Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/633

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոա, Դերեկ, Լեռնապար, Ծաղկահովիտ, Ծիլքար, Հնարերդ, Մելիքգյուղ, Միրաք, Նորաշեն, Շենկանի, Զամշլու, Ռյա Թազա, Սան– գյառ, Սիփան, Վարդաբւուր, Օրթաճյա։ Գտնվում է Արագած լեռնազանգվածի հս․, Փամբակի լեռնաշղթայի հվ․ լանջե– րին, 2000–4090 մ (Արագած լեռ) բարձրու– թյան վրա։ Գերակշռում է կտրտված լեռ– նային ռելիեֆը։ Կենտրոնական հարթա– վայրային մասում են Վարդաբլուրի և Սանգյառի բարձունքները։ Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնամար– գագետնային լանդշաֆտները։ Կլիման ցուրտ լեռնային է, հունվարի միջին ջեր– մաստիճանը՝ – 10°Շ–ից մինչև –12°C, հուլիսինը՝ б–14°C, տարեկան տեղում– ները՝ 500–800 մմդ վեգետացիայի շըր– ջանը՝ 20–140 օր։ Խոշոր գետը Գեղա– ձորն է, տարածքից սկիզբ է առնում Քա– սաղը։ Գործում են Հալավարի և Ծիլքա– րի ջրամբարները։ Կան շինանյութերի պաշարներ։ Տնտեսության առաջատար ճյուղերն են անասնապահությունն ու դաշտավարու– թյունը։ Կա 15 սովետական տնտեսու– թյուն, խոշոր մատղաշների բտման 1 միջ– տնտեսային ձեռնարկություն (Ամրե Թա– գայամ); Մշակում են հացահատիկ և կե– րային կուլտուրաներ։ Ալագյագում, Վար– դաբլուրում գործում են «Արագած» բամ– բակամանվածքային, Ծաղկահովտում, Գե– ղադիրում՝ Երևանի Մյասնիկյանի անվ․ տրիկոտաժի արտադր․ միավորումների մասնաճյուղերը, սննդի ձեռնարկություն։ Ավտոճանապարհների երկարությունը 109,5 կմ է։ Կա կապի հանգույց՝ 12 բա– ժանմունքով։ 1986–87 ուս․ տարում գործում էր 15 միջնակարգ, 7 ութամյա, 1 գեղարվեստի, 1 մարզ, դպրոց, 1 պրոֆտեխ․ ուսումնա– րան։ 1987-ին կար 1 հիվանդանոց, 2 ամ– բուլատորիա, 22 մշակույթի տուն և ակումբ, 12 կինոկայանք։ Գործում է Ալա– գյագի քրդական ժող․ թատրոնը։ Հնում շրջանի տարածքը մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ և կազմել է Շիրակ ու Նիգ գավառների մասը։ Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Երևանի նահանգի Ալեք– սանդրապոլի գավառի, սովետական կար– գեր հաստատվելուց հետո՝ նույն գավառի (1924-ից՝ Լենինականի գավառի) մասը։ Տեսարան Ծաղկահովտից 1930-ից մինչև 1972-ը կազմել է ՀՍՍՀ Ապարանի, Արթիկի և Սպիտակի շրջան– ների մասը։ ճ․արտ․ հուշարձաններից պահպանվել են կիկլոպյան ամրոց (Ալագյազ), մ․ թ․ ա, III–I հազարամյակի բնակատեղի (Գե– ղարոտ), ուրարտ․ ամրոց (Հնաբերդ, Ծաղկահովիտ), եկեղեցի (V դ․, Հնաբերդ, Դերեկ)։ Շրջանի կուս․ կազմակերպությունը ըս– տեղծվել է 1972-ին։ 1987-ին կար 61 սկզբ․ կուս․, 90 կոմերիտ, կազմակերպություն։ Լույս է տեսնում «Արագած» շրջանային թերթը։

ԱՐԱՐԱՏԻ ՇՐՋԱՆ (մինչև 1968-ը՝ Վեդա շրջան), ՀՍՍՀ արմ–ում։ Կազմավորվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Արմ–ում սահմանակից է Թուրքիային, հվ–ում՝ Նախիջևանի ԻՍՍՀ–ին։ Տարածությունը 1399,25 կմղ է, բն․՝ 85,1 հզ․ (1987), խտությունը՝ 60,8 մարդ/tyi/2, վարչ․ կենտրոնը՝ Վեդի։ Ունի 1 քաղաքային, 1 ավանային, 14 գյուղա– կան սովետ։ Բնակավայրերն են․ Այգա– վան, Ավշար, Արալեզ, Արարատ, Արմաշ, Գինու գործարանին կից ավան, Գոռավան, Դաշտաքար, Ենգիջա, Երասխ, Լանջա– նիստ, Լանջառ, Լուսաշող, Լուսառատ, Խալիսա, Կիրովի անվ․ ավան, Նոր կյանք, Նոր ուղի պետ․ տնկարանին կից ավան, Շաղափ, Շիդլու, Շիրազլու, Պարույր Սե– վակ, Սովետաշեն, Սուրենավան, Վանա– շեն, Վարդաշատ, Վեդի, Ուրծաձոր, Ուր– ցալանջ, Փոքր Վեդի։ Տարածքում է Արա– րատ քաղաքը։ Տարածքն զբաղեցնում է Արածո դաշտը և Գեղամա լեռնաշղթայի հվ–արմ․ նախա– լեռները, 1000–2445 մ (Օւրծ լեռ) բարձ– րությունների վրա։ Կենտր․ մասում ձըգ– վում է Ուրծի լեռնաշղթան։ Կան կրաքա– րի, մարմարի, քվարցային ավազի պա– շարներ, հանքային ջրեր։ Տիրապետում են կիսաանապատային, լեռնատափաս– տանային և լեռնամարգագետնային լանդ– շաֆտները։ Կլիման չոր ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝–4°Օից մինչև –12°C, հուլիսինը՝ 8–26°C, տա– րեկան տեղումները՝ 250–700 մմէ վեգե– տացիայի շրջանը՝ 20–210 օր։ Խոշոր գե– տերն են Արաքսն ու Վեդին։ Գործում են Արարատի ջրանցքը, Արմաշի ջրհան կա– յանը։ Տարածքում են Վեդու ջրամբարը, Խոսրովի արգելոցի մի մասը։ Տնտեսության առաջատար ճյուղերն են շինանյութերի և սննդի արդյունաբերու– թյունը։ Կա 26 արդ․ ձեռնարկություն։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ են ցեմենտի–շիֆերի, շինանյութերի ու շին․ իրերի կոմբինատները, գինու, պահածո– ների, կաթի–պանրի, «Արարատ» հանքա– յին ջրերի գործարանները, ցածր լարման էլեկտրասարքերի, կահույքի «Կոտայք» միավորման, տրիկոտաժի և կարի ձեռնար– կությունները։ Գյուղատնտեսության առաջատար ճյու– ղերն են այգեգործությունը, պտղաբուծու– թյունը, բանջարաբոստանային կուլտու– րաների մշակումը, անասնապահությու– նը։ Կա 16 կոլեկտիվ, 6 սովետական տըն– տեսություն։ Զբաղվում են նաև ծխախո– տի մշակությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և շերամապահու– թյամբ։ Ավտոճանապարհների երկարու– թյունը 100 կմ է, երկաթուղին՝ 32 կմ։ Ունի 1 կապի հանգույց՝ 20 բաժանմունքով։ 1986–87 ուս․ տարում կար 25 միջնա– կարգ, 3 ութամյա, 2 հեռակա, 2 մարզա– կան, 1 կերպարվեստի, 1 երաժշտ․ դպրոց, 1 տեխնիկում, 1 պրոֆտեխ․ ուսումնարան։ 1987-ին գործում էր գրադարանների կենտրոնացած համակարգ՝ 28 մասնա– ճյուղով, 28 մշակույթի տուն և ակումբ, ժող․ թատրոն, 2 կինոթատրոն, 25 կինո– կայանք, 5 հիվանդանոց, 15 գյուղ, ամ– բուլատորիա։ Արմաշում գործում է սանի– տարական կուլտուրայի թանգարան (1972-ից, ՍՍՀՄ–ում միակը՝ գյուղական վայրում)։ Կրաքարի արդյունահանում Հնում շրջանի տարածքը մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հա– յոց գավառի, Արլ․ Հայաստանը Ռուսաս– տանին միանալուց հետո՝ Երևանի նա– հանգի Երևանի գավառի, 1920–30-ը՝ Երևանի գավառի մեջ։ 1937–48-ը շրջանի արլ․ հատվածը առանձնացվել է որպես Ղարաբաղլարի շրջան, որը հետագայում վերացվել է։