Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մի խումբ հայ գրողներ, նստած են՝ Մ․ Արագի, Ա․ Իսահակյան, Դ․ Դեմիրճյան, Գ․ Սարյան, կանգնած են՝ Մ․ Մանվելյան, Հ․ Սիրաս, Ս․ Զորյան, Հ․ Գրիգորյան, Գ․Աբով, Գ․ Բորյան անմիջապես հետո։ Ազգ․ վիպասանու– թյան ստեղծման հասունացած կարիքով գրվեց Ե․ Չարենցի «Երկիր Նաիրի» եռա– մաս վեպը (տպագրվել է «Նորք» հանդեսի 1922–25 թթ․ երեք համարներում, առան– ձին գրքով՝ 1926-ին)։ «Երկիր Նաիրին» հայ գրկ–յան մեջ սկզբնավորեց ողբեր– գա–կատակերգական վիպասանության նոր ժանրատեսակը, ավանդական հոգեբ․ վեպին հակադրվող վիպային համադրա– կան կառուցվածքը։ «Երկիր Նաիրի» վե– պից բացի, ազգ․ ռոմանտիզմի ուշացած տարատեսակների երգիծմանն էին նվիր– ված Դ․ Դեմիրճյանի «Համառոտ անմահ– ներ կամ հավիտենական մահկանացու– ներ» (1924), Ա․ Բակունցի «Հովնաթան Մարչ» (1927) վիպակները, Լեռ Կամսարի (1888–1965) «Ազգային այբբենարան» (1926) քաղ․ ֆելիետոնների գիրքը։ Հեղ․ շրջադարձից անմիջապես հետո, բնականաբար, գեղարվեստ, արձակում կենտրոնականը դարձավ ժամանակի գլխ․ հերոսների՝ աննկուն հեղափոխականնե– րի, կարմիր պարտիզանների, անձնվեր ընդհատակայինների, հայրենի հողի ազատագրության նահատակների պատ– կերումը։ Մի շարք երկերում ժամանակի հերոսներն ու անցքերը ունեցան ռեա– լիստ․ մարմնացում։ Սա վերաբերում է, առաջին հերթին, քաղաքաց․ կռիվների մասին Ս․ Զոր յանի «Քսանմեկ թիւ!ը» վե– պի հատվածներին, «Հեղկոմի նախագա– հը» (1923) և «Գրադարանի աղջիկը» (1925) վիպակներին։ Հայ սովետական գեղար– Ե․ Չարենցը, Մ․ Սար յանը, Մ․ Մազմանյանը և Իզաբելլան (Չարենցի կինը) 1932 թ․ օգոս– տոսին, Չարենցի գրական գործունեության 20-ամյակի առթիվ հավաքույթում վեստ․ արձակի առաջին տարիների հիմ– նական ժանրը պատմվածքն էր։ Նոր պատմվածքներով հանդես եկան Մ․ Արա– գին (1875–1964), Մ․ Մանվելյանը (1877– 1944), Դ․ Դեմիրճյանը և այլք, ստեղծա– գործության նյութ դարձնելով հին կյան– քի վերադարձի պատրանքներով ապրող մենակյացների պատմ․ դատապարտվա– ծությունը և նախկինում մոռացված, «ան– նշան» մարդկանց հոգեկան վերածնությու– նը։ Դ․ Դեմիրճյանը՝ «Անցյալի ուրուներ» պատումների շարքում, Մ․ Արագին՝ «Ան– ցյալի նիրհը», «Փուչ Աբելը», «Հին ժամա– ցույցը» և այլ պատմվածքներում, Մ․ Ման– վելյանը՝ հումորեսկներում, ներկայաց– նում էին կյանքում բոլոր հենարանները և դիրքերը կորցրած մարդկանց՝ «անց– վորների», կատակաողբերգական վիճակ– ները, նրանց հոգեկան աշխարհի գալա– րումներն ու կործանման փաստը։ «Անցվորների» կողքին պատմվածքը դիմում է նաև «ապրողների» կերպարնե– րին, այն մարդկանց, որոնց ճակատագրի մեջ բեկվում են նոր հասարակության հարուցած մարդկային զգացմունքները։ Այս ասպարեզում աչքի ընկնող երևույթ էին Դ․ Դեմիրճյանի «Կյանքի ժպիտը» պատմվածքների շարքը («Սաթոն», «Աբ– դուլը», «Կրասնաարմեյցը», «Հանգստի տանը» ևն), Մ․ Արազու «Ընկեր Մուկու– չը» (1924) պատմվածքը։ Հայ արձակում պատմ․ նոր երևույթների յուրացումն առա– վելապես կապվում է Ա․ Բակունցի գյու– ղապատումի հետ, որը ներկայացված է նրա «Մթնաձոր» (1927) և «Սև ցելերի սերմ– նացանը» (1933) ժող–ներում։ Բակունցը ռեալիզմ հասկացությունը դուրս բերեց փաստերի «հավաստիության», «ճշգրտու– թյան» սահմաններից, դրա մեջ կարևորե– լով, նախ և առաջ, մարդու հոգեկան աշ– խարհի ճանաչումն ու մարդկային բարձր իդեալների վերհանումը։ Նա ստեղծեց դինամիկ, թանձր–ռեալիսա․ պատմվածքի կատարյալ նմուշներ («Ալպիական մանու– շակ», «Միրհավ», «Սպիտակ ձին», «խո– նարհ աղջիկը», «Նամակ ռուսաց թագա– վորին», «Սաբու»)։ Գյուղական թեմատիկան հարազատ տարերք էր*նաև Մ․ Դարբինյանի (1889– 1937) համար, որը մի շարք հետաքրքրա– կան պատմվածքներից բացի, գրեց «Կի– կոսը» (1929) վիպակը։ Այստեղ նա քա– ղաքաց․ կռիվների ֆոնի վրա կերտեց միամիտ, սրախոս, սուտ հիմար ձևացող հայ գեղջուկի կերպարը։ Քաղաքաշինու– թյան թեմայով վիպական ժանրի առաջ– նեկը եղավ Ս․ Զորյանի «Սպիտակ քա– ղաք»-ը (1932), որին հետևեցին Դ․ Դե– միրճյանի «Նոր մոնումենտալը» (1931 – 1933), Մ․ Արմենի «Երևանը» (1932)։ Նոր քաղաքի կառուցման նյութի հիման վրա Ս․ Զորյանն արծարծում է նոր կենցաղի և նոր բարոյականության ձևավորման խնդիրը, Դ․ Դեմիրճյանը ներկայացնում է «հեղափոխություն և մտավորականու– թյուն» խնդիրը, իսկ Մ․ Արմենը՝ արևել– յան–ավանդական և ժամանակակից–կոնս– տրուկտիվիստական ճարտ․ ոճերի պայ– քարը։ Հայ գրկ–յան 30-ական թթ․ հատվածում գեղարվեստ, արձակն առանձին սևեռու– մով դարձավ, այսպես ասած, «մանկու– թյան» թեմային։ «Վերադարձ դեպի ման– կություն» շարժումը պսակվեց մի շարք գեղարվեստ, արժեքներով (Գ․ ․Մահարի՝ «Մանկություն և պատանեկություն», Զ․ Եսայան՝ «Աիլիհտարի պարտեզները», Վ․ Թոթովենց՝ «Կյանքը հին Հռոմեական ճանապարհի վրա», Ս․ Զորյան՝ «Մի կյան– քի պատմություն»)։ Մանկության դասա– կան պատումներից (Չ․ Դիքենս, Վ․ Հյու– գո, Լ․ Տոլստոյ) հայ արձակագիրներին առավել հարազատ էին Մ․ Գորկու լու– սաստվերի (կյանքի լուսավոր և ստվերոտ կողմերի արտացոլման) գեղագիտության սկզբունքները։ Մ․ Գորկին հաստատեց մանկության պատկերման միջոցով «ժա– մանակի տարեգրությունը» արտացոլելու գեղագիտությունը, որին հետևեցին նաև հայ արձակագիրները՝ ցուցադրելով հայկ․ առանձին գավառների կյանքի յուրօրի– նակությունները։ 20–30-ական թթ․ սոցիալիստ, շինարա– րության ծավալմանը զուգընթաց, սկսեց զարգանալ գեղարվեստ․–հրապարակա– խոս․ ակնարկը։ Ուշագրավ էին Ա․ Բա– կունցի «Նամակներ գյուղից» և «Գավառա– կան նամականի» ակնարկաշարերը։ Հայ արձակում հնուց ի վեր ուժեղ է եղել կյան– քի փիլ․ իմաստավորման երակը։ Հիմք են ծառայել բանահյուս, և դիցաբանական նյութերը։ 20–30-ական թթ․ փիլ․ լեգեն– դային արձակը նվաճում է նոր բնագծեր՝ ի դեմս Ա․ Իսահակյանի մի շարք գրվածք– ների՝ «Սաադիի վերջին գարունը» (1923), «Լիլիթը» (1921), «Համբերանքի չիբուխը» (1928), ապա նաև ասքային–էպոսային շնչի «Ուստա Կարո» վեպը, որը ընթեր– ցողներին հայտնի դարձավ առանձին հատվածներով։ Մ․ Արմենը «Հեղնար աղ– բյուր» (1934) վիպակում վերստեղծեց ար– հեստավորական Գյումրիի ռոմանտիկ, ուրույն կոլորիտը, ներկայացրեց զգաց– մունքների ազատության ծարավից առա– ջացած հոգեկան դրամաներ։ Հայ գրկ․, որ XIX դ․ ազատագր․ շար– ժումների ազդեցությամբ ստեղծել էր պատմավեպի հարուստ ավանդույթներ (Րաֆֆի, Ծերենց, Մուրացան), 20-ական թթ․ խզեց իր կապը անցյալի հետ։ Միայն 30-ական թթ․ հայոց պատմության որոշ դրվագներ դարձան ստեղծագործության նյութ․ Դ․ Դեմիրճյանը գրեց «Գիրք Ծաղ– կանց» (1933) փիլ․ պատմվածքը՝ ժողո– վըրդի մշակութային մաքառման թեմա– յով, իսկ Ա․ Բակունցը ձեռնամուխ եղավ «Խաչատուր Աբովյան» պատլքակենսագր․ վեպի շարադրանքին։ 20-ական թթ․ հայ գեղարվեստ, արձակը հիմնականում զարգանում էր կարճ ձևե– րի՝ պատմվածքի, պատկերի, նոթագրու– թյան, ակնարկի ժանրային սահմանագծե– րի մեջ։ Տասնամյակի վերջում և 30-ական թթ․ զարգանում է էպիկական լայն կտավը՝ հասարակական կյանքի պատմ․ խոշոր մասշտաբներն արտացոլելու հասունա– ցած պահանջի թելադրությամբ։ Ա․ Շիր– վանզադեն պատրաստվում էր գրելու «Բա– քու» էպոպեան, Նար–Դոսը ծրագրում էր «Նոր մարդիկ» ընդարձակ կտավը, իսկ Ա․ Բակունցը 1928-ից սկսել էր շարադրել «Կարմրաքար» էպոպեան։ Դատելով այս գրվածքի տպագրված հատվածներից և կերպարների զարգացման տրամաբանու–