Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Նկարում` Երևան․ կոթողհուշարձան Սովետական Հայաստանի 50-ամյակին (մի մասը, 1970, ճարտ–ներ՝ Ջ․ Թորոսյան, Ս․ Գուրզադյան)

Նկարում` Երևան, բնակելի տուն Լենինի պողոտայում (1973, ճարտ–ներ՝ Մ․ Թովմասյան, Լ․ Բալայան)

Նկարում` «Վերածնունդ» հուշարձանը Ապարանում (1979, ճարտ․ Ռ․ Իսրայելյան)

խանյան, Ս․ Խաչիկյան, Ժ․ Շեխլյան, Լ․ Չերքեզյան, կոնստրուկտոր Ս․ Բաղդասարյան), մեծ դիտաշտարակը (1976, ճարտ․ Ս․ Դուրզադյան) Բյուրականում, վարչական շենքերը (1974–75, ճարտ–ներ` Մ․ Միքայելյան, Ֆ․ Վաղարշակյան) Էջմիածնում, Լենինականի երկաթուղային կայարանը (1982, ճարտ․ Ռ․ Եղոյան), օդանավակայանը (1982, ճարտ–ներ՝ Գ․ Մուշեղյան, Ռ․ Հասրաթյան, Լ․ Քրիստափորյան), Երևանում՝ Մինիստրների խորհրդի նոր շենքը (1976, ճարտ–ներ՝ Վ․ Հյուսյան, Թ․ Գևորգյան), «էրեբունի» օդանավակայանը (1983, ճարտ–ներ՝ Ռ․ Հասրաթյան, Լ․ Քրիստափորյան), Աբովյանում՝ ավտոկայանը (1980, ճարտ․ Ա․ Մկրտչյան), Մեծամորի թանգարանը (1969–73, ճարտ․ Մ․ Մանուելյան), վարչա–հասարակական կենտրոնը (1973–85, Մ․ Միքայելյանի ղեկ․), էջմիածնի կինոթատրոնը (1982, ճարտ–ներ՝ Ս․ Դուրզադյան, Մ․ Ալեքսանյան), Ստեփանավանում՝ Ս․ Շահումյանի հուշահամալիրը (1978, ճարտ․ Ս․ Պողոսյան), Աբովյանի վարչահասարակական կենտրոնը (1980–84, ճարտ․ Լ․ Չերքեզյան), Երևանում՝ հիվանդանոցներ՝ Աջափնյակում (1972, ճարտ․ 4․ Հյուսյան), Քանաքեռում (1978, ճարտ․ Ա․ Ղազարյան), խնկո–Ապոր անվ․ մանկական գրադարանը (1980, ճարտ–ներ՝ Լ․ Ղալումյան, Ռ․ Ալավերդյան), «Ալգորիթմ» հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի հայկ․ ԴԱՄ–ը (1985, ճարտներ՝ Ս․ Քյուրքչյան, Խ․ Մուրադյան, Լ․ Մելիքյան), մետրոպոլիտենի կայարանները, ֆինանսական տեխնիկումը (1978, ճարտ․ Ա․ Զարյան), ԳԱ քիմ–ֆիզիկայի ինստ–ը (1980, ճարտ․ Գ․ Մնացականյան), Քարի և սիլիկատների ԴՀԻ–ն (1978–82, ճարտ․ Զ․ Տոնիկյան), ՀԿԿ քաղլուստունը (1979, ճարտ–ներ՝ Մ․ Գրիգորյան, Հ․ Առաքելյան), ՀայպետՀԴՀՆԻ (1979, ճարտ․ Ա․ Աղալյան), Միջքաղաքային հեռախոսային կայանը (1983, ճարտ–ներ՝ Ա․ Աղալյան, Գ․ Գրիգորյան), դպրոց 4704 աշակերտի համար (1985, ճարտ–ներ՝ Յու․ Սաֆարյան, Հ․ Օհանյան, Ա․ Քոչարյան) ևն։ Սովետահայ ճարտ–յան նոր փուլին բնորոշ տարրեր է կրում իր մեջ մարզահամերգային համալիրը Երևանում (1984, ճարտ–ներ՝ Կ․ Հակոբյան, Ա․ Թարխանյան, Հ․ Պողոսյան, Ս․ Խաչիկյան, Գ․ Մուշեղյան, բարեկարգումը՝ ճարտ․ Հ․ Բերբերյան, կոնստրուկտորներ՝ Ի․ Ծատուրյան, Գ․ Ազիզյան), որտեղ հաջողվել -է հասնել տարածական հորինվածքի, տեխնոլոգիական բազմաբնույթ պահանջների, կոնստրուկտիվ հենքի և ինժեներական հագեցվածության ներդաշնակ լուծման։ Լավագույն հասարակական շենքերում առկա են արդի ճարտ․ հոսանքների առողջ ընկալումը, ազգ․ ճարտ․ ավանդույթների նորովի արտացոլումը, կոնստրուկցիաների ու նյութերի ունակ կիրառումը։

Նկարում` Երևան․ դեկորատիվ շատրվան (1978, ճարտ․ Ֆ․ Դարբինյան)

Վերջին երեսուն տարիների ընթացքում մեծ զարգացում է ապրել հանրապետության առողջավայրերի նախագծումն ու շինարարությունը։ Գլխ․ հատակագծերից զատ կազմվել են Արզնիի, Ջերմուկի, Հանքավանի, Դիլիջանի առողջարանային համալիրների կառուցապատման նախագծերը, կառուցվել են մի շարք առողջարաններ Արզնիում, Հանքավանում, Սևանում, Ջերմուկում, հանգստի տներ և պանսիոնատներ Արզականում, Ծաղկաձորում, Արզնիում, Ստեփանավանում, Հանքավանում, Սևանում, Ջերմուկում, պիոներական ճամբարներ Ծաղկաձորում, Հանքավանում, Սև ծովի ափին, կոմպոզիտորների, կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տները Դիլիջանում, Ջերմուկի առողջարանը ևն՝ ճարտ–ներ՝ Ռ․ Իսրայելյանի, է․ Ալթունյանի, Մ․ Միքայելյանի, Ա․ Ալեքսանյանի, Հ․ Պողոսյանի, Վ․ Բաբայանի, Յու․ Նալբանդյանի, Յու․ Սաֆարյանի, Ս․ Գուրզադյանի ղեկավարությամբ։ Լավագույն առողջարանային շենքերն ուշագրավ են կերպարի ճշմարիտ բացահայտմամբ, բնության, կլիմայի, տեղանքի պայմաններին ներդաշնակ կապով։

Բնակելի և հասարակական շենքերի շինարարությանը զուգընթաց հանրապետության քաղաքներում տարվել են մեծ մասշտաբի բարեկարգման աշխատանքներ։ Մայրաքաղաքը հարստացել է Օղակաձև զբոսայգով (1960–85, ճարտ–ներ՝ Մ․ Հայրապետյան, Ս․ Քյուրքչյան, Ֆ․ Դարբինյան և ուրիշներ),Գլխավոր պողոտայով (շին․ սկսվել է 1971-ին, ճարտ․ Ա․ Զարյան), պուրակներով՝ Զեյթունում, Նորքում, Շահումյանի շրջանում, «Հաղթանակ» զբոսայգում, Լենինականում, Կիրովականում, Էջմիածնում, Ղափանում, Ստեփանավանում, Դիլիջանում, հանրապետության ավտոճանապարհների բազմաթիվ կետերում։ Բարեկարգման աշխատանքների մեջ մայրաքաղաքի օրգանիզմում կարևոր տեղ ունի Ա․ Թամանյանի փողոցի առանցքով դեպի Սովետական իշխանության հաստատման 50-ամյակին նվիրված հուշարձան տանող կասկադի

Նկարում` Հայաստանի ազգագրության թանգարան Սարդարապատում (ինտերիեր, 1974, ճարտ․ Ռ․ Իսրայելյան, կոնստրուկտոր՝ Ա․ Թեքնեշյան)