Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/601

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղացանկի մասին կուսակցության Կենտ– կոմի կայացրած «Դրամատիկական թատ– րոնների ռեպերտուարի և այն բարելավե– լու միջոցառումների մասին» որոշումից (1946), թատերագիրները ստեղծել են բազմաթիվ անկոնֆլիկտ պիեսներ՝ պա– տեհապաշտ դատողություններով և ան– գույն հերոսներով։ Տայ թատրոնի հետ– պատերազմյան առաջին ամենաշատ խա– ղացվող պիեսներից էին Լ․ Սաղաթելյա– նի «Կարմիր մանյակ» և Մ․ Քոչարյանի «Հարազատ մարդիկ» մելոդրամաները։ Տասնամյակի բեմարվեստի աչքի ընկնող երևույթն էր Ն․ Զարյանի «Արա Գեղե– ցիկ» ողբերգության ներկայացումը (1946, Լենինականի դրամատիկ, թատրոն, ռեժ․ Վ․ Աճեմյան, Շամիրամ՝ ժ․ Թովմասյան, Արա՝ Գ․ Հարությունյան)։ Հայրենական պատերազմին նվիրված պիեսներից լա– վագույնը Գ․ Բոր յանի «Բարձունքներում» դրաման էր, որ ներկայացվել է հայկ․ գրեթե բոլոր թատրոններում, ամենից հաջող՝ Աունդուկյանի անվ․ թատրոնում (1947, ռեժ․ Ա․ Գուլակյան)։ Խաղացան– կում տեղ գտան երկու ուշագրավ կատա– կերգություն՝ Ն․ Զարյանի «Աղբյուրի մոտ» (1949) և Մ․ Քոչարյանի «Հին հիվանդու– թյուն» (1950)։ Շատ թատրոններ են բե– մադրել այդ պիեսները, սակայն դրանք առավել մեծ հաջողություն են ունեցել Երաժշտ․ կոմեդիայի թատրոնում՝ Թ․ Սար– յանի փայլուն դերակատարումների (Բա– լա բեկ և Արշակ Բեգլարիչ) շնորհիվ։ Հետ– պատերազմյան առաջին տասնամյակի հայ թատեր․ կյանքի բարձրակետերից էր Երաժշտ․ կոմեդիայի թատրոնը՝ Վ․ Աճեմ– յանի ղեկավարությամբ (1948–51), Թ․ Սարյանի այնպիսի անձնավորումնե– րով, որոնցով նա դասվել է հայ նշանավոր կատակերգակների շարքը, ինչպես և Ի․ և Հ․ Դանգասների, Կ․ Խաչվանքյանի և այ– լոց հետաքրքիր դերակատարումներով։ Այդ տարիները նշանավորվել են դասական դերերի, հիրավի, դասական արժեք ներ– կայացնող անձնավորումներով․ Արբե– նին (Լերմոնտովի «Դիմակահանդես», 1949․ Վ․ Վաղարշյան և Վ․ Փափազյան), Պրոտասով (Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ», 1951, Վ․ Վաղարշյան, Հ․ Ներ– սիսյան, Գ․ Ջանիբեկյան, Վ․ Փափազ– յան, երկուսն էլ՝ ռեժ․ Ա․ Գուլակյան, Աունդուկյանի անվ․ թատրոն), Ռասպլյուև (Սուխովո–Կոբիլինի «Կրեչինսկու հարսա– նիքը», 1946, Լ․ Զոհրաբյան, ռեժ․ Վ․ Աճեմ– յան, Լենինականի դրամատիկ, թատրոն)։ Արանք անձնավորման արվեստի երևույթ– ներ էին թատրոնի պատմության մեջ, հո– գեբանական ռեալիզմի վարպետների հաղթահանդեսը՝ ի մի եկած միևնույն ժամանակաշրջանում։ Դասական երկերի առաջնակարգ բեմադրություններ էին նաև Ա․ Օստրովսկու «Անօժիտը» (1946, ռեժ․ Գ․ Ջանիբեկյան, Աունդուկյանի անվ․ թատրոն), Աունդուկյանի «Քանդած օջա– խը» (1947), Դորկու «Թշնամիները» (1950, երկուսն էլ՝ ռեժ․ Ա․ Աբարյան, Լենինակա– նի դրամատիկ, թատրոն), Ֆոնվիզինի «Տհասը» (1946, Պատանի հանդիսատեսի թատրոն, ռեժ․ Ա․ Աղասյան), Չեխովի «Բալենու այգին» (1951), Պարոնյանի «Պաղտասար աղբարը» (1954), Շիրվան– զադեի «Նամուսը» (1955, երեքն էլ՝ ռեժ․ Մ․ Սիմոնյանը Նինայի դերում (Լերմոնտովի «Դիմակահան– դես») Վ․ Աճեմյան, Աունդուկյանի անվ․ թատ– րոն)։ «Նամուս» ներկայացումը հայ թատ– րոնի պատմության մեջ գրավում է կարևոր տեղ։ Դրանով է, որ դերասանական նոր սերունդը հավաքաբար է հաստատել իր ստեղծագործական իրավունքները Աուն– Բ․ Ներսիսյանը Միքայելի դերում («Քաոս», ըստ Շիրվանգադեի) դուկյանի անվ․ թատրոնում։ ԱերնդաՓո– խության ընթացքը նկատելի էր նաև մյուս թատրոններում։ Վ․ Վարդերեսյանն ար– դեն աչքի էր ընկել Լենինականի թատրո– նում, է․ էլբակյանը, Մ․ Թամրազյանը, Ն․ Դալլաքյանը՝ Պատանի հանդիսատե– սի թատրոնում, ուր այդ թատրոնի ճանաչ– իր․ Աբրահամյանը Կորիոլանի դերում (Շեքսպիրի «Կո– րիոլան») ված դերասան Հ․ ՂաՓլանյանը աստի– ճանաբար հրաժեշտ էր տալիս դերասա– նական արվեստին և նվիրվում ռեժիսո– րականին։ 1950-ական թթ․ 2-րդ կեսից թատերար– վեստի զարգացումը մտել է մի նոր շրջա– փուլ՝ պայմանավորված հասարակական կյանքում կատարված տեղաշարժերով, գաղափարական–գեղարվեստ․ երևույթ– ների արժեքավորման նոր չափանիշնե– րով, լայնախոհ վերաբերմունքով արվես– տի և գրականության հանդեպ։ Այդ ամենն իրենց անդրադարձումն են գտել և՝ բե– մարվեստի, և՝ թատերագրության, և՝ թա– տերագիտության մեջ։ Թատերագետները և թատեր․ քննադատները մի ամբողջ շարք գրքեր են լույս ընծայել հայ թատրոնի պատմության և ժամանակակից ընթացքի վերաբերյալ։ Հրատարակվել են Դ․ Դեմիրճյանի, Լ․ Քալանթարի, Վ․ Փափազյանի, Վ․ Վա– ղարշյանի, Դ․ Զանիբեկյանի արժեքա– վոր հուշերն ու խոհագրությունները։ Աննախադեպ աշխուժացում է ապրել թատեր․ քննադատությունը, որին նպաս– տել է «Աովետական արվեստ» ամսագրի վերսկսված հրատարակությունը 1955-ից (ընդհատվել էր 1941-ից)։ Հայ հեղինակների պիեսների հիման վրա թատրոնները ստեղծել են մեծ հա– ջողություն գտած ներկայացումներ, Ն․ Զարյանի «Փորձադաշտ» (1953, Աուն– դուկյանի անվ․ և Լենինականի դրամա– տիկ․ թատրոններ), Դ․ Տեր–Դրիգորյանի «Վերջին մեխակները» (1957, Լենինակա– նի դրամատիկ, և Աունդուկյանի անվ․ թատրոններ), «Մեռնող ֆլորա» (1962, Աունդուկյանի անվ․ թատրոն), «Ախ, ներ– վեր, ներվեր» (1969, Երաժշտական կո– մեդիայի թատրոն, Լենինականի դրամա– տիկ․ թատրոն), Դ․ Բոր յանի «Նույն հար– կի տակ» (1957), «Կամուրջի վրա» (1962), Ա․ Արաքսմանյանի «Վարդեր և արյուն» (1957), «60 տարի և երեք ժամ» (1965), Ա․ Պապայանի «Աշխարհն, այո՝, շուռ է եկել» (1967), Դ․ Հարությունյանի «Արտի արատ» (1958), «Հարսնացու հյուսիսից» (1973), «Խաչմերուկ» (1977, բոլորն էլ4 Աունդուկյանի անվ․ թատրոն), Դ․ 8աղջ– յանի «Գիշերային հրաշք» (1960), Ա․ Շա– հինյանի «Իմ սիրելի Փոքրիկը» (1966), Զ․ Խալափյանի «Դպրոցական կատակեր– գություն» (1977, բոլորն էլ՝ Երևանի Պա– տանի հանդիսատեսի թատրոն), Զ․ Խա– լափյանի «Օրորոցային» (1973, Ատանիս– լավսկու անվ․ ռուս, թատրոն), Զ․ Դար– յանի «Հանրապետության նախագահը» (1970), Պ․ Զեյթունցյանի «Ավերված քա– ղաքի առասպելը» (1975, երկուսն էլ՝ Աունդուկյանի անվ․ թատրոն), «Աստված– ների կանչը» (1981, Երևանի դրամաաիկ․ թատրոն), Վ․ Պետրոսյանի «Ծանր է Հի– պոկրատի գլխարկը» (1975, Աունդուկյա– նի անվ․ թատրոն), «Վերջին ուսուցիչը» (1979, Երևանի դրամատիկ, թատրոն), Ա․ Հարությունյանի «Դատավորը» (1976, Աունդուկյանի անվ․ թատրոն), «Մեծ աշ– խարհի մեր անկյունը» (ըստ Հ․ Մաթևոս– յանի «Աշնան արև» երկի, 1982, Երևանի դրամատիկ, թատրոն), Պ․ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» (1983, Աուն– դուկյանի անվ․ թատրոն), Գ․ Հարություն– յանի «Քո վերջին հանգրվանը» (1984, Երևանի դրամատիկ, թատրոն)։ Տարբեր ժանրերի պատկանող այս պիեսները, բեմ հանվելով ոչ միայն հանրապետության, այլև նրա սահմաններից դուրս գտնվող հայկ․ թատրոններում, բեմարվեստի գոր– ծիչներին տվեցին թատեր․ բազմազան միջոցներ գործադրելու, հետաքրքիր ներ– կայացումներ ստեղծելու, հանդիսատեսի հետ արդիական կարևոր խնդիրների, ինչպես և պատմ․ անցյալի մասին խոսելու հնարավորություն՝ երևույթների նոր իմաստավորմամբ, համարձակ հայացքով, կենսական հարցադրումներով։ Ի տարբե–