Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնք երաշխիք են աշխատավորների իրավունքների և ազատությունների կենսագործման համար։ ՀՍՍՀ սահմանադրությունն օժտված է բարձրագույն իրավաբանական ուժով։ ՀՍՍՀ բոլոր օրենքներն ու պետական մարմինների մյուս ակտերը հրատարակվում են ՀՍՍՀ սահմանադրության հիման վրա և նրան համապատասխան։ Մինչև Հայասաանում սովետական կարգերի հաստատումը եղել են միայն սահմանադրության առանձին նախագծեր։ Բուրժուական լուսավորական գաղափարների ազդեցությամբ առաջին ամբողջական սահմանադրության նախագիծը Շ․ Շահամիրյանի «Որոգայթ փառաց»-ն (հրտ․ 1788–89) է, որը նախատեսում էր Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանում ստեղծել բուրժուական հանրապետություն։ Ըստ այդ նախագծի, վերածվում էին դասային տարբերությունները, հռչակվում էր բոլոր քաղաքացիների իրավահավասարություն, խոսքի, դավանանքի, գործունեության ազատություն։ Պաշտոններ վարելու իրավունք տրվում էր միայն հայ լուսավորչականներին,հողի սեփականատեր կարող էին լինել միայն նրանք, իսկ այլազգիներն ու այլադավանները կարող էին ունենալ միայն վարձակալական իրավունք։ Գերագույն և օրենսդիր իշխանությունն իրականացնելու էր Հայոց տունը(պառլամենտ), գործադիր իշխանությունը՝ Հայոց տանը հաշվետու Նախարարությունը(Մինիստրների խորհուրդ)։ Նախագծում տրված են նաև կառավարման այլ մարմինների, դատարանների կարգը, կառուցվածքը և ալն։ Դաշնակցականների կառավարման տարիներին սահմանադրություն չի ստեղծվել։ Հայաստանի բուրժուական հանրապետության տարածքում կիրառվել է Ռուսական կայսրության «Հավաք օրինացը»՝ ժամանակավոր կառավարության կատարած փոփոխություններով։ Բուն իմաստով սահմանադրություն ստեղծվել է միայն Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո։ ՀՍՍՀ առաջին սահմանադրությունն ընդունվել է հանրապետության բանվորների, գյուղացիների և կարմիրբանակայինների դեպուտատների սովետների I համագումարում, 1922-ի փետրվարի 3-ին, որի հիմքում ընկած էին Վ․ Ի․ Լենինի անմիջական մասնակցությամբ կազմված ՌՍՖՍՀ սահմանադրության (1918) սկզբունքները։ Այդ կարևորագույն ակտում արտացոլվեցին հայ ժողովրդի կյանքում կատարված հասարակականքաղ․ փոփոխությունները, ամրագրվեցին նրա հեղափոխական նվաճումները` պրոլետարիատի դիկտատուրայի և սովետական կարգեր հաստատումը։ ՍՍՀՄ–ի կազմավորումից հետո ՀՍՍՀ սահմանադրությունը փոփոխվեց և լրացվեց՝ հիմքում ունենալով ՍՍՀՄ 1924-ի սահմանադրության սկզբունքները։ 1925-ին ՀՍՍՀ սովետների IV համագումարը վավերացրեց այդ փոփոխություններն ու լրացումները։ 1937-ի մարտի 23-ին ՀՍՍՀ սովետների արտակարգ IX համագումարում ընդունվեց ՀՍՍՀ նոր սահմանադրությունը, որի հիմքում ընկած էին ՍՍՀՄ 1936-ի սահմանադրության սկզբունքները։ ՀՍՍՀ 1937-ի սահմանադրությունը հանրագումարի բերեց հանրապետության հասարակական քաղաքական, տնտեսական, մշակութային նվաճումները սոցիալիստական շինարարության տարիներին։ Նոր սահմանադրությամբ ընդարձակվեցին դեմոկրատական ազատությունները, վերացվեցին քաղաքացիների առանձին կատեգորիաների համար նախատեսված սահմանափակումները։ Բոլոր քաղաքացիների համար սահմանվեց միասնական ընտրական կարգ։ Սահմանադրությունը ամրագրեց ՀՍՍՀ–ում սոցիալիզմի հաղթանակի փաստը։ ՀՍՍՀ հասարակական կարգը յմանավորված է ՍՍՀՄ–ի համար ընդհանուր քաղաքական և տնտեսական սիստեմով, սովետական հասարակարգի սոցիալիստական կառուցվածքով, ինչպես նաև պետության և քաղաքացիների միջև հարաբերությունների կազմակերպվածքով, որը իրական հնարավորություններ է ստեղծում քաղաքացիների համար մշտապես օգտվելու ՍՍՀՄ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներից ու ազատություններից։

Քաղաքական սիստեմը

Սովետական հասարակարգի քաղաքական սիստեմում կարևորագույն դերը վերապահված է ժողովրդի խանությունը մարմնավորող համաժողովրդական պետությանը։ ՀՍՍՀ ահմանադրության համաձայն ամբողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ ժողովրդի լիիշխանության սկըզբունքը անմիջականորեն արտահայտվում է այն բանում, որ պետական իշխանության ներկայացուցչական բոլոր մարմինների, բոլոր դեպուտատների նկատմամբ իրագործվում է ընտրողների մշտական հսկողությունը։ Ընտրողների հետ դեպուտատների անխզելի կապը, դեպուտատական մանդատի կախվածությունը ընտրողների կամքից սովետական դեմոկրատիայի հիմնարար սկզբունքներից է։ Դրա հետ մեկտեղ պետական կյանքի առավել կարևոր հարցեր լուծելիս ՀՍՍՀ սահմանադրությունը ՍՍՀՄ հիմնական օրենքին համապատասխան, նախատեսում է այդ հարցերի համաժողովրդակն քննարկում, ինչպես նաև համաժողովրդական քվեարկություն։ Դեմոկրատիայի անմիջական արտահայտությունն է նաև պատվիրաններ տալու ընտրողների իրավունքը։ Սովետական պետության կազմակերպումն ու գործունեությունը կառուցվում են դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքին համապատասխան՝ պետական իշխանության բոլոր մարմինների ընտրովիությունը վարից վեր, նրանց հաշվետու լինելը ժողովրդին, վերադաս մարմինների որոշումների պարտադիր լինելը ստորադաս մարմինների համար։ Դեմոկրատական ցենտրալիզմը միասնական ղեկավարումը զուգակցում է տեղերում հանդես բերվող նախաձեռնության և ստեղծագործական ակտիվության հետ, հանձնարարված գործի համար յուրաքանչյուր պետական մարմնի և պաշտոնատար անձի պատասխանատվության հետ։ Սովետական պետությունն ու նրա բոլոր մարմինները գործում են սոցիալիստական օրինականության հիման վրա, ապահովում են իրավակարգի, հասարակության շահերի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։ Սովետական քաղաքական սիստեմում կարևորագույն դեր է հատկացվում արհեստակցական միություններին, կոմերիտմիությանը, կոոպերատիվ և հասարակական մյուս կազմակերպություններին, որոնք իրենց կանոնադրական խնդիրներին համապատասխան մասնակցում են պետական և հասարակական գործերի կառավարմանը, քաղաքական, պետական և մշակութային հարցերի լուծմանը։

Տնտեսական սիստեմը

ՀՍՍՀ սահմանադրությունը (գլուխ 2)սահմանում է ՀՍՍՀ տնտեսական կարգը, որն արտացոլում է սեփականության բնույթն ու ձևերը, հասարակական արտադրության նպատակներն ու խնդիրները, հասարակական արտադրանքի բաշխման սկըզբունքներն ու ժողովրդական տնտեսության կառավարման հիմունքները։ ՀՍՍՀ տնտեսական սիստեմի հիմքը արտադրության միջոցների սոցիալիստական սեփականությունն է՝ պետական (համաժող․) և կոլտնտեսական կոոպերատիվ սեփականության ձևով։ Սոցիալիստ, սեփականության մեջ է ընդգրկված նաև արհմիութենական և հասարակական այլ կազմակերպությունների գույքը, որը նրանց անհրաժեշտ է կանոնադրական խնդիրների իրականացման համար։ Պետությունը պաշտպանում է սոցիալիստական սեփականությունը և պայմաններ է ստեղծում նրա ներդաշնակ զարգացման համար։ Սոցիալիստական սեփականության հիմնական ձևը պետական սեփականությունն է՝ ամբողջ սովետական ժողովրդի ընդհանուր ունեցվածքը։ Հողը, նրա ընդերքը, ջրերը, անտառները պետության բացառիկ սեփականությունն են։ Պետությանն են պատկանում նաև արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության մեջ եղած արտադրության հիմնական միջոցները, տրանսպորտի և կապի միջոցները, բանկերը, պետության կազմակերպած առևտրական,կոմունալ և այլ ձեռնարկությունների գույքը, քաղաքային հիմնական բնակարանային ֆոնդը, ինչպես նաև պետության խնդիրների իրականացման համար անհրաժեշտ մյուս գույքը։ Կոլտնտեսությունների և մյուս կոոպերատիվ կազմակերպությունների, նրանց միավորումների սեփականությունն են արտադրության միջոցներն ու նրանց կանոնադրական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ այլ գույքը։ Պետությունը կոլտնտեսություններին հող է հատկացնում անվճար և անժամկետ օգտագործման համար և աջակցում է կոլտնտեսային կոոպերատիվ սեփականության զարգացմանը և նրա մերձեցմանը պետական սեփականությանը։ Դրան նպաստում են գյուղատնտեսական արտադրության ինդուստրացումը, միջտնտեսային կոոպերացումը, ագրոարդյունաբերական համալիրների ստեղծումը և այլն։ Տնտեսական սիստեմի բաղկացուցիչ մասն է կազմում ՀՍՍՀ քաղաքացիների անձնական սեփականությունը, որի հիմքը աշխատանքային եկամուտներն են։ Պետությունը պարտավորվում է պահպանել անձնական սեփականությունն ու ժառանգման իրավունքը։ Օժանդակ տնտեսություն վարելու համար քաղաքացիների օգտագործման ներքո կարող են գտնվել հողամասեր, որոնք թույլատրվում է օգտագործել նաև անհատական բնակարանային շինարարության համար։ Քաղաքացիների անձնական սեփականությունը չի կարող լինել անաշխատ եկամտի աղբյուր և օգտագործվել ի վնաս հասարակությանշահերի։ ՍՍՀՄ–ում հանրային հարստության, ժողովրդի և սովետական յուրաքանչյուր