Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


զարում և այլուր։ Հիմնականում ձևավոր– վել են հրաբխային սարավանդների և զանգվածների մեղմաթեք լանջերին ու գոգհովիտների հատակին։ Բնորոշ տար– րերից են ընդարձակ քարակուտակումնե– րը։ Կլիման բարեխառն է, բուսածածկույ– թի զարգացման համար ջերմության և խոնավության հարաբերակցությունը՝ բարենպաստ, ջրաբանական պրոցեսների լարվածությունը՝ բարձր։ Ձևավորվում և ջրառատանում են բազմաթիվ գետեր, որոնք սնվում են հալոցքային ջրերից և անձրևներից։ Հրաբխային սարավանդնե– րի փոսորակներում առաջանում են մանր լճեր։ Կան բազմաթիվ քաղցրահամ և հան– քային աղբյուրներ։ Արաքսի ավազանում սևահողային տափաստանները տարած– վում են մինչև 2400 մ, Փոքրկովկասյան հատվածում՝ մինչև 1900–2000 it բարձրու– թյունները։ Լավային ծածկույթների շըր– ջանում տիրապետում են տիպիկ տափաս– տանային, իսկ աղազերծված սևահողե– րում՝ մարգագետնային բուսատեսակները։ Տափաստաններում մշակում են հացահա– տիկ, արմատապտուղներ ու կերաբույսեր։ Մեծ տարածություն են զբաղեցնում նաև պտղատու այգիները։ Լեռնաանտառային լանդ– շաֆտները գրավում են ՀՍՍՀ տա– րածքի փոքր մասը։ Կենտրոնացած են հս–արլ․ շրջաններում և Զանգեգուրում։ Հիմնականում ձևավորվել են Փոքր Կով– կասի լեռնաշղթաների լանջերին։ ՀՍՍՀ հս․ շրջաններում անտառի տարածման վերին սահմանը գտնվում է մինչև 1900– 2000 մ, հվ․ շրջաններում՝ մինչև 2200– 2400 մ բարձրությունների վրա։ Անտառա– յին գոտում ջերմության և խոնավության հարաբերակցությունը բարենպաստ է ծա– ռային բուսականության առաջացման հա– մար։ Կլիման բարեխառն է՝ տաք ամառ– ներով, մեղմ ձյունառատ ձմեռներով։ Տե– ղումների տարեկան քանակը 600–700 մմ է, բաշխումը համեմատաբար հավասարա– չափ։ Ջրաբանական պրոցեսները ակտիվ են։ Գետային ցանցը խիտ է, գետերն՝ արագընթաց։ Մակերևույթը մասնատված է բազմաթիվ նեղ, խոր կիրճերով։ Կան սահանքներ ու ջրվեժներ։ Տարածված են սակավազոր լեռնաանտառային դարչնա– գույն և գորշ հողատիպերը։ Կենսբ․ պրո– ցեսների ինտենսիվությունը մեծ է։ Կլի– մայական պայմանների բազմազանու– թյան պատճառով անտառային գոտու բուս, աշխարհը տարբեր մասերում տար– բեր է․ կան խոնավասեր (հաճարենու, բոխու) և չորասեր (վրացական և արաք– սյան կաղնու) անտառներ։ Կենդ, աշ– խարհը հարուստ ու բազմազան է։ Բնական պայմանները նպաստավոր են պտղաբու– ծության համար։ ՀՍՍՀ–ում ուրույն գոտի են առաջացնում նաև նոսր անտառները, որոնք բնորոշ են առավելապես Արաքսի ավազանին և ներկայացված են կաղնուտ– ներով ու գիհուտներով։ Ենթալպյան ևալպյան մար– գագետնային լանդշաֆտ– ներ․ ՀՍՍՀ հս․ մասում սկսվում են 1900–2000 մ, հվ․ մասում՝ 2200 it բարձ– րություններից։ Բնորոշ է Արագա6ի, Գե– ղամա, Վարդենիսի, Եղնախաղի, Զավախ– քի և այլ հրաբխային լեռնազանգվածնե– րի ու լեռնաշղթաների բարձրլեռնային գո– տուն։ Արտահայտված են սառցադաշտա– յին ռելիեֆի ձևերը։ Արեգակի ճառագայ– թային էներգիայի ինտենսիվությունը բարձր է։ Ձմեռը տևական (5–6 ամիս) ու ձյունառատ է, ամառը՝ կարճատև, զով։ Բույսերը ցածրաճ ու Փռված են։ Այս գո– տուց են սկիզբ առնում ՀՍՍՀ գետերի զգալի մասը։ Հարթ մակերևույթ ունեցող տարածքներում նկատվում են ճահճաց– ման երևույթներ, գոգավորությունների հատակին՝ լճեր։ Գերակշռում է մեխանի– կական հողմահարումը։ Ցածրադիր մա– սերում ենթալպյան մարգագետիններ են, բարձրում՝ ալպյան մարգագետինները։ Այս լանդշաֆտները անասնապահության ամառային կերի բազա են։ Տեղ–տեղ որ– պես առանձին ենթագոտի հանդես են գալիս նաև մերձալպյան մարգագետնա– յին տափաստանները։ Զնամերձ լանդշաֆտներ, ձևավորվում են բարձր լեռնագագաթների վրա (Արագած, Կապուտջուղ ևն), ալպյան գոտուց վեր։ Բնութագրվում են մերկ ժայ– ռերով և հավերժական ձյան ու սառույցի բծերով։ ՀՍՍՀ–ում ձյան և փոքր սառցա– դաշտերի առկայությունը լեռնագրական առանձնահատկությունների և դիրքադրու– թյան արդյունք է։ Ձնամերձ լանդշաֆտնե– րի գոտում տիրապետում է ֆիզիկական հողմահարումը։ Չնայած արեգակի ճա– ռագայթային էներգիայի մեծ ինտենսի– վությանը և տևական արևափայլքին, ճա– ռագայթային էներգիայի հաշվեկշիռը տարվա մեծ մասում բացասական է, ռե– լիեֆի փոքր, բացասական ձևերում ջեր– մությունը չի բավարարում ձնածածկույթի հալվելուն։ ՀՍՍՀ–ում լանդշաֆտային գոտիները զբաղեցնում են տարբեր չափերի տարածք– ներ։ Տիրապետողը լեռնային տափաս– տաններն են։ Դրանք զբաղեցնում են հան– րապետության տարածքի մոտ 37% –ը։ Գերակշռում են չափավոր չոր և չափավոր խոնավ սևահողային տափաստանները (մոտ 30%) և չոր տափաստանները (7%)։ Մյուս մեծ տարածք զբաղեցնող լանդշաֆ– տային գոտին բարձրլեռնային մարգա– գետիններն են՝ ալպյան, մերձալպյան մարգագետինների ու մարգագետնատա– փաստանների ենթագոտիներով։ Դրանք կազմում են հանրապետության տարած– քի 28%–ը։ Լեռների ստորին գոտու չոր անապատային և կիսաանապատային լանդշաֆտները կազմում են ՀՄՄՀ տա– րածքի 10%-ը։ Մնացած մոտ 20% –ը՝ ան– տառային, նոսրանտառային, ետանտա– ռային քայքայված լանդշաֆտներն են։ ՀՄՄՀ լանդշաֆտները ենթարկվել են մարդու տևական գործունեության ազդե– ցությանը։ Առավել չափերով փոխվել են նախալեռնային և ցածր լեռնային լանդ– շաֆտային համալիրները՝ վերափոխվել կուլտուրական համալիրների։ Զգալիորեն փոփոխվել է նաև տափաստանային և անտառային լանդշաֆտների առաջնային բնույթն ու տարածման սահմանները։ Վերջինիս մոտ 8% –ը զրկվել է ծառային բուսածածկույթից։ Միայն բարձր լեռնա– յին մարգագետնային լանդշաֆտներն են պահպանել զարգացման բնականոն ըն– թացքն ու հերթավւոխը։ Դրանք էլ ծանրա– բեռնվածության պատճառով կորցրել են իրենց բնական կենսաարտադրողական հատկությունները։ Քարտեզը տես 65-րդ էջից առաջ՝ ներ– դիրում։ Գրկ․ Հայաստան, Ե․, 1969։ հայկական ՍՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, Ե․, 1971։ Ա․ Բաղդասարյան

ՖԻԶԻԿԱԱՇ1ՍԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐ

ԱՐԱՐԱՏՏՄՍ (Ա յ ր ա ր ա ա), ամենախո– շոր շրջանն է․ ընդգրկում է ՀՍՍՀ Աբով– յանի, Աշտարակի, Ապարանի, Արագա– ծի, Արարատի, Արտաշատի, Բաղրամ– յանի, էջմիածնի, Թալինի, Հոկտեմբերյա– նի,Հրագդանի, Մասիսի, Նաիրիի վարչ․ շրջանները։ Զբաղեցնում է Միջին Արաք– սյան իջվածքի Արարատյան գոգավորու– թյան ձախափնյա հատվածը։ Հս–ից եզ– րավորված է Արագածի հրաբխային լեռ– նազանգվածով, Փամբակի լեռնաշղթայի Ծաղկունյաց բազուկով, արլ–ից՝ Գեղամա հրաբխային լեռնազանգվածով և նրա հվ․ շարունակությունը կազմող Երանոսի և Ուրծի լեռնաշղթաներով, հվ–ից՝ Հայկա– կան պար (Աղրի դաղ) լեռնաշղթայով, Մեծ և Փոքր Մասիսներ (Արարատներ) գագաթներով։ Արմ․ սահմանն անցնում է Կարսի հրաբխային բարձրավանդակի զառիթափ լանջերով։ Գոգավորության հատակը Արարատ– յան դաշտն է՝ Հայկ․ լեռնաշխարհի ամե– նամեծ հարթությունը՝ ծովի մակարդակից 800–1000 մ բարձրությամբ։ Արարատյան դաշտը նախալեռների հետ գոգավորության ընդարձակ մասն է և ձգվում է Ախուրյանի գետաբերանից մինչև Գայլի դրունք՝ Նախիջևանի գոգհովտի սահմանը։ Գոգավորությունը շրջափակող լեռնե– րը ամֆիթատրոնաձև իջնում են դեպի Արարատյան դաշտը, լեռնաբազուկները ջրբաժան են գետերի միջև, որոնք սղոցել են լեռնաշղթաները, առաջացնելով նեղ, խոր քարքարոտ կիրճեր (Քասաղի, Հրազ– դանի, Ազատի, Վեդու)։ Շրջակա հրաբուխ– ներից ժայթքած լավաները առաջացրել են նախալեռնային գոտու բլրապատ սա– րավանդները (Կարմրաշենի, Եղվարդի, Կոտայքի)։ Անցումը դաշտից դեպի նախալեռներ զառիթափ է, երբեմն՝ անդունդներով։ Այստեղ հրաբխային ապարները մերկաց– վել են՝ առաջացնելով ռելիեֆի բազմա– պիսի ձևեր, առանձնապես գեղեցիկ են բազալտային սյունաձև առաջացումները՝ Հրազդանի կիրճի Երևանի հատվածում։ Նախալեռներից անցումը դեպի հրաբխա– յին զանգվածների միջին և վերին մասերը կատարվում է աստիճանաբար։ Նախա– լեռնային սարավանդները և լեռնալանջե–