Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


հին հունական իմաստային անվանում– ների հետ, որոնք Հունաստանում գործած– վել են մինչև մ․ թ․ ա․ VI–IV դդ․։ ՝՝տայ գրերի ստեղծման շնորհիվ սկսած V դ․ պահպանվել են բազմաթիվ գրավոր վկա– յություններ աստղագիտական բնույթի աշխատությունների մասին։ հայերեն են թարգմանվել հույն մտածողների՝ աստղա– գիտական տվյալներ պարունակող որոշ աշխատություններ։ Որպես գիտություն, աստղագիտությու– նը (տիեզերագիտություն և տոմարագի– տություն) Հայաստանում սկսել է ձևավոր– վել VII դ․՝ Անանիա Շիրակացու աշխա– տությունների շնորհիվ։ Շիրակացին ըն– դունել է Երկրի գնդաձևությունը, ճիշտ բացատրել Արեգակի ու Լուսնի խավարում– ները։ XI դ․ աստղագիտության և տոմարա– գիտության հարցերը լրջորեն քննարկվել են Հովհաննես Սարկավագի աշխատու– թյուններում։ Նրան է վերագրվում «Պատ– ճեն տոմարի» աշխատությունը, որտեղ տրվում է տոմարագիտության հարցերի լրիվ շարադրանքը և Հայկ․ օրացույցի հա– մեմատությունը այլ ժողովուրդների օրա– ցույցների հետ։ Իրենց տոմարագիտական– տիեզերագիտական աշխատություններով աչքի են ընկել Հովհաննես Երզնկացին (XIII դ․) և Հակոբ Ղրիմեցին (XIV– XV դդ․)։ Հետագայում հայ իրականության մեջ հանդես են եկել ևս մի շարք տոմարա– գետներ (Ազարիա Զուղայեցի, Վարդան Կարբեցի, Սիմեոն Երևանցի, Մինաս Կամ– սարական)։ Միջին դարերում Հայաստա– նի վանական բարձրագույն դպրոցներում (Գլաձորի, Տաթևի) դասավանդում էին տիեզերագիտություն և տոմարագիտու– թյուն։ Հայերենով աստղագիտական գի– տելիքների տարածման գործում զգալի աշխատանք է կատարվել Ս․ Ղազար կըղ– զում (Վենետիկ)՝ Մխիթարյան միաբանու– թյան ուժերով։ Մասնավորապես, Մխիթար Մեբաստացու՝ 1749-ին լույս տեսած «Բառ– եսյկտձզեաՆ լեզուի» գրքում որպես նԵրղիր գետեղվե[ է ^Աստղալից երկինք> հայկ․ առաջին աստղագիտական տպա– գիր քարտեզը, հայերեն են թարգմանվել ու տպագրվել աստղագիտական մի շարք հանրամատչելի գրքեր։ XIX դ․ կեսերին Մ․ Ղազար կղզում մխիթարյանները հիմ– նադրել են աստղադիտարան, որտեղ 17 աէ տրամագծով աստղադիտակով կատարել են աստղագիտական դիտումներ և դրանց վրա հիմնված հետազոտություններ։ Այդ հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև աստղագիտական բնույթի բազմաթիվ հոդվածներ (այդ թվում՝ նաև թարգմանական), տեղ են գտել Մխիթար– յան միաբանության՝ 1843-ից հրատարակ– վող «Բազմավեպ» հանդեսի էջերում։ Հատ– կապես ուշագրավ են Խորեն Մինանյանի աշխատանքները Կենդանաշրջանի լույսի, երկնային մարմինների պտտման և աստ– ղերի առկայծումների վերաբերյալ։ Նույն աստղադիտարանում 1894-ին Խ․ Սինան– յանը հայտնաբերել է Ցուպիտերի 6-րդ արբանյակը, սակայն Վատիկանի դիտա– րանի հանձնաժողովն այդ փաստը չի հաստատել և չի գրանցել նրա անունով։ Մխիթարյանների աստղագիտական բնույ– թի աշխատանքներից հիշատակության ար– ժանի է նաև Հ․ Բարսեղյանի «Գիսավորք» աշխատությունը, որտեղ հայտնի պատկե– րացումներից բացի, շարադրված են արևա– բծերի և գիսավորների դիտումների արդ– յունքները։ Աստղագիտությունը Սովետական Հա– յաստանում ։ Սովետական Հայաստա– նում առաջին աստղագիտական հիմնար– կը՝ Երևանի աստղադիտարանը, կազմա– կերպվել է Երևանի համալսարանին կից, 1933-ին։ Ուս․ բնույթի աշխատանքներից բացի աստղադիտարանը զբաղվել է փուիո– խական աստղերի, Արեգակի ակտիվու– թյան, ասուպների, Հայաստանում աստ– ղագիտության զարգացման պատմության և այլ հարցերով։ Աստղադիտարանում տեղակայված 22 աէ տրամագծով աստղա– դիտակը ծառայում էր ինչպես ուղղակի, այնպես էլ լուսանկարչական դիտումների համար։ ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի ստեղծումից հետո (1943), երբ Երևանի աստղադիտարանը մտավ նրա կազմի մեջ, սկսվեց աշխատանքների վերակառուցու– մը՝ գիտական հետազոտությունների մա– կարդակը բարձրացնելու նպատակով։ Այդ գործում լուրջ խոչընդոտ էր դիտում– ների համար նպաստավոր պայմաններ ունեցող աստղադիտարանի և բարձրորակ գիտական կադրերի բացակայությունը։ Եվ ահա 1946-ին ստեղծվեց ՀՍՍՀ ԳԱ Բյու– րականի աստղադիտարանը։ Առաջին դի– տումները կատարվում էին բաց երկնքի տակ տեղադրված փոքր աստղադիտակ– ներով։ Սկզբում աստղադիտարանի բո– լոր ենթւսբաժինները գտնվում էին Երե– վանում, և միայն դիտումներն էին կատար– վում Բյուրականում։ Բյուրականի աստ– ղադիտարանի համար մասնագետներ պատրաստելու նպատակով Երևանի հա– մալսարանում ստեղծվեց աստղաֆիզի– կայի բաժին։ 1956-ին՝ շինարարության առաջին հերթի ավարտից հետո, տեղի ունեցավ Բյուրականի աստղադիտարանի պաշտոնական բացումը, Ա աստղադիտա– րանն ամբողջովին տեղաՓոխվեց Բյուրա– կան։ Աստիճանաբար ամրացավ Աստղա– դիտարանի դիտողական ու լաբորատոր հիմքը, ստեղծվեցին նոր ստորաբաժա– նումներ։ Ծավալվեցին աստղաֆիզիկա– կան դիտումների և դրանց արդյունքների մշակման ավտոմատացման ու հաշվողա– կան տեխնիկայի արմատավորման աշխա– տանքներ։ Կազմակերպվեց դիտումների մշակման լաբորատորիա և աստղագիտա– կան տեղեկաբանության խումբ (լաբորա– տորիայի կազմում)։ 1960-ական թթ․ աստ– ղադիտարանում շահագործվող «Նաիրի– 1» և «Նաիրի–2» հաշվողական մեքենանե– րը 70-ական թթ․ կեսերից սկսեցին փո– խարինվել ԵՍ և ՍՄ համակարգերի մեքե– նաներով։ Բյուրականի աստղադիտարանն իր գոր– ծունեության բոլոր փուլերում կատարել է նոր աստղադիտակների և կատարելա– գործված ընդունիչ, չափիչ ու հաշվիչ սարքերի ներդրման հետևողական աշխա– տանք։ Աստղադիտարանում տեղակայ– ված առաջին, շատ համեստ չափերի աստ– ղադիտակները (Շմիդի 20 աէ և Կասեգրե– նի 40 աէ տրամագծերով դիտակները, 12 աէ տրամագծով աստրոգրաֆը) արդ– յունավետ կերպով օգտագործվել են աստ– ղադիտարանի գիտական ծրագրի (աստ– ղասփյուռների, փոՓոխական աստղերի և այլ օբյեկտների հետազոտություն) իրա– գործման նպատակով։ 1949-ին աստղա– դիտարանում աստղերի և միգամածու– թյունների սպեկտրների դիտումների հա– մար տեղակայվել են յուրօրինակ կառուց– վածքի երկու գործիք՝ 25 աէ տրամագծով աստղադիտակ–սպեկտրոգրաֆը և 50 աէ տրամագծով նեբուլյար սպեկտրոգրաֆը։ 1954-ին շարք է մտել ՍՍՀՄ–ում խոշորա– գույն՝ 53 աէ տրամագծով Շմիդի աստղա– դիտակը, իսկ 1960-ին տեղակայվել է նույն համակարգի՝ 1 մ տրամագծով մուտ– քի բացվածքով և նույն չափի օբյեկտիվ պրիզմաներ ունեցող աստղադիտակ (խո– շորագույններից մեկը աշխարհում), որի օգնությամբ կատարվում են բազմաթիվ աստղերի և միգամածությունների սպեկ– տրների միաժամանակյա դիտումներ։ Այդ աստղադիտակների շնորհիվ Բյու– րականի աստղադիտարանը հնարավորու– թյուն է ստացել ՍՍՀՄ–ում առաջինն սկսելու Գալակտիկայից դուրս գտնվող աստղային համակարգերի՝ այլ գալակ– տիկաների ծավալուն դիտումներ։ 1976- ին Բյուրականում շարք է մտել Եվրո– պայում ամենամեծ՝ 2,6 tl տրամագծով դասական աստղադիտակներից մեկը, հնարավորություն տալով կատարելու առանձին աստղերի և գալակտիկաների լուսաչափական և սպեկտրային մանրա– մասն հետազոտություններ։ Բյուրականի աստղադիտարանի բոլոր խոշոր օպտիկա– կան աստղադիտակները պատրաստվել են Լենինգրադի օպտիկամեխանիկակաէս միավորումում։ Բյուրականի աստղադիտարանի դիտո– ղական հիմքի զարգացման գործում մեծ է ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի օպտիկամեխանի– կական լաբորատորիայի դերը։ Այստեղ են կառուցվել Բյուրականի աստղադիտա– րանի աստղագիտական բոլոր գմբեթնե– րը, այդ թվում նաև 2,6 it տրամագծով խոշորագույն աստղադիտակի գմբեթը (ՍՍՀՄ–ում ամենակատարյալը) և դրանց կառավարման համակարգերը։ Այստեղ նախագծվել ու պատրաստվել են դիտում– ների և չափումների համար անհրաժեշտ բազմաթիվ սարքեր։ ՀՍՍՀ–ի ու սփյուռ– քի, ինչպես նաև Սովետական Միության տարբեր հանրապետությունների մի շարք դպրոցների համար լաբորատորիայում պատրաստվել են 10 աէ տրամագծով մոտ 120 ուսումնական աստղադիտակներ։ Հետագայում օպտիկամեխանիկական լաբորատորիայի հիմքի վրա կազմակերպ– վել է ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի աստղադի– տարանի հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրոն, որտեղ նախա– գծվում և պատրաստվում են Էլեկտրոնա– յին կառավարմամբ օպտիկամեխանիկա– կան ճշգրիտ սարքավորումներ, աստղա– գիտական աշտարակների գմբեթներ ոչ միայն Բյուրականի աստղադիտարանի, այլև ՍՍՀՄ աստղագիտական այլ հիմ– նարկների համար։ Բյուրականի աստղադիտարանում կա– տարվում են նաև ռադիոաստղագիտական հետազոտություններ։ Դեռևս 1951-ին Բյուրականում կառուցվել և տեղադրվել է ինտերֆերենցիոն մի համակարգ, որով