Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


խանիկական նմանության մասին» մենա– գրության մեջ (1965, ռուս․)։ Կազմվել է ուժեղ երկրաշարժերի ինտենսիվության գնահատման նոր սեյսմիկ սանդղակ, մը– շակվել են սեյսմիկ սարքերի նոր տեսակ– ներ։ Սկսած 1960-ից ՀՍՍՀ արդ․ շինարարու– թյան մինիստրության հատուկ նախագծա– յին կոնստրուկտորական բյուրոյում կա– տարվում են հարկերի և ծածկերի բարձ– րացման մեթոդով շենքերի նախագծման և կառուցման համակողմանի գիտահետա– զոտ․ ուսումնասիրություններ, որոնց հա– մար հիմք է հանդիսացել բարձր արտա– դրողականության մեխանիկական ամբար– ձիչ սարքավորումների ստեղծումը։ Մը– շակվել է գետնի վրա պատրաստվող եր– կաթբետոնե (անջատվող շերտերով) սա– լերի պատրաստման եղանակ, տրվել են մինչե 16 հարկանի բնակելի շենքերի ճարտարապետ․ նախագծային լուծում– ներ, որոնք պարզաբանվել են Ռ․ Հ․ Սա– հակյանի, Ա․ Հ․ Սահակյանի, Ս․ Ք․ Շահ– նազարյանի «Բարձրացման եղանակով շենքերի և կառույցների՝ կառուցում» աշ– խատության մեջ (1982, ռուս․)։ 1978-ին բյուրոն վերաճել է Համամիութենական նախագծային փորձարարական կոնստ– րուկտորական տեխնոլոգիական ինստ–ի։ Ինստ–ում մշակված առաջարկությունները կիրառություն են գտել ՍՍՀՄ–ում և ար– տասահմանյան մի շարք երկրներում։ Շին․ գիտության և տեխնիկայի զար– գացման ուղղությամբ գիտահետազոտ․ աշխատանքներ են կատարվել նաև Երե– վանի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխ․ ինստ–ում։ Մշակվել են պատող կոնստրուկ– ցիաներ՝ տեղական բնական քարային շի– նանյութերի կոմպլեքս օգտագործմամբ (Ա․ Մամիշանյան և ուրիշներ)։ Կատարվել են կախովի ծածկերի և մետաղական կմախքով բազմահարկ շենքերի մոդելա– յին ուսումնասիրություններ (Դ․ Աբով– յան և ուրիշներ)։ Հետազոտվել են տեղա– կան լցանյութերից պատրաստված թեթև բետոնների, ինչպես նաև տեղական բնա– կան քարերից պատրաստված շարվածք– ների ամրության և դեֆորմացիոն հատկու– թյունները։ Արվել են ինֆրակարմիր ճա– ռագայթման օգնությամբ բետոնե և եր– կաթբետոնե կոնստրուկցիաների ամրաց– ման առաջարկություններ։ Կարևոր աշ– խատանքներ են կատարվել շին․ կոն– ստրուկցիաների մոնտաժման, շինարա– րության մեջ հիմնական ներդրումների արդյունավետության որոշման մեթոդնե– րի ուղղությամբ։ ՀՍՍՀ–ում շին․ գիտության և տեխնիկայի զարգացման շնորհիվ հնարավոր է դար– ձել ժող․ տնտեսության համար կարևոր այնպիսի օբյեկտների նախագծումը և կառուցումը, ինչպիսիք են Հրազդան և Արփա գետերի կամուրջները, Արփա– Սևան համակարգի և Իջևան–Մասիս եր– կաթուղու կառույցները, Երևանի մետրո– պոլիտենը, մարզահամերգային համալի– րը, «Զվարթնոց» օդանավակայանը, բազ– մաթիվ բարձրահարկ բնակելի շենքեր 1 այլ շինություններ։ ս․ Շահինյան Գրկ․ Достижения науки в Советской Api мении (1920–1980), под общ․ ред․ В․ А․ Амбарцумяна, Е․, 1984․ Պատկերազարդումը տես 368-րդ էջից հետո և 416–417-րդ էջերի միջև, աղյու– սակներ XX–XXI, ներդիրներում։

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ «6ՈԻՂԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ Սովետական կարգերի հաստատումից հետո Հայաստանում ստեղծվել են գիտա– կան և արդ․ բազմաթիվ կենտրոններ։ 1987-ի դրությամբ ՀՍՍՀ–ում գործում են ավելի քան 100 գիտահետազոտական ինստ–ներ (ԴՀԻ), 200 կոնստրուկտորա– կան և հատուկ կոնստրուկտորական բյու– րոներ։ Գիտության ոլորտում զբաղված են շուրջ 21 հզ․ գիտաշխատող։ ՀՍՍՀ ԳԱ ենթակայության գիտական հիմնարկնե– րից բացի մեծածավալ գիտական աշխա– տանքներ են կատարվում նաև զանազան մինիստրությունների և գերատեսչություն– ների ենթակայության գիտահետազոտա– կան հիմնարկներում։ Կոմպլեքսային էլեկտրասարքավոր– ման համամիութենական գիտահետազո– տական նախագծակոնստրուկտոոական ինստ–ը էլեկտրական մեքենաների, մեքե– նայական փոխակերպիչների, տրանսֆոր– մատորների և ուժեղահոսանք սարքավո– րումների կատարելագործման և նոր սե– րիաների ստեղծման բնագավառի՝ ՍՍՀՄ– ում գլխավորող կազմակերպություննե– րից է։ էլեկտրամեքենաշինության ԳՀԻ–ում մշակվում են ՏՓԽ–ի անդամ–երկրների համար միասնական ԱԻ սերիայի շարժիչ– ներ։ էլեկտրատեխնիկայի բնագավառում մեծ ծավալի աշխատանքներ են կատար– վում Կաբելի արդյունաբերության համա– միութենական ԳՀԻ–ի Երևանի բաժանմուն– քում (զբաղվում է ուժային կաբելների, հա– ղորդալարերի, կաբելային նոր տեխնոլո– գիական սարքավորումների մշակմամբ), Հոսանքի աղբյուրների համամիութենա– կան ԳՀԻ–ի հայկ․ բաժանմունքում (զբաղ– վում է բարձրջերմաստիճանային վառա– րան–ռեակտորների ստեղծման և հատուկ նշանակության գերմաքուր նյութերի ջեր– մաֆոտոսինթեգի տեխնոլոգիայի մշակ– մամբ), էլեկտրատեխնիկայի համամիու– թենական ինստ–ի Երևանի բաժանմուն– քում (զբաղվում է բարձր լարման տեխնի– կայի հատուկ հարցերով), ուժային կոն– դենսատորաշինոլթյան համամիութենա– կան ԳՀԻ–ի Երևանի մասնաճյուղում (ըզ– բաղվում է տիրիստորային Փոխակերպիչ– ների, լյումինեսցենտային լուսակալների, փոքրաչափ կոնդենսատորների սերիանե– րի ստեղծման հարցերով)։ Ատոմային էլեկտրակայանների շահագործման հա– մամիութենական ԳՀԻ–ի հայկ․ մասնա– ճյուղում կատարվում են էներգաբյոկների համակարգերի տեխնոլոգիական մոդելա– վորման, սեյսմիկ ներգործությունների դեպքում դրանց պաշտպանության, վերա– հսկման ու կառավարման բնագավառի հետազոտություններ։ «Հայհաստոց» գիտաարտադրական միավորման (ԳԱՄ)՝ Մետաղահատ հաս– տոցների փորձարարական ԳՀԻ–ի ան– դըրկովկասյան մասնաճյուղում ուսում– նասիրվում են ճշգրիտ հավասարակշըռ– ման համար տեխնոլոգիական պրոցեսնե– րի և սարքավորումների, մետաղահատ նոր հաստոցների, մետաղների էլեկտրա– քիմ․ և էլեկտրաէրոզիոն մշակման ու ժա– պավենային հղկման ավտոմատացված ճկուն համակարգերի ստեղծման պրոբ– լեմները։ Նույն միավորման Մեքենա– շինության ԳՀԻ–ում կատարվում են փո– շեմետալուրգիայի, մեքենաշինության ավ– տոմատացման, մետաղների՝ կտրումով մշակման բնագավառի աշխատանքներ։ Կիրովականի «Ավտոմատիկա» ԳԱՄ–ի գի– տական աշխատանքների թեման ներառ– նում է փոքր հզորության մեքենաների և դրանց կառավարման հարմարանքների, արդ․ ռոբոտների և ռոբոտատեխ․ համա– լիրների, հատուկ էլեկտրաշարժաբերնե– րի պատրաստման համար տեխնոլոգիա– կան պրոցեսների ստեղծումը։ Տեքս– տիլ, թեթև և սննդի արդյունաբերության պրոցեսների ավտոմատացմամբ է զբաղ– վում Երևանի «Ավտոմատիկա» ԳԱՄ–ը։ Քիմիական և գազային արդյունաբերու– թյան մեջ, գունավոր մետալուրգիայում տեխնոլոգիական պրոցեսների կառավար– ման համակարգերի ավտոմատացման, գազարդյունաբերության պլանային հաշ– վարկների նախագծման ավտոմատացման հարցերով զբաղվում են «Արդավտոմատի– կա» ԳԱՄ–ը (Կիրովական) և Գազարդյու– նաբերության էկոնոմիկայի համամիու– թենական ԳՀԻ–ի Երևանի ստորաբաժա– նումը, իսկ գիտության և տեխնիկայի կա– ռավարման հանրապետական ավտոմա– տացված համակարգի ստեղծման հարցե– րով՝ Կազմակերպման և կառավարման պրոբլեմների համամիութենական ԳՀԻ–ի հայկ․ մասնաճյուղը։ Քաղաքի կառավար– ման ավտոմատացված համակարգերի Երևանի նախագծային ԳՀԻ–ում մշակվում են Երևանի օբյեկտների կառավարման ավտոմատացված համակարգերի ստեղծ– ման, ներդրման և շահագործման գիտա– կան հիմունքները։ Կապի կենտրոնա– կան ԳՀԻ–ի Երևանի բաժանմունքն զբաղ– վում է հեռագրային հաղորդումների կո– մուտացման կենտրոնների մշակմամբ։ Շինարարության և ճարտարապետու– թյան հայկ․ ԳՀԻ–ում կատարվում են շի– նանյութերի և շինվածքների, սեյսմակա– յուն կոնստրուկցիաների, հիմքերի և հիմ– նատակերի մշակման, ճարտարապետու– թյան և շինարարության կառավարման և կանխատեսման աշխատանքներ։ Շինա– նյութերի արդյունահանման, արտադրու– թյան համար սարքավորումների մշակ– ման, շինանյութերի հարստացման բնա– գավառում արդյունավետ աշխատանք է կատարվում «Քար և սիլիկատներ» ԳԱՄ–ի գլխավորող կազմակերպությունում՝ Քարի և սիլիկատների ԳՀԻ–ում։ Գունավոր մետալուրգիայի հայկ․ գիտա– հետազոտական և նախագծային ինստ–ի հիմնական թեման հանրապետության հումքային բազայի ստեղծումն է, բաց և ստորգետնյա հանքային աշխատանքների մեթոդիկայի մշակումը, ապարների հարըս– տացման, կեղտաջրերի ու մթնոլորտային օդի մաքրության խնդիրները ևն։