Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հողաբուսական ծածկն ու կենդան, աշ– խարհը բազմազան են և ենթակա բար– ձունքային գոաիականության։ Լճից ազատված առափնյա շերտը կազմված է ավազային, կավային և ճալաքարային նստվածքներից։ Դրա մի մասը անտառա– պատվել է։ Հվ–արլ․ մասում լեռնաշագա– նակազույն հողեր են՝ ծածկված փետրա– խոտային բուսականությամբ։ Մնացած վայրերում լեռնային սևահողեր են, որոնք Արեգունու և Սևանի լեռնաշղթաների որոշ հատվածներում փոխվում են լեռնաան– տառային տափաստանացված հողերի։ Այստեղ եղած անտառային պուրակները և նոսր անտառները ոչ հեռավոր անցյա– լի անտառների մնացորդներ են։ Բարձր– լեռնային գոտին ծածկված է լեռնամար– գագետնային լանդշաֆտներով և ալպյան գորգերով։ Ավազանը հարուստ է հանգըս– տի և բուժման բնական ռեսուրսներով։ 1932-ին հաստատվել և 1960-ին ավարտվել է Սևան–Հրազդան կասկադի շինարարու– թյունը։ Այն հսկայական նշանակություն ունեցավ հանրապետության տնտ․ վե– րելքի համար։ Հետագայում մշակվեց Սևանի օգտա– գործման նոր սխեմա, ըստ որի լճի մա– կարդակի հետագա իջեցումը դադարեց– վեց, և միջոցառումներ են մշակվում նրա այժմյան մակարդակը 6 մ–ով բարձրաց– նելու համար։ Ա․ Բաղդասարյան, ՎԱՅՔ (Վայոց ձոր), ընդգրկում է Արփա գետի վերին և միջին հոսանքների ավա– զանը և Նախիջևանչայի վտակ Ջահուկի վերնագավառը (Եղեգնաձորի և Ագիգբե– կովի վարչական շրջանները)։ Այն եզ– րավորված է Ղարաբաղի բարձրավանդա– կով, Վարդենիսի, Զանգեգուրի ու Վայ– քի լեռնաշղթաներով, արմ–ից՝ Միջին Արաքսյան իջվածքով։ Շրջանը Սևանի ավազանին միացած է Սուլեմայի, Զանգե– զուրին՝ Որոտանի լեռնանցքներով։ Ունի լեռնոտ ու խիստ կտրտված ռելիեֆ։ Բարձրությունների տատանումները հաս– նում են ավելի քան 2000 մ։ Արփա գետի աջափնյա հատվածին բնորոշ են հրա– բխային զանգվածները՝ դեպի հվ․ ձգվող լավային ւեզվակներով, նեղ ու երկար սարավանդներով, զառիթաՓ լանջեր ունե– ցող ոչ մեծ լեռնաբազուկներով։ Կենտրոնական հատվածում է գտնվում Թեքսարի լեռնաշղթան՝ Արփա և նրա վտակ Եղեգիս գետերի ջրբաժանը։ Գո– գավորության ձախափնյա մասում են Ար– տ ավան ի, Գայլասարի, Գնիշիկի և Հարս– նասարի լեռնաբազուկները, որոնք Վայ– քի լեռնաշղթայից տարածվելով հս․ առա– ջացնում են փակ հովիտներ։ Լեռնագրա– կան միավորներից են Ամուլսարի զանգ– վածը, Վայոցսար հրաբխային կոնը և Կապույտսարի լեռնաբազուկը (Թեքսարի արլ․ շարունակությունը), որը Հերհերի գոգհովիտը անջատում է Ջերմուկի գո– գավորությունից։ Վայքի բնաշխարհը գոգհովիտների (Ջերմուկի, Արփայի, Արտավանի, Գնիշի– կի, Եղեգիսի) բարդ համակարգ է, որոն– ցից յուրաքանչյուրն ունի իր յուրօրինակ բնակլիմայական պայմանները։ Դրանցից առավել խոշորը Արփայի գոգավորու– թյունն Է՝ գոգածալային ուրույն երկրբ․ մի ճկվածք, որի սահմաններում առանձ– նացվում են՝ Աղավնաձորի, Ելփինի, Ռին– դի, Գլաձորի, Ազատեկի սարավանդները։ Շրջանի համար բնորոշ են լեռնաբա– զուկների անհամաչափությունը (հվ․ եր– կար, հս․ կարճ լանջերով), ապարների խայտաբղետությունը, ռելիեֆի խորը մաս– նատվածությունը (Եղեգիսի հովտում՝ մին– չև 1300 մ), արտածին պրոցեսների լար– վածությունը, կլիմայի չորությունն ու ցա– մաքայնությունը։ Վայքի բնական շրջանը աչքի է ընկնում երկրբ․, պայմանների յուրօրինակությամբ և օգտակար հանածոների բազմազանու– թյամբ։ Հայտնաբերվել են բազմամե– տաղների, մոլիբդենի, պղնձի հանքա– վայրեր և երևակումներ։ Ոչ մետաղային օգտակար հանածոներից կան շինանյու– թեր (ֆելզիտային տուֆ, կավեր, հրաբը– խային խարամներ ևն)։ Հարուստ է հան– քային (Ջերմուկ) և անուշահամ աղբյուր– ներով։ Շրջանի կլիմայի ձևավորման գործում Էական դեր են խաղում բարձրությունների մեծ տատանումները և բարդ լեռնային ռե– լիեֆը, հատկապես Միջին Արաքսյան իջ– վածքը։ Պարզ արտահայտված է բարձուն– քային գոտիականությունը։ Կլիման աչ– քի է ընկնում արևոտությամբ, չորությամբ և ցամաքայնությամբ։ Արևափայլքի տա– րեկան տևողությունը 2400–2700 ժ Է, անարև օրերի թիվը՝ 30–40։ Արեգակնա– յին ուղիղ ճառագայթման տարեկան գու– մարը հորիզոնական մակերևույթի վրա տատանվում է 150–170 կկսղ/սմ2 սահ– մաններում։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը 4,1 –11,8°C Է, հուլիս–օգոստոսին՝ 25,9°C (Արենի), 15,6°C (Ջերմուկ), հունվա– րին՝ համապատասխանաբար – 3,2°Օից –8,1°C, նվազագույնը՝ – 35°C (Ջերմուկ), առավելագույնը՝ 41°C (Արենի)։ Շրջանում 0°0ից բարձր ջերմաստիճան– ների գումարը նախալեռնային գոտում ավելի քան 4500° է (Արենի), բարձրլեռ– նայինում՝ 2200° (Ջերմուկ)։ Տեղումները նախալեռնային գոտում մոտ 400 մմ են, բարձրլեռնայինում՝ մոտ 800 մմ (առավելագույնը՝ գարնան վերջին, նվազագույնը՝ ամռան երկրորդ կեսին)։ Զնածածկույթով օրերի թիվը՝ 40–150։ Զնածածկույթը նախալեռնային գոտում պահպանվում է դեկտեմբերի երկրորդ կե– սից մարտի սկիզբը, միջին լեռնային գո– տում՝ նոյեմբերի սկզբից ապրիլի վերջը։ Նախալեռներում տևական է ամառը (ավելի քան 5 ամիս), բարձրլեռնային գոտում՝ ձմեռը (ավելի քան 6 ամիս)։ Մի– ջին լեռնային գոտում կլիմայական եղա– նակները համընկնում են տարվա եղա– նակներին։ Վայքի բնական շրջանում ըստ բարձրու– թյան հերթաՓոխում են՝ չոր, խիստ ցամա– քային, չոր ցամաքային, չափավոր չոր, տաք, չափավոր խոնավ, բարեխառն և ցուրտ լեռնային կլիմաները։ Գետային ցանցը խիտ Է, և տարածքը կտրտված բազմաթիվ ձորերով, որով և պայմանավորված է տեղանունների «ձոր» վերջավորությունը («Վայոց ձոր», «Եղեգ– նաձոր», «Աղավնաձոր», «Գլաձոր» ևն)։ Հիմնական գետը Արփան Է, որը ՀՍՍՀ տարածքում ունի 90 կմ երկարություն և ավելի քան 2000 կմ2 ջրհավաք ավազան։ Արփայի ձախակողմյան վտակներից են Դարբը, Կապույտքը, Գրավը, Գնիշիկը, աջակողմյանը՝ Եղեգիսը, Հերհերը, Ել– փինը ևն։ Գետերի մեծ մասը սելավաբեր Է։ Շրջանի տարածքում կան մանր լճակ– ներ, որոնց մի մասը ամռանը ցամաքում Է։ Արփայի վրա (Ջերմուկ քաղաքի մոտ), կառուցվել է Կեչուտի ջրամբարը, որի ջու– րը Արփա–Սևան ջրատար թունելով տե– ղափոխվում է Սևանա լիճ, Հերհերի վրա կառուցվում է համանուն ջրամբար, որի ջրերը նույնպես կտեղափոխվեն Սևան։ Արփայի ջրերը օգտագործվում են ոռոգ^ ման համար։ Այդ նպատակով կառուցվել են ինքնահոս ջրանցքներ U ջրհան կա– յաններ (խոշորագույնը Ազատեկինն Է)։ Գետի վրա կառուցվել է Արենիի Էլեկտրա– կայանը։ Վայքի բնական շրջանի հողային ծած– կույթը բազմազան է և փոփոխվում է ըստ բարձրության։ Նախալեռնային գոտում շագանակագույն, մեծ մասամբ քարքա– րոտ, Էրոզացված հողերն են, որոնք տա– րածվում են մինչև 1800 մ բարձրություն– ները։ Ավելի բարձր՝ մինչև 2400 մ, սևահո– ղերն են։ Կան նաև անտառային դարչնա– գույն հողեր։ Զգալի տարածություն են գրավում նաև մարգագետնատափաստա– նային, իսկ 2600 t/–ից վեր՝ լեռնամարգա– գետնային հողերը։ Շրջանի հողերի միայն 38% –ն է օգտագործվում գյուղատնտեսու– թյան և անտառատնտեսության մեջ։ Յուրօրինակ է նաև շրջանի բուսածած– կույթը և կենդանական աշխարհը։ Այստեղ ոչ մեծ տարածությունների վրա հայտնա– բերվել է բարձրակարգ բույսերի ավելի քան 1650 տեսակ՝ հանրապետության ֆլորայի կեսից ավելին։ Շատ են ռելիկ– տային և Էնդեմիկ տեսակները Առանձնաց– վում են բուսական 12 տիպ։ Ցածրադիր մասերում օշինդրային տիպն Է, որին հա– ջորդում են լեռնաչորասեր՝ ֆրիգանային տիպերը, որոնք տարածվում են մինչև 1600 մ։ Լեռնաչորասեր բույսերի գոտին տեղ–տեղ ընդհատվում է սաղարթավոր և ասեղնատերև նոսր անտառներով և հա– մադային բնորոշ համակեցություններով։ Միջին լեռնային գոտում տիրապետող է տափաստանային, ավելի բարձր՝ լեռնա– մարգագետնային բուսականությունը։ Շրջանում հանդիպում են ողնաշարավոր կենդանիների ավելի քան 220 տեսակ, որոնց մի մասը գրանցված է Կարմիր գըր– քում։ Կան բեզոարյան այծ, հայկ․ վայ– րի ոչխար, քարակաքավ, բազմաթիվ ճընճ– ղուկազգիներ, ձկներից՝ կարմրախայտ, կողակ։ Հանդիպում են նաև գորշ արջ, լու– սան, գայլ, աղվես, կզաքիս, անտառային կատու։ Գիշատիչ թռչուններից՝ սև և սպիտակագլուխ անգղներ, գառնանգղ, քարարծիվ, ճուռակներ ևն։ Շատ են սո– ղունները՝ օձեր (գյուրզա, շահմար), մո– ղեսներ։ Վայքի բնական շրջանում իրար են հա– ջորդում լանդշաֆտային երեք հարկեր՝ ցածր, միջին և բարձր, մի քանի լանդշաֆ– տային գոտիներով։ Ցածրադիր հարկում կիսաանապատային և չոր ֆրիգանային տաՓաստանային լանդշաֆտներն են, որոնք տարածվում են մինչև 1400 մ, ֆրի– գանները՝ 1700 մ։ Միջին հարկում գերիշ–