հանդես եկել հօգուտ սփյուռք–հայրենիք կապերի ամրապնդման։ Լինելով ներգաղթի եռանդուն կողմնակից՝ «Արեգ»-ը պաշտպանել է ՀՕԿ–ի, հայրենակցական–վերաշինաց միությունների գործունեությունը։
«ԱՐԵԳ», գրական, գիտական, հասարակական ամսագիր։ Լույս է տեսել 1922 - 24-ին (1924-ի հունվար–հունիսին՝ երկշաբաթաթերթ), Վիեննայում, Բեռլինում, ապա նորից՝ Վիեննայում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Ս․ Հակոբյան։ «Արեգ»-ը հիմնականում տպագրել է հայ գրողների ստեղծսաործություններ, թարգմանություններ ռուս և եվրոպական հեղինակներից, գրական–քննադատական ուսումնասիրություններ։ Լուսաբանել է Հայաստանի և ընդհանրապես Անդրկովկասի տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքի առաջընթացը։ Ամսագիրը պաշտպանել է Հոկտեմբերյան մեծ հեղափոխության գաղափարները և նպաստել հայրենիքի հետ սփյուռքի կապերի ամրապնդմանը։
ԱՐԵԳԱԿ, Երկրագնդին ամենամոտ աստղը, Արեգակնային համակարգի կենտրոնական մարմինը։ Զանգվածը՝ 2·1033գ (կազմում է Արեգակնային համակարգի ընդհանուր զանգվածի 99,86%-ը), միջին հեռավորությունը (Երկրագնդից)՝ 149,6 մլն․ կմ, միջին խտությունը՝ 1,42 գ/սմ³, միջին անկյունային տրամագիծը՝ 31'59", գծայինը՝ 1,392 մլն․ կմ, ծանրության ուժի արագացումը՝ 273,8 մ/վրկ², լուսանկարչական աստղային մեծությունը՝ 25,93։ Արեգակի գումարային ճառագայթման չափանիշը արեգակնային հաստատունն է, որը որոշվում է Երկրագնդի մթնոլորտից դուրս գտնվող մեկ սմ² մակերեսի վրա մեկ րոպեում ուղղահայաց ընկնող ջերմության քանակով և հավասար է 2,00 կալ/սմ² ր։ Արեգակի ընդհանուր լուսային ճառագայթման հզորությունը մոտ 4·1033 էրգ/վրկ է։ Արեգակը G2 սպեկտրալ դասի դեղին թզուկ աստղ է, մակերևույթի ջերմաստիճանը մոտ 6000° է։ Արեգակը իր առանցքի շուրջը պատվում է ոչ որպես պինդ մարմին, հասարակածային գոտին պտտվում է 25 երկրային օրում, իսկ բևեռային շրջանները՝ մոտ 35 օրում։ Արեգակի ընդերքի խտությունը մոտ 100 գ/սմ³ է և ջերմաստիճանը՝ մոտ 20 մլն․ աստիճան։ Ենթադրվում է, որ այնտեղ տեղի ունեցող ջերմամիջուկային ռեակցիաները ապահովում են Արեգակի ճառագայթումը։ Արեգակի մթնոլորտի ստորին շերտը (հաստությունը մոտ 400 կմ) կոչվում է լուսոլորտ։ Արեգակի դիտվող ամբողջ ճառագայթումը մեզ հասնում է լուսոլորտից։ Լուսոլորտից վեր (մինչև 14000 կմ բարձրության վրա) գտնվում է նոսր գազային շերտ, որը կոչվում է գունոլորտ։ Վերջինս հիմնականում ուսումնասիրվում է Արեգակի խավարումների ժամանակ, երբ այն երևում է որպես պայծառ կարմիր թաղանթ։ Այդ ժամանակ անհետանում են ֆրաունհոֆերյան կլանման գծերը, և երևան է գալիս պայծառ գծերով մի սպեկտր, որը կոչվում է բռնկման սպեկտր։ Այն առաջանում է գունոլորտի ստորին շերտում, որը երբեմն կոչվում է շրջման կամ փոխակերպման շերտ։ Խտությունը գունոլորտում նվազում է բարձրության հետ, իսկ ջերմաստիճանը՝ աճում։ Գունոլորտի առանձին ջրածնային թելիկներում ջերմաստիճանը հասնում է մինչև 150000°։ Արեգակի արտաքին նոսր մասը կոչվում է արևապսակ։ Այն տարածվում է մինչև մի քանի արեգակնային շառավիղ հեռավորության վրա։ Արևապսակի ջերմաստիճանը ավելի քան միլիոն աստիճան է։ Արեգակի մթնոլորտը չի գտնվում հանգիստ վիճակում, և այնտեղ տեղի են ունենում տարբեր ակտիվ երևույթներ։ Լուսոլորտի մակերևույթը բաղկացած է մեծ քանակությամբ լուսավոր հատիկներից՝ գրանուլներից 100–1000 կմ չափերով։ Նրանք գտնվում են անընդհատ շարժման և փոփոխության մեջ (շարժման տեսագծային արագությունները 1,7 կմ/վրկ կարգի են)։ Նրանց կյանքի տևողությունը 1-6 ր է։
(նկ․) Արևաբիծը և գրանուլներ Արևաբծեր
(նկ․) Արևապսակ՝ Արեգակի խավարման պահին
Արեգակի մակերևույթի վրա ժամանակ առժամանակ առաջանում են մութ տիրույթներ՝ արևաբծեր։ Դրանք հիմնականում դիտվում են 5°-ից 25° արեգակնային լայնությունների վրա և համեմատաբար հազվադեպ՝ 45°-ից բարձր լայնություններում։ Սկզբնական շրջանում նրանց չափերը փոքր են՝ 1500–2000 կմ։ Հետո աճում և երբեմն հասնում են մինչև 230000 կմ։ Մեծ մասամբ առաջանում են խմբերով։ Հաճախակի են կրկնակի բծերը։ Նրանց գոյության տևողությունը մի քանի ժամից մինչև մի քանի ամիս է, որից հետո տրոհվում են, փոքրանում և անհետանում։ Սպեկտրներում թույլ են որոշ իոնացված տարրերի գծերը։ Կան նաև մի շարք մոլեկուլյար շերտեր, որոնք բացակայում են լուսոլորտի սպեկտրում։ Պայծառությունը կազմում է լուսոլորտի պայծառության 0,1-0,4 մասը։ Ունեն ուժեղ մագնիսական դաշտ՝ 1000–3000 է։ Արևաբծերում տեղի է ունենում նյութի արտավիժում՝ 2,7 կմ/վրկ արագությամբ։ Սովորաբար Արեգակի սկավառակի եզրերի կամ արևաբծերի մոտ դիտվում են պայծառ թելիկային կառուցվածքով կազմավորումներ, որոնք կոչվում են ջահեր։ Դրանք ևս ժամանակավոր բնույթ ունեն։ Ջահերում ջերմաստիճանը 1000-2000°-ով բարձր է Արեգակի սկավառակի կենտրոնական մասի ջերմաստիճանից։ Գունոլորտում ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում բռնկումներ։ Բռնկումների ժամանակ պայծառության աճը տեվում է 1-2 ր, իսկ անկումը՝ շատ ավելի երկար՝ երբեմն հասնելով 1 ժ։ Բռնկման պայծառությունը մինչև երկու անգամ կարող է գերազանցել հարևան տիրույթների պայծառությանը։ Գունոլորտային բռնկումների ժամանակ դիտվում են շիթեր, որոնց արագությունը հասնում է մինչև 700 կմ/վրկ։ Գունոլորտային բռնկումները որոշակի ազդեցություն ունեն Երկրի մթնոլորտի վրա, փոխելով իոնոլորտի վիճակը և Երկրի մագնիսական դաշտը՝ առաջացնում են մագնիսական փոթորիկներ, բևեռափայլեր, ռադիոկապի խափանումներ։ Երկրի վրա գունոլորտային բռնկումների հետևանքները երևան են գալիս բռնկումից հետո (1-2 ժամից մինչև 1-2 օր ուշացումով)։
Արեգակի ակտիվ գործունեության արտահայտություն են նաև հրվիժակները (պրոտուբերանցները), որոնք դիտվում են Արեգակի սկավառակի եզրին։ Դրանք գազային զանգվածների արտավիժումներ են։ Սկավառակից դուրս նրանք երևում են որպես լուսավորված գազային շերտեր և ունեն բազմազան ձևեր։ Երբ դրանք երևում են Արեգակի սկավառակի վրա, ապա ունեն մութ թելիկների տեսք։ Կյանքի տևողությունը մի քանի րոպեից մինչև մեկ ամիս Է։ Տարբեր է և այդ տեղ նյութի շարժման արագությունը՝ մի քանի կմ/վրկ–ից մինչև 700 կմ/վրկ։ Դուրս ժայթքած նյութը մեծ մասամբ վերադառնում է Արեգակի վրա։ Որոշ հրվիժակների բարձրությունը Արեգակի մակերևույթից հասնում է մինչև 1700000 կմ։ Ենթադրվում է, որ այդտեղ նյութի շարժման ուղղությունը պայմանավորված է մագնիսական դաշտերի ուժագծերով։ Առավելագույն ակտիվության շրջանում արևապսա–
(նկ․) Հրվիժակ