Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ս․ Դոբոդեցկքւն, Բունինը և ուրիշներ։ 1916-ին, լինելով «Ռուսսկոյե սլովո» («Русское слово») հանդեսի թղթակից, Գորոդեցկին ուղևորվել է Թուրքիա, դար– ձել արևմտահայերի ողբերգության ակա– նատեսը։ Արգասիքը եղել են ցասումնա– լի հոդվածներ ու ակնարկներ, որ հրատա– րակվել են «Գետերի և հրաբուխների երկրում» ընդհանուր խորագրով։ 1918-ին, Թիֆլիսում, նա լույս է ընծայել «Հայաս– տանի հրեշտակը» բանաստեղծություննե– րի ժող․4 նվիրված Թումանյանին։ Հայ–ռուս․ գրական ու մշակութային հարաբերությունները իսկական ծաղկում են ապրում սովետական իշխանության տարիներին։ Ռուս, հեղափոխ․ իրակա– նության, պրոլետ, գրկ–յան ազդեցությամբ է ձևավորվել հայ պրոլետ, գրողներ Հ․ Հա– կոբյանի, Շ․ Կուրղինյանի, Մ․ Արազու ստեղծագործությունները։ 1928-ին Գորկին այցելել է Սովետական Հայաստան, ստացած տպավորություն– ները զետեղել «Սովետների Միությու– նում» (1929) ակնարկաշարում։ Իսկ երեք տարի հետո «Կամո» հայտնի ակնարկում պատկերել է լենինյան գվարդիայի ակա– նավոր հայ հեղափոխականի վառ կեր– պարը։ Հայ գրկ–յան նոր դարաշրջանի ձևավորման վրա մեծ ազդեցություն են թողել Ա․ Բլոկը, Վ․ Մայակովսկին, Ա․ Եսե– նինը։ Ինտերնացիոնալիզմի ոգով է համակ– ված սովետական շրջանի հայ և ռուս գրող– ների գործունեությունը։ 1923-ի մայիսին Սովետական Հայաստան է եկել Մոսկվա– յի գրողների մի խումբ (Ն․ Տիխոնով, Մ․ Շահինյան, Օ․ Ֆորշ, Ա․ Ախմատովա, Վ․ Շկլովսկի), որը հիմք է դրել ռուս և հայ գրողների ստեղծագործական սերտ հա– րաբերությունների։ Հետագա տարինե– րին Հայաստան են այցելել նաև Ա․ Լու– նաչարսկին, Ա, Ֆադեևը, Կ․ Ֆեդինը, Ա․ Նովիկով–Պրիբոյը, Վ․ Կավերինը, Ա․ Մալիշկինը, Գորոդեցկին, Պ․ Անտո– կոլսկին, Ա․ Կարավաևան, Վ․ իվանովը, Ա․ Բելին, Օ․ Մանդելշտամը, ավելի ուշ՝ վ․ Գրոսմանը, ի․ էրենբուրգը, Կ․ Սիմո– նովը, Ե․ Եվտուշենկոն, Մ․ Դուդինը և ուրիշներ։ Ռուս սովետական գրողների ստեղծագործության մեջ օրգանապես մը– տել է Հայաստանի թեման։ Հայ դասական ու ժամանակակից պոե– զիայի թարգմ–յան գործում պետք է հի– շատւսկել ռուս սովետական ականավոր բանաստեղծներ Գորոդեցկու, Ս․ Մարշա– կի, Ախմատովայի, Բ․ Պաստեռնակի, Շեր– վինսկու, Տիխոնովի, Մ․ Սվետլովի, Ա․ Տարկովսկու, ի․ Սելվինսկու, Վ․ Դեր– ժավինի, Դուդինի, Ն․ Գրեբնևի, ի․ Սնե– գովայի, Ե․ Նիկոլաևսկայայի, Եվաուշեն– կոյի և շատ ուրիշների աշխատանքը։ Հա– յաստանի և նրա պոեզիայի մեծ բարեկամ– ները դարձան նաև Վ․ Զվյագինցևան, Մ․ Պետրովիխը, որոնց հայ գրկ–ից կա– տարած թարգմ–ները և Հայաստանի մա– սին բանաստեղծությունները ներկայաց– նում են ռուս–հայկ․ գրական առնչություն– ների տարեգրության փայլուն էջեր։ Ոչ պակաս հարուստ ու բազմազան են հայ գրականության կապերը ՍՍՀՄ մյուս ժողովուրդների գրկ–ների հետ։ Ամենից առաջ հարկ է նշել վրացական ու ադրբե– ջանական գրկ–ների հետ առնչություննե– րը, որոնք ժամանակի խորքից են գալիս, և որոնց խորհրդանիշն է Անդրկովկասի երեք ժողովուրդների լեզվով գրող ու երգող Սայաթ–Նովայի ստեղծագործու– թյունը։ Այդ կապերը սերտացել են XIX դ․, երբ Թիֆլիսում կողք–կողքի ապրել և ստեղծագործել են Աբովյանն ու Մ․ Ախուն– դովը, Սունդուկյանն ու Ա․ Ծերեթելին, Թումանյանն ու ի․ Գրիշաշվիլին, իսկ Բաքվում՝ Շիրվանզադեն ու Ջ․ Մամեդ– կուլիզադեն։ Այս համագործակցությունն ավելի լայնահուն դարձավ սովետական իշխանության տարիներին, երբ աննա– խընթաց չափերի հասան գրկ–ների փոխա– դարձ թարգմ–ները, ավանդական դարձան գրողների Փոխադարձ Ատելությունները, հոբելյանների համատեղ հանդիսակա– տարությունները ևն։ Վաղեմի են Հայաստանի և Ուկրաինա– յի գրական առնչությունները։ Հայտնի է Աբովյանի բարեկամությունը ուկր․ հրա– պարակախոս ու թարգմանիչ ի․ Ռոսկով– շենկոյի հետ։ Առանձին փաստեր խոսում են Նալբանդյանի և Տ․ Շևչենկոյի ու Մ․ վովչոկի ծանոթության մասին։ Սովե– տական տարիներին սերտ բարեկամու– թյուն է հաստատվել Հ․ Հովհաննիսյանի և Պ․ Տիչինայի միջև, որը սովորել է հայոց լեզուն և շատ ուժ ու եռանդ նվիրել հայ պոեզիան ուկր․ թարգմանելուն։ Փոխա– դարձ թարգմ–ների գործում մեծ են Գ․ Սար– յանի և Մ․ Ռիլսկու, Գ․ Թաթոսյանի և Վ․ Կոչևսկու ծառայությունները։ Վերջին տասնամյակներում գրական նշանակալի առնչություններ են հաստատ– վել հայ գրականության և Մերձբալթի– կայի ու Միջին Ասիայի ժողովուրդների գրկ–ների միջև։ Համաշխարհային գրկ–յան հետ հայ գրական առնչությունների ուսումնասի– րությունը Հայաստանում դրված է կայուն հիմքերի վրա։ ԳԱ Մ․ Աբեղյանի անվ․ գրկ–յան ինստ–ում, հանրապետության բուհերի գրկ–յան բաժիններում հայ գրա– կան առնչությունների պատմությունը, արդիական դրսևորումները դարձել են հետազոտության առարկա։ Ս․ Դարոնյան Գրկ․ Զարբհանալյան Գ․, Մատե– նադարան հայկական թարգմանությանց նախ– նյաց, Վնտ․, 1889։ Նանումյան Ռ․, Հայ– ռուս գրական կապերի շուրջը, Ե․, 1945։ Հով– հաննիսյան Ռ․, Ռուս գրականությունը հայ հասարակական մտքի գնահատմամբ, Ե․, 1949։ Հ ո վ ն ա ն Գ․, Ռուս–հայ գրական կա– պերը XIX–XX դարերում, հ․ 1–2, Ե,, 1960– 1961։ Ղուկասյան Զ․, Ռուս–հայ գրական կապերը նախառևոլյուցիոն շրջանում, Ե․, 1961։ Չուգասզյան JR․, Հայ–իրանական գրական առնչություններ (V–XVIII դդ․), Ь․, 1963։ ճինգոզյան Կ․, ^այ–բուլղարա– կան գրական կապերի պատմությունից, XIX դար, Ե․, 1966։ Ա բ և ղ յա ն Մ․, Երկ․, հ․ 3, 4, Ե․, 1968, 1970։ Հայ գրականությունը օտար լեզուներով (մատենագիտություն), Ե․, 1971։ Արևշատյան Ս․, Հնագույն հայկական թարգմանությունները և նրանց պատմամշակութային նշանակությունը, «ՊԲՀ>, 1973, №1։ Փարթամյան Վ․, Հայ–անգլիական գրական առնչությունները, Ե․, 1975։ 6ոթ գարունների երկրում։ Ռուս գրողները Հայաստանի մասին, գիրք 1–4, Ե․, 1978–86։ Գեորգյան–Բագի է․, Հայ–հունգարական գրական առնչությունները և «Արմենիա» ամսագիրը, Ե․, 1979։ П ս կ և ր– չյա ն Ա․, Ռուս և հայ գրականության հար– ցեր, Ե․, 1982։ Սովետահայ թարգմանական գեղարվեստական գրականություն, 1920– 1980, Ե․, 1983։ Տ և ր–Պ և տ ր Ո ս յ ա ն Լ․, Հայ հին թարգմանական գրականություն, Ե․ 1984։ Զաքարյան Ա․, Ռուս գրողները Անդրկովկասում և հայ գրական կյանքը (1914–1920), Ե․, 1984։ համաշխարհային գրա– կանության հայերեն թարգմանությունները 1512–1920, Ե․, 1985։ Նալբանդյան Վ․, Ներսիսյան Վ․, Բախչինյան Հ․, Հայ միջնադարյան գրականություն, Ե․, 1986։ Оганнесян Р․, Из истории оценки рус– ской литературы армянской общественной мыслью, Е․, 1952; Арутюнян Б․, Рус– ская драматургия на армянской советской сцене, Е․, 1957; Бабаян А․, Армянские литературные связи (1920–1960)․ Мате– риалы к библиографии, Е․, 1960; Брю– сов В -, Об Армении и армянской культуре, Е․, 1963; Мкртчян Л․, Армянская поэ– зия и русские поэты XIX–XX вв․, Е․, 1968; Армянская литература в русских перево– дах, вып․ I (1786–1917)․ Библиография, Е․, 1969; Веселовский Ю-А․, Очер– ки армянской литературы, истории и куль– туры, Е․, 1972; Базиянц А․ П․, Лаза– ревский институт в истории отечественного востоковедения, М-, 1973; Связи армянской литературы с литературами народов СССР, вып․ 1–2, Е-, 1975–82; Литературные связи․ Рус․-арм․ лит․ связи, т․ 1–4, Е․, 1973–84; Григорьян К․ Н․, Из истории русско-ар– мянских․ литературных и культурных от– ношений (Х-нач․ XX вв․), Е․, 1974; Ху да- в е р д я н К․ С․, Культурные связи Совет– ской Армении, Е․, 1977; Даронян С․, М․ Налбандян и русские революционные де– мократы, 2 изд․, перераб․ и доп․, М-, 1979; Русская и армянская средневековые лите– ратуры (Сб․ ст․), Л․, 1982; Амирха нян М․ Д․, Русская художественная литература об Армении, Е․, 1983; Его же, Русская художественная публицистика об Армении, Е․, 1984; А н а н я н Г․, Чаренц и русская литература, Е․, 1983; Даронян Ю-С․, Сергей Городецкий и Армения, Е․, 1985․