Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


վառում (Ս․ Սարգսյան)։ Ներկայումս ՀՍՍՀ ԳԱ կենդանաբանության ինստ–ի գենետիկայի լաբորատորիայում զբաղ– վում են պտղատու ծառերի վնասատունե– րի դեմ պայքարի գենետիկական մեթոդ– ների մշակման հարցերով (Գ․ Գասպար– յան)։ Աշխատանքներ են կատարվում ան– հետացող տեսակների՝ հայկ․ մուֆլոնի և բեզոարյան այծի գենոֆոնդի պահպան– ման և վերականգնման, ինչպես նաև նը– րանց և ընտանի ձևերի հիբրիդացման ուղղությամբ (Լ․ Մինասյան)։ Երևանի անասնաբուծ․-անասնաբուժ․ ինստ–ի գենետիկայի և կենդանաբանու– թյան ամբիոնում ուսումնասիրություններ են տարվել կենդանիների ինբրիդինգի և հետերոզիսի երևույթների պարզաբան– ման ուղղությամբ (Մ․ Առաքելյան)։ Այժմ զբաղվում են գյուղատնտ․ կենդանիների պոլիմորֆոզի կենսբ․ էության պարզա– բանման հարցերով, կապված նրանց մթե– րատվության U բնական դիմացկունության հետ (Վ․ Զորանյան)։ Հայկ․ անասնաբուծության և կերարտա– դրության ԳՀԻ–ի գյուղատնտ․ կենդանի– ների գենետիկայի և սելեկցիայի բաժնում ուսումնասիրվում են խոշոր եղջերավոր կենդանիների ցեղի կազմվածքային և տնտ․ օգտակար հատկանիշների գենետի– կայի խնդիրները։ Մշակվել են կովկաս– յան գորշ ցեղի կաթնա–մսային գծի ար– տադր․ տիպերի ստեղծման մեթոդներ, հաշվի առնելով հանրապետության բնա– տնտեսական գոտիների առանձնահատ– կությունները (Վ․ Ոսկանյան)։ ՀՍՍՀ ԳԱ Լ․ Օրբելու անվ․ ֆիզիոլոգիայի ինստ–ում Ս․ Կարապետյանի ղեկավարությամբ ու– սումնասիրվում են գյուղատնտ․ կենդա– նիների և թռչունների արդյունավետության գենետիկայի հարցերը։ Վ․ Ավագյան Ջրակենսաբանություն։ Ջրակենսաբա– նությունը Հայաստանում սկսել է զար– գանալ անցյալ դարի վերջերից Լ․ Բեր– գի, Կ․ Կեսլերի, Ա․ Բրանդտի և ուրիշ– ների աշխատանքների շնորհիվ, որոնք հիմնականում վերաբերում են Սևանա լճի բուս, ու կենդան, աշխարհին։ Սա– կայն կանոնավոր հետազոտություննե– րըն սկսվել են հանրապետությունում սո– վետական իշխանության հաստատումից հետո, երբ 1923-ին, Ա․ Դերժավինի նա– խաձեռնությամբ, հիմնադրվել է Սևանի ջրակենսաբանական կայանը։ Այս շրջա– նում հիշատակության արժանի են Մ․ Ֆոր– տունատովի և Լ․ Առնոլդիի աշխատանք– ները Սևանա լճի ձկնաշխարհի, բուսաշ– խարհի և ջրային անողնաշարավորների ուսումնասիրության բնագավառում։ Հետագայում ուսումնասիրության առարկա են դառնում նաև հանրապետու– թյան մի շարք այլ ջրամբարներ, ինչպի– սիք են Ակնա ու Սև լճերը, Հրազդան գե– տը ևն։ Սևանա լճում կլիմայավարժեցվում են Լադոգա և Չուդ լճերի սիգ ձուկը, իսկ հանրապետության և երկրի այլ ջրամ– բարներում՝ Սևանի իշխանը։ Այս աշ– խատանքները մեծ ավանդ են ոչ միայն հայրենական, այլև ընդհանուր ջրակեն– սաբանության զարգացման գործում։ ժողովրդատնտեսական կարիքների հա– մար Սևանա լճի ջրային պաշարների ին– տենսիվ օգտագործման պատճառով արա– գորեն իջավ նրա մակարդակը, զգալիո– րեն փոխվեցին լճի ձևաչափական ու ջրա– բանական ցուցանիշները։ Նշանակալի չափով փոխվեցին ջերմային ու օպտիկա– կան ռեժիմները, ջրի քիմ․ բաղադրությու– նը, բուս, ու կենդան, աշխարհի որակա– կան կազմը, սիգի ու իշխանի քանակական հարաբերությունը, ընկավ ջրի որակը։ Լիճը ենթարկվեց էվտրոֆացման։ Այս փո– փոխությունների պատճառով ծագեցին նորանոր խնդիրներ, որոնց լուծման նը– պատակով ծավալվեցին որակական նոր հետազոտություններ (Ս․ Կուզնեցով, Գ․ Վինբերգ, Գ․ Նիկոլսկի, Տ․ Մեշկովա, Մ․ Համբարյան, Ռ․ Մայիլյան, Ա․ Մարկոս– յան, Մ․ Դադիկյան, Ա․ Սմոլեյ և ուրիշներ)։ Ջրակենսաբանական հետազոտություն– ների հիման վրա մշակվեցին մի շարք միջոցառումներ՝ Սևանա լճի, ինչպես նաև Հայաստանի այլ ջրամբարների կենսբ․ իրավիճակի հետագա վատացումը կան– խելու նպատակով լուծվեցին Զոդի հան– քանյութի մշակման հետ կապված մի շարք հարցեր, ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մի– նիստրների խորհրդի կողմից ընդունվե– ցին համապետական նշանակության որո– շումներ, ինչպես, օրինակ, Արփա–Սևան ջրատարի կառուցումը ևն։ Ջրակենսաբանության զարգացումը Հա– յաստանում նոր վերելք ապրեց 1970-ական թվականներից՝ Սևանի ջրակենսաբանա– կան կայանի հետազոտական աշխատանք– ների հնարավորությունների ընդարձակ– ման շնորհիվ։ Կայանի դիրեկտոր Ռ․ Հով– հաննիսյանի նախաձեռնությամբ ծավալ– վեցին լճաբանական համալիր հետազո– տություններ, զարգացման նոր թափ ըս– տացան քանակական չափանիշների հե– տազոտությունները։ Մշակվում են Սևա– նա լճի ջրի որակի գնահատման չափա– նիշներ։ Հատուկ ուշադրություն է դարձ– վում լճի և գետերի, այդ թվում և այն գե– տերի, որոնց մի մասը պլանավորված է շրջել դեպի Սևանա լիճ, ջրերի ․կենսբ․ համատեղելիության վրա։ Ուսումնասիր– վում է Սևանի ավազանի նյութերի (ծանր մետաղներ, օգտագործվող պարարտա– նյութեր, թունաքիմիկատներ ևն) ազդեցու– թյունը լ£ի ջրի որակի ու զանազան օր– գանիզմների վրա։ Գլխավոր խնդիրն է դառնում Սևանա լճի, ինչպես նաև Հայաս– տանի այլ ջրամբարների, ջրաէկոլոգիա– կան ռեժիմը բարելավելու համար միջո– ցառումների մշակումը։ Այդ նպատակով հետազոտություններ են տարվում Սևանա լճի ու մյուս ջրամբարների հիդրոֆիզի– կայի, հիդրոքիմիայի, առաջնային արգա– սաբերության, մանրէաբանության, ջրա– յին անողնաշարավորների, ձկների և լճի կենսբ․ ընդհանուր ռեժիմի ու ամբողջ ավազանի էկոլոգիական համակարգի փոխհարաբերությունների ուսումնասիր– ման ուղղությամբ։ Ջրակենսաբանական այդ հետազոտությունները հիմք հանդի– սացան Սևանա լճի մակարդակի անպայ– մանորեն բարձրացման հիմնավորման համար։ Ներկայումս Հայաստանի ջրակենսա– բանության առաջնահերթ խնդիրն են դար– ձել Սևանա լճի ավազանի էկոլոգիական ընդհանրության և նրա մեջ մտնող բազ– մաթիվ համակարգերի մաթեմատիկական մոդելավորումը, դրանց փոփոխություննե– րի քանակական կանխատեսման, Սևանա լճի և այլ ջրամբարների բնական պաշար– ների արդյունավետ օգտագործման հար– ցերը, առանձնակի ուշադրություն դարձ– նելու! հատկապես Սևանա լճի ջրի որակի բարելավման հարցին, որը հույժ կարևոր է որպես խմելու ջրի հեռանկարային աղ– բյուր։ Մ․ Գյոզասան Կենսաֆիզիկա։ ՀՍՍՀ–ում կենսաֆի– զիկ․ հետազոտություններն սկսվել են 1950-ական թվականներից, ՀՍՍՀ ԳԱ Լ․ Օրբելու անվ․ ֆիզիոլոգիայի ինստ–ում։ Հետագայում կենսաֆիզիկ․ օջախներ են ստեղծվել Երևանի համալսարանում, ՀՍՍՀ հաշվողական կենտրոնում, երկրա– գործության, սրտաբանության, ֆիզիկա– յի, կենսաքիմիայի, բժշկ․, բժիշկների կատարելագործման, փորձառական կեն– սաբանության ինստ–ներում։ Հետազոտու– թյուններ են տարվում մոլեկուլային, կեն– սաթաղանթների, ճառագայթային, մկա– նային կծկման և բժշկ․ կենասֆիզիկայի ուղղություններով։ Սինթետիկ և կենսբ․ պոլիմերների կառուցվածքի ֆիզիկ, սկըզ– բունքների հետազոտություններով (Վ․ Աս– լանյան) բացահայտվել է խիտ աղային լուծույթներում ԴՆԹ–ի մոլեկուլի նշանա– կալի ապակայունացման երևույթը, ուսում– նասիրվել է այդ երևույթի մեխանիզմը, անմիջական փորձարարական ապացույց– ներ են ստացվել նուկլեինաթթուների կա– ռուցվածքի կայունացման գործում հիդ– րոֆոբ փոխազդեցությունների ունեցած վճռական դերի վերաբերյալ, զարգացվել է պոլիմերների օպտիկական ակտիվու– թյան վրա մոլեկուլային փոխազդեցու– թյունների ներգործության տեսությունը։ Տ–հեմոգլոբինի ւոակտոիդների կողմնո– րոշման կարգի ուսումնասիրությունները (Ա․ Դադիվանյան) թույլ են տվել որոշել հեմոգլոբինի մոլեկուլի մակերևույթի այն հավանական հատվածները, որոնց միջև եղած փոխազդեցությունները հանգեց– նում են վերմոլեկուլային անկանոն կա– ռուցվածքների առաջացմանը և էրիթրո– ցիտների ձևափոխմանը։ Բարձրակարգ բույսերի և կենդանիների քրոմատինի գո– յացման և գործունեության պրոցեսում առանձին բաղադրիչների դերի ուսումնա– սիրությամբ (Գ․ Փանոսյան) բացահայտ– վել են հոմոլոգ հիստոնի և ԴՆԹ–ի փոխ– ազդեցության որոշ առանձնահատկու– թյուններ և HI հիստոնի դերը այդ փոխազ– դեցությունում․ պարզվել է, որ հոմոլոգ համակարգում կան հիստոններից ազատ, գուանին–ցիտոզին զույգերով հարուստ բազմաթիվ տեղամասեր, որոնց գոյու– թյանը նպաստում է միջավայրում առկա HI հիստոնը և, որ վերջինս կարևոր դեր է կատարում հիստոնների, ոչ հիստոնա– յին սպիտակուցների և ԴՆԹ–ի փոխազդե– ցություններում։ Ֆերմենտների, թթվածնա– յին և էմիտրոպային փոխադրիչների ֆունկցիա կատարող սպիտակուցների ուսումնասիրության ընթացքում (Ռ․ Նալ– բանդյան) հայտնաբերվել և բնութագրվել են նոր մետաղ պարունակող սպիտակուց– ների ակտիվ կենտրոններ։ Մկանային կծկման կենսաֆիզիկայի բնագավառում առաջ է քաշվել մկանային բջիջների սպի–