Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ղափանի (Զանգեզուրի) պղնձի հանքավայրը, կից Շա– հումյան–Խալատի բազմամեաաղային հանքավայրի Ա մի շարք այլ հաեքերի հետ միասին գրավում է մոա 25 կմ2 տա– րածություն։ Հանքայնացումը ներկայաց– ված է երակներով և երակիկացանավոր զոնաներով։ Դրանք կապված են պլագիո– կլազային և քվարցային պորֆիրիտների մեջ հս․-արմ․-մերձլայնակի, մասամբ մի– ջօրեական ուղղությամբ տարածված զա– ռիթափ խզումնային խախտումների հետ։ Հանքային մարմիններն ըստ տարածման և անկման հետամտված են մինչև մի քա– նի հարյուր մետր։ Երակի կացանավոր զոնաների հաստությունը հասնում է 30– 40 մ, ըստ խորության՝ ավելի քան 500 մ։ Խորքում շատ երակներ սեպաձև մարում են, իսկ մյուսները միանում միմյանց, ստեղծելով ավելի հզոր «մայր» երակ– ներ։ Հանքառաջացման պրոցեսի զարգա– ցումն ընթացել է փուլային կարգով։ Առանձնացվում են քվարց–պիրիաային, քվարց–խալկոպիրիտային, քվարց–բոռ– նիտ–Էնարգիտ–տեննանտիտային, քվարց– խալկոպիրիտ - գալենիտ - սֆալերիտային, գիպսային և կարբոնատային փուլեր։ Հանքավայրի երկրբ․ կառուցվածքում հիմնականում մասնակցում են յուրայի հասակի ապարներ (պորֆիրիտներ, քվարցային պորֆիրիտներ), որոնք ծածկ– ված են տուֆակոնգլոմերատներով և ավա– զաքարերով։ Դրանք համատեղ ճկված են և առաջացնում են հս–արմ․ տարածում ունեցող բրախիանտիկլինալ ծալք, որի միջուկային մասում ներդրված են քվար– ցային պորֆիրների ու ալբիտոֆիրների շտոկեր և դայքաներ։ Բրախիանտիկլինա– լային ծալքը խախտված է հս–արմ․, հս–արլ․, միջօրեական և լայնակի տարած– ման խզվածքներով։ Հրաքարային հանքավայրերի տեղա– բաշխման գործում, մագմայական պրո– ցեսից բացի, կարևոր դեր են կատարել նաև խզումնային խախտումները և լի– թոլոգաշերտագրական գործոնները։ Մեխ․ տարբեր հատկություններով օժտված ապարների սահմանամերձ մասերում, բե– կորատման և սահքի պրոցեսների ինտեն– սիվ դրսևորման հետևանքով, առաջացել են հանքաբեր լուծույթների բեռնաթափ– ման համար բարենպաստ պայմաններ։ Հանքայնացման պրոցեսների փուլային բնույթը և գրեթե նույն հաջորդականու– թյունը վկայում են հանքաբեր լուծույթ– ների կազմի նույնատիպ էվոլյուցիայի պայմանների մասին։ Վերջին 3–4 տասնամյակների ընթաց– քում հանրապետության երկրաբանների ջանքերով հայտնաբերվել, ուսումնասիր– վել, հետախուզվել և վերագնահատվել են ոսկու հանքավայրեր (Զոդի ոսկու հանքավայր ևն), որը հնարավորու– թյուն է ընձեռել ՀՍՍՀ տարածքը դասել ՍՍՀՄ ոսկեբեր շրջանների թվին։ Այդ հանքավայրերը և հանքաերևակումները խիստ տարբեր են ինչպես հանքանյու– թերի կազմով, այնպես էլ երկրբ․ կառուց– վածքով, առաջացման պայմաններով և հանքայնացման հասակով։ Դրանք հիմ– նականում երրորդական հասակի պլու– տոնածին–ջրաջերմային առաջացումներ են և պատկանում են ոսկի–տելուր–բազ– մամետաղային, ոսկի–բազմամետաղային, ոսկի–վոլֆրամ–բազմամետաղային, ոսկի– ծարիր–բազմամետաղային ֆորմացիանե– րին։ Կան նաև հրաբխածին–ջրաջերմային, փոխակերպածին–ջրաջերմային և արտա– ծին հանքային ֆորմացիոն խմբեր, բայց առավել կարևորը ոսկի–տելուր–բազմա– մետաղային և ոսկի–բազմամետաղային ֆորմացիաներն են, որոնք ներկայացված են Զոդի և այլ հանքավայրերով ու հանքա– երևակումներով։ Զոդի ոսկու հանքավայրը գտնվում է վերին կավճի գերհիմքային, հիմքային և հրաբխածին–նստվածքային ապարների մեջ և կապված է նեոգենի հասակի չափավոր թթվության գրանիտա– կերպ ապարների հետ։ Հանքայնացումը ներկայացված է հս–արմ․ լայնակի տարած– ման մի քանի հանքային զոնաներով, որոնց սահմաններում առանձնացվում են երակային, ոսպնյակաձև, բնածին մար– միններ։ Հանքային մարմինները կազմ– ված են տարբեր միներալային տիպի հանքանյութերով՝ քվարց–արսենոպիրի– տային, քվարց–պիրիտ․ խալկոպիրիտա– յին ևն։ Հանքային մարմինները տեղա– դրված են անտիկլինալային ծալքի մեր– ձառանցքային մասում՝ երկայնակի տա– րածման խզումնային խախտումներում։ Հանքային պրոցեսն ընթացել է մի քանի հիմնական փուլերով՝ քվարց–պիրիտ–ար– սենոպիրիտային, քվարց–կարբոնատ– բազմամետաղային, քվարց–կարբոնատ– ոսկի–տելուրային, քվարց–կարբոնատ– սուլֆոանտիմոնիտային։ Նշված փուլերը, ամբողջությամբ վերցրած, բնութագըր– վում են միներալային բարդ կազմությամբ։ Լայն տարածում ունեն պիրիտը, արսենո– պիրիտը, խալկոպիրիտը, սֆալերիտը, նը– վազ չափով՝ անտիմոնիտը, տեննանտի– տը, տետրաէդրիտը, գալենիտը, բնածին ոսկին ևն։ Մեծ հետաքրքրություն են ներ– կայացնում ոսկու, արծաթի, բիսմութի, նիկելի, սնդիկի, պղնձի տելուրիդները։ Հանքավայրը դասվում է միջին–ցածր ջեր– մաստիճանային միջին–փոքր խորության ջրաջերմային առաջացումների թվին։ ՀՍՍՀ տարածքի ոսկու հանքավայրե– րին առավել բնորոշ են քվարց–սուլֆիդա– յին երակները, ավելի քիչ՝ երակիկացա– նավոր և երակային գոտիները, որոնցում առանձնացվում են ոսկի պարունակող տեղամասեր՝ հանքային սյուներ։ Ընդ– հանուր առմամբ, հանքաբեր լուծույթն ե–