Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/569

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գ ա ռ զ ու․ «Փարիզի նոր կամուրջը» (1964) վիրքները՝ կապված իր ախուր մանկու– թյան հիշատակներին։ Հետպատերազմյան շրջանի ֆրանսահայ գեղանկարիչներին բնորոշ է աշխատավո– րական միջավայրի ու բնության տխրա– հույզ, ռոմանտիկ շունչ կրող տեսարաննե– րի զգայուն վերարտադրումը։ Գեղանկա– րային լեզվի յուրօրինակությամբ աչքի են ընկնում Ա․ Պերպերյանը, Շարթը (Մար– գիս Հարությունյան), Ռիշար (Խաչատուր) ժերանյանը, Հ․ Փափազյանը, քանդա– կագործ Տ․ Խուբեսերյանը և ուրիշներ։ Գ․ Պ և ա ի կ– յ ա ն․ «Փոքրիկ թափ աոաշրջիկը» Ֆրանս, արվեստի շրջանակներում բարձր է գնահատվում պրիմիտիվիզմի ներկայա– ցուցիչ Ա․ Կնյազյանը։ Նրա «Զինակոչիկ– ները» (1966) Լավալ քաղաքի թանգարա– նում ցուցադրված է մեծանուն Ա․ Ռուսսո– յի հարևանությամբ։ ճանաչում գտած ար– վեստագետներից են նաև լիոնաբնակ ժ ա ն ս և մ․ «Հանգստացող կինը» (ՀՊՊ, Երեւան) Գ․ Կարապետյանը և Մորիս (Արա) Տեր– Մարգարյանը, իսկ Մարսելում՝ Բերժոն (Պերճ Կոստանյան) և Հ․ Ստամբոււյանը։ Ֆրանսահայ արվեստագետների նոր սերնդի զգալի մասը եկել է Լիբանանից։ Այդ երկրի վերջին տասնամյակների ող– բերգությունը խոր կնիք է դրել նրանց ստեղծագործության վրա։ Արվեստի ար– դիական հոսանքների մեջ ինքնահաս– տատման պայքար են մղում ու արդեն նկատելի հաջողություններ են արձանա– գրել Ա․ Պզտիկյանը, ժ․ Գազանջյանը, Տ․ Դադերյանը, Ա․ Գառնիկյանը, Վ․ Պար– սումյանը, ժ․ Փամփուկյանը։ Փարիզա– բնակ երիտասարդ ստեղծագործողներից են Հ․ Բասմաջյանը, քանդակագործուհի Կ․ Դակարյանը։ Իտալիայում ստեղծագործող հայ արվեստագետներից է Գ․ Շլդյանը (Շիլդյան)։ Անհատական ցուցահանդես– ներ է ունեցել Եվրոպայի մի շարք քաղաք– ներում և հաճախ մասնակցել Վենետիկի միջազգային Բիենալեին։ 1949-ին, Փա– րիզի «էլիզե» սրահում կազմակերպված ժ․ О ր ա գ յ ա ն․ «Գյուղական ընտանիք» (ՀՊՊ, Երևան) նկարահանդեսը մեծ ճանաչում է բերել հայ նկարչին։ Ստեղծագործական առա– ջին շրջանում Շլդյանը վրձնել է իրա– պաշտական բնույթի հնչեղ ու թանձր գույ– ներով նատյուրմորտներ։ Վերածննդի վարպետներից, հատկապես Կարավաջո– յից, ներշնչված նկարիչը իր հետագա նա– տյուրմորտներում, դիմանկարներում և բազմաֆիգուր խոշոր կտավներում առար– կայական աշխարհը (ծալքավոր կտավներ, Գ․ Շ լ դ յ ա ն․ «Նատյուրմորտ» (ՀՊՊ, Երե– վան) Ն․ Զ ա ր յ ա ն․ «Քնածը» (1962, տուֆ, ՀՊՊ, Երևան) թավիշ, մկրատ, աքցան ու այլ իրեր) ներ– կայացնում է ամենայն մանրամասնու– թյամբ, հասնելով պատրանքի աստիճա– նի։ «Բաքոսը գինետանը» (1936), «Ֆիլա– տելիստը» (1947), «Երկու տարիք» (1957), «Մոդեռնիստների դպրոցը» (1958) Շլդյա– նին հռչակել են իտալ․ նորիրապաշտա– կան ուղղության ներկայացուցիչներից մե– կը։ Նրան է ււյատկանում էջմիածնի Մայր տաճարի «Հայկական աստվածամայրը» սրբապատկերը (1958)։ 1984-ին, Մոսկ– վայի Պուշկինի անվ․ թանգարանում բաց– վել է նկարչի անհատական ցուցահանդե– սը։ Արևմտահայ գեղանկարիչ ժիրայր (ժե– րարդո) Օրագյանը քսան տարեկանում սովորել է Հռոմի Գեղարվեստի ակադե– միայում։ Ջերմ արձագանք են գտել Հռո– մում կազմակերպված նրա անհատական ցուցահանդեսները (1947 և 1958)։ Կյանքը զրկանքներով անցկացրած գեղանկարչի թեման եղել է աշխատավոր մարդկանց առօրյան, որոնց նա միշտ ներկայացնում է ասես իրար գրկած, իրար նեցուկ կանգ– նած։ Օրագյանի կտավների էքսպրեսիվ, ներազդեցիկ ուժի մեկնակետը նրա ման– կության ողբերգական հուշերն են, հայ– րենի հողից հեռացած անտունիների ճա– կատագիրը։ Նկարչի գործերի զգալի մասը գտնվում է հայրենիքում։ Քանդակագործուհի Ն․ Զարյանը ավար– տել է Հռոմի Գեղարվեստի ակադեմիան։ Օգտվում է տարբեր նյութերից (մարմար, բրոնզ, քար, բետոն ևն)։ Ընդհանրացված ու ներամփոփ քանդակային ձևերն ու մարմնամասերի զգայուն, երգեցիկ շար– ժումը ջերմ քնարականություն են հաղոր– դում նրա ստեղծագործությանը, ուր զգալի տեղ ունի մայրության թեման։ Ցուցադըր– վել է Հռոմում, Կոպենհագենում, Վիեննա– յում, 1955-ին՝ Վենետիկի Բիենալեում։ Երևանյան իր ցուցահանդեսի (1964) գոր– ծերը նվիրաբերել է հայրենիքին։ Իտալիայում են գործել նաև բնանկա– րիչ Ա․ Գ’Աբրոն (Աբրոյան) և գերիրա– պաշտ ուղղությանը հարող, երևակայա– կան ու խորհրդավոր կտավների հեղինակ Լ․ Մինասյանը։ Վերջինս գեղանկար ու գրաֆիկական աշխատանքներով բազմիցս մասնակցել է տարբեր երկրներում կազ– մակերպված իտալ․ արդի արվեստի ցու– ցահանդեսներին ։Ամերիկահայ ավագ սերնդի ար– վեստագետներից շատերը, ապրելով