Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


տիրապետությունների զավթմանը։ Վերսալյան հաշտության պայմանագրով (1919) Գերմանիայից Բ-ին անցան Էյպենը, Մալմեդին, Մորենեն։ Բ․ ստացավ նաև Ռուանդա-Ուրունդիի մանդատը և Գերմանիայից ռազմատուգանք ստանալու իրավունք։ 1920-ին Բ․ ռազմական դաշինք կնքեց Ֆրանսիայի, 1921-ին մաքսային դաշինք՝ Լյուքսեմբուրգի հետ։ Բելգ․ մոնոպոլիաները կարևոր դիրքեր գրավեցին Լեհաստանի, Ռումինիայի, Հարավսլավիայի, ինչպես նաև Աֆրիկայի ու Ասիայի մի շարք երկրների տնտեսության մեջ։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ Բ․-ում ուժեղացավ հեղափոխական շարժումը։ 1921-ին հիմնադրվեց Բելգիայի կոմունիստական կուսակցությունը (ԲԿԿ)։ Բանվորական շարժման վերելքը կառավարող շրջաններին ստիպեց 1919-21-ին զիջումներ կատարել (ընտրական ռեֆորմը, 8-ժամյա աշխատանքային օր սահմանելու մասին օրենքը և այլն։ 1935-ի հուլիսի 12-ին Բ․-ի և ՍՍՀՄ-ի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ 194--ի մայիսի 10-ին գերմ․ բանակը ներխուժեց Բ․։ Չնայած ագրեսորին դիմադրելու բելգ․ ժողովրդի վճռականությանը, Լեոպոլդ III թագավորը՝ բելգ․ բանակի գլխավոր հրամանատարը, 1940-ի մայիսի 28-ին ստորագրեց կապիտուլյացիայի պայմանագիր։ Նույն օրը Բ․-ի կառավարությունը փախավ Լոնդոն, որտեղ մնաց մինչև 1944-ի սեպտեմբերը։ ԲԿԿ-ն միակ քաղ․ կուսակցությունն էր, որ գլխավորեց Բ․-ի հայրենասիրական ուժերը և երկրում կազմակերպեց Դիմադրության շարժում։ Օկուպացիայի առաջին տարիներին ստեղծվեց «Բ․-ի Անկախության ճակատ» հայրենասիրական կազմակերպությունը։ 1944-ի սեպտեմբերին անգլո-ամեր․ զորքերը ազատագրեցին Բ․-ի տերիտորիան։ 1944–47-ին Բ․-ի կառավարություններում ներկայացված էին նաև կոմ-ւնիստները։ Դեմոկրատական շարժման վերելքը, որը գլխավորում էին կոմունիստները, Բ․-ի կառավարող շրջաններին ստիպեց իրականացնել մի շարք բարենորոգումներ (1947-ի սոցիալական ապահովագրության օրենքը, կանանց ընտրական իրավունք տրամադրելը և այլն)։ Սակայն հետադիմական ուժերը, համախմբվելով սոցիալ-քրիստոնեական կուսակցության և լիբերալ կուսակցության շուրջը, հարձակման անցան։ 1947-ի մարտին կոմունիստները հարկադրված դուրս եկան կառավարությունից։ 1950-ի հուլիսին, Լեոպոլդ III-ի Բ․ վերադառնալու կապակցությամբ (1950-ի օգոստոսին թագավորական գահը հանձնեց իր որդուն՝ Բոդուենին), տեղի ունեցավ աշխատավորների համաբելգ․ գործադուլ, որին մասնակցեց 500 հզ․ մարդ։ Աֆրիկայում ծավալվող ազգային-ազատագրական պայքարը Բ․-ին ստիպեց անկախություն տալ Կոնգոյին (I960) և Ռուանդա-Ուրունդիին (1962)։ Սակայն բելգ․ գաղութարարները Կոնգոյի Հանրապետությունում (հռչակվեց 1960-ին) հրահրեցին արյունահեղ ընդհարումներ և վարում էին երկրի անդամահատման քաղաքականություն։ Կոնգոյի ճգնաժամի հետևանքով Բ․-ում ստեղծվեց ներքաղաքական անկայուն դրություն։ Միմյանց փոխարինող կառավարություններն ընդունում էին հակադեմոկրատական օրենքներ։ Բ․-ում սրվեց նաև ազգային հարցը, որը կառավարական երկարատև ճգնաժամի պատճառ դարձավ։ 1968-ի հունիսին կաթոլիկներից և սոցիալիստներից կազմվեց կառավարություն Գ․ Էյսկենսի գլխավորությամբ։ Բ․ ՄԱԿ-ի անդամ է 1945-ից, 1949-ից՝ Հյուսիս-ատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) մասնակից։ 1950-ին Բ–ի և ԱՄՆ-ի միջև կնքվեց «ռազմական օգնության» համաձայնագիր- 1955-ին բելգ․ պառլամենտը հավանություն տվեց Փարիզի համաձայնագրերին (տես Փարիզի համաձայնագրեր 1954), և Բ․ միացավ Արևմտաեվրոպական դաշինքին։ Բ․ Քարածխի և պողպատի եվրոպական միավորման (1951-ից), «Ընդհանուր շուկայի» (1957-ից) մասնակից է։ 1964-ին Բ․ հրաժարվեց ՆԱՏՕ-ի բազմակողմանի միջուկային ուժերի ստեղծմանը մասնակցելուց, բայց իր տերիտորիան տրամադրեց Ֆրանսիայից հեռացած ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարության շտաբը և ՆԱՏՕ-ի խորհուրդը տեղավորելու համար (1967)։ ԱՄՆ-ից Բ․ տեղափոխվեց ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն (1967)։ 1969-70-ին Բ-ի կառավարությունը բազմիցս հանդես եկավ Եվրոպայի անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լուծման, մասնավորապես համաեվրոպական խորհրդակցություն հրավիրելու օգտին։ Բ․ գործարար կապեր է հաստատել եվրոպական սոցիալիստական երկրների հետ։ 1969-ին կնքվեց տնտ․ և գիտատեխնիկական համագործակցության սովետա-բելգիական համաձայնագիր։

VI․ Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները Բելգիայի կոմունիստական կուսակցություն (ԲԿԿ), հիմնադրվել է 1921-ին։ Ունի 14 հզ․ անդամ (1970)։

Սոցիալ քրիստոնեական կուսակցություն (ՄՔԿ)։ Ստեղծվել է 1945-ին։ Կուսակցության մեջ մտնում են խոշոր ֆինանսական բուրժուազիայի, կաթոլիկ հոգևորականության ներկայացուցիչներ և խոշոր հողատերեր։ Ունի 250 հզ․ անդամ (1969)։ Բելգիայի սոցիալիստական կուսակցություն (ԲՍԿ)։ Հիմնադրվել է 1885-ին (մինչև 1940-ը՝ Բելգիայի բանվորական կուսակցություն), միավորում է մանր բուրժուազիայի և բանվորության մի մասը։ Մտնում է Սոցիալիստական ինտերնացիոնալի մեջ։ Ունի 130 հզ․ անդամ (1970)։ 1964-ին ձախ սոցիալիստների մի մասը դուրս գալով ԲՍԿ–ից՝ ստեղծեց Աշխատավորության սոցիալիստական կոնֆեդերացիա։-Ազատության և առաջադիմության կուսակցություն (ԱԱԿ), մինչև 1961-ը՝ լիբերալ կուսակցություն։ Առաջացել է XIX դ․ 20-ական թթ․։ Կազմված է բուրժուազիայի տարբեր խավերի ներկայացուցիչներից և ինտելիգենցիայի մի մասից։ Ունի 50 հզ․ անդամ (1970)։ ժողովրդական միություն։ Կազմվել է ֆլամանդական ազգայնական կազմակերպությունների միավորումից, 1954-ին։ Ունի 11 հզ․ անդամ (1970)։

Արհմիությունները։ Բելգիայի աշխատանքի համընդհանուր ֆեդերացիա (ԲԱՀՖ)։ Հիմնվել է 1945-ին, ունի 800 հզ․ անդամ (1970), որի 70%-ը՝ բանվորներ։ Միավորում է 14 ճյուղային արհմիություններ։ 1945-ից մտնում է Ազատ արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի մեջ։ Քրիստոնեական արհմիությունների կոնֆեդերացիա։ Հիմնվել է 1908-ին։ Ունի 950 հզ․ անդամ (1970)։ Միավորում է 18 ճյուղային արհմիություններ։ Մտնում է Աշխատանքի համաշխարհային կոնֆեդերացիայի մեջ։ Բելգիայի լիբերալ արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիա (ԲԼԱՀԿ)։ Հիմնվել է 1930-ին։ Ունի մոտ 100 հզ․ անդամ (1970)։ Միավորում է ծառայողների, ուսուցիչների և ոչ մեծ թվով բանվորների։

VII․ Տնտեսա-աշխարհագրական ակնարկ Բ․ դասվում է արդ․ բարձր զարգացմամբ արևմտաեվրոպական կապիտալիստական փոքր երկրների խմբին, որին բնորոշ են արդ․ արտադրանքի մեծ համակենտրոնացումը, կապիտալի զգալի արտահանումը, ազգային և միջազգային խոշոր մոնոպոլիաները։ Բելգ․ կապիտալի կուտակման հիմնական աղբյուրներն են հանդիսացել Կոնգոյի բնական հարստությունների և բնակչության շահագործումը։ XX դ․ սկզբին Բ․ հասավ արտադրողական ուժերի զարգացման բարձր մակարդակի։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նրա էկոնոմիկան հանդիպեց դժվարությունների, որոնք ավելի մեծացան կապիտալիստական սիստեմի ընդհանուր ճգնաժամի խորացման, բելգ․ ֆրանկի դեվալվացիայի, ռազմ, ծախսերի մեծացման, արդ․ արտադրանքի տեմպերի անկման, արդյունաբերությունը ժամանակին նոր սարքավորումներով զինելուց հետ մնալու, հին ճյուղերը չվերակառուցելու հետևանքով։ Գնալով կյանքը թանկանում է, հարկերը մեծանում և լուրջ պրոբլեմ է դառնում գործազրկությունը։ Բելգ․ գաղութներում ազգային-ազատագրական շարժումների վերելքը և նրանց անկախ քաղ․ զարգացման ճանապարհ դուրս գալը հարված հասցրեցին Բ-ի պետական մոնոպոլիստական շրջաններին։ Սրվեց սպառման արտաքին շուկայի պրոբլեմը։ Բելգ․ մոնոպոլիաների ձգտումը՝ հարմարվել ետպատերազմյան դրությանը և պահպանել արդ․ արտադրանքի մակարդակն ու արտաքին տնտ․ դիրքը, պատճառ դարձավ, որ Բ․ մտնի Քարածխի և պողպատի եվրոպական միավորման և «Ընդհանուր շուկայի» մեջ։ Բ-ի էկոնոմիկայում որոշիչ դիրք են գրավում մոնոպոլիստական միավորումները («Սոսիետե Ժեներալ դը Բելժիկ», «Լոնուա», «Բրյուֆինա–Կոնֆինենդյուս», «Սոլվե», «Պետրոֆինա»), սակայն արդյունաբ-րության արտադրական կարողության 1/3-ը պատկանում է արտասահմանյան կապիտալին։ 1969-ին կապիտալ ներդրումները Բ-ում հասան 33,2 մլրդ բելգ․ ֆրանկի, որի 1/3-ը ԱՄՆ–ի կապիտալն