Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/620

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


կան միջին ջերմաստիճանը 6,1°C է, հու– լիսինը՝ 19°C (առավելագույնը՝ 32°C), հունվարինը՝ –10,5°C (նվազագույնը4 –41°C)։ Տարեկան տեղումները 477 till են։ Շրջակայքում կան տուֆի, բազալտի, դիատոմիտի և կավի պաշարներ։ Քաղաք է 1840-ից։ Տարածքում հայտնա– բերվել են մ․ թ․ ա․ II–I հազարամյակ– ների նյութական մշակույթի մնացորդներ։ Մ․ թ․ ա․ VIII դ–ից կոչվել է Կումայրի (այստեղով Փոքր Ասիա արշաված կիմմեր– ների անունից), որը հետագայում աղա– վաղվելով դարձել է Գյումրի։ Կումայրին հայ մատենագրության մեջ առաջին ան– գամ հիշատակվել է 773–775-ին։ 1804-ին Գյումրին գրավել են ռուսները։ Ռուս– պարսկ․ (1826–28) և ռուս–թուրք․ (1828– 1829) պատերազմներից հետո Գյում– րիում բնակություն են հաստատել Արմ․ Հայաստանից ներգաղթած բազմաթիվ ըն– տանիքներ։ 1837-ին ռուս, ցար Նիկոլայ I-ի այց հլությունից հետո Գյումրին վե– րածվեց բերդ՜ամրոցի և կոչվեց նրա կնոջ՝ Ալեքսանդրայի անունով։ 1849-ին կազմ– վեց Երեանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառը՝ համանուն կենտրոնով։ Երկա– թուղու կառուցումից (1899) հետո դարձավ Արլ․ Հայաստանի ռազմաստրատեգիա– կան, առետր․, արհեստավորական և մշա– կութային նշանակալի կենտրոն։ Քաղաքը հայտնի էր գուսաններով, ժող․ երգիչնե– րով (Ջիվանի, Շերամ և ուրիշներ)։ XIX դ․ կեսերին քաղաքում գործում էր 10 դըպ– րոց ու վարժարան (այդ թվում՝ Արղու– թյան, Սահականուշյան, առետր․), տպա– րան (1870-ից)։ Հրատարակվում էին թեր– թեր։ 1902-ին Ալեքսանդրապոլում բացվեց քաղաքային բանկը, 1912-ին առաջին ան– գամ բեմադրվեց «Անուշ» օպերան և դըր– վեց ազգային օպերային թատրոնի հիմքը։ 1913-ին հիմնվեցին քաղաքային ջուլհա– կանոցը, սպիրտի 3 ձեռնարկություն, չու– գունի ձուլարան և մեխ․ գործարան։ Մինչև սովետական կարգերի հաստատումը քա– ղաքում կար 31 տնայնագործական ձեռ– նարկություն։ 1905-ին ստեղծվեց Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպությունը։ 1920-ի մայիսին Հայաստանում սովետական կար– գերի հաստատման համար առաջինը ապստամբություն բարձրացրին Ալեքսան– դրապոլի բոլշևիկները։ Արդ․ կենտրոն է։ Արդ․ արտադրանքը կազմում է հանրապետության արդյունա– բերության համախառն արտադրանքի 7․64%-ը (1985)։ Տնտեսության առաջա– տար ճյուղերն են տեքստիլ–տրիկոտաժի (տալիս է քաղաքի արդյունաբերության համախառն արտադրանքի 40,6%–ը), մե– քենաշին․ (20,7%), սննդի (11,6%), շի– նանյութերի (2,7%) արդյունաբերությու– նը։ խոշոր ձեռնարկություններն են Մա– յիսյան ապստամբության անվ․ տեքստիլ, մսի պահածոների կոմբինատները, Չկա– լովի անվան կարի, «Արշալույս» գուլ– պա–նասկեղենի արտադրական միավո– րումները, «Մտրոմմաշինա», դարբնոցա– մամլիչային սարքավորումների, էլեկտրա– տեխնի կական, միկրոէլեկտրաշարժիչնե– րի, երկաթբետոնե կառուցվածքների, հե– ծանիվի գործարանները, դեպոն, հրուշա– կեղենի, թռչնաբուծական ֆաբրիկաները։ Լենինականը ավտոճանապարհների և Ան– ԴԸՐկովկասի երկաթուղային տրանսպոր– տի հանգույց է։ Ներքադ․ տրանսպորտը ավտոբուսն ու տրոլեյբուսն են։ Ունի օդա– նավակայան։ 1986–87 ուս․ տարում գործում էր 38 միջնակարգ, 1 ութամյա, 1 նկարչական, 5 երաժշտ․, 13 մարզական դպրոց, 68 մսուր–մանկապարտեզ, 8 տեխնիկում և միջնակարգ մասնագիտ․ ուս․ հաստատու– թյուն, պրոֆտեխ․ ուսումնարաններ։ Լե– նինականում են Մ․ Նալբանդյանի անվ․ մանկավարժ, ինստ–ը, Երևանի պոլիտեխ․ ինստ–ի մասնաճյուղը՝ ստացիոնար և հե– ռակա բաժիններով, ՀՍՍՀ ԳԱ գեոֆիզի– կայի և ինժեներական սեյսմոլոգիայի ԳՀԻ–ն։ 1986-ին կար 21 հիվանդանոցային հիմ– նարկ (1780 մահճակալով), 19 ամբուլա– տորիա և պոլիկլինիկա, 6 դիսպանսեր։ Աշխատում էին 537 բժիշկ, 1846 միջին բուժ, անձնակազմ։ Կա մանկ, առողջա– րան, պանսիոնատ–պրոֆիլակտորիում, 5 պիոներական ճամբար։ Գործում էր 1 դրամատիկ․, 1 տիկնիկա– յին թատրոն, 4 կինոթատրոն, ֆիլհարմո– նիա, 16 մշակույթի պալատ ու ակումբա– յին հիմնարկ, 31 գրադարան, 22 կապի բաժանմունք, պիոներների պալատ, հայ– րենագիտ․ թանգարան, Ավ․ Իսահակյանի, Հ․ Շիրազի և Բ․ Ղարիբջանյանի տուն– թանգարանները։ Ունի ռադիոհաղորդում– ների հանգույց, Երևանի հեռուստատեսու– թյան ստուդիայի ծրագրերի վերահաղորդ– ման կայան։ ճարտ․ հուշարձաններից նշանավոր են գմբեթավոր եկեղեցին (VII դ․), բերդ– ամրոցը (XIX դ․), 5 եկեղեցիները (XIX դ․, որոնցից առավել նշանավորը՝ Ամենա– փրկիչը, կառուցվել է Անիի Մայր տաճա– րի օրինակով)։ 1937-ին կազմվել է բնակավայրի առա– ջին գլխավոր հատակագիծը։ Չնայած բարդ ռելիեֆին, նորաստեղծ քաղաքը 1841-ի և 1845-ի հատակագծերով կառու– ցապատվում էր կանոնավոր հատակա– գծման սկզբունքով։ 1925-ին Ա․ Թաման– յանը կազմեց քաղաքի գլխավոր հատակա– գիծը, որը 1926-ի աղետաբեր երկրաշար– ժից հետո վերավւոխել է ճարտ․ Դ․ Չիսլյա– նը։ 1959–61-ին կազմվեց Լենինականի նոր հատակագիծը (ճարտ․ Հ․ Իսաբեկ– յան, Ս․ Կարապետյան, Փ․ Մանուկյան)։ Քաղաքը տուֆակերտ է՝ կառուցապատված բազմահարկ շենքերով։ Բնակելի ֆոնդը 3327,5 հզ․ մ* է։ Ստեղծվել են նոր բնակե– լի թաղամասեր, ձևավորվել՝ հրապարակ– ներ (Մայիսյան ապստամբության, Լե– նինի, Երկաթուղայինների, Աստղի ևն)։ Ունի մարզադաշտ։ ճարտարապետու– թյամբ աչքի են ընկնում ՀԿԿ Լենինակա– նի քաղ․ կոմիտեի, գուլպայագործների պալատի, կենտր․ հանրախանութի, դրա– մատիկ․ թատրոնի, պոլիտեխ․ ինստ–ի, երկաթուղային կայարանի, «Շիրակ» հյու– րանոցի, օդանավակայանի շենքերը։ Քա– ղաքում կանգնեցված են վ․ Ի․ Լենինի (քանդակագործ Ա․ Մերկուրով, հեղինա– կակից Գ․ Ահարոնյան, ճարտ․ Մ․ Գրի– գորյան), Մայիսյան ապստամբության հե– րոսների (քանդակագործ Ա․ Սարգսյան), Ա․ Իսահակյանի (քանդակագործ Ն․ Նի– կողոսյան, ճարտ․ Ջ․ Թորոսյան), Հայրե– նական պատերազմում զոհվածների՝ «Մայր Հայաստան» (քանդակագործներ՝ Ա․ Սարգսյան, Ա․ Վարդանյան, ճարտ․ Ռ․ Եղոյան), քաղ․ ու պետ․ գործիչների և այլ հուշարձաններ։ Ստեղծվել է մի քանի զբոսայգի (առավել մեծը՝ Ստ․ Շահումյա– նի անվ․)։ 1980-ից քաղաքի պատմ․ մի– ջուկը հայտարարվել է պետ․ պատմա– ճարտ․ արգելոց–թանգարան՝ «Կումայրի»։ Պետ․ պահպանությանն են հանձնվել XIX դ․ ավելի քան 1500 պատմաճարտ․ հուշարձան։ Վերականգնվել և օգտագործ– վում են Ծաղիկյանների գարեջրի գործա– րանի, Զիթողցյանների (այժմ՝ ժող․ ճար– տարապետության և քաղ․ կենցաղի թան– գարան), Մերկուրովների, Տիգրանյան– ների (այժմ՝ տուն–թանգարաններ) տները։ Լույս է տեսնում «Բանվոր» օրաթերթը։ 1984-ին պարգևատրվել է ժողովուրդնե– րհ բարեկամության շքանշանով։

ԿԻՐՈՎԱԿԱՆ (մինչև 1935-ը՝ Մեծ Ղա– րաքիլիսա), արդ․ համախառն արտա– դրանքի ծավալով երկրորդ, բնակչու– թյան թվով, մշակութային և գիտ․ նշանա– կությամբ երրորդ քաղաքը հանրապետու– թյունում։ Գտնվում է Փամբակի ու Բազու– մի լեռնաշղթաների միջլեռնային գոգա– վորությունում, Փամբակ գետի, նրա Տան– ձուտ ու Վանաձոր վտակների ափերին, 1350 Վ բարձրության վրա։ Հեռավորու– թյունը Երևանից 145 կմ է, տարածությու– նը՝ 21,93 կւէ2, բն․՝ 169,4 հզ․ (1987, 1976-ին՝ 129,8 հզ․, 1959-ին՝ 49,4 հզ․, 1926-ին՝ 8041, 1913-ին՝ 7263, 1886-ին՝ 2686)։ Վերանվանվել է 1935-ին՝ ի պա– տիվ Ս․ Մ․ Կիրովի։ Ունի մեղմ, բարեխա– ոըն կլիմա։ Հունվարի միջին ջերմաստի– ճանը –4,2°C է (նվազագույնը՝ –32°C), հուլիսինը՝ 19,7° С (առավելագույնը՝ 36°С)։ Տարեկան տեղումները 606 ւէմ են։ Շրջակայքում կան բազալտի, տուֆի, գիպ– սի, կավի, օքրայի, ավազի պաշարներ։ Քաղաք է 1924-ից։ Տարածքում հայտնա– բերվել են վաղ հայկ․ շրջանի բնակատե– ղիներ (մ․ թ․ ա․ YI–V փւ․), որոնցից նշա– նավոր են Թագավորանիստը և Մաշտոցի բլուրը4 դամբարանադաշտերով, միջին բրոնզեդարյան դամբարաններ (մ․ թ․ ա․ II հազարամյակ)։ ճարտ․ հուշարձաննե– րից են 1831-ին և 1895-ին կառուցված եկեղեցիները։ Մ․ թ․ ա․ II դ․ քաղաքի տարածքում եղած բնակավայրը եղել է Մեծ Հայքի թագավորության, մ․ թ․ X դ․՝ Կյուրիկյան թագավորության կազմում։ Ենթադրվում է, որ Ղարաքիլիսա (սև եկե– ղեցի) անունը թաթարական է և դրվել է XIII դ․, քաղաքի հս–ում գտնվող սև քարե եկեղեցու անունից։ 1639-ից քաղաքի տա– րածքը մտել է Վրաստանի, 1801-ից՝ Ռու– սաստանի կազմի, 1849–1920-ին՝ Երե– վանի նահանգի մեջ։ 1826-ին Հասան խա– նի զորքերը հիմնովին ավերել են քաղա– քը։ Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, 1830-ին քաղաքի տա– րածքում բնակություն են հաստատել Արմ․ Հայաստանից ներգաղթած բազմաթիվ հայ ընտանիքներ։ XIX դ․ վերջին, Դի– լիջան^- Ղարաքիլիսա – Ալեքսանդրապոլ խճուղու և Թիֆլիս–Ղարաքիլիսա– Ալեքսանդրապոլ երկաթուղու կառուցու– մից հետո աշխուժացավ բնակավայրի