Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պոյաճյան Ա․, Պատմություն հայ գաղթականության, հ․3, մաս 1, Կահիրե, 1961։

ԱՐԵՎԵԼԱ–ՂԱԶԱԽԱԿԱՆ ՄԱՐԶ, Ղազախական ԽՍՀ–ում, վերին Իրտիշի ավազանում։ Կազմվել է 1932-ի մարտի 10-ին։ Տարածությունը 97,3 հզ․ կմ² է։ Կենտրոնը՝ Ուստ–Կամենոգորսկ։ Բնությունը։ Իրտիշի աջափնյա մասն զբաղեցնում է Ալթայի հարավ–արևմտյան հատվածը՝ Ուբայի, Իվանովի, Ուլբայի, Բուխտարմայի, Հարավային Ալթայի և այլ լեռնաշղթաներով ու նախալեռներով, ձախափնյա մասը՝ Կալբինյան լեռնաշղթա։ Առավել բարձր մասը Կատունի լեռնաշղթա է՝ Բելուխա գագաթով (4506 մ)։ Կլիման խիստ ցամաքային է․ հունվարի միջին ջերմաստիճանը՝ -17°C-ից (հարթավայրերում) մինչև -26°C (բարձրալեռ ներփակ գոգավորություններում), հուլիսինր՝ 19,6°C-ից (հյուսիս–արևմուտքում) մինչև 23°C (հարավ–արևելքում), տարեկան տեղումները հարավ–արևելքում՝ 250, Հանքային Ալթայի լանջերին՝ 1500 մմ։ Գլխավոր գետն Իրտիշն է՝ Կուրչում, Նարիմ, Բուխտարմա, Ուբա և Ուլբա վտակներով։ Խոշոր լճերն են Զայսանը և Մարկակոլը։ Հարթավայրային մասում գերակշռում են սևահողերը, բաց և մուգ շագանակագույն հողերը, լեռներում՝ մոխրագույն, լեռնաանտառային և լեռնատափաստանային հողերը։ Անտառները 1570 հզ․ հա են (կեչի, կաղամախի, եղևնի, խեժափիճի)։ Հարուստ է օգտակար հանածոներով։

Բնակչությունը։ Արևելա–Ղազախստանյան մարզում բնակվում է 861 հզ․ մարդ (1974), ռուսներ, ղազախներ, ուկրաինացիներ, բելոռուսներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ² վրա 8,9 մարդ է (1974)։ Քաղաքային բնակչությունը՝ 59%։ Քաղաքները՝ Ուստ–Կամենոգորսկ, Զիրյանովսկ, Զայսան, Լենինոգորսկ, Աերեբրյանսկ, Շեմոնաիխա։

Տնտեսությունը։ Արդյունաբերության առաջատար ճյուղը գունավոր մետալուրգիան է։ Խոշոր ձեռնարկությունները (Ուստ–Կամենոգորսկ, Լենինոգորսկ, Բելոգորսկ, Զիրյանովսկ և այլն) աշխատում են Հանքային Ալթայի բազմամետաղների հարուստ հանքավայրերի բազայի վրա։ Ունի էներգետիկ հզոր բազա՝ Ուստ–Կամենոգորսկի, Բուխտարմայի ՀԷԿ–երը (կառուցված են Իրաիշ գետի վրա), ՀԷԿ–երի կասկադը Ուլբա և Դրմոտուխա գետերի վրա, 3 ՋԷԿ։ Զարգանում է մեքենաշինական, շինանյութերի, անտառային–փայտամշակման, թեթև ու սննդի արդյունաբերությունները։ Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են հացահատիկային կուլտուրաների մշակությունը չոռոգվող հողատարածություններում և անասնապահությունը։ Հողային ֆոնդը 5,1 մլն․ հա է (1969), որից 4289 հզ․ հա խոտհարքներ և արոտավայրեր են, 820 հզ․ հա վարելահոդեր։ Ցանքատարածությունների 70%-ը զբաղեցնում է հացահատիկը։ Տեխնիկական կուլտուրաներից մշակում են արևածաղիկ, շաքարի ճակնդեղ։ Հիմնական երկաթուղագծերն են․ Լոկոտ–Լենինոգորսկ և Ուստ–Կամենոգորսկ–Զիրյանովսկ։ Ավտոխճուղիները 7 հզ․ կմ են։


ԱՐԵՎԵԼԱ–ՉԻՆԱԿԱՆ ԾՈՎ, Դունխայ, Խաղաղ օվկիանոսի կիսափակ ծով Չինաստանի, Տայվանի, Ռյուկյու և Կյուսյու կղզիների միջև։ Մակերեսը 752 հզ․ կմ² է, միջին խորությունը՝ 349 մ, առավելագույնը՝ 2717 մ։ Արևելա–Չինական ծովն է թափվում Յանցզի գետը։ Ծովի արևելյան մասով անցնում է Հյուսիսային պասատային հոսանքի շարունակությունը, որը հյուսիսում ճյուղավորվում է․ մեկ ճյուղն ուղղվում է դեպի Ճապոնական ծով, իսկ մյուսից սկզբնավորվում է Կուրոսիո հոսանքը։ Կլիման մուսոնային է։ Մայիս–հոկտեմբերին 3-4 անգամ հարավից հյուսիս անցնում են թայֆունները։ Ջրի միջին ջերմաստիճանը ձմռանը՝ հյուսիս–արևմուտքից դեպի հարավ–արևելյան փոխվում է 7°C-ից մինչև 16°C, ամռանը՝ 27°-28°C, տարեկան տեղումները մինչև 2244 մմ է։ Ջրի աղիությունը 34,5‰ է, գետաբերանների մոտ՝ 5-10‰։ Հաճախակի լինում են ստորջրյա երկրաշարժեր (ցունամի)։ Մակընթացությունները կեսօրյա բնույթի են և հասնում են մինչև 7,5 մ բարձրության։ Արևելա–Չինական ծովում զարգացած է ձկնորսությունը։ Խոշոր նավահանգիստներն են Շանհայը, Ցզիլունը (ՉԺՀ), Նագասակին (Ճապոնիա)։


ԱՐԵՎԵԼԱ–ՊՈՆՏԱԿԱՆ ԼԵՌՆԵՐ, լեռնային համակարգ Թուրքիայում, Հայկական լեռնաշխարհի հյուսիսում։ Ձգվում է Սև ծովի հարավ–արևելյան ափին զուգահեռ, Մելետ գետից (արևմուտքում) մինչև Ճորոխի ստորին հոսանքը (արևելքում)։ Երկարությունը 400 կմ է, լայնությունը՝ մինչև 100 կմ, բարձրությունը՝ մինչև 3937 մ (Քաջքար լեռ)։ Կազմված է կավճի և երրորդականի բյուրեղային, մետամորֆային և նստվածքա–հրաբխածին ապարներից (կրաքարեր, տուֆոգեններ և գրանիտներ)։ Հարուստ է բազմամետաղային հանքավայրերով, հատկապես արծաթով (Գյումուշխանե)։ Լեռնաշղթաների (Գիրեսուն, Զիգանա, Քաջքար, Լազիստանի, Ալպեր) միջին բարձրությունը գերազանցում է 3000 մ–ից, իսկ առանձին գագաթներ ծածկված են հավերժական ձյունով։ Կան անթրոպոգենի սառցապատումների հետքեր։ Հարմար և անցանելի է միայն Զիգանայի լեռնանցքը։ Արևելա–Պոնտական լեռները մասնատված են Խարշատ, Դագիրման և այլ գետերի հովիտներով։ Հյուսիսահայաց լանջերին (տեղումները 3000 մմ) տարածված են մերձարևադարձային սաղարթավոր (մինչև 400 մ), խառը (400-1250 մ) և փշատերև (մինչև 1900 մ) անտառներ, հարավահայաց չորային լանջերին՝ միջերկրածովային չորասեր անտառներ ու թփուտներ (կան նաև Հայկական բարձրավանդակին հատուկ չորասեր տեսակներ), 2000 մ–ից բարձր ենթալպյան և ալպյան մարգագետիններ են։ Ս․ Բալյան


ԱՐԵՎԵԼԱ–ՍԻԲԻՐԱԿԱՆ ԾՈՎ, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծայրամասային ծով, Ասիայի հյուսիս–արևելյան ափերի