Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/627

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Տարածությունը 4,173 կւՐ է։ Շրջակայքում կան հանքային տաք ջրերի (ջերմուկնե– րի) ելքեր, որոնց հետ էլ կապված է քա– ղաքի անվանումը։ Հին բնակավայր է, որի մասին առաջին տեղեկությունը ավել է Ստեփանոս Օր– բելյանը (XIII ղ․)։ Տեղաղրված է Արփա գետի վերին հո– սանքի ամֆիթատրոնաձև հովտում, ավե– լի քան 2000 մ բարձրության վրա։ Շրջա– կայքում անտառաթփուտային բուսածած– կույթ է (Ջերմուկի արգելավայր)։ Քաղաքի տարածքում Արվւայի մեջ է թափվում Ջեր– մուկի ջրվեժը։ Կլիման լեռնային է, հուն– վարի միջին ջերմաստիճանը՝ –9°C (նվա– զագույնը՝ –35°C), հուլիսինը՝ 18°C (առա– վելագույնը՝ 32°C), տարեկան տեղումնե– րը՝ 800 г/г/, արեափայլքի տևողությունը՝ 2340 ծ։ Բալնեոլոգիական, ըմպելային, բարձրլեռնային կլիմայական առողջա– վայր է։ Հանքային ջրերը (ածխաթթվա– յին, հիդրոեարբոնատ–սուլֆատ–քլորիղա– յին, նատրիում–կալցիում–մագնեզիումա– կան, մինչև 64,5°Cջերմաստիճանով), քիմ․ կազմով նման են ժելեզնովոդսկի և Կառլովի Վարիի հանքային ջրերին։ Են– թադրվում է, որ միջին դարերում տեղա– ցիներն օգտվել են ջերմուկներից։ Որպես առողջավայր գործում է 1935-ից։ Բուժա– կան հիմնական գործոններն են կլիման ու հանքային ջրերը։ Արդ․ ձեռնարկություններից խոշորն ոլ առաջնեկը «Ջերմուկ» հանքային ջրերի լցման գործարանն է։ Կան նաև հացի, կաթնամթերքների ևն ձեռնարկություն– ներ։ Գործում է հէկ։ Ունի 1 սովետական տնտեսություն, օդանավակայան։ Ներքաղ․ տրանսպորտը ավտոբուսն է։ 1986–87 ուս․ տարում կար 3 միջնա– կարգ, 1 ութամյա, 1 գեղարվեստի դպրոց, 3 մսուր–մանկապարտեզ։ 1987-ին կար 1 հիվանդանոց, 1 կենտ– րոնական, I կուրորտային պոլիկլինիկա, 1 ամբուլատորիա, 2 դեղատուն, 6 առող– ջարան, 1 պանսիոնատ, 3 մշակույթի տուն, 2 ակումբ, 3 գրադարան, 1 կինոթատրոն։ Ունի զբոսայգի։ Գործում են հանքային ջրերի ըմպելասրահը, կուրորտաբանու– թյան և ֆիզ․ մեթոդներով բուժման ԳՀԻ–ի և Հայաստանի պետ․ պատկերասրահի մասնաճյուղերը։ Քաղաքի առաջին հատակագիծը կազմ– վել է 1945-ին (ճարտ–ներ՝ Պ․ Մսրյան, Ն․ Գրիգորյան), երկրորդը՝ 1952-ին (ճարտ․ Փ․ Մանուկյան), վերջինը՝ 1960– 1962 (ճարտ․ Փ․ Մանուկյան)։ 1975-ին Արփայի վրա կառուցված կամուրջով իրար են միանում քաղաքի աջափնյա ու ձախափ– նյա մասերը։ Կան բազմահարկ շենքեր, բնակելի ֆոնդը՝ 74,7 հզ․ մ2 է (1986)։ Կառուցապատման մեջ կարևոր դեր ունեն առողջարանային շենքերը, ըմպելասրա– հը, հյուրանոցները, Արփա–Աևան հա– մալիրի գլխավոր (Կեչուտի) ջրամբարը՝ ափին կառուցված հանգրվաններով։

ՍԵՎԱՆ (մինչև 1935-ը՝ Ելենովկա), 1961-ից՝ շրջ․, 1967-ից՝ հանրապետ․ են– թակայության քաղաք, համանուն շրջանի վարչ․ կենտրոնը։ Գտնվում է Աևանա լճի հս–արմ․ ափին, 1925 մ բարձրության վրա։ Տարածվում է Լճաշեն գյուղի մոտից մին– չև Աևանի թերակղզին։ Հեռավորությունը Երևանից 54 կւէ է, տարածությունը՝ 7,5 կմ2։ Հիմնադրել են Ռուսաստանից աքսոր– ված ռուս աղանդավորները, XIX դ․ 40- ական թթ․։ Քաղաքի տարածքում կան կիկլոպյան ամրոցներ։ Պատմաճարտ․ հու– շարձաններից նշանավոր է Սևանի վանքը (IX դ․)։ Արդ․ կենտրոն է։ Խոշոր ձեռնարկու– թյուններն են «Զուկկոմբինատը», հացա– մթերքների, շին․ իրերի կոմբինատները, գործադիր մեխանիզմների, ապակե էլեկ– տրամեկուսիչների, ձկնաբուծ․, ծխախոտի ֆերմենտացիոն, հացի, կաթի գործարան– ները ։ Քաղաքի տարածքում են Սևանի ստորգետնյա հէկը, Արլ․ էլեկտրացանցը։ Գործում են կենցաղսպասարկման ար– տադր․ և կույրերի ուսումնաարտադր․ վարչությունները, Հայկոոպի ավտոտըն– տեսությունը, «Սևանշին» տրեստը։ Քաղաքում են ՀՍՍՀ ԳԱ ջրակենսաբա– նական կայանը (գործում է 1923-ից), Երե– վանի բուսաբանական այգու Սևանի մաս– նաճյուղը, Մոսկվայի կիրառական երկ– րաֆիզիկայի ԳՀԻ–ի փորձարարական բազան։ 1978-ին ստեղծվել է «Սևան» ազ– գային պարկը։ Երևան–Դիլիջան, Երե– վան–Կամո ավտոմայրուղիների հան– գույց է։ Երկաթուղով կապվում է Երևանի ու Զոդի հետ։ Ներքաղ․ տրանսպորտը ավտոբուսն ու երթուղային տաքսին են։ Ունի կապի հանգույց՝ 2 բաժանմունքով, մարզադաշտ։ 1986–87 ուս․ տարում կար 7 միջնա– կարգ (1 գիշերօթիկ, 1 բաներիտ), 2 ութ– ամյա, 1 երաժշտ․, 1 գեղարվեստի, 2 մարզ, դպրոց, 11 մսուր–մանկապարտեզ, 1 տեխնիկում, 1 պրոֆտեխ․ ուսումնարան։ Գործում էր 1 շրջ․, 1 հանրապետ․ հո– գեբուժ․ հիվանդանոց, 3 պոլիկլինիկա, 3 դեղատուն, 2 մշակույթի տուն, 3 ակումբ, 4 գրադարան, 3 կինոթատրոն, Պատմու– թյան և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման վարչու– թյան «Սևան» և «Սևան» ազգային պարկի ազգագրական թանգարանները։ Քաղաքը Սևանի ավազանի հանրապետ․ առողջարանային գոտու և տուրիզմի կենտրոնն է։ Գործում են «Արևիկ» պիո– ներական ճամբարը, մանկ, առողջարան, լճավփն՝ հանգստյան տուն, ավտոհյու– րանոց, տուրիստական հանգրվան, պան– սիոնատներ, հանգստի գոտում՝ սննդի օբյեկտներ։ Քաղաքի առաջին գլխ․ հատակագիծը կազմվել է 1954-ին, հետագա գլխ․ հատա– կագծերը՝ 1964-ին (ճարտ–ներ՝ Հ․ Պողոս– յան, Ա․ Խաչիկյան), 1971-ին (ճարտ–ներ՝ Մ․ Գնունի, Գ․ Հովհաննիսյան, Պ․ Թու– մանյան), 1986-ին (ճարտ–ներ՝ Հ․ Պողոս– յան, Ա․ Թարխանյան, Ա․ Դաբրիելյան)։ Քաղաքը կառուցապատված է 1–2-հար– կանի առանձնատներով ու 3–9-հարկա– նի շենքերով։ Բնակելի ֆոնդը 350 հզ․ մ2 է։ Լույս է տեսնում «Սևան» շրջ․ թերթը։ ՍԻ ՍԻՄՆ (մինչև 1935-ը՝ Ղարաքիլիսա, 1935–40-ին՝ Սիսավան), 1974-ից՝ շրջ․ են– թակայության քաղաք, համանուն շրջա– նի վարչ․ կենտրոնը։ Գտնվում է Ղարա– բաղի հրաբխային բարձրավանդակի և Զանգեզուրի լեռնաշղթայի միջլեռնային գոգավորությունում, Որոտան գետի ափե– րին, 1600 it բարձրության վրա։ Հեռավո– րությունը Երևանից 217 կվ է, տարածու– թյունը՝ 8 կւէ2։ Շրջակայքում կան տար– բեր դարաշրջանների դամբարանադաշ– տեր, բնակատեղիներ։ Պատմաճարտ․ հու– շարձաններից են «Զորաքարեր» ամրոց բնակատեղին (մ․ թ․ ա․ Ill–II հազարամ– յակներ) և Սիսավանի եկեղեցին (VII դ․)։ Արդ․ կենտրոն է։ Առաջատար արդ․ ձեռնարկությունը «Լույս» արտադր․ միա– վորման Սիսիանի թողարկ իչ–կարգավո– րիչ սարքերի գործարանն է։ Գործում են արդ․ և շին․ իրերի կոմբինատները, տրի– Սիսիան կոտաժի ֆաբրիկան, Դաստակերտի բժշկ․ տեխնիկայի գործարանի մասնա– ճյուղը, Սպանդարյանի հէկի շինվարչու– թյունը, երկաթբետոնե կառուցվածքների գործարանը գլխավորող պանրագործա– րանը, սննդի կոմբինատը, գյուղշին JSP 6 տրեստը, կերերի արտադրության Սիսիա– նի զոնալ փորձակայանը, գորգագոր– ծական արտադրամասը, ՀՍՍՀ պետագրո– արդի շրջ․ միավորումը, ԳՀԻ–ների հենա– կետեր։ Ունի 3 սովետական տնտեսու– թյուն, օդանավակայան։ Ներքաղ․ տրանս– պորտը ավտոբուսն է։ 1986–87 ուս․ տարում կար 4 միջնա– կարգ, 1 ութամյա, 1 երաժշտ․, 1 գեղար– վեստի, 1 մարզ, դպրոց, 5 մսուր–մանկա– պարաեզ, 1 տեխնիկում, 1 պրոֆտեխ․ ուսումնարան։ Գործում էր 1 հիվանդանոց, 1 պոլի– կլինիկա, 2 դեղատուն, 2 մշակույթի տուն, 2 գրադարան, 1 կինոթատրոն, «Հացի» և հայրենագիտ․ թանգարաններ։ Քաղաքի գլխավոր հատակագիծը կազմ– վել է 1976-ին (ճարտ․ Կ․ Ղազարյան)։ Կառուցապատված է առանձնատներով և նոր բազմահարկ շենքերով։ Բնակելի ֆոնդը 330 հզ․ it2 է։ Լույս է տեսնում «Որոտան» շրջ․ թերթը։

ՍՊԻՏԱԿ (մինչև 1949-ը՝ Համամլու), 1960-ից՝ շրջ․, 1971-ից՝ հանրապետ․ են– թակայության քաղաք, համանուն շրջանի վարչ․ կենտրոնը։ Գտնվում է Բազումի ու Փամբակի լեռնաշղթաների միջլեռնային գոգավորությունում, Փամբակ գետի ու նրա Ջրաշեն վտակի ափերին։ Հեռավո– րությունը Երևանից 101 կմ Հ, տարածու– թյունը՝ մոտ 5,7 կմ2։ Անվանումը կապված է քաղաքի շրջակայքում եղած կրաքարի հանքավայրերի հետ։ Քաղաքի տարածքը եղել է հին բնակա– տեղի, որի մասին են վկայում մ․ թ․ ա․