Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդու բարեկեցության աճի աղբյուրը շահագործումից ազատ աշխատանքն է։ Մարդու դիրքը հասարակության մեջ որոշվում է նրա հանրօգուտ աշխատանքով, աշխատանքի և սպառման չափի վրա իրագործվում է վերահսկողություն՝ «յուրաքանչյուրից՝ ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ աշխատանքի» սկզբունքով։ Պետությունը, զուգակցելով նյութական և բարոյական խթանները, խրախուսելով նորարարությունը, աշխատանքի նկատմամբ ստեղծագործական վերաբերմունքը, նպաստում է աշխատանքը յուրաքանչյուր սովետական մարդու առաջին կենսական պահանջ դառնալուն։ Սովետական քաղաքացիների նյութական աճող պահանջների բավարարման համար պետությունն, օգտագործելով աշխատավորների ստեղծագործական ակտիվությունը, սոցիալիստ, մրցությունը, գիտատեխնիկական առաջադիմության նվաճումները, կատաարելագործելով տնտեսության ղեկավարման ձևերն ու մեթոդները, ապահովում է աշխատանքի արտադրողականության աճը և ժողտնտեսության դինամիկ, պլանաչափ, համամասնական զարգացումը։ ՀՍՍՀ տնտեսությունը միասնական ժողտնտնտեսական համալիրի բաղկացուցիչ մասն է, որը ներառում է հանրային արտադրության, բաշխման և փոխանակության բոլոր օղակները ՍՍՀՄ տարածքում։ Տընտեսության ղեկավարությունն իրականացվում է տնտեսական և սոցիալական զարգացման պետական պլանների հիման վրա՝ հաշվի առնելով ճյուղային և տերիտորիալ սկզբունքները, ձեռնարկությունների, միավորումների և մյուս կազմակերպությունների տնտեսական ինքնուրույնությունն ու նախաձեռնությունը զուգակցելով կենտրոնացված կառավարման հետ։ Օրենքով նախատեսված դեպքերում թույլատրվում են անհատական աշխատանքային գործունեություն տնայնագործական–արհեստագործական արտադրությունների, գյուղատնտեսության, բնակչության կենցաղային սպասարկման ոլորտում և անձնական աշխատանքի վրա հիմնված աշխատանքային գործունեության այլ ձևեր։ Պետությունը կարգավորում է անհատական գործունեությունը՝ հօգուտ հասարակության շահերի։

Սոցիալական զարգացումը և մշակույթը

ՀՍՍՀ սոցիալական քաղաքականության հիմնական սկզբունքներն ամրագրված են ՀՍՍՀ սահմանադրությամբ (գլուխ 3)։ Սահմանադրությունը ՀՍՍՀ սոցիալական հիմք է հռչակում բանվորների, գյուղացիների և մտավորականության անխախտ դաշինքը, որն առաջացել և ամրապնդվել է սոցիալիզմի հաղթանակի համար մղվող աշխատավորների համատեղ պայքարի ընթացքում։ Կենսագործելով կուսակցության քաղաքականությունը, սովետական պետությունն իր ուշադրության կենտրոնում է պահում այդ դաշինքի ամրապնդումը, նպաստում հասարակության միատարրության ուժեղացմանը՝ դասակարգային տարբերությունների վերացմանը, քաղաքի և գյուղի, ֆիզիկական և մտավոր աշխատանքով զբաղվողների միջև էական տարբերությունների հաղթահարմանը, ՍՍՀՄ բոլոր ազգերի և ազգությունների համակողմանի զարգացմանն ու մերձեցմանը։ Պետության սոցիալական քաղաքականության նպատակն է կատարելագործել հասարակական հարաբերությունների համակարգը, ապահովել սովետական ժողովրդի հոգևոր և նյութական աճող պահանջմունքների բավարարումը, ընդլայնել քաղաքացիների ստեղծագործական ուժերի, ընդունակությունների ու ձիրքերի գործադրման, անձի համակողմանի զարգացման իրական հնարավորությունները։ Ընդգծելով սոցիալական զարգացման հիմնական ուղղությունները` սահմանադրությունը հաստատում է, որ պետությունը հոգ է տանում աշխատանքի պայմանների բարելավման ու պաշտպանության, նրա գիտական կազմակերպման, ֆիզիկական ծանր աշխատանքի կրճատման, իսկ հետագայում նաև իսպառ վերացման մասին։ Սովետական մարդկանց պահանջմունքներն ավելի լրիվ բավարարելու նպատակով ստեղծվում են սպառման հանրային ֆոնդեր և ապահովվում է այդ ֆոնդերի անընդհատ աճն ու արդարացի բաշխումը։ Այդ ֆոնդերի հաշվին ապահովվում է անվճար կրթությունը և արտադրական ուսուցումը, անվճար բժշկական օգնությունը և այլն։ ՀՍՍՀ–ում գործում և զարգանում են առողջապահության, սոցիալական ապահովության, առևտրի ու հասարակական սննդի, կենցաղային սպասարկման և կոմունալ տընտեսության պետական համակարգերը։ Պետությունն աջակցում է ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացմանը։ ժողովրդի կրթության գոյություն ունեցող համակարգն ապահովում է քաղաքացիների հանրակրթական ու պրոֆեսիոնալ պատրաստությունը, երիտասարդության կոմունիստական դաստիարակությունը, նրա հոգևոր և ֆիզիկական զարգացումը։ Բոլոր քաղաքացիներին, անկախ նրանց ազգությունից, սեռից, սոցիալական և գույքային դրությունից, ընձեռվում են կրթություն ստանալու հավասար իրավունքներ։ ՀՍՍՀ–ում ուսուցման բոլոր ձևերն անվճար են։ Քաղաքացիներն իրավունք ունեն ընտրելու ուսուցման լեզու։ Ուսուցումը հումանիստական է, չի թույլատրում կրոն, ազդեցություն։ ժողովրդի կրթության համակարգի զարգացումը հանգեցրել է հանրապետությունում անգրագիտության իսպառ վերացմանը։ Կրթության համակարգի կատարելագործումը անմիջականորեն պայմանավորում է գիտության առաջընթացը։ ՀՍՍՀ քաղաքացիներին երաշխավորվում է գիտական, տեխնիկական և գեղարվեստական ստեղծագործության ազատություն։ Հաշվի առնելով հասարակության պահանջմունքները, պետությունն իրագործում է գիտության պլանաչափ զարգացումը և գիտական կադրերի պատրաստումը, ժողովրդի տնտեսության մեջ գիտության հետազոտությունների նվաճումների ներդրումը։ Սոցիալական ծրագրի անքակտելի մասն է մշակույթի զարգացումը։ Պետությունն ապահովում է հոգևոր արժեքների պահպանումն ու բազմապատկումը, դրանք ծառայեցնելով քաղաքացիների բարոյական և գեղագիտական դաստիարակությանը, նրանց կուլտուրական մակարդակի բարձրացմանը։ ՀՍՍՀ–ում ըստ ամենայնի խրախուսվում է ինչպես պրոֆեսիոնալ արվեստի, այնպես էլ ժողովրդի գեղարվեստական ստեղծագործության զարգացումը։

Արտաքին քաղաքական գործունեությունը և սոցիալիստական հայրենիքի պաշտպանությունը ՀՍՍՀ արտաքին քաղաքական գործունեության և հայրենիքի պաշտպանության սկզբունքները, ՍՍՀՄ սահմանադրությանը համապատասխան, ամրագրված են ՀՍՍՀ սահմանադրությունում (գլուխ 4)։ ՀՍՍՀ, ինչպես և միութենական մյուս հանրապետությունները` որպես ՍՍՀՄ կազմում սուվերեն սոցիալիստական պետություն, միջազգային հարաբերությունների ինքնուրույն սուբյեկտ է։ Հանրապետության` որպես գլխավոր իրավական սուբյեկտի առանձնահատուկ գիծը նրա սուվերենությունն է։ ՀՍՍՀ միջազգային իրավունքները որոշվում են նրա պետականությամբ։ ՀՍՍՀ արտաքին քաղաքական գործունեության հիմքում ընկած են ՍՍՀՄ և ՀՍՍՀ սահմանադրություններով որոշված նպատակները, խնդիրները և սկզբունքները՝ խաղաղության լենինյան քաղաքականության անշեղ իրականացումը, ժողովուրդների անվտանգության ամրապնդման համար մղվող պայքարը և միջազգային համագործակցությունը, ՍՍՀՄ–ում կոմունիզմի կառուցման համար բարենպաստ միջազգային պայմանների ապահովումը, ՍՍՀՄ պետական շահերի պաշտպանությունը, համաշխարհային սոցիալիզմի դիրքերի ամրապնդումը, իրենց ազգային անկախության և սոցիալական առաջադիմության համար պայքարող ժողովուրդներին աջակցելը, ագրեսիվ պատերազմների վերացման համար պայքարը, համընդհանուր և լրիվ զինաթափման ձեռքբերումը, սոցիալական տարբեր կարգ ունեցող երկրների խաղաղ գոյակցության սկզբունքի իրագործումը։ ՀՍՍՀ–ն այլ երկրների հետ հարաբերություններում ղեկավարվում է հետևյալ սկզբունքներով, սուվերեն հավասարության, ուժի գործադրումից փոխադարձ հրաժարման, սահմանների անձեռնմխելիության, տերիտորիալ ամբողջականության, միջազգային վեճերի խաղաղ կարգավորման, այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու, մարդու իրավունքների և ազատությունների հարգման, պետությունների միջև համագործակցության, միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներից և միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման։ ՀՍՍՀ ակտիվորեն մասնակցում է սոցիալիստական երկրների տնտեսության ինտեգրացմանն ու աշխատանքի միջազգային բաժանմանը։ ՀՍՍՀ–ում արգելվում է պատերազմի պրոպագանդան։ ՀՍՍՀ որպես միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտ իրավունք ունի հարաբերությունների մեջ մտնել արտասահմանյան պետությունների հետ, նրանց հետ կնքել պայմանագրեր, փոխա