ԿԻՆՈ Հայկ․ կինոյի սկզբնավորումը։ Համր կինո։ Հայաստանի ժողկոմխորհը 1923-ի ապրիլի 16-ին որոշում է ընդունել մաս– նավոր կինոթատրոններն ազգայնացնելու մասին և հանձնարարել Լուսժողկոմատին Գլխքաղլուս սիստեմում հիմնելու «Պետ– կինո» կազմակերպությունը։ Այդ որոշու– մով սկզբնավորվել է հայկ․ կինոարտա– դրությունը և կինոարվեստը։ Որոշման տարեթիվը համարվում է հայկ․ կինոյի ծնունդը։ Չնայած մինչ այդ բուն Հայաս– տանում չի եղել կինոարտադրություն, սա– կայն սկզբնավորման հենց սկզբից հայկ․ կինեմատոգրաֆիան ունեցել է պրոֆե– սիոնալ կինեմատոգրաֆիստների ազգ․ սեփական կադրեր, որն էլ հնարավորու– թյուն է ընձեռել կարճ ժամանակում առաջ– ընթաց ապրել և դասվել զարգացած ազգ․ կինոարվեստների շարքը։ Հայկ․ կինոյի պատմությունը պարբերացնելիս անհրա– ժեշտ է առանձնացնել նրա •«նախապատ– մությունը», երբ չունենալով սեփական կինոարտադրություն, առաջին քայլերն են արվել կինոարվեստի ասպարեզում։ 1908-ին Գ․ Սունդուկյանը մտադրվել է էկրանավորել իր «Օսկան Պետրովիչն էն կինքումը» վոդեիլը և սկսել սցենարի աշ– խատանքը, իսկ դերասանուհի Ս․ Ադամ– յանը, 1913-ին՝ իր գրած կինոսցենարը (ըստ Մ․ Մանվելյանի «Հեքիաթ» պիեսի)։ 1913-ին Ի․ Փերեսթիանին Ա․ 1սոնժոնկովի ստուդիայում էկրանավորել է Շիրվանգա– դեի «Նամուս» վիպակը (ֆիլմը կոչվել է «Երդումով կապվածները»)։ Սցենարի հե– ղինակը և գլխ․ դերակատարն էր Վ․ Փա– փազյանը։ Նախահեղափոխ․ ռուս, ֆիլ– մերում նկարահանվել են Ա․ Շահխաթու– նին, Ա․ Ոսկանյանը, Ա․ Բուրջալյանը, Օ․ Մայսուրյանը և ուրիշ հայ դերասան– ներ։ Մի շարք թուրք, ֆիլմերում նկարա– հանվել են հայ դերասաններ (Հ․ Ներսիս– յանը, Վ․ Փավւազյանը և ուրիշներ)։ 1915- ին, Եկաւոերինոդարում (այժմ4 Կրասնո– դար) ռեժիսոր և օպերատոր Ա․ Միներվինը մի խումբ հայ սիրող–դերասանների մաս– նակցությամբ և օգնությամբ (Բայաթովի գլխավորությամբ) նկարահանել է «Թուր– քահայերի ողբերգությունը» կինոնկարը։ 1919-ին Հ․ Զարիֆյանը փորձել է նկարա– հանել հայկ․ առաջին գեղարվեստական ֆիլմը, սակայն զուտ տեխ․ պատճառով (ժապավենը լույս է տեսել) փորձն անհա– ջող է անցել։ Կինոյի բնագավառում մեծ փորձ ուներ կուտակած հայկ․ գեղարվես– տական կինոյի հիմնադիր Հ․ Բեկնազար– յանը։ Մինչև հեղափոխությունը նա ռուս, կինոյի ճանաչված դերասաններից էր։ 1921-ին նա եղել է Վրաստանի Լուսժողկո– մատին կից կինոսեկցիայի հիմնադիրնե– րից և վարիչը։ 1923-ին կինոսեկցիան վե– րակազմվել է Վրաստանի Պետկինոարտա– դրության, որի առաջին դիրեկտորը և գե– ղարվեստական ղեկավարը, մինչև 1926-ին վերջնականապես Հայաստան տեղափոխ– վելը, եղել է Հ․ Բեկնազարյանը։ 1923-ին նա վրաց ստուդիայում նկարահանել է առաջին ֆիլմը՝ «խայտառակության սյան մոտ», ըստ Ա․ Ղազբեգիի «Հայրա– սպանը» վեպի։ Բեկնա զարյանի հետ վրաց կինոստուդիայում են աշխատել նաև մի շարք հայ կինեմատոգրաֆիստներ, որոնցից շատերը (Պ․ Բարխուդարյանը, Ա․ Մարտիրոս յանը և ուրիշներ) նույնպես հետագայում տեղավւոխվել են Հայաս– տան։ Ազգ․ մշակութային կյանքի զարգաց– մանը և արվեստի նոր տեսակին առնչվե– լուն նպաստել են փաստա–վավերագրա– կան ֆիլմերը, որոնք Հայաստանում նկա– րահանել են ռուս, և եվրոպ․ օպերատոր– ները։ 1907-ին, էջմիածնում նկարահանել են Մկրտիչ Ա Վանեցի կաթողիկոսի թա– ղումը, որը ցուցադրվել է Բաքվում և Թիֆ– լիսում։ 1910-ին օպերատորներ Ա․ Դիգ– մելովը և Ա․ Միներվինը նկարահանել են Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի կա– թողիկոսի թաղումը։ Ֆիլմի մի մասը մը– ւոել է ֆրանս․ «Պատե–ժուռնալ» (1911, JsP 93)։ Ռուս կինոօպերատորները առա– ջին համաշխարհային պատերազմի տա– րիներին, Կովկասյան ռազմաճակատում փաստագրական բազմաթիվ կինոնկարա– հանումներ են կատարել։ Դրանց մեծ մասը նվիրված է հայ ժողովրդի կյանքին։ Կինոնյութեր են ստեղծվել նաև 1918– 1920-ին։ 1920-ին օպերատոր Ա․ Լեմբեր– գը նկարահանել է վավերագրական կինո– ակնարկ՝ նվիրված Հայաստանում սովե– տական կարգերի հաստատմանը։ 1923-ից Երևանում գործել է Պետկինոն, որի նա– խագահն էր Դ․ Դզնունին։ Նույն թվակա– նին բացվել է «Պետկինո» ամառային կի– Կադր «Շոր և Շորշոր» կինոնկա– րից (1926), ռեժ․ Հ․ Բեկնազարյան նոթատրոնը։ 1923-ի աշնանը Պետկինոն լուծարքի է ենթարկվել, փոխարենը կազ– մակերպվել «Պետֆոտոկինո» բաժնետի– րական ընկերությունը, որը մինչև 1928-ը կոչվել է կինոֆաբրիկա, ապա «Հայկինո»։ Ընկերության վարչության նախագահ է ընտրվել ֆինանսների ժողկոմ Վ․ Պողոս– յանը, գեղարվեստական խորհրդի նախա– գահ՝ Լուսավորության ժողկոմ Ա․ Մռավ– յանը, տնօրեն՝ Հայաստանում կինոգոր– ծի կազմակերպման նախաձեռնող Դ․ Դըզ– նունին։ 1924-ին բացվել է կինոլաբորա– տորիա, որը հետագայում վեր է ածվել կինոֆաբրիկայի։ Նույն թվականին բաց– վել է նաև «Նաիրի» կինոթատրոնը, Պետ– ֆոտոկինոյի տնօրինությանն են հանձնը– վել Երևանի «Ապոլլո» (վերանվանվել է «Պրոլետար») և Լենինականի «էրատո» (վերանվանվել է «Շիրակ», ապա՝ «Հոկ– տեմբեր») կինոթատրոնները։ Կինոթատ– րոններ են բացվել Ղարաքիլիսայում, Նոր Բայազետում, Ստեփանավանում։ 1924-ին օպերատոր Ի․ Կրասլավսկու ղեկավարությամբ ստեղծվել է «Սովետա– կան Հայաստանն վեցմասանոց վավերա– գրական ֆիլմը, որի սցենարիստներն էին՝ Ե․ Չուբարը, Դ․ Դզնունին, Պ․ Ֆոլյանը։ Ֆիլմը պատմում էր հայ ժողովրդի վերա– ծննդի, երիտասարդ հանրապետության մասին։ Կինոնկարը ջերմորեն է ընդուն– վել նաև սփյուռքի հայ գաղութներում։ Կադր <Գիքորը> կինոնկարից (1934), ռեժ․ Ա․ Մարտիրոսյան 1925-ին Հայաստանի Պետֆոտոկինոյի օպերատորները Ի․ Կրասլավսկու ղեկա– վարությամբ նկարահանել են մի քանի վավերագրական կինոակնարկներ։ Սա– կայն Պետֆոտոկինոն իր հիմնական խըն– դիրը համարել է գեղարվեստ, ֆիլմերի արտադրությունը։ Առաջին գեղարվեստ, ֆիլմի համար 1924-ին հայտարարվել է լավագույն սցենարի մրցույթ։ Սակայն ներկայացված ոչ մի սցենար չի ընդուն– վել։ Դեղարվեստ․ խորհուրդը Ա․ Մը– ռավյանի նախագահությամբ որոշել է էկ– րանավորել Շիրվանգադեի «Նամուս» երկը։ Հայկ․ առաջին գեղարվեստ, ֆիլ– մի նկարահանումը վստահվել է Հ․ Բեկ– նազարյանին։ «Նամուս»-ը շատ բանով կանխորոշել է հայկ․ գեղարվեստ, կինե– մատոգրաֆիայի ապագա դիմագիծը։ Այդ ֆիլմը ռեալիստ, առաջին ստեղծագոր– ծությունն էր՝ նվիրված Արևելքի իրակա– նությանը։ Ազգ․ կյանքի, բնավորության խոր իմացությունը, կինոլեզվին մասնա– գիտորեն տիրապեւոելը, լավորակ գրա– կան երկը, ֆիլմում զբաղված հայ թատ– րոնի լավագույն ուժերը (Հ․ Աբելյան, Հասմիկ, Հ․ Ի՚աչանյան, Օ․ Մայսուր– յան, Ա․ Ավետիսյան, Հ․ Ներսիսյան, Ն․ Մանուչարյան) ապահովել են կինո– նկարի հաջողությունը։ 1926-ին Հ․ Բեկ– նազարյանը ձեռնամուխ է եղել երեք նոր ֆիլմերի ստեղծմանը («Զարե», «Շոր և Շորշոր», «խաս–փուշ»), ուր զարգացվել են «Նամուս»-ում մշակված գաղափարա– գեղագիտ․ սկզբունքները։ Երիտասարդ հայ կինեմատոգրաֆիան չի սահմանա– փակվել սեփական ազգ․ խնդիրներով։ «Զարե» կինոնկարը (1926) քուրդ–եզդինե– րի կյանքի առաջին կինեմատոգրաֆիա– կան մարմնավորումն էր։ Իսկական ռեա– լիզմը, խոր հետաքրքրությունը կյանքի առանձին մանրամասների նկատմամբ, կինոնկարին հաղորդում են ոչ միայն գե– ղարվեստ․, այլև պատմա–ազգագր․ արժեք։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/610
Արտաքին տեսք