Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մագմւպականւսթլուն և փոխակերպության (մագմատիզմ և մետամորֆիզմ) Սովետական Հայաստանի տարածքը երկարատև ժամանակի ընթացքում (ավե– լի քան 1 մլրդ տարի) եղել է տւսրահա– սակ, տարաֆացիալ մագմայականության և Փոխակերպության ինտենսիվ դրսևոր– ման ասպարեզ։ Ամենահին ապարները կազմում են բյուրեղային հիմքի ելքերը և ներկայաց– ված են ուժաշերմային (դինամոթերմալ) ռեգիոնալ փոխակերպության առաջացում– ներով, որոնք մերկանում են Ծաղկունք– Զանգեգուրի և Սոմխեթա–Ղարաբաղի զոնաներում։ Դրանց ամենալրիվ կտըր– վածքը, 5 կմ հաստությամբ, ներկայաց– ված է Արզականի (Ծաղկունյաց) բյուրե– ղային զանգվածում (600 կմ2)։ Վերջինիս, կազմում մասնակցում են երկու շարքի ապարներ, որոնք առաջացնում են հա– մապատասխանաբար ստորին և վերին կառուցվածքային հարկերը։ Ստորին հարկը, 3 կմ հաստությամբ, բազմափոխակերպային, գղձաքարա–պա– րաթերթաքարային է, կազմված գրանի– տագղձաքարերից, անդալուզիտ–ալման– դինային, քվարց–երկփայլարային պա– րաթերթաքարերից և դոլոմիտային ու կալցիումային մարմարների շերտաշարե– րից։ Ենթադրաբար այն առաջացել է մի– ջին (կամ վաղ) պրոտերոզոյում 550– 650°C ջերմաստիճանի և 4 կբւսր ճնշման պայմաններում ավազակավային և կար– բոնատային ապարների փոխակերպու– թյան հետևանքով (ալմանդին–ամֆիբոլի– տային ֆացիա)։ Ստորին շարքի ավելի խոր հորիզոնները ներկայացված են ստա– վրոլիտ–ալմանդինային երկփայլարային գղձաքարերով [Թազագյուղի (այժմ՝ Այն– թապ) մոտ փորված հորատանցքում հատ– վել են 517 մ խորությունում]։ Վերին շարքը կանաչթերթաքարային է, կազմված ֆիլիտներից, ամֆիբոլիտնե– րից, պորֆիրոիդներից, մարմարներից, որոնց փոխակերպությունը 450°Cջերմաս– տիճանի և 2,5 կբւսր ճնշման պայմաննե– րում տեղի է ունեցել ուշ պրոտերոզո– յում՝ ի հաշիվ սկզբնական ավազաքարե– րի, բազալտների, պլագիոռիոլիտների և կրաքարերի։ Վերին շարքի կանաչթեր– թաքարային փոխակերպությունն անդրա– դարձել է ստորին շարքի ապարների վրա դիաֆտորեզի ձևով և միաժամանակ հան– գեցրել դրանց ընդերքում վերահալված (պալինգեն) գրանիտային մագմայի առա– ջացմանը (Բջնիի գրանիտա–գղձաքարա– յին միգմատիտային գմբեթի կայունաց– մանը՝ 620 մլն տարի հասակով)։ Վերին շարքում ներդրվել են մինչքեմբրիյան հա– սակի պլագիոգրանիտների և գերմաֆիտ– ների բազմաթիվ ներժայթքային մարմին– ներ։ Փոխակերպային առաջացումները, որոնք կազմում են Սոմխեթա–Ղարաբա– ղի զոնայի բյուրեղային հիմքը (Հախու– մի և Ասրիկչայի վերին հոսանքներ), ներ– կայացված են լեպտինիտային տիպի ալ– բիտ–քլորիա–մուսկովիտային պլագիո– գղձաքարերով, որոնք առաջացել են էպի– դոտ–ամֆիբոլիտային ֆացիայում ռիոդա– ցիտային կազմի խառնուրդ պարունակող գրաուվակների փոխակերպության հետե– ւանքով։ Ի տարբերություն Ծաղկունք–Զանգե– զռլրի, Սոմխեթա–Ղարաբաղի զոնայի հիմքի կայունացման հասակը հերցինյան է (300 մլն տարի)։ Միաժամանակ այստեղ բացակայում են անդաշտասպաթ բյուրե– ղային թերթաքարեր, մարմարներ, դոլո– միտներ։ Կալեդոնյան և հերցինյան մագմայա– կանության հավաստի դրսևորումներ ՀՍՍՀ տարածքում հայտնի չեն։ Որոշ պայ– մանականությամբ հերցինյան ցիկլին են վերագրվում Ծաղկունյաց լեռնաշղթայում հանդիպող լեյկոկրատ գրանիտները։ Ինտենսիվ և բազմաձև է ներկայացված կիմերյան, մանավանդ ալպյան մագմա– յական ությունը։ Կիմերյան մագմայակա– նությունը ամենից լայն դրսևորվել է Սոմ– խեթա–Ղարաբաղի և Ղափանի զոնանե– րում, ավելի քիչ չափերով՝ Ծաղկունք– Զանգեգուրի զոնայի հս–արմ․ մասում։ Առանձնացվում են մագմայական ակտի– վության երկու փուլ, վաղ՝ միջին յուրայի և ուշ՝ յուրա–կավճի հասակի։ Հրաբխա– յին պրոցեսներն ընթացել են ծանծա– ղա–ծովային, կղզային միջավայրում, կապված կենտր․ տիպի խոշոր հրաբուխ– ների ձևավորման հետ, որոնք արտավի– ժել են լավային և էքսպլոզիվ նյութեր։ Դրանց կազմությունը տատանվել է բա– զալտներից մինչև ռիոլիտներ՝ բազալտ– ների գերակշռությամբ։ Հրաբխայնության փուլերը ավարտվել են թթու կազմի ենթա– հրաբխային մարմինների ներդրմամբ։ Քիմիզմի առանձնահատկություններով կանաչքարային փուլում փոփոխված յա– րայի հրաբխաքարերը վերաբերում են տոլեիտային և ցածր կալիումային կրա– ալկալային զուգորդություններին։ Շամշադինի անտիկլինորիումում ամե– նալայն դրսևորված միջին յուրայի պլա– գիոռիոլիտների հետ տարածական–ժա– մանակային և ծագումնային սերտ կապի մեջ են գտնվում Տավուշի, Խնձորուտի, Հաղպատի (Ալավերդու անտիկլինորիում) և այլ պլագիոգրանիտային ներժայթքուկ– ները, որոնք ունեն 158–164 մլն տարի հասակ։ Դրանք հարում են անտիկլինա– լային կառուցվածքների միջուկներին և սովորաբար բնութագրվում բազմափուլ կառուցվածքով (գաբբրոներ, պլագիոգրա– նիտներ, լեյկոգրանիտներ)։ Կիմերյան մագմայականության ավար– տական փուլը ներկայացված է 120– 145 մլն տարի հասակ ունեցող տոնալի– տային ֆորմացիայի բազմաթիվ, երբեմն բազմավւուլ (գաբբրոներ, տոնալիտներ, լեյկոգրանիտներ) ներժայթքուկներով։ Այդ ֆորմացիայի ներժայթքակները ներ– կայացված են Սոմխեթա–Ղարաբաղի զո– նայում՝ Կողբ–Շնողի, Ծաղկաշատի, Վա– չագանի, Շիկահողի և այլ զանգվածներով, իսկ ավելի փոքր մասշտաբներով առկա են Ծաղկունք–Զանգեգուրի զոնայում՛ Դեղա– րոտի, Հանքավան–Թաքյառլաի (այժմ՝ Ծաղկաշենի), Միրաքի զանգվածների ձե– վով։ Կիմերյան մւսգմայականության հետ տարածական և ծագումնաբանական կա– պի մեջ են պղնձահրաքարային և հրաքա– րաբազմամետաղային հանքավայրերը (Ալավերդի, Շամլուղ, Ղափան, Ախթալա, Շահումյան ևն) և Փոքր Կովկասի համար պղնձամոլիբդենային հանքավայրերի նոր տիպը (Թեղուտ, Շիկահող), կապված տոնալիտային ֆորմացիայի հետ, ինչ– պես նաև մանր երկաթահանքային երևա– կումները [Կողբ, Միսխանա (Նոյեմբերյա– նի շրջան)]։ Ալպյան տիպի մագմայականությունը պայմանավորված է Փոքր Կովկասի տեկ– տոնական ռեժիմի արմատական վերա– կառուցմամբ և բնորոշվում է բացառիկ բազմազանությամբ։ էտապի սկզբի հետ է կապված օֆիոլիթային զուգորդության ապարների ձևավորումը, որոնք հարում են Ամասիա–Սևան–Աքերայի, Վեդու և Զանգեգուրի օֆիոլիթային զոնաներին։ Ներկայումս գոյություն ունի Փոքր Կով– կասի օֆիոլիթների ձևավորման երկու հիմնական մոդել, դրանցից մեկը ելնում է օֆիոլիթների ավտոխթոնության և խոր– քային խզումների զոնաներին հարելու պատկերացումներից, իսկ մյուսը, համա– ձայն ժամանակակից մոբիլիստական կոնցեպցիաների, օֆիոլիթները դիտում է որպես ալլոխթոն գոյացումներ, որոնք ընդգծում են Մեզոթետիսի դիրքադրումը։ Օֆիոլիթային զուգորդության հրաբխա– քարերը ներկայացված են սպիլիտացված, երբեմն տոլեիտային բազալտներով, ան– դեզիտաբազալտներով, հազվադեպ՝ ան– դեզիտներով, դացիտներով, ռիոդացիտ– ներով։ Դերմաֆիտների մեջ գերակշռում են հարցբուրգիտները, պակաս զարգա– ցում ունեն լերցոլիտները և դունիտները։ Որոշ զանգվածներում (Զիլ–Սատանա– խաչի ևն) դիտվում են բյուրեղային տար– բերակման երևույթներ, արտահայտված ապարների ընդհատ հերթափոխումով՝ հարցբուրգիտներ– տրոկտոլիտներ - անոր– թոզիտներ–գաբբրոներ։ Օֆիոլիթային զուգորդության հետ կապված են մի շարք փոխակերպային յուրահատուկ առաջա– ցումներ՝ նռնաքարային ամֆիբոլիտներ և պլագիոգղձաքարեր, որոնք կազմում են ալլոխթոն բլոկներ տեկտոնապես խառնված և ձևափոխված օֆիոլիթների հետ։ Օֆիոլիթային զուգորդության որոշ ապարներ, իրենց հերթին, առանձին տե– ղամասերում բարձր ճնշման ներքո են– թարկվել են գլաուկոֆանային թերթաքա– րերի ֆացիայի փոխակերպության։ Օֆիո– լիթային զուգորդության առանձին ան– դամների հետ կապված են երկաթ–ման– գանի, պղնձի հանքանյութերի, քրոմիտ– ների, մագնեզիտների, ասբեստի, պլա– տինակերպերի (պլատինոիդների) երևա– կումներ։ Ուշ կավճի հրաբխայնությունը (100– 70 մլն տարի) հարում է հս–արմ․ տարած– ման խորքային խախտումների նախա– փոքրկովկասյան համակարգին և Սոմխե– թա–Ղարաբաղի զոնայի հս–արլ․ լայնա– կի կառուցվածքներին։ Այն դրսևորվել է մերձափնյածովային, կղզային միջավայ– րում, կապված ճեղքային տիպի հրաբուխ– ների հետ։ ժայթքումների արգասիքները օլիվին–բազալտային և անդեզիտա–բա– զալտային կազմության հրաբխային փշրա– քարեր (բրեկչիաներ), լավաներ և տու– ֆեր են։ Ավարտական փուլերում դրանք