Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/637

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մավորվել է 1931-ի հոկտ․ 15-ին։ Տարածու– թյունը 1134 կմ2 է, բն․՝ 35,4 հզ․ (1987), խտությունը՝ 31 մաբղ/կմ2, վարչ․ կենտ– րոնը՝ Եղեգնաձոր։ Ունի 1 քտա (Եղեգ– նաձոր), 1 ավանային, 19 գյուղական սո– վետ։ Բնակավայրերն են․ Ագարակաձոր, Ալայազ, Աղավնաձոր, Աղնջաձոր, Ամա– ղու, Արենի, Արփի, Գետափ, Գլաձոր, Գյադիկվանք, Գյուլլիղուզ, Գնիշիկ, Ել– փին, Եղեգիս, Եղեգնաձոր, Թառաթումբ, Խաչիկ, Կալասար, Հորբատեղ, Հորս, Ղաբախլու, Ղավուշուղ, Ղարաղայա, Ղզըլ– գյուղ, Մալիշկա, Շատին, Ձիվա, Ռինղ, Մալլի, Վերնաշեն, Քարագլուխ։ Տարածքն զբաղեցնում է Արփա գետի միջին հոսանքի և նրա վտակ Եղեգիսի ավազանը։ Ունի խիստ կտրտված լեռնա– յին մակերևույթ։ Բարձրությունը 920 ւ/-ից (Արփայի հովիտ) 2946 մ է (Գնղասար լ․)։ Հս–ում ձգվում է Վարդենիսի, արլ–ում՝ Թեքսար լեռնաշղթան։ Հվ–ում Վայքի լեռ– նաշղթայի արմ․ հատվածն է։ Վայոցսար հանգած հրաբուխը (2586 մ) գտնվում է Ազիզբեկովի շրջանի հետ սահմանագըլ– խին։ Օգտակար հանածոներից կան շի– նանյութեր, հրաբխային խարամ, կապա– րի և բազմամետաղների երևակումներ, հանքային ջրեր։ Արտահայտված են կի– սաանապատային, չոր տափաստանային, լեռնաանտառային, լեռնատափաստանա– յին և մարգագետնատափաստանային լանդշաֆտները։ Կլիման չոր ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ –3°Շ–ից մինչև – 14°C, հուլիսինը՝ 8– 26°C, տարեկան տեղումները՝ 400– 750 մմ, վեգետացիայի շրջանը՝ 60–200 օր։ Խոշոր գետը Արփան է՝ Եղեգիս, Մա– լիշկա, Գլաձոր սելավաբեր վտակներով։ Շրջանի տարածքում են Քարագլխի և Աղավնաձորի ջրամբարները, կառուցվում է Հորսի ջրամբարը։ Գործում են 19 ջըր– հան կայան (Աղավնաձորի, Գլաձորի, Վերնաշենի, Խաչիկի, Շատինի, Թառա– թումբի ևն)։ Տնտեսության առաջատար ճյուղերն են թեթև և սննդի արդյունաբերությունը, էլեկտրասարքաշինությունը։ Գործում են 18 արդ․ ձեռնարկություն և մասնաճյուղ։ Առավել աչքի են ընկնում Եղեգնաձորի պահածոների (տարեկան արտադրանքը 5 մլն պայմանական տուֆ) գործարանը, տրիկոտաժի ֆաբրիկան, «Հայգորգ» ար– տադր․ միավորման մասնաճյուղը, Երե– վանի էլեկտրաչափիչ սարքերի գործա– րանի Եղեգնաձորի մասնաճյուղը։ Գոր– ծում է Արենի ի հէկը։ Գյուղատնտեսու– թյան առաջատար ճյուղերն են անասնա– պահությունը (առավելապես կաթնատու տավարաբուծությունն ու ոչխարաբուծու– թյունը), խաղողագործությունն ու պտղա– Տեսարան Եղեգնաձորից բուծությունը։ Մշակում են նաև հացահա– տիկ, զբաղվում՝ մեղվաբուծությամբ։ Կա 21 սովետական տնտեսություն։ Ավտոճա– նապարհների երկարությունը 1122 կմ է։ Շրջանով է անցնում Երևան–Զանգեզուր ավտոճանապարհը։ Գործում է կապի հան– գույց՝ 13 բաժանմունքով։ 1986–87 ուս․ տարում կար 19 միջ– նակարգ, 15 ութամյա, 2 երաժշտ․, 1 գե– ղարվեստի, 1 մարզ, դպրոց, 1 պրոֆ– տեխ․ ուսումնարան։ Եղեգնաձորում գոր– ծում են Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումի, Հայաստանի պետ․ պատ– կերասրահի մասնաճյուղեր, հայրենա– գիտ․ թանգարան, ստեղծվում՝ ճարտ․ թանգարան։ Վերնաշենում է Գլաձորի հա– մայսարանի թանգարանը։ 1987-ին գոր– ծում էր գրադարանների կենտրոնացված համակարգ՝ 33 մասնաճյուղով, 18 մշա– կույթի տուն, 16 ակումբային հիմնարկ, 1 շրջ․, 2 տեղամասային հիվանդանոց, 2 ամբուլատորիա, 1 պոլիկլինիկա։ Քարա– գլուխ գյուղի մոտ կառուցվում է Բյու– րականի աստղադիտարանի մասնաճյու– ղը։ Շրջանի տարածքը հնում կազմել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գա– վառի մասը։ Արլ․ Հայաստանը Ռուսաս– տանին միանալուց հետո մտել է Երևանի նահանգի Շարուր–Դարալագյազի գավա– ռի, Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հեաււ մինչե 1931-ը՝ Գա– րալագյազի գավառի մեջ։ ճարտ․ հուշար– ձաններից նշանավոր են միջնադարյան Մոզ ավանի ավերակները, Խաչիկի Խո– տակերաց (IX դ․), Արատեսի (XI– XIII դդ․)* Ցաղացքարի (X–XI դդ․), Թա– նադե (XIII դ․), Վերնաշենի Սպիտակա– վոր Աստվածածին (XII–XIII դդ․) վան– քերը, Ամաղուի Նորավանքը (XIII – XIV դդ․), Շատինի (XVII դ․) և այլ վան– քեր։ Միջնադարում գործել է նշանավոր բարձրագույն դպրոցը՝ Գլաձորի համաւ– սարանը։ Շրջանի կուս․ կազմակերպությունը ըս– տեղծվել է 1931-ին։ 1987-ին կար 83 սկզբ․ կուս․, 122 կոմերիտ, կազմակերպություն։ Լույս է տեսնում «Վերելք» շրջանային թերթը։

ԷՋՄԻԱԾՆԻ ՇՐՋԱէ, (մինչև 1945-ը՝ Վա– ղարշապատի շրջան), ՀՍՍՀ արմ–ում։ Կազմավորվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Հվ–ում սահմանակից է Թուրքիային։ Տարածու– թյունը 365,9 կմ2, բն․՝ 121,0 հզ․ (1987), խտությունը՝ 330,1 !այղ/կմ2, վարչ․ կենտ– րոնը4 էջմիածին։ Ունի 1 քաղաք (էջմիա– ծին), 1 քաղ․, 13 գյուղական սովետ։ Բնա– կավայրերն են՝ Աթարբեկյան, Աղավնա– տուն, Ակնալիճ, Ակնաշեն, Ամբերդ, Այ– գեկ, Այգեշատ, Ապագա, Առատաշեն, Արագած, Արաքս, Արշալույս, Արևաշատ, Բաղրամյան, Գայ, Գեղակերտ, Գրիբո– յեդով, Դաշտ, Դողս, էջմիածին, Թաիրո– վի անվ․ ավան, Թռչնաբուծական ֆաբրի– կային կից ավան, Լենուղի, Լեռնամերձ, Լուսագյուղ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հայկաշեն, Հովտա– մեջ, Մեծամոր, Մերձավան, Մրգաստան, Մուսալեռ, Նորակերտ, Շահումյան, Ոսկե– հատ, Պտղունք, Ջրառատ, Տարոնիկ, Փա– րաքար, Ֆերիկ։ Գտնվում է Արարատյան դաշտի կենտ– , րոնական մասում։ Ունի հարթ մակերե– վույթ, 870 մ միջին բարձրություն։ Կան տուֆի, բազալտի, անդեզիտի, բվարցա– յին ավազի հանքավայրեր։ Անտառա– զուրկ է, բնական լանդշաֆտը՝ կիսաանա– պատային։ Կլիման չոր ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ –4°Շ–ից մինչև –6°C, հուլիսինը՝ 24– 26°C, տարեկան տեղումները՝ 200–300 մմ, վեգետացիայի շրջանը՝ 210 օր։ Թուրքիա– յի հետ սահմանով հոսում է Արաքսը։ Մյուս խոշոր գետերն են Քասաղը, Մեծա– մորը։ Տարածքում է Ակնա լիճը։ Գործում են Ստորին Հրազդանի I և II հերթի, էջ– միածնի, Մեծամորի ձախակողմյան, Քա– սաղի և այլ ջրանցքներ (179 կմ ընդհա– նուր երկարությամբ)։ Տնտեսության առաջատար ճյուղերն են սննդի, շինանյութերի արդյունաբերու– թյունը, բանջարաբոստանային կուլտու– րաների, խորդենու մշակումը, պտղաբու– ծությունը, այգեգործությունն ու կաթնա– մսատու անասնապահությունը։ Գործում են գյուղատնտ․ հումքը վերամշակող և շինանյութեր արտադրող ձեռն արկու թյուններ, Երևանի «էլեկտրոն> զործա