Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


«Ծաղիկներով հանճարը» (մ․ թ․ I դ․, Հադդա), 2․ Բուդդայի ժայռակոփ արձան Բամիանի հովտում(I –VIII^․), 3․ որմնանկար Բամիանի մենաստանների համալիրից (V դ․, ֆրագմենտ), 4․ Մազարի–Շարիֆ դամբարան–սրբավայրը Բալխի մոտակայքում (XV–XVII դդ ), 5․ մինարեթ Ջամ գյուղում (1153 –1202), 6․ ՔասիմԱլի. «Միստիկները այգում», «Սաադի Իսկենդեր» ձեռագրի մանրանկարներից (Բրիտանական թանգարան, Լոնդոն), 7․

Բեմալեդդին Բ և հ գ ա դ․ Շեյբանիխանի դիմանկարը, մանրանկար (մոտ 1507, մասնավոր վաքածու, ԱՄՆ), 8․ Ա․ Թարգի, «Ւաջիգախ արահետը» (XX դ․) են երկու թատրոն՝ «Փոխընի նընդարե» (հիմնադրվել է 1940-ական թթ․) և «Դի Քա– բուլ նընդարե» (հիմնադրվել է 1947-ին)։ Այդ տարիներին էլ ձևավորվել է ազգային դրամատուրգիան։ Ռաշիդ Լաթիֆիի, Աբ– դուլգաֆուր Բրեշնայի, Մուհամմեդ Ալի Ռաունակի, Աբդուլկայում Բեսեթի և ուրիշ– ների պիեսներում արտացոլված է ժողո– վըրդի տարբեր խավերի կյանքը։ Թատե– րագիրները հաճախ նաև իրենց պիեսների բեմադրիչներն են։ Նշանավոր դերասան– ներից են Աբդուլկայում Բեսեթը, Ռաֆիկ Սադիկը։ Բեմադրվում են նաև Մոլիերի, Շեքսպիրի, Դոգոլի, Չեխովի և ուրիշների պիեսները։ Դերասաններ և ռեժիսորներ են պատրաստում «Փոխընի նընդարե» թատրոնին կից ստուդիայում և թատերա– կան դպրոցում (հիմնադրվել է 1956-ին)։ Գրկ․ Современный Афганистан, М․, 1960; Афганистан․ Справочник, М․, 1969; Мухам– мед Али, Афганистан, пер․ с англ․, М․, 1957; Массон В․ М․, Ромодин В․ А․, История Афганистана, т․ 1–2, М․, 1964–65; Теплинский Л․ Б․, Советско-афган– ские отношения 1919–1960, М․, 1961; П у л- я р к и н В․ А․, Афганистан․ Экономиче– ская география, М․, 1965; Герасимова А․, Гире Г․, Литература Афганистана, М․, 1963; Пугаченкова Г․ А․, Ис– кусство Афганистана, М․, 1963; Бе л я е в В․, Афганская народная музыка, М․, 1960․ ԱՖՈն, տես Աթոս։

ԱՖՈՐԻԶՄ (<հուն․ афорюгдбе;–համա– ռոտ իմաստալից խոսք), ընդհանրացված, ավարտուն, խոր միտք՝ արտահայտված սեղմ ձևով, սուր արտահայտչականու– թյամբ, անակնկալ ամփոփմամբ։ Ինչպես և ասացվածքը, Ա․ ոչ թե ապացուցում, փաստարկում է, այլ մտքի ինքնատիպ ձեակերպմամբ ազդում է գիտակցության վրա։ Ծագելով գեղարվեստական, գիտա– կան կամ փիլիսոփայական երկերից՝ Ա․ գոյատևում է ինքնուրույն (օրինակ, «Լավ է կույր աչոք, քան կույր մտոք», Եղիշե)։ Ա–ի փայլուն վարպետներից են Վ․ Դյոթեն, Ֆ․ Լառոշֆուկոն, Ա․ Պուշկինը, Հ․ Պարոնյանը, Հ․ Թումանյանը և ուրիշներ։ Տես նաև Թևավոր խոսք։ ԱՖՐԻ4Ա I․ Ընդհանուր տեղեկություններ • • • 175 II․ Բնությունը • • ․ ․ t176 III․ Աշխարհագրական հայտնագործությունների և ուսումնասիրությունների պատմությունը 178 IV․ Բնակչությունը • • • t178 V․ Պատմական ակնարկ t179 VI․ Քաղաքական բաժանումը 181 I․ Ընդհանուր տեղեկություններ: Մայր ցամաք Արևելյան կիսագնդում։ «Աֆրիկա» բառը վերջնականապես չի ստուգաբանված։ Որոշ գիտնականների կարծիքով այն առաջացել է բերբերական աֆարիկ հին ցեղերի անունից կամ լատինական «a frigus»՝ անսառնամանիք բառից։ Մեծությամբ Ա․ երկրորդ մայր ցամաքն է Եվրասիայից հետո։ Տարածությունը 29,2 մլն․ կմ2 է (կղզիներով՝ 30,3 մլն․ կմ2, երկրագնդի ցամաքի տարածության մոտ 1/5-ը)։ Բնակչությունը՝ 344 մլն․ (1972)։ Հասարակածով բաժանվում է համարյա երկու հավասար մասերի։ Ծայր հս․ կետը գտնվում է 37°20՝ հս․ լայնության (Էլ–Աբյադ հրվանդան), հվ․՝ 34°52՝ եվ․ լայնության (Ասեղի հրվանդան), արմ․՝ 17°32՝ արմ․ երկայնության (Ալմադի հըր– վանդան), արլ․՝ 51°23՝ արլ․ երկայնության (Ռաս իյաֆուն հրվանդան) վրա։ Երկարու– թյունը հս–ից հվ․ մոտ 8000 կմ է, լայնությունը՝ հս–ում 7500 կմ, հվ–ում՝ մոտ 3100 կմ։ Ա–ի ափերը ողողում են Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների, Միջերկրական և Կարմիր ծովերի ջրերը։ Սուեզի պարանոցով միացած է Ասիային (պայմանական սահմանը Սուեզի ջրանցքն է)։ Եվրոպայից անջատվում է: Ջիբրալթարի նեղուցով։ Ափագծի երկարությունը 30500 կմ է։ Ափերը թույլ են կտրտված, հաճախ լեռնոտ են։ Հարմար ծովախորշերը քիչ են։ Խոշոր ծոցերն են: Գվինեականը և Սիդրան (Մեծ Սիրտ)։ Ամենամեծ թերակղզին Աոմալին է։ Ա–ին են պատկանում Մադագասկար, Կոմորյան, Մասկարենյան, Ամիրանթյան, Սեյշելյան, Զանզիբար, Սոքոթրա, Մաֆիա, Փեմբա, Մադեյրա,