բաժնում և Սորբոնի համալսարանում։ Բեմ է բարձրացել 1907-ին Վենետիկում, էսքիլեսի մի ողբերգության մեջ։ 1910-ին փոխադրվել է Փարիզ, դարձել ֆրանսիական թատրոնի դերասան, խաղացել է Սառա Բեռնարի, Մունե–Սյուլլիի, Պոլ Մունեի խմբերում և «Կոմեդի ֆրանսեզ»-ում։ Նկարահանվել է ֆրանսիական համր և հնչուն ֆիլմերում՝ Հուդա («Հիսուս Քրիստոս»), կրկեսի երգիչ և ձեռնածու («Սևիլիայի կախարդանքը») են։ Մեծ հաջողության է հասեյ Աբդուլ Համիդի դերակատարությամբ («Երկու չալմա»)։ Բ․ կապված է եղել փարիզահայ կյանքին՝ հայերեն և ֆրանսերեն առոգանությամբ դասեր է տվել Մխիթարյանների Մուրատյան վարժարանում (Մեր), որի «Մկրտիչ Պեշիկթաշլյան» թատերասրահում բեմադրել է Մ․ Վ․ Նուրիճանի «Թեոդոր Աալհունի» ողբերգությունը (1930), իր հավելումներով վերաբեմադրել Փարիզի «Հայ դրամատիկ»-ում (1946), ժ․ Ռիփշեի «Ծովահենը» (1935, իր թարգմանությամբ)՝ կատարելով ծեր նավաստու դերը։ 1940-ական թթ․ կեսերին ակտիվ մասնակցություն է ունեցել և նպաստել Փարիզի հայ թատրոնի աշխատանքներին թե իբրե դերասան և թե իբրև ռեժիսոր։ Դրել է բանաստեղծություններ, որոնք տպագրվել են «Կավռոշ» (Փարիզի) և այլ պարբերականներում։
Բագրատունի Մուշեղ Արսենի [Փալանդուզ Մկո, 2․ 11․ 1870, գ․ Կարբի (այժմ՝ ՀՍՍՀ Աշտարակի շրջանում)– 15․ 11․ 1945, Երևան], հայ սովետական երգիծաբան, լրագրող, հասարակական գործիչ։ Սովորել է ծննդավայրի ծխական, ապա՝ Շամախու դպրոցներում։ 1893–1905-ին եղել է հնչակյան կուսակցության անդամ, 1905-ից անցել է բոլշևիկյան կուսակցության շարքերը։ 1906–10-ին ընտրվել է կուսակցության Երևանի կոմիտեի անդամ, աշխատակցել բոլշևիկյան «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» թերթերին։ Երևանում լույս է ընծայել «Կռան» (1911–1912) և «Նոր մամուլ» (1913–14) առաջադիմական թերթերը։ 1916–20-ին աշխատակցել է «Պայքար», «խոսք», «Պահակ» և այլ պարբերականների։ Իր հոդվածներում մերկացրել է դաշնակցության գործունեությունը։ 1920-ին, Մայիսյան ապստամբության ճնշումից հետո, աքսորվել է Բաշ–Գյառնի, ուր և դիմավորել է սովետական իշխանության հաղթանակը, դարձել տեղի Հեղկոմի առաջին նախագահը։ Բ․ «Կրոնի թույնը» (1930) երգիծական պատմվածքների ժողովածուի հեղինակն է։ Նրա «Շոռշոռաքարափ» (1914) պատմվածքի հիման վրա «Հայֆիլմ»-ը նկարահանել է «Շոր և Շորշոր»-ը (1926)։
Բագրատունիներ հայ, նախարարական տոհմ և թագավորական հարստություն Հայաստանում։ Ըստ Մովսես Խորենացու, Բ․ սերում են հրեա Շամբատից, որի շառավիղներից Շամբատ Բագարատին Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը տվել է թագադրի և ասպետի պաշտոն, նշանակել Հայաստանի արմ․ կողմի կուսակալ և տոհմը կոչել նրա անունով՝ Բագրատունի։ Բ–ի հրեական ծագման (Դավթի ցեղից) զրույցը հիշատակում են նաև վրաց պատմագիրները և բյուզանդական պատմիչ Կոստանդին Ծիրանածինը։ Բագարատի հաջորդների ժառանգական տիրույթն է դարձել Մպեր գավառը։ Արշակունյաց գահնամակում Բ–ի տոհմը հիշատակվում է երկրորդ տեղում (Սյունյաց նախարարությունից հետո)։
Արշակունիների թագավորության վերացումից հետո Բ․ Այրարատ նահանգում տիրացել են Կոգովիտ գավառին՝ տոհմական ամրոց ունենալով Դարոյնքը։ V դ․ վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան։ VII–VIII դդ․ Բ․ մրցակցության մեջ էին Մամիկոնյանների հետ՝ հանուն քաղ․ առաջնության։ VII դ․ հայտնի էր Հայոց իշխան Աշոտ Բագրատունին (685–689)։ Այս շրջանում Բ․ մեծ ազդեցություն են ունեցել Այրարատի Ոստան Հայոց գավառում, որին տիրել են IX դ․ կեսերին։ VIII դ․ (արաբ, տիրապետության պայմաններում) Հայոց իշխանի պաշտոնը մեծ մասամբ վարել են Բ․։ Նրանք քաղ․ ասպարեզից աստիճանաբար դուրս են վանել Մամիկոնյաններին։ VIIIդ․ վերջին Բ․ հաստատվել են նաև Տայքում ու Կղարջքում, իսկ IX դ․ վերջին Վրասաանում հիմնել թագավորական հարստություն (տես Բագրատունիներ վրաց)։ Բ–ի տիրույթներն ավելի են ընդարձակվել IX դ․ սկզբին, երբ Աշոտ Մսակեր Բագրատունին ձեռք է բերել Տարոնը, Շիրակը, Արշարունիքը, Աշոցքը, Տաշիրը, Մոկքը, Աասունը, Շիմշատը։ Այս շրջանում Բ–ի տոհմական կենտրոնը Բագարանն էր։ IX դարից Բ․ դարձել են Հայաստանի ամենաազդեցիկ տոհմը և ժառանգաբար կառավարել երկիրը նախ որպես Հայոց իշխան, ապա՝ Իշխանաց իշխան և վերջապես 885-ից՝ Հայոց թագավոր։
IX–X դդ․ Բ․ ունեին մի քանի ճյուղավորումներ՝ Տարոնի, Մոկքի, Կարսի (Վանանդի) և Տաշիր–Զորագեաի (Կյուրիկյան)։ Ըստ Ն․ Ադոնցի, IX դ․ Աղվանքի, Խաչենի, Փառիսոսի իշխանները ծագումով եղել են Բ․։ X դ․ 2-րդ կեսին և մասամբ XI դ․՝ այս ճյուղերն ստեղծել են որոշ ինքնուրույնություն ունեցող քաղ․ միավորումներ։ Տարոնի Բ․ սերում էին Բագարատ Բագրատունու որդիներից՝ Աշոտից և Դավթից (հիշվում է «արքայիկ» պատվանունով)։ X դ․ 2-րդ կեսին սրանք անցել են Բյուզանդիա։ Մոկաց Բ․ սերում էին Բագարատի եղբոր՝ Սմբատի որդի Մուշեղից։ Վերջիններս նույնպես X դ․ 2-րդ կեսին գաղթել են Բյուզանդիա։ Բ–ի հիմնական ճյուղը Հայաստանում թագավորել է մինչև 1045-ը (տես Բագրատունիների թագավորություն)։ 963-ին Աշոտ Դ–ի եղբայր Մուշեղը Կարսում (Վանանդում) հիմնել է թագավորություն և սկիզբ դրել Բ–ի նոր ճյուղի։ Աշոտ Դ–ի որդի Գուրգենը Գուգարքում դարձել է թագավոր։ 1045-ին Բ–ի վերջին թագավոր Գագիկ Բ կանչվել ԷԿ․ Պոլիս և պահվել այնտեղ, որից հետո նենգորեն բյուզ․ զորքերը գրավել են Անին, վերացրել Անի–Շիրակի թագավորությունը։ Տաշիր–Զորագետի կամ Լոռու թագավորության վերացումից հետո (1113) այս ճյուղի Բ․ հիշվում են սոսկ որպես իշխաններ։ Սրանց մասին հիշատակություն կա մինչև XIV դ․ սկիզբը, որից հետո հայ Բ․ անհետացել են պատմության ասպարեզից։
Բագրատունի Հայոց թագավորների արքայացանկը Աշոտ Ա (885–890), Սմբատ Ա (890-913), Աշոտ Բ Երկաթ (914–929), Աբաս (929-953), Աշոտ Գ Ողորմած (953-977), Սմբատ Բ (977- 989), Գագիկ Ա (989-1020), Հովհաննես–Սմբատ (1020–41), միաժամանակ՝ Աշոտ Դ (1022-40), Գագիկ Բ (1043–45)։
Գրկ․ Մարկվարտ Հ․, Բագրսստունյաց տոհմը, Վնն․, 1913 (մաս 1)։ Ակինյան Ն․, Մատենագրական հետազոտություններ, հ․ 3․ Հայ Բագրատունիների տոհմածառը, Վնն․, 1930։ Ադոնց Ն․, Բագրատունեաց փառքը, տես նրա Պատմական ուսումնասիրություններ, Փարիզ, 1948։ Շահնազարյան Ա․, Բագրատունյաց նախարարական տոհմի ծագումը, «Հայաստանի պետական պատմական թանգարանի աշխատություններ»,
Բագրատունիներ վրաց, թագավորական հարստություն Վրաստանում IX–XIX դդ։ Մի շարք գիտնականների (Հ․ Մարկվարտ, Ն․ Ադոնց, Հ․ Մանանդյան) ուսումնասիրություններում պարզված է, որ վրաց Բ–ի հարստության հիմնադիրները եղել են 775-ի Արճեշի ճակատամարտի մասնակից Վասակ Բագրաաունին և նրա անմիջական հաջորդները (որդին՝ Ատրներսեհը և թոռը՝ Աշոտ կյուրապաղատը)։ IX դ․ կեսից Բ․ հաջողությամբ պայքարել են Տփղիսի արաբ, ամիրայության դեմ․ նրանց աջակցել են հայ Բ․; Վերջիններս խալիֆայի կողմից 862-ից, սկսած Աշոտ Մ–ից, ճանաչված էին Հայոց և Վրաց իշխանաց իշխաններ (X դ․ սկզբից՝ շահնշահեր)։ Այնուհետև Բ․ պայքարել են վրաց․ հողերը միավորելու համար։ Այս ուղղությամբ առաջինը լուրջ քայլեր է արել Բագրատ III (978– 1014)։ Բագրատի հաջորդները պայքարել են սելջուկ–թուրքերի և տեղական անհնազանդ իշխանների դեմ։ Վրաց Բ–ի ականավոր ներկայացուցիչներն էին Դավիթ Շինարարը (1089–1125), Գեորգի III (1156–84), Թամարը (1184–1213)։
Մոնղոլ–թաթարների արշավանքների (1220, 1235–40) հետևանքով Բ․ թուլացել են և դարձել հարկատու Ոսկե Հորդային։ Գեորգի V-ին (1314–46) հաջողվել է ազատվել մոնղոլներին հարկ տալուց, միավորել երկիրը։ Լենկթեմուրի արշավանքների, ֆեոդալական երկպառակությունների հետևանքով Բ–ի իշխանությունը վերստին թուլացել է։ Ալեքսանդր 1-ի (1412–43) և հաջորդների փորձերը՝ պահպանել երկրի միասնությունը, մնացել են անպտուղ։ Այնուհետև մինչև XVIII դ․ կեսերը Բ․ իշխել են Քարթլիի, Կախեթի և Իմերեթական թագավորություններում։ 1762-ին Արևելյան Վրաստանը (Քարթլի և Կախեթ) Հերակլ II-ի ջանքերով կարճ ժամանակով միավորվել է մեկ թագավորության մեջ։
1801-ին, Վրաստանը Ռուսաստանին միանալուց հետո, Բ–ի թագավորական իշխանությունը վերացվել է։
Գրկ ․Վարդան վարդապետ, Հավաքումն Պատմութեան, Վնտ․, 1862։ Մարկվարտ Հ․, Բագրատունյաց ճյուղագրությունը, Վնն․, 1913։ Ադոնց Ն․, Բագրատունիք Վրաստանում, «Պատմական ուսումնասիրություններ», Փարիզ, 1948։ Մանանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության․