Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


րությանը համախմբել պրոլետարական ինտերնացիոնալիզմի դրոշի ներքո, պաշտպանել Բաքվի կոմունան։ Ընդհանուր առմամբ 1902–20-ին հա– յերեն հրատարակվել են բոլշևիկյան 46 պարբերական, բազմաթիվ հեղափոխ․ կո– չեր, թռուցիկներ։ Սովետահայ մամուլ Սովետահայ անդրանիկ պարբերականը ՀԿԿ Կենտկոմի օրգան «Կոմունիստ» (այժմ՝ ՀԿԿ Կենտկոմի, ՀՍՍՀ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի օրգան «Սովետական Հայաստան») թերթն է, որի առաջին համարը լույս է տեսել 1920-ի դեկտ․ 5-ին։ 1920-ի դեկտ․ 7– 1921-ի փետր․ 17-ին հրատարակվել է ՀԿԿ Կենտ– կոմի և ՀՍԽՀ Հեղկոմի օրգան «Комму– нист» («Կոմունիստ») թերթը, իսկ 1921-ի հունվ–փետր․՝ ՀԿԿ Կենտկոմի օրգան «Աղքատ գյուղացի» թերթը։ Սովետահայ մամուլը զգալի դեր է կա– տարել ժողտնտեսության վերականգնը– ման շրջանում (1921–25)։ Թերթերն ու հանդեսները պարզաբանել են նոր տնտ․ քաղաքականության խնդիրները, պայքա– րել հանուն դրա ճիշտ կիրառման, ւուսա– բանել կոոպերացիայի, ոռոգման, արհես– տակցական շարժման հարցեր, մասնակ– ցել հակակուսակցական խմբավորումնե– րի դեմ մղվող գաղափարական պայքա– րին։ Այդ տարիներին են ստեղծվել արհ– միությունների և կոոպերացիաների մա– մուլի օրգանները՝ «Վերածնունդ» (1921), «Արհեստակցական շարժում» (1921–22), «Հայկոոպի տեղեկատու» (1922), «Աշ– խատանք» (1922–29), «Հայաստանի կոոպերացիա» (1923–26), «Աշխատան– քի տեղեկատու» (1923–26), «Հայաստա– նի գյուղատնտեսական կոոպերացիա» (1924), «Ձկնորս բանվոր» (1925–26)։ Սովետահայ մամուլի ուշագրավ էջե– րից են ՀԿ(բ)Կ Կենտկոմի և գավառային կոմիտեների նախաձեռնությամբ ստեղծ– ված տեղական մամուլի օրգանները, որոնց խնդիրն էր նպաստել գյուղի չքավորու– թյան քաղ․ ինքնագիտակցության արթնաց– մանը, սովետական իշխանության հիմ– քերի ամրապնդմանը, գյուղատնտ․ ըն– թացիկ աշխատանքների կազմակերպմա– նը։ Այս առումով ուշագրավ է «Կարմիր Շիրակ» (1921–22, Ալեքսանդրապոլ), «խորհրդային Զանգեզուր» (1921, Գորիս), «Կարմիր Լոռի» (1921–23, Զաւալօղլի), «Ռանչպար» (1921–23, Նոր Բայազետ), «Մուրճ ու մաճ» (1922–23, Իջևան, Դիլի– ջան) և այլ պարբերականների գործու– նեությունը։ 1921–23-ին ՀԿԵՄ գավկոմները հան– րապետության գավառային թերթերում ունեցել են կոմերիտ–երիտասարդական էջեր՝ «Կարմիր երիտասարդի թերթիկ», «Լոռվա կարմիր երիտասարդ», «Երի– տասարդ մաճկալ», «Կարմիր երիտասարդ» ևն։ Հանրապետության կոմերիտ, մամու– լի առաջնեկը «Ավանգարդ» թերթն է, որի առաջին համարը լույս է տեսել 1923-ի մայիսի 5-ին։ Հաղթահարելով բազմաթիվ դժվարություննեո, «Ավանգարդ»-ը կարո– ղացավ ստեղծել իր թղթակցական ակտի– վը, դառնալ երիտասարդության մարտա– կան տրիբունը։ 1920-ական թթ․ է ստեղծ– վել նաև հանրապետության մանկապա– տանեկան մամուլը․ 1923–24-ին հրատա– րակվել է պատկոմական կազմակերպու– թյան կենտր․ շտաբի օրգան «Պատկոմ», 1925–34-ին՝’ ՀԼԿԵՄ ԿԿ–ին կից պատանի պիոներների կենտր․ բյուրոյի «Պիոներ ղեկ» ամսագրերը։ 1925-ից լույս է տեսնում

ՀԼԿԵՄ ԿԿ–ի և Վ․ Ի․ Լենինի անվ․ պիոնե– րական կազմակերպության հանրապետ․ խորհրդի օրգան «Պիոներ կանչ» թերթը։ Սովետական կարգերի հաստատման և ամրապնդման գործում որոշակի աշխա– տանք է կատարել գինվ․ մամուլը։ Երևա– նում 1920–21-ին լույս է տեսել ՀՍ1սՀ կարմիր բանակի քաղբաժնի օրգան «Կար– միր բանակ» (1921–38-ին՝ «Կարմիր զին– վոր») թերթը, 1923-ին՝ Հայկ․ հրաձգային դիվիզիայի քաղբաժնի օրգան «Կարմիր մարտիկ» (1925-ին՝ «Պահակ») հանդեսը։ Հանրապետության տնտ․ և հասարա– կական–քաղ․ կյանքում ուրույն դեր է խա– ղացել գյուղատնտ․ մամուլը։ 1921–22-ին Վաղարշապատում հրատարակվել է ՀԿ(բ)Կ գավկոմի և գավհեղկոմի օրգան «Կարմիր գյուղացի» թերթը, 1922–31-ին Երևանում՝ ՀԿ(բ)Կ ԿԿ–ի օրգան «Մաճկալ» թերթը, 1922–29-ին՝ ՀԱիյՀ հողժողկոմա– տի, հայջրտնտեսության, հայգյուղկոոպի և հայգյուղբանկի օրգան «Գյուղատնտե– սական կյանք» երկշաբաթաթերթը (հե– տագայում՝ ամսագիր)։ Սովետահայ մամուլի զարգացման նոր փուլը (1930-ական թթ․) կապված է ժող– տնտեսության սոցիալիստ, վերափոխման համար մղվող պայքարի հետ, երբ մա– մուլի առաջնահերթ խնդիրներն էին սո– ցիալիստ․ ինդուստրացման ուղիների ու մեթոդների պրոպագանդումը, առաջին և երկրորդ հնգամյակների առաջադրանք– ների կատարման համար աշխատավորու– թյան ջանքերի համախմբումը, սոցիա– լիստ․ մրցության կազմակերպումը ևն։ Այդ խնդիրներին համապատասխան վերա– կառուցվել է պարբերական մամուլի աշ– խատանքը, ստեղծվել են նոր թերթեր ու հանդեսներ։ Գաղափարական աշխատանքների արդ– յունավետությունը բարձրացնելու, կուս– շինարարության հարցերը բազմակողմա– նիորեն լուսաբանելու գործում վճռական դեր են կատարել կուսակցական տեսա– կան–քաղ․ օրգանները։ Երևանում 1928– 1933-ին հրատարակվել է ՀԿ(բ)Կ ԿԿ–ի «Լենինյան ուղի» (1957-ից՝ ՀԿԿ ԿԿ–ի «Լե– նինյան ուղիով») քաղ․, տնտ․ ամսագի– րը, 1932–33-ին՝ ՀԿ(բ)Կ ԿԿ–ի և Երևանի քաղկոմի օրգան, կուսակցական ակտի– վի համար նախատեսված «Կուսակցական շինարարություն» երկամսյա հանդեղը, 1934–35-ին՝ ՀԿ(բ)Կ և ՀԼԿԵՄ Լենինակա– նի քաղկոմի օրգան «Պրոպագանդիստ» ամսագիրը։ Նոր պայմաններում արդ․ ձեռնարկու– թյունների, շինարար․ տեղամասերի, տրանսպորտի աշխատանքի լուսաբանու– մը, կոմունիստական դաստիարակության, կուլտուր–կենցաղային սպասարկման, պա– րենային ապահովման հարցերը գտնվում էին նաև բազմատիրաժ թերթերի («Հար– վածային տեքստիլչիկ», «Քիմշին», «Մե– քենաշինարար», «Քանաքեռշին», «Հար– վածային կառուցող», «Ցեմ–ֆրոնտ», «Կաուչուկի համար», «Սուլիչ» ևն) ուշա– դրության ոլորտում։ Հանրապետության մամուլի էջերում մեծ տեղ է հատկացվել գյուղի սոցիալիստ, վերակառուցման և կոլեկտիվացման հար– ցերին։ Թերթերն ու հանդեսները, քննա– դատելով աջօպորտունիստական դրսե– վորումները, անդրադարձել են կուլակու– թյան դեմ մղվող պայքարին, նպաստել բանվոր դասակարգի և կոլտնտեսային գյուղացիության դաշինքի ամրապնդմա– նը։ Հրատարակվել են նոր պարբերական– ներ՝ Հայաստանի Գյուղանտառ միության կենտր․ վարչության օրգան «Բատրակ» (1928–31) թերթը, ՀԿ(բ)Կ ԿԿ–ի և Երևա– նի քաղկոմի օրգան «Գյուղի կոմունիստ» (1929–30) հւսնդեսը։ Հանրապետության հողժողկոմատը, Կոլտնտկենտրոնը և Հայ– կոոպը 1930–31, 1934-ին լույս են ընծա– յել «Կոլխոզնիկ» երկշաբաթյա հանդեսը։ Գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացման հարցեր են լուսաբանել «Սո– ցիալիստական ագրոնոմիա» (1930–32) և «Ագրարային ֆրոնտում» (1934) հանդես– ները, «Սոցիալիստական գյուղատնտեսու– թյուն» (1931–35) թերթը։ Կոլտնտեսային շարժման և գյուղի աշխատավորության քաղ․ և կուլտուր․ մակարդակի հարցեր են արծարծվել «Բոլշևիկյան դրոշով» (1932– 1952, Թալին), «Կոլխոզային ուղի» (1933– 1955, Մարտունի), «Սոցիալիստական տեմպով» (1933–62, Կոտայք), «Անաս– նապահ կոլխոզնիկ» (1933–62, Ապարան) և այլ շրջանային թերթերում։ Սոցիալիստ, շինարարության, նոր կյան– քի կառուցման հարցերն արտացոլում են գտել նաև ազգ․ փոքրամասնությունների լեզուներով հրատարակվող պարբերա– կաններում։ 1928–32-ին լույս է տեսել ՀԿ(բ)Կ ԿԿ–ի և ՀՍ1սՀ ԿԳԿ–ի օրգան ադրբ․ «Գըգըլ շաֆագ» («Կարմիր արշա– լույս», 1932–38-ին՝ «Կոմունիստ», 1938-ից՝ «Սովետ էրմանիստանի», այժմ՝ ՀԿԿ ԿԿ–ի, ՀՍՍՀ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի օրգան), 1930-ից՝ ՀՍԽՀ լուսժողկոմատի օրգան քրղ․ «Ռյա թազա» («Նոր ուղի», այժմ՝ ՀԿԿ ԿԿ–ի, ՀՍՍՀ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի օրգան) թերթերը։ ժողտնտեսության սոցիալիստ, վերա– կառուցմանը նպաստել է արդ․ և բանվ․ մի շարք նոր պարբերականների ծնունդը։ 1933–34-ին լույս են տեսել ՀԿ(բ)Կ Երե– վանի քաղկոմի և քաղխորհրդի օրգան «Բանվորական Երևան» և ՀԱՄԻ»-ի ու արհմիությունների կենտր․ վարչություն– ների օրգան «Հարվածային բանվոր» թեր– թերը, որոնք 1934-ին միավորվել են և կոչ– վել «Երևանի բանվոր»։ 1934-ին սկսել է հրատարակվել ՀԿ(բ)Կ ԿԿ–ի, Երևանի կոմիտեի և ՀՍԻյՀ ԿԳԿ–ի օրգան «Коммунист» թերթը (այժմ՝ ՀԿԿ ԿԿ–ի, ՀՍՍՀ Գերագույն սովետի և Մի– նիստրների խորհրդի օրգան)։ Կուլտուր․ հեղաֆոխության իրականաց– ման ասպարեզում կուսակցական, կոմե– րիտական և արհմիութենական թերթերից բացի, զգալի դեր են կատարել մասնա– գիտ–ճյուղային պարբերականները։ Լուս– ժողկոմատը 1926–31-ին հրատարակել է «ժողովրդական լուսավորություն» (1931 –