Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


(1947)։ Նրա գրչին են պատկանում նաե թավջութակի կոնցերտը (1946), ջութակի (1961), թավջութակի (1963, ՀՍՍՀ պետ․ մրցանակ, 1965) Ա դաշնամուրի (1968) կոնցերտ–ռապսոդիաները նվագախմբի հետ (ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1971), դաշ– նամուրի սոնատ (1961), մենանվագ թավ– ջութակի (1974), մենանվագ ջութակի (1975) և մենանվագ ալտի (1976) սոնատ– ներ։ էպիկական շնչով, ազգ․ վաո երան– գով է բնորոշվում Գ․ Եղիա զարյանի երա– ժըշտությունը, նրա «Սևան» (բեմ․ 1956), «Արա Գեղեցիկ և Շամիրպմ» (բեմ․ 1982) բալետները, «Հրազդան» սիմֆոնիան (I960), «Արևածագին» սիմֆոնիկ պատ– կերը (1952)։ Լուսավոր քնարականու– թյամբ, կենսասիրությամբ, մեղեդիակա– նությամբ են առանձնանում Ա․ Հարու– թյունյանի «Հայրենիք» կանտատը (1948, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949), «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ–սիմֆոնիկ պոե– մը (1961), դաշնամուրի կոնցերտինոն (1951), շեփորի և նվագախմբի կոնցերտը (1950), «Սայաթ–Նովա» օպերան (բեմ․ 1969, ՀՍՍՀ պետ․ մրցանակ, 1973), մո– նումենտալ Սիմֆոնիան (1957)։ Դրամա– տիկ․ երանգներ ունի Ա․ Բաբաջանյանի դաշնամուրի և նվագախմբի համար գըր– ված «Հերոսական բալլադ»-ի (1950, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951), դաշնամուրային տրիոյի (1952), ջութակի և դաշնամուրի սոնատի (1959), թավջութակի կոնցերտի (1962), «Վեց պատկեր»-ի (1965, ՀՍԱՀ պետ․ մրցանակ, 1967), Դ․ Շոստակովիչի հիշատակին նվիրված կվարտետի (1976) երաժշտությունը։ Հոգեբանական խորու– թյամբ, դրամատիկականի և քնարականի օրգանական միաձուլմամբ աչքի են ընկ– նում է․ Միրզոյանի կվարտետը (1947), Սիմֆոնիան (1962), թավջութակի և դաշ– նամուրի սոնատը (1967)։ Բազմազան ժանրերում հաջողությամբ ստեղծագոր– ծում է է․ Հովհաննիսյանը։ Նրա երկերին բնորոշ են թեմայի գաղաՓարական հա– գեցվածությունը, ժող․ երաժշտության չօգտագործված շերտերին դիմելը, ստեղ– ծագործություններից են՝ «Հավերժական կուռք» (բեմ․ 1966, ՀՍՍՀ պետ․ մրցանակ, 1967), «Անտունի» (բեմ․ 1969) բալետները, «Սասունցի Դավիթ» օպերա–բալետը (բեմ․ 1976, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1979), 3 սիմ– ֆոնիա (1957, 1982, 1983), դաշնամուրա– յին կվինտետ (1955), 4 կվարտետ, կոն– ցերտ–բարոկկո ջութակի և կամերային նվագախմբի համար (1983), «էրեբունի» կանտատը։ Փիլիսոփայական ուղղվածու– թյունը, արդիականության սուր զգացո– ղությունը ապահովեցին Ա․ Տերտերյանի ստեղծագործությունների՝ «Կրակե օղա– կում» օպերայի (բեմ․ 1967), 6 սիմֆոնիա– ների (1969–81) հաջողությունը, որոնք նոր ուղիներ բացեցին հայկ․ սիմֆոնիզմի զարգացման մեջ։ Ազգայինի ավանդական պատկերացումները ընդլայնել են Տ․ Ման– սուրյանի նրբագեղ և հնչյունային կոլո– րիտով նոր ստեղծագործությունները՝ «Նահապետ Քուչակի չորս հայրենները» վոկալ շարքը (1967), «Պրելյուդները» (1975), «Գիշերային երաժշտությունը» (1980) սիմֆոնիկ նվագախմբի համար, Կրկնակի կոնցերտը՝ ջութակի, թավջու– թակի և լարային նվագախմբի համար (1978), «Թովեմ»-ը (1979), կվարտետը (1984)։ Այդ շրջանում առաջատար տեղ է գրա– վում սիմֆոնիկ և կամերային–գործիքա– յին երաժշտությունը։ Հատկապես մեծ են հայ կոմպոզիտորների նվաճումները սիմ– ֆոնիայի ժանրում, որը վկայում է հայկ․ ժամանակակից երաժշտ․ ստեղծագործու– թյան հասունության և պրոֆեսիոնալ բար~ ձըր մակարդակի մասին։ Դրամատիկա– կան, սուր կոնֆլիկտային են Լ․ Խոջա– էյնաթովի (Սիմֆոնիա, 1954), Ջ․ Տեր– Թադևոսյանի (3 սիմֆոնիա, 1957, 1959, 1984), Բ․ Փարսադանյանի (8 սիմֆոնիա, 1958–81), է, Խաղագորտյանի (6 սիմֆո– նիա, 1962–80), է․ Հարությունյանի (Եր– րորդ սիմֆոնիա, 1976), Ղ․ Սարյանի (Սիմֆոնիա, 1980) սիմֆոնիաները։ Դրա– մատիկական և էպիկական սիմֆոնիզմի սկզբունքները զուգակցված են Ա․ Աճեմ– յանի (6 սիմֆոնիա, 1955–83), Գ․ Հախին– յանի (4 սիմֆոնիա, 1969–83), է․ Արիս– տակեսյանի (3 սիմֆոնիա, 1962–80), Լ․ Աստվածատրյանի (Սիմֆոնիա, 1970), Ս․ Շաքարյանի (Սիմֆոնիա, 1979), Վ․ Բա– բայանի (5 սիմֆոնիա, 1964–83), Մ․ Իս– րայելյանի (Սիմֆոնիա, 1984) սիմֆոնիա– ներում։ Հայկ․ սիմֆոնիզմի նվաճումներից են Ա․ Հարությունյանի «Տոնական նախեր– գանք»^ (1949), Սիմֆոնիետը (1966), է, Միրզոյանի «Սիմֆոնիկ պարեր»-ը (1945), «Տոնական նախերգանք»-ը (1947), Ղ․ Սարյանի «Սիմֆոնիկ պատկերներ»-ը (1955), «Հայաստան» սիմֆոնիկ պաննոն (1966), Տ․ Մանսուրյանի «Պրելյուդներ»-ը (1975), է․ Արիստակեսյանի «Հայաստա– նի լեռներում» սիմֆոնիկ պատկերը (1976), Մ․ Վարդա զարյանի «Նվիրում Բարտոկին» պոեմը (1976), Ս․ Շաքարյա– նի, ն․, Երկանյանի բալետային սյուիտ– ները։ Հայկ․ ժամանակակից երաժշտության մեջ գործիքային կոնցերտի ժանրը ներ– կայանում է Լ․ խոջա–էյնաթովի (դաշ– նամուրի, 1946, 1947, 1948), Ա․ Հարու– թյունյանի (դաշնամուրի, 1941, շեւիորի, 1950, 1975, հոբոյի, 1977, ֆլեյտայի, 1981), Գ․ Արմենյանի (ֆլեյտայի, 1954), Է/Բաղ– դասարյանի (Ռապսոդիա ջութակի և նվա– գախմբի համար, 1958), Գ․ Չթչյանի (ջու– թակի, 1976), Գ․ Հովունցի («Կոնցերտա– յին ինվենցիաներ» դաշնամուրի համար, 1974, թավջութակի, 1976, ջութակի, 1982, կոնցերտներ), Ա․ Խուդոյանի (թավջու– թակի 2-րդ կոնցերտ, 1973), Ցու․ Գևորգ– յանի (դուդուկի, 1977), Ռ․ Սարգսյանի (թավջութակի կոնցերտ–սիմֆոնիա, 1977), Լ․ Չաուշյանի (դաշնամուրի 2-րդ), Ջ․ Տեր– Թադևոսյանի (ջութակի, 1977), Գ․ Չե– բոաարյանի (դաշնամուրի, 1980), է․ Արիս– տակեսյանի (վալդհոռնի, 1983), Բ․ Սակ– կիլարիի (Պարտիտ ջութակի և նվագա– խմբի համար, 1983) ստեղծագործություն– ներով։ 1950–80-ական թթ․ վոկալ–սիմֆոնիկ երաժշտության մեջ արտացոլվել են ար– դիականության, պատմ․ անցյալի կարևո– րագույն թեմաներն ու իրադարձություն– ները։ Լենինի և կոմունիստական կուսակ– ցության հավերժ կենդանի թեմային են նվիրված Ա․ Հարությունյանի «Զոն Լենինին» (1967), է․ Հովհաննիսյանի «Փառք Լենինի կուսակցությանը» պոեմը (1977, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1979), Ցու․ Ղազարյանի «Հանդիպում Լենինի հետ» (1977), Վ․ Կոտոյանի «Զոն կուսակ– ցությանը» (1981), Գ․ Արմենյանի «Կոմու– նիստներ» կանտատը (1976), սովետական ժողովուրդների ինտերնացիոնալ բարե– կամությանը՝ Մ․ Մավիսակալյանի «Ձոն բարեկամության» (1977), է․ Արիստակես– յանի «Երգ եղբայրության» (1982), հայրե– նիքին՝ Գ․ Չեբոտարյանի «Հայաստան» պոեմ–կանտատը (1947), Ռ․ Ալթունյանի «Հայաստան աշխարհ» (1972), Տ․ Ման– սուրյանի «Նաիրյան երեք երգ» (1976), Ա․ Սաթունցի «Վերածնված նաիրյան երկ– րի երգերը» (1979), Վ․ Կոտոյանի «Իմ հայրենի երգերը» (1981) վոկալ–սիմֆոնիկ շարքերը։Պատմ․ անցյալի մասին են պատ– մում Գ․ Հախինյանի «Թոնդրակեցիներ» (1966), է․ Հայրապետյանի «1915» (1977), Մ․ Մավիսակալյանի «Ավարայրի ճակա– տամարտը» (1981) օրատորիաները։ Նույն թեմաները արտացոլվել են Գ․ Արմենյա– նի, Ցու․ Հարությունյանի, Վ․ Բալյանի, Ց․ Բեքարյանի, Մ․ Վարդա զար յանի, Վ․ Գրիգոր յանի, Ե․ Երկանյանի, Հ․ Ման– վելյանի, Ռ․ Պետրոսյանի, Մ․ Հովհաննիս– յանի, Ա․ Շիշյանի և ուրիշների խմբերգա– յին ստեղծագործություններում։ Լայն մաս– սայականություն են վայելում Աշոտ Սաթ– յանի, է․ Հովհաննիսյանի, Խ․ Ավետիսյա– նի, Ա․ Աճեմյանի, Վ․ Կոտոյանի քնարա– կան երգերը։ 1950–70-ական թթ․ շարունակվել է երաժշտ․ կերպարների հոգեբանական բո– վանդակության խորացման, նոր ձևերի, երաժշտ․ նոր արտահայտչամիջոցների որոնման պրոցեսը։ Խոշոր ձևի ստեղծա– գործությունների (կվարտետներ, կվին– տետներ, տրիոներ, սոնատներ) ստեղծ– ման բնագավառում առավել նշանակալից հաջողությունները կապված են Ա․ Բա– բաջանյանի, է․ Միրզոյանի, է․ Հովհան– նիսյանի, Կ․ Օրբելյանի, Զ․ Տեր–Թադե– վոսյանի, Տ․ Մանսուրյանի, Ա․ Պիրումովի (Փիրումով), է․ Խաղագորտյանի, Լ․ Աստ– վածատրյանի, Ա․ Խուդոյանի, Գ․ Հախին– յանի, Լ․ Չաուշյանի ստեղծագործություն– ների հետ։ Գործիքային մանրանվագի ժանրում բեղմնավոր են աշխատել է․ Բաղ– դասարյանը (դաշնամուրային 24 պրե– լյուդ), Հ․Ստեփանյանը, Գ․ Չեբոտարյանը, Ս․ Նաղդյանը, Ա․ Բոյամյանը։ Վոկալ– կամերային երաժշտության մեջ առանձ– նանում են Գ․ Չթչյանի, է․ Աբրահամյանի, Ա․ Ոսկանյանի, Վ․ Աճեմյանի ստեղծագոր– ծությունները։ 1970-ական թթ․ կեսից զարգացել է նոր ժանր՝ երաժշտություն կամերային նվա– գախմբի համար։ Այդ ժանրում հաջողու– թյունները կապված են երիտասարդ կոմ– պոզիտորների ստեղծագործության հետ, որոնք ստեղծել են մի շարք ինքնատիպ երկեր։ Դրանցից են Մ․ Իսրայելյանի Թավ– ջութակի կոնցերտը (1983) և «Սոնետների տետր»-ը ձայնի և կամերային նվագախմբի համար (1980), Ա․ Զոհրաբյանի «Կոն– ցերտ–էլեգիա»-ն (1980) և «Կոնցերտ–սիմ– ֆոնիա»-ն (1982), Վ․ Բաբայանի «Կամե– րային սիմֆոնիա»-ն (1980), է․ Հայրա– պետյանի «Ջութակի երրորդ կոնցերտը»