից) հետո Փոքրկովկասա–Իրանա– Անատոլիական հատվածի զգալի մասը միաձուլվել է Արաբա–Իրանական կրա– տոնի հս․ մասին և պալեոգոյում–տրիա– սում զարգացել պարապլատֆորմային պայմաններում։ Սահմանը՝ դեպի հս․ գտնվող գեոսինկլինալային զարգացման մարզի հետ, հետազոտողների մեծամաս– նությունը անցկացնում է Սևանի օֆիո– լիթային կարով։ Անդրկովկասյան (Ռիոն– Կուրի) միջադիր զանգվածը ամբողջ պա– լեոզոյի ընթացքում կրել է անընդմեջ բարձրացում (կարճաժամկետ իջեցումնե– րով) և բեկորային նյութ մատակարարել հարակից գեոսինկլինալային ավազան– ներին։ Կալեդոնյան տեկտոնական ցիկլի պատ– մության մասին տվյալները խիստ ան– բավարար են։ Օրդովիկին և սիլուրին պայմանականորեն վերագրվում է ֆիլի– տանման ավազա–կավա–կարբոնատա– կայծքարային ապարների հաստվածքը (1500 մ), որն Արարատյան գոգավորու– թյան արլ–ում տեղադրված է միջին դևոնի տակ։ Միջին–վերին պալեոզոյան–տրիասյան էտապը բաժանվում է երկու ենթաէտապ– ների, որոնցից առաջինն ընդգրկում է դեոնից մինչև վաղ կարբոնը ներառյալ, իսկ երկրորդը՝ վաղ պերմից մինչև ուշ տրիասը ներառյալ ժամանակահատված– ները։ Դրանք անջատված են ռեգիոնալ ար– տահայտված ընդմիջումով, որը համա– պատասխանում է միջին–ուշ կարբոնին, և ներկայացված են ավտոխթոն կամ վե– րակուտակ լատերիտներով։ Մերձարաքս–