Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ները, ներկայումս նեղ ժապավենով երի– զում են լեռնալանջերը։ Անցյալում հան– րապետության անտսաահատման բնա– գավառում թույլ են տրվել կոպիտ խախ– տումներ, որի հետևանքով առանձին ան– mum ամա սեր վեր են ածվել չվերականգնը– վող հատատեղերի կամ նոսրուտների, կորցրել իրենց պաշտպանական նշանա– կությունը։ Որոշ անտառամասերում էլ սխալ հատումների հետևանքով տեղի են ունեցել տեսակային անցանկալի փուիո– խություններ, բարձրարժեք հաճարին ու կաղնուն փոխարինել են բոխու ոչ արդյու– նավետ ծառուտներ։ Ներկայումս ՀՍՍՀ անտառներում արգելված են արդ․ բոլոր տիպի հատումները։ Թույլատրելի են միայն խնամքի, սան․ և անտաոավերա– կանգնման հատումները։ Բացի այդ, հան– րապետությունում մեծ աշխատանքներ են ծավալվել անտառածածկ տարածություն– ներն ընդարձակելու ուղղությամբ։ Օրի– նակ, Սևանա լճից ազատված 16 հզ․ հա ավազուտների անտառապատումը, քա– ղաքների շուրջը անտառապատ գոտիների ստեղծումը։ Անտառատնկումներ են կա– տարվել նաև անտառային բացատներում, ցածր արդյունավետության և փոքր լրիվու– թյան անտառային նոսրուտներում, էրո– զիայի ենթարկված լեռնալանջերում են։ Ներկայումս հանրապետությունում ար– հեստական անտառատնկումներ են կա– տարվել շուրջ 90 հզ․ հա տարածության վրա։ Մարգագետինները Հայաս– տանի բուս, ծածկույթի տարածված տիպե– րից են։ Բարձրլեռնային մարգագետինների հիմ– նական մասը առաջնային են և ունեն բնական ծագում, իսկ որոշ մասը՝ հատկա– պես անտառամերձ շրջաններում՝ մարդու գործունեության արգասիք է։ Հայաստա– նի մարգագետինները բաժանվում են եր– կու խոշոր ենթախմբերի՝ ենթալպյան և ալպյան։ Ենթալպյան մարգագետինները գրավում են շատ ընդարձակ տարածու– թյուններ՝ մոտ 400 հզ․ հա ծովի մակերե– վույթից 2200-ից մինչև 2800 մ բարձրու– թյունների սահմաններում։ Լեռնազանգ– վածների մեծ մասի վրա այն բավական լավ արտահայտված գոտի է կազմում։ Սակայն նշված սահմանները հաճախակի փովւոխվում են։ Մերձալպյան մարգա– գետինները Հայաստանում տեղաբաշխ– ված են խիստ անհամաչափ։ Առավել մեծ տարածություններ են գրավում Ղուկաս– յանի, Ստեփանավանի, Գուգարքի, Կա– մոյի, Մարտունու, Սիսիանի և համեմա– տաբար քիչ՝ Ալավերդու, Իջևանի, Շամ– շադինի, Եղեգնաձորի և Արթիկի շրջան– ներում։ Մերձալպյան գոտու բարձրու– թյան հետևանքով նրա կլիմայական պայ– մանները դաժան են, ամառը բավականին հով է ու կարճատև, ձմեռը՝ երկարատև ու ցուրտ։ Մթնոլորտային տեղումների տա– րեկան քանակը հասնում է 600–750 մմ–ի։ Հայաստանի մերձալպյան մարգագե– տիններն աչքի են ընկնում հարուստ ֆլո– րիստիկական կազմով, շատ հատվածնե– րում արձանագրված է 160-ից ավելի տե– սակներ։ ճիմ առաջացնող հիմնական բու– սատեսակներն են հացազգիները, բոշխե– րը և լոբւսզգիները։ Մեծ տոկոս են կազ– մում նաև տարախոաերը, որոնց բազմե– րանգ ծաղիկները բուսականության Փար– թամ աճող խոտածածկի վառ կանաչ ֆո– նի վրա առանձնահատուկ տեսք են տա– լիս։ Մերձալպյան մարգագետինները վե– գետացիայի ընթացքում շատ հաճախակի են կերպարանափոխվում։ Գարնանը, ապ– րիլի վերջին և մայիսի առաջին կեսին, սկսում են ծաղկել տարբեր գունավորում ունեցող կոճղեզային բույսերը՝ սագա– սոխուկը, մկնասոխը, պապլորը, աստղա– շուշանը ևն։ Որոշ ժամանակից հետո վրա է հասնում հրանունկների զանգվածային ծաղկումը, որոնց դեղին ծաղիկները ծած– կում են ամբողջ մարգագետինը։ Հու– նիսի կեսերին վերջիններիս փոխարի– նում են ալպյան անմոռուկը, որի երկնա– կապտավուն գույնի հետ մեծ խայտա– բղետություն են առաջացնում ոջլադեղի, վարդկակաչի, երեքնուկների և կակաչ– ների ծաղիկները։ Փոքր ինչ ուշ ծաղկում է խոշորածաղիկ թթվիճը, որն իր արտա– կարգ խոշոր և գեղեցիկ ծաղիկներով մար– գագետնին տալիս է վարդա–կարմրավուն երանգավորում։ Հուլիսին սկսվում է կըղ– մուխի, վուշի, զիվանի, քոսքսուկի, բոգի, բերենիկեի, վիկի և այլ բույսերի եռուն ծաղկման փուլը։ Մերձալպյան մարգա– գետինների որոշ այլատիպերում առա– տորեն ծաղկում են նաև զանգակածաղիկ– ները, լվածաղիկները, ծվծվուկները։ Սը– րանց հետ մեկտեղ ծաղկում են բազմա– թիվ հացազգիներ՝ խայտաբղետ ցորնու– կը, մանուշակագույն գարին, ալպյան դաշ– տավլուկը, կոշտ շյուղախոտը, փայլասե– նին։ Բոշխազգիներից շատ տարածված են բարձրահասակ և տխուր բոշխերը։ Հա– յաստանի առանձին լեռնաշղթաների (Մայ– մեխ, Գեղամա, Զանգեզուր, Ազիզբեկով) խորը կիրճերում ու ձորերում, լեռնային վտակների ու գետակների ափերին կարե– լի է հանդիպել ենթալպյան որոշ խմբա– վորումների, որոնք բարձրախոա անունն են ստացել։ Այս բուս, համակեցության տիրապետող բուսատեսակները՝ արևել– յան ընձախոտը, ոջլախոտը, բլդրղանը, զիվանը, այծախոտը, ոզնախոտը, հալե– վորուկը խիստ բարձր են (մինչև 2,5 մ)։ Բարձրախոտի տեսակային կազմը բնո– րոշում են տարախոտերի ներկայացուցիչ– ները։ ճմակալումը հացազգիների սա– կավության պատճառով թույլ է արտա– հայտված։ Ալպյան մարգագետինները Հա– յաստանում հանդես են գալիս բոլոր քիչ թե շատ բարձր լեռնազանգվածների, իսկ ավելի ցայտուն՝ Արագած և Գեղամա լեռների վրա։ Հանրապետության ավելի խոնավ հս․ շրջաններում ալպյան մարգա– գետիններն սկսվում են ծովի մակերե– վույթից 2700–2800 մ բարձրություններից, կենտրոնական շրջաններում՝ 2800– 2900 մ, իսկ հվ․ շրջաններում՝ 2900– 3000 г/–ից։ Ալպյան մարգագետինները ՀՍՍՀ–ում գրավում են մոտ 170 հզ․ հա մակերես։ Ալպյան գոտում բուսագոյաց– ման պայմանները շատ ուրույն են, վե– գետացիայի ժամանակաշրջանը շատ կարճ է՝ 60–70 օր, նկատվում են գիշերվա ու ցերեկվա ջերմաստիճանների խիստ տա– տանումներ, մթնոլորտի նոսրություն, ուժեղ քամիների ու ուլտրամանուշակա– գույն ճառագայթների առատություն։ Ալպյան գոտուն բնորոշ են քարային թափ– վածքները, քարացրոններն ու քարադաշ– տերը (չինգիլները)։ Լեռնագոգերում, ձո– րակներում ու հս․ լեռնալանջերում ամառ– վա ընթացքում պահպանվում են արևի տակ փայլատակող ձյան բծերը։ Ալպյան գոտու ուրույն պայմաններն իրենց դրոշմն են դնում բույսերի աճման ու զարգացման վրա, որոնց բարձրությունը տատանվում է 2-ից մինչև 10–15 սմ–ի։ Ցողունները կարճ են, փոքր միջհանգույցներով։ Ըն» ձյուղային տերևները մեծ մասամբ հըպ– ված են, իսկ տարախոտերի տերևները արմատամերձ վարդակներ են կազմում։ Վեգետացիայի ժամանակաշրջանի կար– ճատևության և միջատների սակավության պատճառով փոշոտումը միշտ չէ, որ լիո– վին է կատարվում, որի պատճառով ծաղիկ– ները խոշոր են, հոտավետ և ավելի վառ գունավորված։ Գետնամերձ խոտակացքի պատճառով ալպյան մարգագետիններն օգտագործ– վում են բացառապես որպես արոտավայ– րեր։ Բուս, համակեցությունները հիմնա– կանում բաղկացած են հացազգիներից, բոշխերից և տարախոտերից։ Ալպյան գո– տու թեք և զառիթափ լանջերում տիրապե– տող է կոշտ շյուղախոտը։ Ալպյան մարգագետինների բնորոշ բու– սատեսակներից է փայլասենին, որը գե– րադասում է խոնավ, իսկ երբեմն նաև գերխոնավ հողեր։ Փայլասենու մարգա– գետինները բուսատեսակներով աղքատ են, ավելի հաճախ հանդիպում է ոչխարի շյուղախոտը, գնարբուկը, տատասկը, բո– գը, քեմոնը, խմրախոտը, դաշտավլուկը, բերենիկեն, հրանունկը են։ Ալպյան գո– տում ինքնուրույն համակեցություններ են առաջացնում նաև ոչխարի շյուղախոտը, դաշտավլուկը, ցորնուկը, տխուր բոշխը, գայլաթաթը և մի քանի այլ տեսակներ։ Ալպյան մարգագետինների ամենաուշա– գրւսվ և արժեքավոր այլատեսակը գոր– գերն են, որոնք հանդիպում են համեմա– տաբար հարթ և խոնավ հողերում։ Գերա– կշռող կենսաձևերը ոչ թե հացազգիներն ու բոշխերն են, այլ թզուկ՝ մինչև 10– 12 սմ բարձրությամբ վարդակավոր, գետ– նին սեղմված տարախոտերը։ Ալպյան գորգերը հատկապես լավ են արտահայտ– ված Արագած, Գեղամա, Վիրահայոց, Կեչուտ և Բազում լեռների գագաթամերձ հարթ կամ չնչին թեքություններում, որոնք ծածկվում են հզոր լեռնամարգագետնա– յին հողերով։ Ալպյան գորգերի տեսակային կազմը շատ հարուստ է․ ամենաբնորոշ տեսակ– ներն են եռատամ զանգակածաղիկը, Ստե– վենի խատուտիկը, քեմոնը, անմոռուկը, բոգը, գնարբուկը, հրանունկը, բերենի– կեն, ճռճռուկը, երեքնուկը։ Հացազգինե– րի դերը ալպյան գորգերում երկրորդա– կան է։ Ալպյան շատ արոտներում նկատ– վում է օգտակար բուսատեսակների քա– նակի նվազում և ցածրարժեք բույսերի՝ տատասկների, հրանունկի, ոջլախոտի, գայլաթաթի, եռատամիկի արագ աճ ու բազմացում։ ճահիճներ, ճահճային բուսակա– նությունը մեր հանրապետությունում չըն– չին տարածություն է գրավում, ընդամենը 15 հզ․ հա։ Փոքրիկ զանգվածներով դը–