Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րանք հանդիպում են բոլոր գոտիներում, սկսած անապատներից, վերշացրած ալ– պյան մարգագետիններով, գետերի ու լճերի մերձափնյա մասերում, խոր ձո– րերում ու կիրճերում, գրունտային ջրե– րով հարուստ հարթություններում, աղ– բյուրների ու ձյան հալոցքների շուրջը։ ճահիճները, չնայած իրենց գրաված փոքր տարածությանը, աչքի են ընկնում տեսակ– ների բազմազանությամբ։ Հայտնաբեր– ված է շուրջ 417 տեսակ։ Ամեն գոտի ունի իրեն յուրահատուկ ճահճային բուսակա– նությունը։ Տարածված բուսատեսակներն են բոշխերը, ճահճախոտերը, մակարդա– խոտը, ապուզանը, ագրխոտուկը, կնյուն– ները, կեռոնները, շամբերը, պալարեղե– գը, եղեգը, կարապածաղիկը, մացառեղեգ– ները են։ Լեռնային ճահիճներում աճում են շուրջ հարյուր տեսակի մամուռներ։ Ենթալպյան գոտու ճահճուտներում երբեմն կարելի է հանդիպել նաև սպիտակ մամուռների։ ՀՍՍՀ բնական ճահճուտների չորացումը դրականի հետ մեկտեղ ունեցավ նան բա– ցասական հետևանքներ։ Միայն Սևանա և Դիլլի լճերի ճահիճների չորացման պատ– ճառով մեր հանրապետության տարած– քից հեռացան 30-ից ավելի արժեքավոր ջրա–ճահճային թռչուններ։ Ոչնչացվեցին նաև արժեքավոր բուսատեսակներ՝ Զե– դելմեյերի մարգացնծուն, ճահճային լու– ծադեղը, աբեղախոտը, կիզխոտը ևն։ ճահ– ճային ֆլորայի հետագա կորուստներից խուսափելու համար ՀՍՍՀ հազվագյուտ և անհետացող բուս, համակեցություննե– րի Կարմիր գրքում ընդգրկված են մի շարք ճահճային զանգվածներ, որոնց պահ– պանումը կապահովի նաև հանրապետու– թյան գերխոնավ էկոհամակարգերի գենո– ֆոնդը։ Օրինակ, Արարատի շրջանի «Թթու ջուր» հանքային տաք ջրերի ջրավազանի մոտ գտնվող 100 հա աղակալած ու ճահ– ճացած տարածքը համաշխարհային ֆլո– րայի արտակարգ հարուստ և արժեքավոր անկյուններից է։ Այդտեղ աճում են ավելի քան 150 տեսակ բույսեր, որոնց զգալի մասը չի հանդիպում ՀՍՍՀ և ՍՍՀՄ այլ շրջաններում։ Ջրային բուսականություն, լեռնային երկրներում ռելիեֆի կտըրտ– վածության պատճառով, ջրային բուսա– կանությունը սովորաբար աղքատ է։ Սա– կայն ՀՍՍՀ–ում այն բավականին հարուստ է և բազմազան, որը ոչ այնքան ջրի պա– շարների առատության, որքան ջրավա– զանների էկոլոգիական և բուսաաշխարհա– գրական բազմազանության և տարաբաշխ– ման արդյունք է։ Հիդրոֆիտ (ջրասեր) բուսականության առաջացման գործում որոշիչ դեր են խաղում ծովի մակերևույ– թից ունեցած բարձրությունը, աշխարհա– գրական դիրքը, ծագումը, ջրի ֆիզիկա– քիմ․ առանձնահատկությունները, թա– փանցելիությունը, ջերմաստիճանը ևն։ ՀՍՍՀ լեռնազանգվածների ալպիական գոտին շատ հարուստ է լճերով՝ Կապու– տան, Ծաղկարի, Դազանա են, որոնցում ցրտաշունչ կլիմայական պայմանների պատճառով ջրային բուսականություն չի աճում։ Միայն Արագած լեռան վրա գտնը– վող Քարի լճում (3200 մ) աճում է ջրաստղը (վարսագեղ), միակը ծաղկավոր բույսերից, որ դիմանում է ալպիական դաժան պայ– մաններին։ Ռելիեֆի կտրտվածությունն իր կնիքն է թողնում նաև գետային ցան– ցի բուսականության վրա։ Ընդհանուր առմամբ ՀՍՍՀ գետերը հոսում են խորը ձորերով ու կիրճերով, սրընթաց են և միանգամայն բնական է, ււր նման պայ– մաններում ջրային բույսերը նրանցում չեն կարող աճել։ Սակայն շատ ջրային մամուռներ՝ օրինակ, ֆոնտինալիսը, մար– շանցիան ևն, հարմարվել են ոչ միայն ջրի արագ հոսքին, այլև ցածր ջերմաստի– ճանին։ Նրանք իրենց ռիզոիդնկրով կառ– չում են նույնիսկ ջրվեժների (Շաքի) քա– րաժայռերին։ Ջրային բուսականությունն առանձնա– պես լավ է զարգացած տափաստանային, լեռնատափաստանային գոտու լճերում՝ Սևան, ԱրՓի, Պարզ, Տզրկածով, Դիլլի։ Հատկապես բազմազան են շերեվւուկա– խոտերը (գանգրաձև, լողացող, սանրաձև, տարատերև), ջրոսպերը (փոքրիկ, բազ– մարմատ, եռաբլթակ), բյուրատերևուկը, եղջերատերևը, զանիխելիան, խորշա– բույսը, ջրասոճին, ռիչիան ևն։ Շատ հա– ճախ ծաղկավոր բույսերին ու մամուռնե– րին ընկերակցում են կապտականաչ, կա– նաչ, գորշ և դիատոմային ջրիմուռները։ ճաճանչային կամ խարային ջրիմուռները Սևանա լճում առաջացնում են ստորջրյա մարգագետիններ։ Ստեփանավանի և Կա– լինինոյի շրջանների լճակներում աճում են Անդրկովկասի և Հայաստանի համար հազվագյուտ ջրային բույսերի՝ սպիտակ ջրաշուշանի, փոքր և միջին խորշաբույ– սերի, ծովոսպի, երկկենցաղ մատիտեղի, ալպյան շերեփուկախոտի բուսուտներ։ Արարատյան հարթավայրի ջրային բու– սականությունն աչքի է ընկնում ոչ այն– քան տեսակային կազմի բազմազանու– թյամբ, որքան քանակական բարձր ցու– ցանիշներով։ Որպես օրինակ կարելի է հիշատւսկել Այղր լիճը և Մեծամոր (Սե– ջուր) գետը, որոնք արտակարգ հարուստ են ջրային բույսերով՝ ջրոսպերով, բյու– րատերևուկներով, ջրային կարոսով, հրա– նունկով, ջրկոտեմով, ջրահարսով են։ Քարտեզը տես 81-րդ էջից առաջ՝ ներ– դիրում։ Պատկերազարդումը տես 192–193-րդ էջերի միջև՝ ներդիրում։ Գրկ․ Հայաստանի ֆլորայի և բուսական ծածկույթի վիճակն ու պահպանությունը, Ե․, 1984։ Магакян А․ К․, Растительность Армянской ССР, М․–Л․, 1941; Тахтад- ж я н А․ Л․, Ботанико-географический очерк Армении, Тб․– Е․, 1941; ТахтаджянА․ Л․, Федоров А․ А․, Флора Еревана, Л․, 1972; Флора Армении, под․ ред․ А․ Л․ Тахтаджяна, т․ 1–8, Е․, 1954–87; Та х- таджян А․ Л․, Флористические области земли, Л․, 1978; Гандилян П․ А․, Оп– ределитель пшеницы, эгилопса, ржи и яч– меня, Е․, 1980․ Ա․ Րարսեղյան, Ա․ Զիրոյաե

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ Հայկ․ ՍՍՀ կենդան, աշխարհը հարուստ է և բազմազան։ Հայտնի են կենդանինե– րի մոտ 12000 տեսակ (ողնաշարավորներ՝ շուրջ 450, միջատներ՝ մոտ 9000, այլ անողնաշարավոր կենդանիներ ավելի քան 2000, որոնց թվում բուսակեր և մակա– բույծ որդեր՝ մոտ 800, տզեր՝ 500, փափ– կամարմիններ՝ 150)։ Հայաստանի կեն– դան․ աշխարհի ուսումնասիրությունն ըս– կըսվել է Երևանի համալսարանի բնա– պատմական թանգարանում, ապա շա– րունակվել ՀՍՍՀ ԳԱ կենդանաբանու– թյան, բույսերի պաշտպանության, ինչ– պես նաև բժշկ․ և անասնաբուժական պրոբլեմներով զբաղվող հիմնարկներում։ Կենդանիների և բույսերի կյանքի պայ– մանները Հայաստանում, որպես լեռնային երկրում, կախված են տեղի բարձրությու– նից։ Այդ պատճառով առանձնացվել են մի շարք լանդշաֆտային գոտիներ․ անա– պատային, ֆրիգանային բուսականու– թյան, լեռնատափաստանային, անտառա– յին, ենթալպյան, ալպյան։ Անապատային գոտ ու (զգալի տարածություն է գրավում Արարատյան գոգավորությունում, Վայքում և մի քանի փոքր տեղամասեր այլ շրջաններում) կեն– դան․ աշխարհը բազմազան է։ Ողնաշարա– վորներից այստեղ ապրում է երկկենցաղ– ների 4 տեսակ՝ լճային գորտը, սիրիա– կան սխտորագորտը, որը հանդիպում է միայն Արարատյան գոգավորությունում, կանաչ դոդոշը, անդրկովկասյան ծառա– գորտը։ Սողունների մեջ շատ կան յուրա– հատուկ օձեր և մողեսներ։ Օձերը քիչ են աչքի ընկնում և երբեք այնքան բազմա– թիվ չեն, որքան մողեսները։ Անապատի բնորոշ մողեսը կլորագլխիկն է, որի գու– նավորումը համընկնում է շրջապատի հետ։ Տարածված են նաև 2 տեսակ շատ արագաշարժ մողեսիկներ։ Անապատում ավելի հազվադեպ հանդիպում է երկա– րտոտ սցինկը։ Շատ սովորական է օձա– գլխիկ ոչ մեծ մողեսը։ Չոր ժայռերի մեջ հանդիպում է բաց դարչնագույն, շատ ճար– պիկ ու արագաշարժ մաբույան, ժայռերի վրա, համարյա մինչև ալպյան գոտին, կարելի է տեսնել կովկասյան ագամային։ Օձերից բնորոշ է բարակ, վարդագույն, անձրևաորդ հիշեցնող կույր օձուկը, որն ապրում է քարերի տակ, հողի ճեղքվածք– ներում։ Այս գոտու երկու մեծ օձերն են դեղնափոր սահուկը (շահմարը) և մողես– օձը, որոնք երբեմն ակտիվորեն հարձակ– վում են մարդու վրա։ Նրանք թունավոր չեն, բայց խայթոցն ուժեղ ցավ է պատճա– ռում։ Անապատների թունավոր օձերն են գյուրզան և ռնգեղջյուր իժը։ Վերջինս հանդիպում է միայն Արարատյան գոգա– վորությունում։ Դյուր զան խոշոր և ՀՍՍՀ ամենավտանգավոր թունավոր օձն է, սա– կայն նրա թույնն արժեքավոր է, որի հա– մար այն ամենուրեք պահպանության տակ է առնված։ Ոչ թունավոր օձերից է նաև վիշապիկը, որը ոչ մեծ (մինչև 50 ա/), արևադարձային երկրների հսկայական վիշապներին ազգակից օձ է։ ՀՍՍՀ համարյա բոլոր թռչունները տար– վա որևէ ժամանակին հանդիպում են