Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Առածը այլաբանական ստեղծագործու– թյուն է, որի բուն իմաստն արտահայտ– վում է անուղղակի, սիմվոլիկ–միշնորդա– վորված ձևով («Հավը կածի, ուրուրը կտա– նի»), մինչդեռ ասացվածքը իրականու– թյունը դրսևորում է անմիջապես, ուղղակի («Օրենքը հարուստի համար է, պատիժը՝ աղքատի»)։ Առած–տսացվածքները հա– ճախ ծագում են առակներից, դառնում նը– րանց բարոյախրատական իմաստի բա– նաձևված ընդհանրացումը։ Ե․ Հանելուկը հայ բանահյուսության և գրկ–յան հնագույն տեսակներից է, գրա– կան մշակմամբ վկայված է V և հետագա դարերից, արձակ, չափածո մեկ կամ մի քանի տողերից կազմված սեղմ բանաձև է, մեծ մասամբ՝ հարց։ Հորինվածքը բաղ– կացած է երկու միմյանց պայմանավորող մասերից՝ գուշակման ենթակա հանելու– կի առարկայից և հանելուկի բանաձևից։ Խոր հնադարում ունեցել է լայն կիրառու– թյուն, իբրև մարդու մտավոր հասունու– թյունն ու հնարամտությունը փորձելու, աշխարհաճանաչման միջոց, հետագա– յում վերածվել է մտավարժության, իսկ մեր օրերում՝ մանկական ժամանցի։ Հանելուկներում պահպանվել են վա– ղընջական շատ առասպելաբանական պատկերացումներ, տնտ․, կենցաղային հնօրյա իրողությունների հիշատակներ, որով դրանք ձեռք են բերում պատմամշա– կութային կարևոր արժեք։ Հայ բանահյուսության բանաձևային կայուն տեսակների մեջ են մտնում հըն– չյունախաղերի վրա կառուցված շ ու տ ա– սելուկները, մանկական հանգա– վոր բառախաղ ասելուկները, խաղերգերը (հաճախ երկխոսական), փաղաքշանքի, սպառնալի– քի, հիշոց–հայհոյանքի բանա– ձևերը և դարձվածքները։ Զ․ Սովետահայ բանահյուսությունը անցյալի ավանդական բանահյուսության զարգացումն ու փոխակերպումը լինելով հանդերձ, հատկանշվում է մի քանի նոր առանձնահատկություններով, պայմանա– վորված սոցիալ–տնտ․, քաղ․, մշակութա– յին կյանքի արագ ն․ հեղաշրշիչ փոփոխու– թյուններով։ Սոցիալիստ, նոր հարաբե– րությունների արմատավորմամբ ժող․ կենցաղից դուրս են մղվում ամենից առաջ հին ծիսակրոն․ տոներն ու արարողու– թյունները և դրանց ուղեկցող բանահյուս, տեսակները։ Սովետահայ բանահյուսության ամենա– կենսունակ ժանրերն են դառնում ժող․ երգն ու զրույցը։ 1920–30-ական թթ․ բանահյուսության մեջ գերիշխող են վիպական ու քնարական երգերը։ Նոր վիպերգերի թեման Հայաս– տանում ծավալված քաղաքաց․ կռիվներն են, Վ․ ի․ Լենինի հեղ․ ու մարդկային կեր– պարը։ Քաղաքաց․ կռիվների թեման շո– շափող վիպերգերից են «Օրդուն էկավ սարի փեշեն», «Աղստաֆայից բերեցին լուրը», «Չախմախլվից անցավ զորքը», «Թոփերը կապեցին էյլարա դուզը» և հատ« կապես պարտիզան Ռուբենի անզիջում կռվի ու սպանության սրտառուչ վիպերգը («Ռուբենի երգը»), բոլորն էլ հորինված ավանդական վիպապատմ․ երգերի օրի– նակներով ու օրինաչափություններով։ Այս շրջանում ժող․ երգիչները հորինում են սովետական պետության առաջնորդ– ներին, կարմիր բանակին, նշանավոր զո– րավարներին, հեղ․ գործիչներին նվիր– ված երգեր, որոնց մեջ բացառիկ տեղ է բռնում լենինյան թեման, որի վիպական լավագույն մարմնացումն է «Լենին փա– շա» ծավալուն վիպերգը, հորինված հայ ժող․ արվեստի, մասնավորապես «Սաս– նա ծռերի» ավանդույթներով ու արտա– հայտչամիջոցներով։ իր բուն ժող․ տարեր– քով առանձնանում Է*Ա․ Մյասնիկյանի ող– բերգական մահվան առթիվ հորինված «Ափսոս մեր ընկեր Մյասնիկյանը» վի– պերգը։ Քնարական երգերում կոնկրետ անուններով և իրողություններով գովա– բանվում են նոր կարգերն ու տեխ․ վերա– փոխումները, կոլտնտեսային աշխատան– քը, սովետական պետ․ ու կուս․ գործիչ– ները, ծաղրվում ու պարսավվում են հին կարգերը, բոլշևիկների թշնամիները (մեն– շևիկ, դաշնակ), հին կարգերի ներկայա– ցուցիչները (տերտեր, տանուտեր, կու– լակ), քննադատվում են նաև նոր կարգերն իրենց շահերին ծառայեցնողները։ Եր– գեր են հորինվում անհատի պաշտամուն– քի վնասակար հետևանքների, մարդկա– յին ու սոց․ անարդարությունների մասին («Կռունկ, թե կսիրես արդարությունը», «Խալի» ևն)։ Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին վերածնվում են ռազմի և զինվորի հին երգերը, փոխակերպվում, ձեռք բե– րում ժամանակի իրադարձություններին համահնչուն նոր բովանդակություն, ներ– առնում նոր անուններ ու իրողություններ։ Հայրենասիրական և հաղթանակի նը– կատմամբ ընդհանուր լավատեսական տրամադրություններին զուգահեռ, այդ երգերում, հատկապես ռազմաճակատ ճա– նապարհելու կամ այնտեղ վիրավոր ու մահամերձ ընկած զինվորի հոգեկան տը– վայտանքների մոտիվներում նկատվում են անկեղծ ու հուզաթաթավ, բոլոր ժա– մանակներին բնորոշ մարդկային ապրում– ները («Խաբեք մորս՝ վիրավոր եմ», «Սև ծովի ափին, մայրիկ ջան, փրփուր չի բռնի»)։ Հայրենական մեծ պատերազմի օրերին մանկական հին ծաղրերգերի, ժող․ խաղիկների նմանությամբ հորին– վում են Հիտլերին ու ֆաշիստներին ծաղ– րող, անիծող, պարսավող բազմաթիվ ման– կական երգեր ու ասելուկներ, խաղիկներ։ Հորինվում են անգամ ժամանակաշրջանը բնորոշող առած–ասացվածքներ։ ժողովրդի հիշողությունից հետզհետե անհետացող վիպական բանահյուսության ավանդ, ժանրերի փոխարեն նոր բանա– հյուսության մեջ նորացում են ապրում ժող․ զրույցների մի քանի տեսակներ՝ անեկդոտը, առակը, երգիծական տարբեր մանրապատումները՝ բարոյակենցաղա– յին, սոց․, քաղ․ նոր բովանդակությամբ։ Հիշատակելի են Պոլոզ Մուկուչի և Ծիտրո Ալեքի, Վարդանիկի և ընկեր Մարգոյի, Կիրովականցի Ռուբենի անեկդոտաշա– րերը, հայկ․ տարբեր ազգագր․ խմբերի թուլություններն ու թերությունները ծաղ– րող զվարճապատումները։ Սովետահայ բանահյուսության նոր ու նորոգվող նմուշ– ների կողքին, թեպետ շատ կորնչումնե– րով, տակավին շարունակում է գոյատևել ավանդ, բանահյուսությունը, մշտական հիմք ու ատաղձ ծառայելով նոր բանա– հյուսության զարգացման ու փոխակերպ– ման համար։ Գրկ․ Նավասարդյանց Տ․, Հայ ժո– ղովրդական հեքիաթներ, գիրք 1 – 10, Թիֆ– լիս, 1882–1903։ Լա լա յան Ե․, Մարգա– րիտներ հայ բանահյուսության, հ․ 1–3, Թիֆ– լիս, Վաղ–պատ, 1914–15։ Սասնա ծռեր, հ․ 1–3, Ե․, 1936–79։ Ղանալանյան Ա․, Հայ շինականի աշխատանքի երգերը, Ե․, 1937։ Նույնի, Հայկական առածանի, Ե․, 1951։ Նույնի, Ավանդապատում, Ե․, 1969։ Սա– սունցի Դավիթ (տեքստը կազմել է Մ․ Աբեղ– յանը, ընդհ․ խմբ․ և առաշաբանը Հ․ Օրբելու), Ե․, 1939։ Սասունցի Դավիթ, նոր պատումներ (հավաք, և հրտ․ Գ․ և Վ․ Դրիգորյանները), Ե․, 1977։ Չոպանյան Ա․, Տայրեններու բուրաստանը, Փ․, 1940։ Ա բ և ղ յ ա ն Մ․, ժողովրդական խաղիկներ, Ե․, 1940։ Ն ու յ– ն ի, Գուսանական ժողովրդական տաղեր, հայրեններ և անտունիներ, Ե․, 1940։ Ն ու յ– ն ի, Երկ․, հհ․ 1, 2, 7, 8, 1966-85։ Օ ր բ ե– լ ի Հ․, հայկական հերոսական էպոսը, Ե․, 1956։ Մնացականյան Ա․, Հայկական միջնադարյան ժող․ երգեր, Ե․, 1956։ Ն ա– q ի ն յ ա ն Ա․, Սովետահայ ժող․ բանահյու– սությունը, Ե․, 1957։ Տայ ժող․ հեքիաթներ (ընդհ․ խմբ․ Հ․ Օրբելու և Ա․ Նազինյանի), հ․ 1 – 13, Ե․, 1959–85։ Հարությունյան Ս․, Հայ ժողովրդական հանելուկներ (ուսումնա– սիրություն), Ե․, 1960։ Նույնի, Տայ ժողո– վըրդական հանելուկներ, Ե․, 1965։ Ն ու յ ն ի, Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բանահյուսու– թյան մեշ, Ե․, 1975։ "տայ ժողովրդական հերո– սական էպոսը, Ե․, 1960։ Մկրտչյան Մ․, Հայ ժողովրդական պանդխտության երգեր, Ե․, 1961 ։Գրիգորյան Ռ․, Տայ ժողովըր– դական օրորոցային և մանկական երգեր, Ե․, 1970։ Գրիգորյան Գ․, Հայ ժողովրդա– կան վիպերգերն ու պատմական երգային բանահյուսությունը, գիրք 1–3, Ե․, 1972։ Սահակյան Ա․, «Սասնա ծռերի» պատում– ների քննական համեմատություն, Ե․, 1975։ Սրվանձտյանց Գ․, Երկ․, հ․ 1–2, Ե․, 1978–82։ Ս․ Հարությունյան Հին և միջնադարյան գրականության У–IX դդ․ գրականություն։ 387-ին եր– կու մասի բաժանված Հայաստանի արլ․ և արմ․ հատվածների միմյանցից օտա– րացումը Ապառնում էր երկրի և ժողո– վըրդի միասնությանը։ Առկա էր հայու– թյան ձուլման վտանգը։ Դպրության լե– զուն հունարենն էր (մասամբ՝ ասորե– րենը), օտարալեզու էին քրիստ․ գրքե– րը, եկեղեցիներում կատարվող քարոզնե– րը։ Պետք էր հայացնել այս ամենը, ամ– րացնել երկրի երկու հատվածների հոգե– վոր, լեզվական և մշակույթի միասնու– թյունը, որը կարող էր քաղ․ միասնության հիմք դառնալ։ Այդ նպատակի իրակա– նացման համար հարկավոր էր մի հզոր միջոց, որը և եղավ Մեսրոպ Մաշտոցի՝ հայոց գրերի գյուտը (405)։ Դրանից հե– տո Հայաստանում ծավալվեց մշակութա– յին զորեղ շարժում։ Գրագիտության տա– րածմանը զուգընթաց Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, նրանց աշակերտների ու հետևորդների ջանքերով կատարվե– ցին բազմաթիվ թարգմանություններ, հրապարակ եկան ինքնուրույն գործեր, որով սկզբնավորվեց ազգ․ մատենագրու– թյունը՝ ամբողջովին ի սպաս դրվելով ժողովրդի ինքնության պահպանմանը,