Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/619

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րար կշռով 3-րդ ճյուղը սննդի արդ–յունն է, որը հիմնականում տեղական հումքի բա– զայի վրա տալիս է քաղաքի արդյունաբե– րության համախառն արտադրանքի 17,8%-ը։ Խոշոր ձեռնարկություններն են գինու, ծխախոտի, մսի, ձեթ–օճառի կոմ– բինատները, շամպայն գինիների, պա– հածոների գործարանները, կոնյակի թո– ղարկման արտադր․ միավորումը։ Կարևոր տեղ է գրավում էլեկտրատեխ․ արդ–ը․ տալիս է քաղաքի արդյունաբերության հա– մախառն արտադրանքի 11,7%-ը։ Զարգա– ցած է էլեկտրոնային, ռադիոէլեկտրոնա– յին արդյունաբերության և կապի միջոց– ների արտադրությունը։ Քիմ․ և նավթա– քիմ․ արդ․ տալիս է քաղաքի արդյունաբե– րության համախառն արտադրանքի 10%–ը։ Խոշոր ձեռնարկություններն են «Նաիրիտ» գիտաարտադր․ և «Պոլիվի– նիլացետատ» արտադր․ միավորումները։ Մեծ առաջընթաց է ապրել շինանյութերի արդ․, որը տալիս է քաղաքի արդյունա– բերության համախառն արտադրանքի 3,6%-ը։ Կարևոր ճյուղեր են՝ էլեկտրա– էներգետիկական, փայտամշակման, թա– ղանթանյութի–թղթի, պոլիգրաֆ արդյու– նաբերությունը։ Կա ոսկերչություն, երա– ժըշտ․ գործիքների և հուշանվերների ար– տադրություն ․արհեստագործություն։ Զար– գանում է բնակչության սպասարկման ծա– ռայությունների ոլորտը։ Երևանը տրանսպորտային հանգույց է․ երկաթուղով միանում է Աղստաֆայի (1986), Բաքվի, Թբիլիսիի, ավտոճանա– պարհներով՝ հարևան հանրապետություն– ների, Գրոզնի, Կիսլովոդսկ քաղաքների և ՀՍՍՀ շրջանների հետ։ Երևանից սկիզբ են առնում միութենական և միջազգային շատ ավիագծեր։ Ներքաղ․ տրանսպորտը տրամվայը (1933-ից), ավտոբուսը (1937-ից), տրոլեյբուսը (1949-ից), սաք– սին և այլ տեսակներն են։ Կա մետրո– պոլիտեն (1981-ից)։ Երևանն ունի առևտրի լայն ցանց։ 1986-ին գործում էին բոլոր տեսակի 2500 առևտր․ կետեր՝ հանրային, մասնագի– տացված և ֆիրմային խանութներ, ճա– շարաններ ու ռեստորաններ, սրճարան– ներ, շուկաներ ևն։ Կան կենցաղսպասարկ– ման, տեխ․ սպասարկման, մաքրման, լվացարարական ձեռնարկություններ, վե– րանորոգման և այլ գրասենյակներ։ Ունի 26 ավտոմատ հեռախոսային կա– յան (216 հզ․ համարով), 112 կապի բա– ժանմունք (1986), միջքաղաքային հեռա– խոսային ու հեռագրական, ֆոտոհեռա– գրական, ավտոմատ հեռախոսային կապեր Մոսկվայի, Բաքվի, Թբիլիսիի և այլ քա– ղաքների հետ։ Քաղաքը ռադիոֆիկացված է։ Ռադիոհաղորդումները տրվում են եր– կար, միջին ու կարճ ալիքներով, հայերեն, ռուս․, ադրբ․, քրդերեն, արաբ․, ֆրանս․, անգլ․, և իսպ․։ Հեռուստատեսային հա– ղորդումներն սկսվել են 1955-ին։ Հեռուս– տատեսային կապ կա Բաքվի, Թբիլիսիի, Մոսկվայի և ՍՍՀՄ այլ քաղաքների հետ։ Քաղաքում առաջին պետ․ դպրոցը բաց– վել է 1832-ին։ Դա գավառական դպրոցն էր, որը հետագայում դարձավ պրոգիմնա– զիա, ապա՝ գիմնազիա։ Սովետական իշ– խանության օրոք Երևանում առաջին ուս․ տարին սկսվեց 1920-ի դեկտեմբերին։ 1920–21 ուս․ տարում բացվեց 22 նոր դպրոց (5 հզ․ աշակերտ)։ 1920-ի դեկտ․ 17-ին ՀՍՍՀ կառավարության որոշմամբ Երևանում բացվեց համալսարան, 1921-ին՝ բժշկ․ դպրոց, երաժշտ․ ուսումնարան (հե– տագայում4 կոնսերվատորիա), 1922-ին4 գեղարվեստական դպրոց (հետագայում՝ գեղարվեստաթատերական ինստ․), 1923-ին՝ մանկավարժ, տեխնիկում, բան– ֆակ ևն։ 1985–86 ուս․ տարում քաղաքում գործում էր 195 հանրակրթական դպրոց (Հ–ը՝ ութամյա), 24 միջնակարգ մասնա– գիտական ուս․ հաստատություն և տեխնի– կում, 34 պրոֆտեխ․ ուսումնարան, 297 նա– խադպրոցական հիմնարկ, 11 բարձրա– գույն ուս․ հաստատություն (պետ․ համալ– սարան, Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխնիկ, ինստ․, Խ․ Աբովյանի անվ․ հայկ․ մանկա– վարժ․ ինստ․, Վ․ Բրյուսովի անվ․ ռուսաց և օտար լեզուների մանկավարժ, ինստ․, բժշկ․ ինստ․, գյուղատնտ․ ինստ․, անաս– նաբուծական–անասնաբ ուժական ինստ․, ֆիզիկական կուլտուրայի ինստ․, գեղար– վեստաթատերական ինստ․, ժողովրդա– կան տնտեսության ինստ․, Կոմիտասի անվ․ կոնսերվատորիա), Երևանում է ՀՍՍՀ ԴԱ։ 1986-ին գործում էր 76 ԴՀԻ։ Երևանում 1893-ին բացվեց առաջին քաղաքային հիվանդանոցը (12 մահճա– կալով)։ 1913-ին ավելացավ 2 մասնավոր հիվանդանոց։ 1919-ին Դ․ Հ․ Արեշյանի ջանքերով բացվեց մանկաբարձագինեկո– լոգիական I բաժանմունքը։ 1986-ին քա– ղաքում կար 38 հիվանդանոց (11732 մահ– ճակալով), 94 ամբուլատոր–պոլիկլինիկա– յին հիմնարկ, 12 դիսպանսեր, 2 մանկա– կան առողջարան։ Առողջապահական բո– լոր հիմնարկներում ընդգրկված են 8118 բժիշկ և 13716 միջին բուժ, աշխատող։ Քաղաքում կա 126 գրադարան (խոշորա– գույնը Ա․ Մյասնիկյանի անվ․ պետ․ գրա– դարանն է՝ հիմնադրված 1921-ին), 83 մշակույթի տուն և պալատ, 10 թատրոն (Դ․ Սունդուկյանի անվ․ պետ․ ակադեմիա– կան, Ա․ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի ևն), 88 կինոթատրոն, 21 թան– գարան, պատկերասրահ, «Հայֆիլմ» կինո– ստուդիա և կուլտուր–լուսավորական այլ հաստատություններ։ Քաղաքաշինության աննախադեպ Փուլ սկսվեց սովետական կարգերի օրոք։ ՀՍՍՀ կառավարության որոշմամբ, 1923–24-ին Ա․ Թամանյանը կազմեց Երևանի վերակառուցման առա– ջին նախագիծը։ 1939-ին կազմվեց «Մեծ Երևան»-ի հատակագծի երկրորդ նախա– գիծը։ Քաղաքի արագ զարգացման և բնակ– չության ավելացման պատճառով, 1951-ին կազմվեց երրորդ նախագիծը, 1967-ին՝ չորրորդը։ Կազմվում է «Մեծ Երևան»-ի հատակագծի հինգերորդ նախագիծը։ Քա– ղաքի կառուցապատումների մեջ ընդար– ձակ տարածություն են գրավում բնակե– լի շենքերը, թաղամասերն ու զանգված– ները։ ճարտ․ առումով յուրահատուկ են դպրոցները, կինոթատրոնները, թանգա– րանները, գրադարանները, հյուրանոց– ները, վարչ․, արդ․ շենքերը, համալիրա– յին կառույցները։ Նշանավոր կառույց– ներն են Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի ակադեմ․ թատրոնի, կառավարա– կան, ՀԿԿ ԿԿ–ի, ՀՍՍՀ ԴԱ–ի, պետական համալսարանի, կոնյակի գործարանի, Մատենադարանի, «Մոսկվա» և «Ռոսիա» կինոթատրոնների, «Արմենիա», «Անի», «Դվին» հյուրանոցների շենքերը, երիտա– սարդական պալատը, Հրազդան գետի կամուրջները, «Հրազդան» մարզադաշտը, մարզահամերգային համալիրը են։ Երևանը լայնահուն պողոտաների, փո– ղոցների, հրապարակների, հուշարձան– ների ու ճարտ․ անսամբլների քաղաք է․ Լենինի հրապարակը՝ Վ․ Ի․ Լենինի հու– շարձանով, Շահումյանի անվ․, Թատերա– կան, Մերձկայարանային, Սպանդար յա– նի անվ․, Ագիզբեկովի անվ․ հրապարակ– ները, Լենինի, Դլխավոր, Մարշալ Բաղ– րամյանի, Սայաթ–Նովայի պողոտաները, Աբովյան, Թումանյան փողոցները, Սա– սունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի, Հայկ Նահապետի, Մ․ Նալբանդյանի, Խ․ Աբովյանի, Մ․ Սարյանի, Ավ․ Իսահակ– յանի, Ե․ Չարենցի, Անհայտ զինվորի, Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիր– ված, Մայր Հայաստան հուշարձանները ևն։ Կանաչապատված է ավելի քան 35 հզ․ հա տարածություն։ Քաղաքում են Կիրովի անվ․ մանկական այգին, Ղուկասյանի անվ․, Կոմերիտմիության անվ․, Կոմիտա– սի անվ․, Հաղթանակի, Ծիծեռնակաբերդի, Պուշկինի անվ․, 26 կոմիսարների անվ․ զբոսայգիները, ունի բուսաբանական և կենդանաբանական այգի։ Քաղաքում առաջին տպարանը հիմնադրել է Զաքա– րիա Դևորգյանը, 1874-ին։ Այժմ ստեղծ– ված է տպագրական հզոր բազա։ Երևա– նում են «Հայաստան», «Սովետական գրող», «Լույս», ՀՍՍՀ ԴԱ, ՀԿԿ ԿԿ, Երե– վանի պետ․ համալսարանի, «Արևիկ» հրա– տարակչությունները, Հայկական սովետա– կան հանրագիտարանի գլխավոր խմբա– գրությունը, «Սովետական Հայաստան», «Կոմունիստ» (ռուս․), «Սովետ Լրմանիս– տանի» (ադրբ․), «Սովետական դպրոց», «Ավանգարդ», «Դրական թերթ» և այլ հանրապետ․ թերթեր, «Լենինյան ուղիով», «Սովետական գրականություն», «Սովե– տական արվեստ», «Սովետական մանկա– վարժ», «Հայաստանի ժողովրդական տըն– տեսություն», «Պատմա–բանասիրական հանդես» և այլ ամսագրեր։ Երևանում են տպագրվում նաև ՀՍՍՀ–ի համար նախա– նշված «Правда», «Известия», «Комсо– мольская правда», «Пионерская прав– да», «Труд», «Социалистическая индуса рия», «Советский спорт» կենտրոնական թերթերը։ 1982-ին պարգևատրվել է Լեէինի շքա– նշանով։

ԼԵՆԻՆԱԿՄԵ (Կումայրի, մինչև 1837-ը՝ Գյումրի, 1837-ից՝ Ալեքսանդրապոլ, 1924-ից՝ Լենինական՝ ի պատիվ Վ․ Ի․ Լենինի), բնակչության թվով, մշակութա– յին և գիտ․ նշանակությամբ երկրորդ, արդյունաբերության համախառն արտա– դրանքի ծավալով երրորդ քաղաքը հան– րապետությունում։ ՍՍՀՄ հնագույն բնա– կավայրերից է։ Գտնվում է Շիրակի դաշ– տում, Ախուրյանի ափին, ավելի քան 1500 it բարձրության վրա, 8–9 բալա– նոց սեյսմիկ գոտում։ Հեռավորությունը Երևանից 126 կւէ է, տարածությունը՝ 36․5 կւէ2, բն․՝ 228,4 հզ․ մարդ (1987, 1976-ին՝ 188 հզ․, 1914-ին՝ 51326,1831-ին՝ 3․5 հզ․)։ Ունի ցամաքային կլիմա։ Տարե–