Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բագարան, բերդաքաղաք, պաշտամունքային կենտրոն, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառի հյուսիս - արևելյան ծայրում, Ախուրյան գետի աջ ափին։ Ըստ Մովսես Իարենացու, Բ․ կառուցել է Երվանդ Դ թագավորը մ․ թ․ ա․ II դ․ սկզբին, Արմավիրից այնտեղ են տեղափոխել հեթանոսական կուռքերը (Բ-ում է եղել Հայաստանի հեթանոսական տաճարների գլխավոր համալիրը), քաղաքի մոտ տնկել անտառ՝ «Ծննդոց» անունով, պարսպապատել և դարձրել արգելանոց (ենթադրվում է, որ տնկել են Արմավիրի մոտ եղած «Սոսյաց պուրակի* փոխարեն)Բ-ում քրմապետ է եղել Երվանդի եղբայր Երվազը։ Սակայն Արտաշես Ա, գրավելով թագավորությունը, սպանել է Երվանդին ու Երվազին, կուռքերը Բ-ից տարել Արտաշատ և իր զորավար Սմբատին նվիրել Երվազի 500 ծառաներին։ Սմբատը նրանց բնակեցրել է Մասիսի ստորոտում՝ նոր բնակավայրում, որը նախկինի անունով կոչվել է Բագարան։ Հետագայում Բ․ կորցրել է իր երբեմնի քաղ․ ու հաս․ դերը։ Միայն IX դ․, երբ Աշոտ Բագրատունի Մսակերը գնեց Կամսարականների տիրույթները, Բ․ դարձավ նախարարական ոստան։IX դ․ վերջին Բ․ Բագրատունիների նորաստեղծ պետու– թյան մայրաքաղաքն էր։ Այստեղ էր Բագրատունիների տոհմական դամբարանը։ Բագրատունյաց թագավորության անկումից հետո Բ․ նորից անշքացավ։ 1048-ին Բ․ զավթեցին սելջուկները, որոնք ավերեցին քաղաքը, կոտորեցին բնակչությանը։ XII դ․ սկզբին այն գրավեցին ՇահիԱրմենները, իսկ 1211-ին՝ ազատագրեցին հայ֊վրացական զորքերը։ 1394-ին Լենկթեմուրի հորդաները ավերի ու կողոպուտի մատնեցին Բ․։ Բ․ տեղադրված էր հսից հվ․ ձգվող ձորում, երեք ժայռաբլրակների վրա, որոնք ունեցել են պարսպապատ ամրոցապարանքներ և շրջափակված են եղել հաստ պարսպով՝ բերդաքաղաքն առանձնացնելով քաղաքից։ Պահպանվել են տարբեր ժամանակների շինությունների՝ բերդապարիսպների, բուրգերի, կամրջի, բնակարանների, գերեզմանատների, եկեղեցիների (Մ․ Թեոդորոս, Ա․ Գևորգ, Ա․ Շուշան ևն) մնացորդներ։ Ազգային ճարտ․ պատմության համար նշանակաքից է Ա․ Թեոդորոս եկեղեցին, որ Բ–ի հվ․ ծայրում կանգուն էր (բացի գմբեթից) մինչև XX դ․ կեսերը։ Ըստ հուշարձանը երիզող արձանագրության, 624-ին այն հիմնադրել է իշխան Բուտ Առավեղյանը, որի մահից հետո, 631-ին, ավարտել է կինը՝ Աննան։ Կենտրոնագմբեթ, հատակագծային հորինվածքով խաչաձևը քառակուսու վրա դրված կառույց էր, չորս կողմից դուրս եկող, ներսից՝ կիսաբոլոր, արտաքինից՝ նիստավոր աբսիդներով։ Չորս մույթերը, որ կամարածածկ բացվածքների միջոցով առանձնացված էին խաչթևերի երկայնական պատերից, միմյանց կապվել են երկկենտրոն, թեթևակի պայտաձև կամարներով։ Գմբեթակիր քառակուսին ութանկյան փոխանցող հիմնական չորս տրոմպներից բացի թմբուկն ունեցել է նաև միակտուր քարից ութ տրոմպիկներ, որոնց միջոցով ութանկյունին փոխանցվել է Բագարան Բագարան․ Ս․ Թեոդորոս եկեղեցու (624– 631) ընդհանուր տեսքը Բագարան․ Ս․ Թեոդորոս եկեղեցու հատակագիծը տասնվեցանկյան՝ մոտենալով բոլորաձևին և ավարտվել գմբեթարդով։ Բացի արլ․ աբսիդից, որի երկու կողմերին կից հետագայում կառուցվել են փոքր մատուռներ, մնացած երեքը ունեցել են մուտքեր։ Հուշարձանի նախնական ծածկը եղել է կղմինդրյա, ճարտ․ մանրամասները՝ քանդակազարդ, պրոֆիլավոր, քիվերը՝ ատամնաշար։ Ներքին խաչաձև տարածության երկթեք տանիքավոր թաղածածկ թևերը վեր բարձրանալով անկյունային ցած մասերից և աբսիդներից՝ ստեղծել են աստիճանավոր անցում արտաքինից ութնիստ, կոնաձև վեղարով թմբուկին։ Աբսիդներին միաձուլված ընդարձակ գըմբեթատակ տարածությամբ, ներքին բովանդակության՝ արտաքուստ համաչափ ծավալների ներդաշնակությամբ և կոնստրուկտիվ մասերի հստակ համաչափությամբ Բ–ի տաճարը դասվում է հայկ․ ճարտ․ լավագույն հուշարձանների շարքը։ Օտարերկրյա մի շարք տեսաբաններ բազմիցս անդրադարձել են «բագարանատիպ»՝ քառաբսիդ, գմբեթակիր չորս մույթերով հուշարձաններին։ 6ո․ Մտրժիգովսկու, Զ․ Դիմիտրոկալլիսի, Վ․ Արսլանի և ուրիշների կարծիքով Բ–ի Մ․ Թեոդորոս եկեղեցին, որ իր հորինվածքով հարում է էջմիածնի տաճարին, նախատիպ է եվրոպական մի շարք հուշարձանների, որ Արևմուտք է փոխանցվել Բյուզանդիայի միջոցով և գտել հետագա զարգացում։ Այդպիսի օրինակներից են Կ․ Պոլսի կայսերական պալատի այժմ գոյություն չունեցող «Նեա»-ն (868–886), Հայաստանի Աթոս լեռան «Մեծ Լավրա»-ն (963–1004) և ութ եկեղեցիները, Ֆրանսիայում՝ Օռեանի «ժերմինի դե Պրե»-ն (806), Միլանի «Մ․ Սատիրոս՜ն (868–881) և այլ կառույցներ։ Գրկ․ Մովսես իյորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Սարգսյան Ն․, Տեղագրութիւնք ի Փոքր և ի Մեծ Հայս, Վնտ․, 1864։ Ալի շան Ղ․է Այրարատ, Վնտ․, 1890։ Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ․ 1-2, Ե․, 1942-48։ Դիմիտրոկալի ս Ջ․, Քննական խոհեր, Միլանի Ս․ Սատիրոյի ճարտարապետության և վաղ միջնադարյան քառակոնք եկեղեցիների ծագման հարցերի շուրջ, «ՍԱ», 1970, № 5։ Ա․ Մանուչարյան, Ի՚աւփախչյան

Բագարան

(մինչև 1935-ը՝ Հաջի Բայրամ, 1935–68-ին՝ Բախչալար), գյուղ Հայկական ՄԱՀ Հոկտեմբերյանի շրջանում, Արաքսի ձախ ափին, Ախուրյանի գետաբերանի մոտ, շրջկենտրոնից 27 կմ արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, խորդենու մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի հայկ․ միջնակարգ և ադրբ․ ութամյա դըպրոցներ, ակումբ, գրադարան, բուժկայան։ Բ-ի ներկայիս հայ բնակիչները 1918-ին եկել են պատմական Բագարանից։

Բագրատ բագրատունի

(ծն․ թ․ անհտ․– 851), Հայոց իշխան 826-ից, Իշխանաց իշխան (պատրիկների պաարիկ), Աշոտ Բագրատունի Մսակերի որդին։ Նրա իշխանությունը տարածվել է ամբողջ Արմինիայի վրա։ Մուշում կառուցել է Մ․ Փըրկչի տաճարը։ Իր զորքով մասնակցել է Բյուզանդիայի դեմ արաբների մղած պատերազմներին։ Աշոտ Արծրունու և այլ իշխանների հետ 850-ին դիմագրաել է ԱբուՍայիդ (Ապուսեթ) ոստիկանին և թույլ չի տվել մտնել Հայաստան։ 851-ին հաղթել է Տարոնի վրա հարձակված Բաղեշի տեր Մուսային։ Ցուսուֆ ոստիկանը նրան Իվաթում խաբեությամբ ձերբակալել և ուղարկել է խալիֆայի նստավայրը՝ Սամառա, ուր և մահացել է։ Գրկ․ Թովմա Արծրունի, Պատմութիուն Տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887։ Լ և ո․ Երկ․ ժող․, հ․ 2, Ե․, 1967։ Ա․ Տեր–Ղևոնդյան

Բագդաշ

Ուաւլեդ (ծն․ 15․ 11․ 1912, Դամասկոս), Սիրիայի բանվորական և ազգային֊ազատագրական շարժման գործիչ։ Սիրիայի կոմունիստական կուսակցության (ՍԿԿ) անդամ 1930-ից։ Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1933-ից ԱԿԿ ԿԿ քարտուղար։ 1937-ից ՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարն է։ Ֆրանս, գաղութային իշխանությունների կողմից։