Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հետագայում հիմնվել են Հայաստանի և՝ հաստոցային կերպարվեստը, U՝ մոնու– մենտալ գեղանկարչությունը։ Զարգացնե– լով քնարական բնանկարը, Ե„ Թադե– վոսյանը 1934-ին ցուցադրել է իր մեծ– արվեստ էտյուդները, որոնք առաջ են բերել հետևորդների ալիք։ Նրա ստեղծած մշակույթի գործիչների դիմանկարների շարքը (Կոմիտաս, 1936) հաստատել է բնության ֆոնին պատկերված դիմա– նկարի կոնցեպցիան։ Քնարական–մտեր– միկ բնույթի են Ս․ Առաքելյանի ստեղ– ծագործությունները, որի նուրբ գունա– ներդաշնակման վարպետությունը առա– վել ամբողջությամբ բացահայտվել է ոչ մեծ չափի բնանկարներում։ Նրան են պատկանում ժամանակակից թեմաներով կոմպոզիցիաների ստեղծման առաջին Փորձերը («Կուլտուրան լեռներին», 1936 ևն)։ «Արդյունաբերական» բնանկարային ժանրը սկզբնավորողներից էին Գ․ Դյուրջ– յանը («Շիրակի ջրանցքի ամբարտակի կառուցումը», 1926), Փ․ Թերլեմեզյանը («Ղափան․ Պղնձաձուլման գործարան», 1929, «Ալավերդի», 1931 ևն)։ Սկզբնական ժամանակաշրջանի ստեղծագործական որոնումները էապես լրացվել է Վ․ Դայ– ֆեճյանի արտիստականությամբ համակ– ված ստեղծագործությամբ։ Ս․ Աղաջանյանի ստեղծած դիմանկար– ները, որոնք պատկերում են աշխատա– վորների ներքին ուժով տոգորված ռեա– լիստական կերպարներ («Քեռի Սեդրա– կը», «Վասիլը», երկուսն էլ՝ 1926 ևն), ազդել են ժամանակակից դիմանկարիչ– ների ստեղծագործության վրա (Ե․ Սավա– յան, Հ․ Ավետիսյան, Ա․ Նալբանդյան և ուրիշներ)։ Սուր և վառ բնութագրումով գեղանկարչական և գրաֆիկական դիմա– նկարների շարք է ստեղծել Մ․ Սարյանը (Ե․ Չարենցի, վ․ Փափազյանի, Ա․ Ոսկան– յանի և ուրիշների)։ Հայկ․ սովետական կերպարվեստի սկզբնական շրջանի պատմության կարե– վորագույն հատկանիշը արվեստի բազմա– զան ժանրերի ողջ համակարգի վերա– կանգնումն էր՝ պայմանավորված պետա– կանության ձեռքբերումով։ Հանրապետու– թյան պայմաններում ճարտ–յան զարգա– ցումը խթանում էր մոնոսքենտալ և դե– կորատիվ քանդակագործության զարգաց– մանը, հրատարակչությունը՝ գրաֆիկա– կան արվեստի (գրքի պատկերազարդում, ձևավորում, պլակատ, երգիծական նկար ևն), մշտական թատրոնների ստեղծումը՝ բեմանկարչության առաջացմանը։ Կիրա– ռական արվեստները զարգացրել են վար– պետ արհեստավորները (ոսկերիչ Վ․ Հա– ցագործյանը, գորգագործ Դ․ Ղարանֆիլ– յանը և ուրիշներ)։ Փ․ Թերլեմեզյան․ «Արարատ» (1934, 4ՊՊ․ Երևան) Քանդակագործության զարգացումը ՀՍՍՀ–ում, ինչպես և ամբողջ ՍՍՀՄ–ում, պայմանավորված էր «մոնումենտալ պրո– պագանդայի» ծրագրի իրագործմամբ։ Ս․ Ա․ Ա ր ու տ չ– յ ա ն․ «Ինչ որ ցանես, այն էլ կհնձես» (1934) Մ․ Ա ր ու տ չ– յ щ ն․ Սալտիկով– Շչեդրինի «Մի քաղաքի պատմու– թյուն» գրքի նկա– րազարդում (1933) Ե․ Ասլամազյան․ «Իմ տատիկի դի– մանկարը» (1938, Տրետյակովյան պատկերա– սրահ, Մոսկվա) Երևանի գլխ․ հատակագծում (1924, ճարտ․ Ա․ Թամանյան) մեծ տեղ է հատկացվել մո– նումենտալ քանդակագործությանը՝ դե– կորատիվ և թեմատիկ հարթաքանդակին, հուշարձաններին, որոնք պետք է կազմեին Հայաստանի նորաստեղծ մայրաքաղաքի քաղաքաշինական հուզական–կերպարա– յին բաղադրամասը։ Այդ ծրագրով հու– շարձաններ են դրվել Երևանում (հերոս կոմերիտական Ղ․ Ղուկասյան, 1934, Մ․ Ազիզբեկով, 1932, կիսանդրի, երկուսն էլ՝ քանդ․ Ս․ Ստեփանյան), Լենինակա– նում (Մայիսյան ապստամբության հերոս– ներին, 1931, քանդ․ Ա․ Սարգսյան) և այ– աւր։ Նշված հուշարձանները բնութագըր– Ս․ Ռաշմաջյան․ «Սպանդարյան փողո– ցը ձմռանը» (1941, ՚,ՀՊՊ, Երևան) Ա․ Ու ր ա ր տ ու․ նկարչուհի Ս․ Ղա– րագյոզյանի դի– մաքանդակը (1942, մարմար, ՀՊՊ, Երևան) վում են ձևերի ընդհանրացվածությամբ, ստատիկ ծավալների ներքին դինամիկա– յով, մոնումենտալությամբ։ Երևանի հան– գուցային շենքերի՝ հատկապես Կառա– վարական տան (1926–41, ճարտ․ Ա․ Թա– մանյան, քանդ․՝ Ս․ Ստեփանյան, նկարիչ՝ Տարագրոս) զարդաքանդակներում հայկ․ միջնադարյան արվեստի դասական լու– ծումների ստեղծագործական կիրառումը զգալի ավանդ էր ազգ․ սովետական շին․ արվեստի դպրոցի կազմավորման մեջ։ Մոնումենտալ քանդակագործության հետ սերտ կապի մեջ է եղել այդ տարիների դիմաքանդակը, ճարտ․ Թ․ Թորամանյանի, նկարչուհի Մ․ Ասլամազյանի (քանդ․՝ Ս․ Ստեփան– յ ա ն․ «Դերասա– նուհի Սիրանույշը» (1942, մարմար, Ե․ Չարենցի անվ․ գրականության և արվեստի թանգա– րան, Երևան) Ա․ Սարգսյան), Բանվորի, նկարիչ Տարա– գրոսի, հեղինակի կնոջ (քանդ․՝ Ս․ Ստե– փանյան) դիմաքանդակներին հատուկ են հոգեբանական կերտվածքի հարստությու– նը՝ բնորդի դիմագծերի ընդհանրացումով հանդերձ, «հավերժական» նյութերի ան– կաշկանդ մշակումը և այդ տարիների քանդակագործությանը բնորոշ ոճական արտահայտչամիջոցները։