Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/536

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


1928, ճարտ․ Դ․ Չիսլիև), Քաղսովետի շենքը (1931–34, ճարտ․ Գ․ Քոչար), Հոկտեմբերյանում՝ երկաթուղային կայարան (1927, ճարտ․ Մ․ Կալաշնիկով), հիվանդանոցի և ակումբի շենքեր Կիրովականում, Ալավերդիում և այլուր։

Նկարում` Երևան․ Ալ․ Մյասնիկյանի անվ. հանրային գրադարան (1932–38, ճարտ․ Ա․ Թաման– յան)

Իրականացվել են արդ․ կառույցներ, հիդրոէլեկտրակայաններ, որոնցից նշանակալի են Երևանի 1-ին հէկը (1923–26, ճարտ․ Ա․ Թամանյան) և կարի գործարանը (1929–31, ճարտ–ներ՝ Հ․ Մարգարյան, Ա․ Ահարոնյան)։ Երևանի հէկը բնության և ճարտ–յան ներդաշնակ լուծման լավագույն օրինակ է, ազգ․ ճարտ․ ձևերի ստեղծագործ, օգտագործման առաջին գործը սովետահայ ճարտ–յան մեջ։

1920-ական թթ․ տարվել են նաև բարեկարգման աշխատանքներ՝ փողոցների սալահատակում, կանաչապատում ևն, Երևանում կանգնեցվել են Ա․ Շահումյանի արձանը (1929–31, քանդակագործ՝ Ս․ Մերկուրով, ճարտ․ Ի․ ժոլտովսկի), Խ․ Աբովյանի արձանը «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում (1933, քանդակագործ՝ Ա․ Տեր–Մարուքյան, ճարտ․ Մ․ Գրիգորյան, հետագայում փոխադրվել է Քանաքեռ՝ Խ․ Աբովյանի տուն–թարգարանի առջև), Լենինականում՝ Մայիսյան ապստամբության զոհերի հուշարձանը (1931, քանդակագործ` Ա․ Սարգսյան) և այլ ոչ մեծ հուշարձաններ։

Նկարում` Երևան․ բնակելի տուն («Շախմատաձև», 1930–1932, ճարտ-ներ՝ Կ․ Հալաբյան, Մ․ Մազմանյան) Կարմիր բանակի փողոցում

Նկարում` Երեան․ Կենտրոնական հանրախանութը (այժմ՝ «Մանկական աշխարհ», 1936, ճարտներ՝ Ա․ Ահարոնյան, Մ․ Մազմանյան, Գ. Քոչար, Հ․ Մարգարյան)

1920–30-ական թթ․ ճարտ․ նախագծային գործը կենտրոնացած էր Ա․ Թամանյանի (1923) և Ն․ Բունիաթյանի (1926) ղեկավարած արվեստանոցներում։ 1929-ին ստեղծվել է Պետ․ նախագծային բյուրո (1932-ից՝ Պետ․ նախագծային ինստ․, դիրեկտոր Կ․ Հալաբյան, ապա՝ Գ․ Քոչար)։ 1923-ին ստեղծվել է Հնությունների պահպանության կոմիտե (նախագահ՝ Ա․ Թամանյան), որը լայն գործունեություն է ծավալել։ Այդ տարիներին Թ․ Թորամանյանը շարունակել է ուսումնասիրությունները հայ ճարտ–յան պատմության վերաբերյալ։ 1923-ին ստեղծվել է Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերություն (նախագահ՝ Ա․ Թամանյան), ուր ներգրավվել են նաև ճարտարապետներ։1929-ին Պրոլետարական ճարտարապետների համամիութենական միավորման («ՎՕՊՐԱ») օրինակով Երևանում հիմնվել է Հայաստանի պրոլետարական ճարտարապետների միավորումը («ՕՊՐԱ»)։ Միավորման անդամները ճարտ–յան մեջ կարևոր էին համարում կենցաղային, շինտեխ․ խնդիրները, նոր կոնստրուկցիաների կիրառումը։ Մեծ նշանակություն էր տրվում բնակավայրի կոմպլեքսային նախագծմանը։ Միավորումը քննադատում և անընդունելի էր համարում ժամանակի մյուս ճարտ․ ուղղությունները, մերժում էր ճարտ․ ժառանգությունը և ավանդույթները, ճարտ․ ստեղծագործությունը դիտվում էր լոկ որպես շենքի ֆունկցիոնալ և տեխ․ հատկանիշների միավորման արդյունք։ 1930-ական թթ․ սկզբներից քննադատվել են «Պրոլետարական ճարտարապետների», ինչպես և մյուս նոր խմբավորումների ստեղծագործական սկզբունքները, դրանց անդամների կառույցները։

Նկարում` Երևան․ «Մոսկվա» կինոթատրոնը (1937, ճարտ–ներ՝ Տ․ Երկանյան, Գ․ Քոչար)

1932-ի ապրիլի 23-ի՝ ՀամԿ(բ)Կ Կենտկոմի «Գրական–գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին» որոշումով վերացվեցին նաև ճարտ–յան ասպարեզում եղած խմբավորումները, ստեղծվեց միասնական ստեղծագործական կազմակերպություն՝ Սովետական ճարտարապետների միություն (1955-ից ՍՍՀՄ ճարտարապետների միություն)։ Հայաստանի Կ(բ)Կ Կենտկոմի 1932-ի մայիսի 9-ի որոշմամբ ստեղծվեց Հայաստանի ճարտարապետների միություն կազմակերպող հանձնաժողով՝ Ա․ Թամանյան, Ն․ Բունիաթյան, Գ․ Քոչար (նախագահ), Մ․ Մազմանյան (փոխնախագահ), Ա․ Ահարոնյան, Ռ․ Հակոբյան, Բ․ Արազյան, Հ․ Մարգարյան, Հ․ Մկրտչյան։ ՍՍՀՄ–ում ճարտ․ ստեղծագործական ուղղության մեջ փոփոխություններ եղան, այլ հիմնական խնդիրների հետ կարևոր դարձան անցյալի ժառանգության քննադատական օգտագործման, ինչպես նաև գեղարվեստական արտահայտչականության հարցերը։ Լ․ Զորյան

1930–1950-ական թթ․ ճարտարապետություն։ 1930-ական թթ․ 2–րդ կեսը նշանավորվել է սովետահայ ճարտ–յան նոր առաջընթացով։ Հնգամյա պլանների իրականացման շնորհիվ բուռն աճ է ապրել հանրապետության տնտեսությունն ու մշակույթը։ Ծավալվել է ֆաբրիկաների, գործարանների, բնակելի տների, դպրոցների, մանկ. և բուժ. հիմնարկների, ակումբների, գրադարանների շինարարությունը։ Քաղաքաշինական խնդիրներն առաջնահերթ և կարևոր նշանակություն են ստացել։ Երևանի տեխնիկա–տնտ․ ինժեներական հաշվարկներով հիմնավորված նոր գլխ․ հատակագիծը հաստատվել է 1939-ին («Լենգիպրոգոր», ճարտ–ներ՝ Ի․ Մալոգեմով, Ն․ Զարգարյան, Ս․ Կլևիցկի, 350 հզ․ բնակչի համար)։ Պահպանելով Ա․ Թամանյանի կազմած գլխ․ հատակագծի հիմնական սկզբունքները, նախատեսվում էր ընդարձակել քաղաքի սահմանները։ Աճող քաղաքն ընդգրկելու էր Նորք արվարձանն ու Քանաքեռի բարձրավանդակը, ուր ստեղծվել էր արդ․ տեղաբաշխման նոր շրջան։ Նախագծվել էին մայրաքաղաքի շրջանային կենտրոններ, որոնք կապվում էին Լենինի հրապարակին՝ որպես գլխ․ կենտրոնի։ Մեծ ուշադրություն էր դարձվել կանաչապատմանը։ Նախատեսվել էր կառուցապատման հարկայնությունը՝ 4–5։ Առանձնացվել էին անհատական շինարարության շրջաններ։ Տրանզիտային շարժումը դուրս էր բերվել քաղաքից։ Լենինականի գլխ․ հատակագիծը (1932–37, ճարտ–ներ՝ Մ․ Մազմանյան, Փ․ Մանուկյան, Գ․ Մուրզա) ուներ քաղաքաշինական առաջադիմական լուծումներ, նախատեսված էր բնակչության սպասարկման բազմաստիճան սիստեմ, թաղամասերում՝ բնակելի տների ու հասարակական շենքերի համալիրներ։ Հետագա հատակագծում (1940, ճարտ–ներ՝ Հ․ Դավթյան, Ս․ Կարապետյան, Փ․ Մանուկյան, Դ․ Մուրզա, կոնսուլտանտ՝ Լ․ Իլյին) հաշվի էր առնված նաև քաղաքի ընդլայնումը, կապը երկաթուղային կայարանի ու հս․ շրջանի միջև, ուր գտնվում է Լենինականի հիմնական քաղաքաստեղծ գործոնը՝ տեքստիլ կոմբինատը։ Կիրովականը ըստ նոր գլխ․ հատակագծի (1939, ճարտ–ներ՝ Ն․ Զարգարյան, Ա․ Մինասյան) նախատեսվում էր զարգացնել որպես արդ․ կենտրոն և ամառանոցային քաղաք։ Կազմվել են նաև