Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


յան գուռում միջին–վերին պալեոգոյում– արիասում հաստատվել է վերցամաքա– յին ծանծաղոաային ծովային ռեժիմ, և տեղի է ունեցել տերիգեն կարբոնատա– յին նստվածքների կուտակում։ Պալեոզոյում նստվածքակուտակման պայմանների մասին վկայում են նըստ– վածքների ֆացիաների ու հզորություն– ների կայունությունը, կոպտաբեկոր ապարների բացակայությունը, ներժայթ– քային և էֆուզիվ մագմայականության հազվադեպությունը, ծալքավոր դիսլոկա– ցիաների ուժգնությունը, հերցինյան ցիկ– լում ապարների փոխակերպությունը մին– չև քվարցիտների և մարմարների առաջա– ցումը, ճեղքավորման ու մանրածալքա– վորության դրսևորումը (նշված փոխակեր– պային ապարների գլաքարերն առկա են լեյասի, վերին աալենի, սենոմանի ու վե– րին կոնյակի հիմքային կոնգլոմերատնե– րում)։ Պալեոզոյում ալպյան ծալքավոր գոտու հվ․ կեսի զգալի մասը, Արմ․ Միջերկրա– կանից (Սիցիլիա կղզի) մինչև Հիմալայ– ներ, զարգացել է քվազի պլաաֆորմային կամ միոգեոսինկլինալային պայմաննե– րում։ Մինչև հս․ գեոսինկլինալային մար– զը կարելի է առանձնացնել նաև ռիֆտա– գոյացման տարակենտրոնացման և հիմ– քային, մասամբ թթու հրաբխայնության դրսևորման միջանկյալ մարգ։ ուշ տրիասում հերցինյան ավարտական շարժումների հետևանքով հարևան գեո– սինկլինալներում տեղի է ունեցել ընդհա– նուր բարձրացում, ծովի ետընթաց և տե– րիգեն ածխաբեր մոլասանման նստվածք– ների կուտակում, որի մնացուկները հայտ– նի են Վեդի գետի վերին հոսանքի ավա– զանում։ Ալպյան գեոսինկլինալա– յ ի ն էտապ։ Լայն հասկացությամբ ընդգրկում է յուրայից մինչև չորրորդա– կան ժամանակաշրջանը ներառյալ ժամա– նակահատվածը և բաժանվում բուն գեո– սինկլինալային (յուրա–էոցեն) և լեռնա– կազմական (օլիգոցեն–անթրոպոգեն) էտապների, ընդ որում, բուն գեոսինկլի– նալային էտապում առանձնացվում են վաղ գեոսինկլինալային (յուրա–նեոկոմ– ապտ) և ուշ գեոսինկլինալային (ալբ–էո– ցեն) փուլերը։ Վաղ գեոսինկլինալային փ ու լ ու մ (յուրա–նեոկոմ–ապտ) Փոքր Կովկասում գոյություն են ունեցել երկու կառուցվածքաֆորմացիոն զոնաներ՝ հս– արլ․ և հվ–արմ․, որոնք ընդհանուր առմամբ համընկել են պալեոզոյան էտապի տեկ– տոնական զոնաներին։ Դրանցից առաջի– նում ստեղծվել է կղզեաղեղային գեոսին– կլինալային ռեժիմ (Ալավերդի–Ղափանի էվգեոսինկլինալային ճկվածք), և տեղի է ունեցել տերիգեն, հրաբխածին, տուֆա– նստվածքային, իսկ ավարտական փու– լում՝ նաև հզոր թերթաքարակարբոնա– տային ապարների կուտակում։ ճկվածքը բաղկացած է եղել մի քանի կուլիսաձև միակցված երկրորդ կարգի ճկվածքներից և, բացի ծանծաղուտային (շելֆային) զո– նաներից, հավանաբար ներգրավել է նաև համեմատաբար խորջրյա նստվածքակու– տակման առանցքային նեղ զոնան։ Ծալքավորման շարժումների առաջին փուլը և մասնակի շրջումը (ինվերսիան) հս–արմ․ զոնայում կատարվել է բա– թում (բաթյան Փուլ), որի հետևանքով ճկվածքները կրել են բարձրացում (ժա– մանակակից անտիկլինորիումային կա– ռույցների միջուկներ), տեղի է ունեցել նատրիումային պլագիոգրանիտների ներ– դրում, իսկ որոշ տեղերում՝ ածխաբեր մոլասային նստվածքների կուտակում։ Ուշ յուրայում և վաղ կավճում տեղի են ունեցել նոր խորասուզում և ծովի տրանս– գրեսիա, իսկ ապտում–վաղ ալբում և այ– նուհետև ուշ կավճի վերջում՝ ծալքառա– ջացման շարժումների նոր փուլեր և տեկ– ւոոնական ռեժիմի լրիվ շրջում։ Այդ շար– ժումները պայմանավորել են տոնալիտա– յին ֆորմացիայի ներժայթքումների ներ– դրումը։ Հվ–արմ․՝ Մերձարաքսյան զո– նան, ամբողջությամբ եղել է հարաբերա– կան բարձրացման մարզ, ծանծաղ–ծովա– յին հրաբխածին և ավազակավային նըստ– վածքների սահմանափակ տարածմամբ։ Ու շ գեոսինկլինալային Փ ու լ։ Ընդգրկում է միջին ալբից մինչև էոցենը ներառյալ ժամանակահատվածը և նշանավորվում նոր գեոսինկլինաւային ճկվածքների ձևավորմամբ, տրանսգրե– սիայով և Սոմխեթա–Ղափանի զոնայում, բագալտակերպ ստորջրյա հրաբխայնու– թյամբ, իսկ Սևան–Աքերայի և այլ կաբա– յին զոնաներում՝ հզոր օֆիոլիթային հրա– բխայնությամբ, որը ներփակում է միջ– նապատյանի (մանթիայի) դիապիրիզմի արգասիքներ, ինչպես նաև հանքային ֆորմացիաների յուրահատուկ շարքեր։ Այդ ճկվածքների էական կծկում կա– տարվել է ուշ կոնյակի ժամանակահատ– վածում, որն արտահայտվել է ներքին օֆիոլիթային բարձրացումների և եզրա– յին ծանծաղուտային իջվածքների գո– յացմամբ, ուր և բերվել է օֆիոլիթաբեկո– րային նյութը։ Ուշ սենոնում տեղի է ունեցել տարբե– րակված (դիֆերենցված) բնույթի տեկտո– նական շարժումների խիստ թուլացում, որը հանգեցրել է մարզի համահարթմա– նը, մոլորակային մասշտաբի լայնար– ձակ ծովային տրանսգրեսիայի և մեծ տարածքների վրա միատեսակ կարբո– նատային ֆորմացիաների կուտակմանը։ Դանիական դարում և պալեոցենում մար– զը կրել է ընդհանուր բարձրացում և ծովի ռեգրեսիա, որից հետո էոցենում կատարվել են նոր իջեցումներ ու տրանս– գրեսիա և էվգեոսինկլինալային ռեժիմի վերականգնում։ Իջեցումը և ծովի տրանս– գրեսիան առավելագույնի հասնում են միջին էոցենում, իսկ վերին էոցենում սկսվում է երկրատեկտոնական ռեժիմի ինվերսիա (շրջում), որն ավարտվում է օլիգոցենից առաջ։ Ալպյան լեռնակազմական էտապ։ Արտահայտվել է երկրակեղևի խիստ տարբերակված բեկորային, առա– վելապես վերընթաց շարժումներով, որոնք հանգեցրել են ռելիեֆի ժամանա– կակից խոշոր ձևերի, լեռնաշղթաների, մոլասային միջլեռնային և նախալեռնա– յին իջվածքների ձևավորմանը և ուշ լեռ– նակազմական կամ եզրափակիչ հրաբխայ– նության դրսևորմանը։ Կովկասում այդ էտապի սկիզբը թվա– գրվում է օլիգոցենով, այսինքն Ռիոն– Կուրի ու Միջին Արաքսյան իջվածքների ձևավորման և Փոքր Կովկասի ու Մեծ Կովկասի բեկորային բարձրացումների ժամանակով։ Լեռնակազմական էտապում առանձնացվում են զարգացման երկու փուլեր՝ վաղ լեռնակազմական և ուշ լեռ– նակազմական։ Վաղ լեռնակազմական փուլում (օլիգոցեն և միոցեն) Փոքր Կով– * կասի կենտր․ մասը կրել է կամարաբեկո– րային բարձրացում, որն ուղեկցվել է Մի– ջին Արաքսյան և Կուրի իջվածքների ձևա– վորմամբ ու ճկմամբ և հրաբխայնության ակտիվացմամբ։ Միջին Արաքսյան իջ– վածքում վաղ–միջին օլիգոցենում տեղի է ունեցել մոլասային տիպի ծովային ավա– զակավային նստվածքների, իսկ ուշ օլի– գոցենում–միոցենում՝ ծովալճակային խայտաբղետ և աղաբեր ֆորմացիաների կուտակում (հրաբխային մոխրի զգալի խառնուրդով)։ Փոքր Կովկասի կենտր․ բարձրացած մասում ուշ օլիգոցենում–վաղ միոցենում (ակվիտան–հելվետ) ձևավորվել է Դիլի– ջան–Ամասիայի նեղ միջլեռնային իջ– վածքը, որտեղ կուտակվել են ածխաթեր– թաքարաբեր նստվածքներ (Դիլիջանի շերտախումբ)։ Վաղ լեռնակազմական փու– լում տեկտոնական շարժումները պայմա– նավորել են Բազում–Զանգեգուրի կա– լիումական գրանիտակերպերի և ալկա– լիական ներժայթքումների ներդրումն ու անդեզիտային հրաբխայնության դրսևո– րումը։ Միոցենի վերջում կատարվել են նոր հզոր տեկտոնական շարժումներ, որոնք հանգեցրել են ծովի ռեգրեսիայի։ Փոքր Կովկասի մարզը կրել է բարձրացում և սկսած պլիոցենից՝ անցել իր զարգացման ցամաքային փուփն։ Միջին Արաքսյան և Սևանի իջվածքներում միոցենի աղային նստվածքները ծալքավորվել են, ձևավոր– վել են աղային կառուցվածքները, որոնց աճը շարունակվել է նաև հետագայում։ Վաղ–միջին պլիոցենում մարզի ուժգին բարձրացման հետևանքով տեղի են ունե– ցել գետահովիտների խորացում, խոշոր գետերի հովիտների ձևավորում և բուռն էքսպւոզիվ հրաբխայնություն։ Ուշ պլիո– ցենի սկզբում դիտվում է վերընթաց տեկ– տոնական շարժումների զգալի թուլացում, որը պլեյստոցենում հանգեցրել է ռելիե– ֆի որոշ հարթեցման և տեկտոնական իջույթներում (դեպրեսիաներում) ընդար– ձակ լճային ջրավազանների առաջացման (Արարատյան և Շիրակի)։ Հրաբխային ժայթքումների հետևանքով առաջացել են ամբարտակված բնույթի մի շարք խոշոր լճեր (Սևան, Որոտան, Նուռնուս, Եղվարդ, Փարպի, Արտաշատ, Ավան ևն)։ Պլիոցենի վերջում և անթրոպոգենում տարբերակ– ված տեկտոնական շարժումները նորից ուժեղացել են, հին խոշոր բեկվածքները աշխուժացել են, որը պայմանավորել է նոր, հզոր եզրափակիչ հրաբխայնության դրսևորումը։ Այն արտահայտվել է ան– դեզիտաբազալտային, դացիտային ու ռիոլիտային լավաների և տուֆերի խոշոր արտավիժումներով։ Ա․ Ասչանյան, Ա․ Գաբրիեչյան, Մ․ Սաթյան, Սարգսյան, Ա․ Վեհունի