Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյունից, Բակունցը հայ գյուղաշխարհի սոց․ իրականությունը ներկայացնում է իբրև «․․․գյուղացիների ապագյուղացիաց– ման» ընթացք, իբրև նորագույն «քաղաքա– կրթության» արշավանք նահապետական աշխարհի վրա՝ ավերածությունների ուժեղ հետքերով։ Գյուղական, կոլտնտեսային թեմատի– կայի գեղարվեստ, յուրացումներն աչքի էին ընկնում դեպքերի նատուրալիստ, վերարտաղրությամբ [Ք․ Թափալցյան (1910–1967), «Կյանքի արշալույս»-ը (1939), վեպ] կամ պաթոսային–խանդա– վառ նկարագրություններով (Մ․ Մանվել– յան, «Անապատը կծաղկի», 1933, վիպակ)։ Ն․ Զար յանի «Հացավան» (1937) վեպում ժամանակի իրականության գլխ․ երևույ– թը՝ գյուղացիության հոգեբ․ շրջադարձը, ներկայացված է վավերագրության սկըզ– բունքով․ վեպը հարուստ է կոնֆլիկտնե– րով, կյանքի նոր ձևերը, վարքագծի նոր չափանիշները հաստատող մի շարք ուշա– գրէսվ բնավորություններով։ Ն․ Զարյանը ցուցադրում է ոչ միայն գյուղի սոցիալ․ ուժերի բևեռացումը, այլև գյուղացու հո– գեբ․ արթնացման, նախապաշարմունքնե– րից ազատագրվելու ընթացքը։ 30-ական թթ․ հրատարակվեցին «համապատկեր– ներ» (Վ․ Թոթովենց՝ «Բաքու», գիրք 1–2, 1932–34, Հ․ Սիրաս՝ «Չգրված օրենք», 1936 ևն)։ Թեև գրական քննադատությու– նը հրահանգում էր պաթոսային և սխեմա– տիկացված գրկ․, բայց առաջին երկու տասնամյակների հայ սովետական ար– ձակն ընդգծվեց ժանրատեսակների և ոճային–արտահայտչական եղանակների բազմազանությամբ, դրանով իսկ հաստա– տելով նորագույն ռեալիզմի (սկզբում՝ պրոլետարական ռեալիզմ, ապա՝ սոցիա– լիստ․ ռեալիզմ), այսպես ասած, բաց հա– մակարգային բնույթը։ Նորագույն հայ արձակը 30-ական թթ․ սկսված թարգմա– նական աշխատանքների շնորհիվ դար– ձավ համամիութենական գրկ–յան փաստ։ Ե․ Չարենցի «Երկիր Նաիրի»-ից բացի, ռուս, թարգմանվեցին Ա․ Զոր յանի պատմ– վածքները և «Մի*կյանքի պատմություն»-ը, Ա․ Բակունցի պատմվածքները, Մ․ Արմենի «Հեղնար աղբյուր»-ը, Գ․ Մահարու ինք– նակենսագր․ վիպակները ևն։ Հեղ․ նոր իրականության անմիջական պահանջով հրատապ խնդիր համարվեց «ժամանակակից ոճի» ազգ․ թատերագրու– թյան ստեղծումը։ Ի հակակշիռ վաղեմի «ակադեմիական» ուղղության, զարգաց– ման արդյունավետ ճանապարհ ճանաչ– վեց ժող․-հրապարակային արվեստը։ Թատերական արվեստի բարենորոգչա– կան շնչի կրողներից մեկը Ե․ Չարենցն Էր։ Նա գտնում Էր, որ արդի հեղափոխ․ թատրոնը պետք է հրաժարվի հոգեբ․- սյուժետային թատերագրության ավան– դույթներից, ընդունելով միայն «գործո– ղության թատրոնը»։ Այս դավանանքի արտահայտությունն Էին, այսպես կոչված «ագիտկաները»․ դրանցից գեղարվեստ, արժեք դարձավ միայն Ե․ Չարենցի «Կապ– կազ թամաշա»-ն (1923), որի նյութը ան– ղըրկովկասյան սեյմի ստեղծման ու քայ– քայման (1918) զավեշտական պատմու– թյունն Է՝ վերարտադրված գործող ան– ձանց դիպուկ բնութագրումներով։ Ինչ– պես «Կապկազ թամաշա»-ն, այնպես Էլ նրանից մեկ տասնամյակ անց Ե․ Չարեն– ցի գրած «Աքիլլես, թե Պյերո» դրամատիկ, ինտերմեդիան արտահայտում էր հնա– գույն ժող․ թատրոնի ակունքներին վերա– դառնալու գեղագիտությունը։ Այդ գեղա– գիտության նշանակալից դրվագն էր Դ․ Դե– միրճյանի «Քաջ Նազար» կատակերգու– թյունը, որտեղ ժող% հեքիաթի մշակումը հարստացվել է «հրապարակային» ար– վեստի գծերով, ինչպես նաև «արևելյան բուֆոնադի» կառուցվածքներով։ Ի տարբերություն «Քաջ Նազարի» մյուս մշակումների (Հ․ Թումանյան, Ա․ Իսա– հակյան ևն), Դ․ Դեմիրճյանը իր կատա– կերգության գլխավոր շեշտը համարում է ոչ այնքան բախտի, նախախնամության մոտիվը, որքան պատմ․ ժամանակը։ Նրա հերոսն արտահայտում է քաջնազարիզմի, իբրև տվյալ պատմ․ կոնկրետ հանգա– մանքներում ստեղծված կույր հավատի փիլիսոփայությունը։ Հայ թատերագրության մեջ տիրապե– տող դիրք գրաված մյուս երկը Ալ․Շիրվան– զադեի՝ դասական կանոններով գրված «Մորգանի խնամին» (1926) կատակերգու– թյունն Էր։ Հայ գրկ–յան մեջ քննադատա– կան ռեալիզմի ճանաչված վարպետն իր այդ պիեսով ամբողջացրեց բուրժ․ հասա– րակության զարգացման ու կործանման պատմությունը, սպանիչ ծաղրի ենթար– կելով նրա վերջին ջղաձգումներն ու քաո– սը մարմնացնող քաղ․ վտարանդիներին։ «Մորգանի խնամին» ազգ․ թատերագրու– թյան մեջ երևույթ է իբրև քաղ․ կատակեր– գության նմուշ։ 20–30-ական թթ․ հայ թատերագրությունն անդրադարձավ նաև սոցիալիստ, իրականությանը խորթ երե– վույթների երգիծմանը։ Բազմաթիվ պիես– ների շարքում առանձնացավ Դ․ Դեմիրճ– յանի «Նապոլեոն Կորկոտյան» (1934) կատակերգությունը, որի նյութը հանրա– յին գույքի հափշտակիչների խարազա– նումն Էր։ 20–30-ական թթ․ պատմ․ դրա– ման հակադրվեց ավանդականին՝ ուշա– դրությունը բևեռելով գլխավորապես անց– յալի սոց․ շարժումների վրա։ Այս միտումի արտահայտություններն էին «Աասունցի Դավիթ» Էպոսի թատերագրական մի շարք մշակումները [Գ․ Ալթունյան (1881 – 1947), Վ․ վաղարշյան (1894–1959) ևն], Ե․ Բահաթուրի (1870–1944) «Արտավազդ» (1923), «Թոնդրակեցիներ», «Սմբատ Բագ– րատունի» պատմ․ ողբերգությունները։ Ինչպես «Աասունցի Դավթի» թատերա– գրական վերաձևումները, այնպես Էլ պատմ․ ողբերգության նոր նմուշները տա– ռապում էին մի Էական թերությամբ՝ պատմ․ նյութի հույժ մոդեռնացման, անց– յալի սոց․ շարժումների ծայրահեղ բա– ցարձականացման միտումով։ Հայ թատերագրության մեջ պատմու– թյան առավել ստույգ մեկնաբանություն էին Մ․ Զանանի (1892–1938) «Շահնամե» (1933) պատմ․ ողբերգությունը և Դ․ Դե– միրճյանի «Երկիր հայրենի» (1939) հե– րոս․ դրաման։ «Շահնամեն», արլ․ բանա– հյուսությունից և պատմ․ աղբյուրներից քաղված նյութի հիման վրա, արծարծում էր բռնապետության և ժողովրդասիրու– թյան անհամատեղելիության գաղափարը, իսկ «Երկիր հայրենի»-ն (նյութը միջնա– դարյան Հայաստանն Է, ավելի կոնկրետ՝ Անիի թագավորությունը) ազդարարում Էր հայրենասիրության գաղափարի անպար– տելիությունը։ Հայաստանում քաղաքաց․ կռիվների մասին պատմող մեծաքանակ պիեսներից հետաքրքրություն է ներկա– յացնում Վ․ Վաղարշյանի «Օղակում» (1939) դրաման։ 20–30-ական թթ․ հասարակական կյան– քի զարգացման դրամատիկ–կոնֆլիկտա– յին իրադրությունը հարուցում էր դրամա– յի ժանրի կարիքը։ Եթե կատակերգության և պատմ․ դրամայի ժանրերով ստեղծվե– ցին մի շարք գեղարվեստ, արժեքներ, ապա ժամանակակից դրաման մնաց իբրև «գրական երազանք»։ ժանրի «սպեցիֆի– կայի» հետ կապված դժվարություններից բացի, նրա զարգացմանը խանգարում Էին մի շարք տեսական սխալ հրահանգներ, որոնք ուղղված էին դրամայի ներքին Էու– թյան՝ «դրամատիզմի» դեմ, մարդկային հոգեբանության խորքերը թափանցելու դեմ։ Վճռական պայման էր համարվում ոչ թե մարդկային զգացմունքների ու կըր– քերի բացահայտումը, այլ ժողովրդի «հա– վաքական զանգվածների», «մասսայա– կան հոգեբանության» արտացոլումը։ Հայ բեմը ողողված էր սխեմատիկ, բարդ հա– րաբերությունները հասարակացնող պիեսներով։ Այս իրադրության մեջ արդ– յունավետ էին դրամայի ժանրի տես․ հիմ– նավորումները, մասնավորապես՝ Դ․ Դե– միրճյանի տես․ հետևությունները դրամա– յի «դրամատիզմի», հերոսների հոգեկան ներքին հակասությունների, ժամանակա– կից նյութի խոր յուրացման, ժամանակի պատմ․ շերտերի իմաստավորման, բնա– վորության ճշմարտացիության, ժանրային կառուցվածքների վերաբերյալ։ | Ս․ Աղաբաբյան Հայրենական մեծ պատերազմի տա– րիների (1941–1945) գրականություն։ Հայրենական մեծ պատերազմի շրջա– նում սովետ, գրկ–յան հիմնական թեման դարձավ ժողովրդի պայքարը ֆաշիզմի դեմ։ Մարտական գրչով զինվեցին նաև հայ գրողները։ Հանրապետ․, շրջանային և ռազմաճակատային հայերեն թերթերում վկայակոչվում էին հայ դասականները՝ հերոսությունը, հայրենասիրությունը և մայրենի լեզուն փառաբանող նրանց թևա– վոր դարձվածքները, ազգային պատմու– թյան հայրենասիրական Էջերը։ Հայրենա– կան պատերազմի առաջին իսկ օրերից երևան եկան հայ բանաստեղծների ատե– լության ու սիրո կանչերը, որոնց մեջ Էր ժող․ պատգամախոսի՝ Ավ․ Իսահակյանի, 1941-ի հունիսի 29-ին գրած «Ռազմակոչը»։ Գրկ–յան պատկերային համակարգում տեղ գտան անեծքն ու ատելության կոչը, կռվի հրավերն ու վրեժի պատգամը, ինչ– պես և օրհնանքն ու մաղթանքը, հերոսու– թյան գովքն ու հայրենի հողը պաշտպանե– լու կանչը։ Ինչպես միշտ եղել է պատմ․ մեծ ցնցումների ժամանակ, կռվի առաջին գիծ դուրս եկավ բանաստեղծությունը (Ն․ Զարյան, Հ․ Շիրազ, Գ․ Բորյան, Ս․ Վահունի, Թ․ Հուրյան, Գ․ Սարյան)։ Ռազմակոչերի, պատգամների, «բարի երթի» խոսքերի, հայրենասիրական հրո– վարտակների բանաստեղծական ձևերն