Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բազմիցս ենթարկվել է հալածանքների։ Մասնակցել է Կոմինտերնի VII (1935) կոնգրեսին։ 1954–58-ին ընտրվել է Աիրիայի պառլամենտի դեպուտատ։

Բագդասար, Բաղդասար, Դումիտրու (17․9․1893, Ռումինիա, գ․ Ռոշիեշտ, Վասլույ գավառ–16․7․1946, Բուխարեստ)։ Հայ նյարդավիրաբույժ, պրոֆեսոր (1937)։ 1922-ին ավարտել է Բուխարեստի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1927-ից եղել է ժիմբոլիայի նյարդահոգեբուժական հիվանդանոցի գլխավոր բժիշկը։ 1933-ին աշխատել է Բուխարեստի «Չենտրալ» հիվանդանոցում, որտեղ նրա նախաձեռնությամբ ստեղծվել է նյարդավիրաբուժության բաժանմունք։ 1945– 1946-ին եղել է Ռումինիայի առողջապահության մինիստր։ P-ի գիտական աշխատությունները նվիրված են նյարդավիրաբուժությանը՝ ուղեղի, ողնուղեղի ուռուցքների բուժմանը։

Բագդասար, Նիկոլայե (1896, գ․ Ռոշիեշտ, Վասլույ գավառ, Ռումինիա – 1971, Բուխարեստ), ռումինական փիլիսոփա, ազգությամբ հայ, Դ․ Բագդասարի եղբայրը։ Փիլ․ գիտ․ դ–ր, պրոֆեսոր։ Ռումինիայի սոցիալական և քաղաքական գիտությունների ակադեմիայի անդամ։ Ցասսիի և Բուխարեստի համալսարաններում դասավանդել է փիլի– սոփայություն։ Իմացության տեսության հարցերում հանդես է եկել ռացիոնալիզմի դիրքերից («Պատմության ժամանակակից փիլիսոփայությունը», 1930, «Իմացության տեսություն», հ․ 1–2, 1940–42)․ գրել է աշխատություններ՝ նվիրված փիլ․ պատմությանը («Ռումինական փիլիսոփայության պատմություն», հ․ 1–2, 1940– 1941) և մշակույթի հարցերին («Եվրոպական մշակույթի պրոբլեմներից», 1931, «Արդի մշակույթի ճգնաժամը», 1931)։ Ռումիներենի է թարգմանել է․ Կանտի գոր– ծերից։

Բագին(պհլ․ բագ–աստված), աստվածներին նվիրված շինվածք հեթանոսական Հայաստանում․ Հայկական լեռնաշխար– հում շատ տեղանուններ են եղել՝ կազմված P․ արմատով (օրինակ, Բագավան, Բագարան, Բագնայր, Բագինք նկ)։ 1․ Մեհյան, կուռքերի տաճար, օրինակ՝ Աշտիշատում եղած երեք Բները՝ Վահեվահյան, Ոսկեմոր, Ոսկեծին (իմա Անահիտի) և Աստղիկի (Ագաթանգեղոս, § 813), 2․ արձան, օրինակ՝ մեհյանների առջև Տիգրան II-ի կանգնեցրած Բ–ները, որոնց գոհեր են մատուցվել և երկրպագություն արվել (Մովսես իյորենացի, գիրք 2-րդ, գլ․ ԺԴ), 3․ զոհարան կամ զոհասեղան գերեզմանի վրա․ օրինակ՝ իր եղբոր՝ Մաժան քրմապետի գերեզմանի վրա Տիգրան IV-ի շինած Բ․ (նույն տեղում, գլ․ ԿԶ), 4․ սրբազան կրակարան, օրինակ՝ Բագավանի Բ․, որի որմզդական հուրը Արտաշիրը հրամայել է անշեջ պահել (նույն տեղում, գլ․ Հէ), 5․ երբեմն ըմբռնվել է որպես կառուցվածքների կամ շինությունների խումբ կամ համալիր (օրինակ՝ Բագարանում)։ Բ․ Առաքեւյան

Բագհաստանա(հին պարսկերեն՝ աստծո բնակավայր, աղավաղված ձևերն են՝ բագիստանա, բիհիստուն, բեհիստուն ևն), հնավայր, Իրանի Կրմանշահ քաղաքից Դարեհ I թագավորի տարեգրության և պատ– կերաքանդակների տեսարանը Բագհաստանայի ժայռին 36 կմ արևելք, Բեհեսթուն գյուղից 4 կմ հյուսիս։ Գեպնից 12,5 մ բարձրությամբ, սպիտակ մարմարյա ժայռի հարթեցված մակերեսին (7,6 մ22 մ) փորագրված է Աքեմենյան Դարեհ I թագավորի (մ․ թ․ ա․ 522–486) եռալեզու (հին պարսկերեն, ելամերեն, աքքադերեն) տարեգրությունը։ Աքեմենյան մյուս սեպաձև արձանագրությունների համեմատ ամենաբովանդակալիցն է ու ամենաերկարը (միայն հին պարսկերեն ընդարձակ բնագրի 5 սյունակը բաղկացած է 414 տողից)։ Դըրվագված է բազմաթիվ պատկերաքանդակ– ներով։ Կենտրոնում՝ հին պարսկ․ բնագրի վերնամասում, քանդակված է պարտված երկրների առաջնորդների ատյանի տեսարանը։ Հին պարսկերեն բնագրի I–IV սյունակները բովանդակում են Դարեհ I-ի գահակալման առաջին, V սյունակը՝ երկրորդ և երրորդ տարիներին Աքե– մենյան Իրանում կատարված իրադարձությունների պատմությունը։ Ըստ արձանագրության, Կամբյուսեսի մահից հետո Աքեմենյան գահը մ․ թ․ ա․ 522-ի մարտի 11-ից տիրել է պարսիկ մոգպետ Գաումատան։ Նույն թվականի սեպտ․ 29-ին նրան տապալել է Դարեհը՝ հռչակվելով Աքեմենյան տան 9-րդ գահակալ։ Մակայն Աքեմենյան տիրակալության հպատակ եր– կըրները (Հայաստան, Մարաստան, Պարսք, Ասորեստան, Բաբելոն, Ելամ, Պարթևաստան, Մարգիանա, Եգիպտոս ևն) ապստամբել և անկախացել են։ Դարեհը նրանց դիմադրությունն ընկճել է 19 խոշոր ճակատամարտերում։ Նրա պատժիչ զորքերին հատկապես համառորեն դիմադրել է Հայաստանը (հին պարսկ․ բնագրում կոչվում է Արմինա, ելամերենում՝ Հարմինա, աքքադերենում՝ Ոցաշտու)։ Այդ մասին Դարեհն արձանագրել է II սյունակի 29–63-րդ տողերում։ Հայաստանի դեմ պարսկ․ զորքերի ռազմական գործողություններն ընթացել են երկու ուղղությամբ՝ Դադարշիշ և Վահումիսա զորավարների առաջնորդությամբ։ Հայկ․ և պարսկ․ զորքերը ճակատամարտել են 5 անգամ (ըստ Ֆ․ Վ․ Կյոնիգի, 522-ի դեկտ․ 31-ին, 528-ի մայիսի 21-ին և 31-ին, հունիսի 12-ին և 21-ին)։ Նրանց առաջին ճակատամարտը տեղի է ունեցել Հայաստանից դուրս՝ Ասորեստանի Իզալա կոչվող վայրում, այսինքն՝ հայերը եղել են նախահարձակ կողէք և, հավանորեն, կապերի մեջ՝ Ասորեստանի, Մարաստանի, Պարսքի և Բաբելոնի ապստամբների հետ։ ճակատամարտերում հայերին հաղթելու մասին Դարեհի պարծենկոտ հայտարարությունները կողմնակալ են և անհամոզիչ։ Դարեհի տարեգրությունը լռում է Հայաստանի գրավման և հայ ապստամբներին պատժելու մասին։ Հավանորեն Դարեհի գահակալման սկզբնական տա– րիներին Հայաստանը պահպանել է անկախությունը։ Բ–ի հուշարձանը հնուց ծանոթ է եղել թճ տեղացիներին, թե օտար ճանապարհորդներին։ Մակայն մինչև XIX դ․ նրա բովանդակությունն անհայտ է մնացել։ Հին հույն հեղինակներ Կտեսիասը և Դիոդորոս Միկիլացին, հավատալով տեղական զրույցներին, այն վերագրել են առասպելական Շամիրամին։ 1835–47-ին արձանագրությունն ընդօրինակել և վերծանել է Իրանում ռազմական խորհրդատու, բրիտանական սպա Հենրի Կրեսվիկ Ռոուլինսոնը։ Բ–ի արձանագրության վերծանությունն այնուհետև կարևոր նշանակություն է ունեցեին Արևելքի մյուս երկրների սեպաձև արձանագրությունների ընթերցման համար։ Բ–ի արձանագրության լավագույն ընդօրինակությունը 1848-ին կատարել է ամերիկացի արևելագետ Զորջ Գլեն Քամերոնը։ Գրկ․ Բասմաջյան Կ․, Դարեհի արշավանքն ի Հայս, «Բանասեր*, 1899, Ի& 1։ Մ անանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ․ 1, Ե․, 1944։ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 1, Ե․, 1971։ Ադոնց Ն․, Հայաստանի պատմություն, Ե․, 1972։

Բագնայր, Բգներ (այժմ՝ Ղոզլի– ճ ա), գյուղ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում, Անիից արևմուտք, Ալաջա լեռան հյուսիսային ստորոտին։ Բ–ում է եղել համանուն վանքը (X–XIII^․), որը բաղկացած էր չորս եկեղեցիներից, գավթից և սյունասրահից։ Գլխավոր՝ Ա․ Աստվածածին եկեղեցին, կառուցել է Սմբատ Մագիստրոս Պահլավունին 1012-ին։ Այն ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք, որի կենտրոնում բարձրանում է գլանաձև թմբուկով գմբեթը։