Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Պատկերազարդումը տես 320–321 էջե– րի միջե՝ աղյուսակ XVIII–XIX։ Գրկ․ Ս ա ր ու խ ա ն Ա․, Բելգիա և հա– յերը, Վնն․, 1937։ Добрынин Б․ Փ․, Физическая география Западной Европы, М․, 1948; Стрелецкая Л․ Н․, Бельгия․ Экономико-географическая характеристика, М․, 1962; Панков Ю․Н․, Современная Бельгия, М․, 1963; Ренар К․, Октябрь 1917 года и бельгийское рабочее движение, пер․ с франц․, М․, 1968; Его же, Рабочее движение в Бельгии․ 1945–1965, М․, 1966; Шлепнер Б․ С․, Сто лет социальной истории Бельгии, пер․ с франц․, М․, 1959; Андреев Л․ Г․, Сто лет бельгийской литературы, [М․], 1967; Гершензон- Чегодаева Н․ М․, Фламандские жи– вописцы, М․, 1949; Бельгийское искусство конца XIX–XX веков от Менье до Пермеке, Каталог, М․, 1956; Pirenne Н․, Histoire de Belgique des origines a nos jours, neuv․ ed․,v․ 1–4, Mons, 1948–52; Le mouvement scientifique en Belgique․ (Federation beige des so^tes scientifiques), (Bruxelles, 1966); Lau– rent М․, L՝Architecture et la sculpture en Belgique, Paris–Bruxelles, 1928; Leirens Ch․, La musique beige, 2 ed․, Bruxelles, 1954; Lilar S․, Soixante ans de theatre beige, Bruxelles, 1952․

ԲԵԼԳԻԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ 1830, բուրժուական հեղափոխություն Նիդեր– լանղական թագավորության բելգիական նահանգներում։ Վիեննայի կոնգրեսի (տես Վիեննայի կոնգրես 1814–15) որոշումնե– րով ֆրանս․ լծից ազատագրված բելգիա– կան նահանգները միացվեցին Հոլանդիա– յին։ Արդ․ տեսակետից զարգացած Բել– գիան դարձավ տնտեսապես թույլ զար– գացած Հոլանդիայի կցորդը։ Պետական լեզուն հայտարարվեց հոլանդերենը, ոտ– նահարվում էին բելգիացիների ազգային զգացումները, հալածվում էր կաթոլիկ կրոնը։ Դա առաջ բերեց բելգ․ զարգացող բուրժուազիայի և ժող․ լայն զանգված– ների բողոքն ու դիմադրությունը։ Երկրում սկսվեց ազգային շարժում, որի լոզունգն էր անկախ Բելգիայի կազմավորումը։ Բելգիայում հեղափոխություն սկսվելուն խթանեց 1830-ի արդ․ ճգնաժամը և ֆրանս․ հուլիսյան հեղափոխությունը։ 1830-ի օգոստ․ 25-ին Բրյոաելում ապստամբու– թյուն սկսվեց։ Սեպտեմբերին տարածվեց ողջ երկրում։ Սեպտ․ 25–28-ին հոլանդա– կան զորքերը պարտություն կրեցին Բրյու– սելում և վտարվեցին երկրից։ Կազմվեց ժամանակավոր կառավարություն։ Բրյու– սելում գումարված Ազգային կոնգրեսը նոյեմբ․ 18-ին հռչակեց Բելգիայի անկա– խությունը և արտահայտվեց սահմանա– դրական միապետության օգտին։ 1831-ի փետրվարին ընդունվեց սահմանադրու– թյուն, որն ուներ բուրժուա–դեմոկրատա– կան բնույթ։ 1839-ին Հոլանդիան ճանա– չեց Բելգիայի անկախությունը։

ԲԵԼԳԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿ–

ՑՈՒԹՅՈՒՆ (ԲԿԿ), ստեղծվել է 1921-ի սեպ– տեմբերի 4-ին։ Ղեկավարվում է մարք– սիզմ–լենինիզմի հիմունքներով։ ԲԿԿ–ի պատմության մեջ խոշոր իրադարձություն էր Բելգիայի լեռնարդյունաբերական բան– վորների 1932-ի ամառային գործադուլը։ Դրանից հետո ԲԿԿ սկսեց մեծ դեր խաղալ բելգիական պրոլետարիատի դասակար– գային պայքարում։ Երկրի օկուպացիայի տարիներին (1940 մայիս – 1944 նոյեմ– բեր) կոմկուսը ղեկավարել է դիմադրու– թյան շարժումը։ Նրա գլխավորությամբ գործող պարտիզանական բանակը ուներ 50 հվ․ զինվոր։ 1944-ից մինչե 1947-ի մար– տը ԲԿԿ ներկայացուցիչներ է ունեցել կառավարության կազմում։ 1946-ին 41 կոմունիստ ընտրվեց պառլամենտի ան– դամ։ Հետագա տարիներին բելգիական կառավարության և հետադիմական ուժե– րի հակակոմունիստական կամպանիան ծանր դրության մեջ գցեց կոմկուսին, հե– տապնդումները, հալածանքները դժվա– րացրին նրա գործունեությունը։ ԲԿԿ XII (1957) և XIII (I960) համագումարները ընդունեցին թեզիսներ, որոնք ըստ էու– թյան դարձան նրա ծրագիրը։ ԲԿԿ XX համագումարը (1971) հաստատեց կուսակ– ցության քաղաքական գիծը՝ նշելով, որ ԲԿԿ պայքարում է հանուն դեմոկրատա– կան և առաջադիմական ուժերի միասնու– թյան։ ԲԿԿ առաջադրել է Բելգիայում սո– ցիալիզմ կառուցելու ծրագիրը՝ գտնելով, որ այդ իրականացնել հնարավոր է խա– ղաղ ճանապարհով։ Բելգիայի կոմունիստ– ները պայքարում են գաղութատիրության և նեոգաղութատիրության դեմ, պահան– ջում, որ Բելգիան դուրս գա ՆԱՏՕ–ի ագ– րեսիվ բլոկից, նրանք պաշտպանում են խաղաղության և խաղաղ գոյակցության գաղափարը, հանդես գալիս հանուն հա– մաշխարհային կոմունիստական շարժ– ման միասնության։ ԲԿԿ ներկայացուցիչ– ները մասնակցել են կոմունիստական և բանվորական կուսակցությունների 1957, 1960 U 1969 թթ․ Մոսկվայի խորհրդակցու– թյուններին։ 1971-ի պառլամենտական ընտրություններում կոմունիստները հա– վաքել են 164 հզ․ ձայն (3,1%) և ստացել 5 տեղ ներքին U 1 տեղ վերին պալատում։ 1970-ին ԲԿԿ ուներ 11 հզ․ անդամ։ ԲԿԿ կազմակերպական հիմքը դեմոկրատական ցենտրալիզմն է, ստորին օղակները՝ տե– րիտորիալ և արտադրական բջիջները միավորված են շրջանային կամ քաղաքա– յին սեկցիաներում։ ԲԿԿ հրատարակում է ֆրանսերեն «Դրապո ռուժ» («Le Drapeau Rouge»), ֆլամանդերեն «Րոդե վաան» («De Rode Vaan»)շաբաթաթերթերը,ֆրան– սերեն «Կայե մարքսիստ» («Cahiers Mar- xistes») U ֆլամանդերեն «Վլաամսե մարք– սիստիեե տայջրիֆտ» («Vlaamse marxis- tise tiydschrift») տեսական ամսագիրը։

ԲԵԼԳՈՐՈԴ, քաղաք, ՌՍՖՍՀ Բելգորո– դի մարզի կենտրոնը։ Երկաթուղային հանգույց է։ 198 հզ․ բն․ (1974)։ Արդյունա– բերության կարևոր ճյուղերից են՝ շինա– նյութերի, սննդի արտադրությունը, մեքե– նաշինությունը։ Բ–ով է անցնում Շեբելին– կա–Մոսկվա գազամուղը։ Կան մանկա– վարժական, շինանյութերի ինստ–ներ, հա– մամիութենական հեռակա պոլիտեխնիկա– կան և ֆինանսատնտեսագիտական, իյլսր– կովի գյուղատնտ․ ինստ–ների մասնաճյու– ղեր, միջնակարգ մասնագիտական 6 ուս․ հաստատություն, թատրոն, թանգարան, հեռուստակենտրոն։ Հիշատակվում է XIII դարից։

ԲԵԼԳՈՐՈԴ–ԳՆԵՍՏՐՈՎՍԿԻ, քաղաք Ուկրաինական ՍՍՀ Օդեսայի մարզում (մինչև 1944-ը կոչվել է Աքքերման)։ 30 հզ․ բն․ (1967)։ Զարգացած է սննդի և թեթև արդյունաբերությունը։ Բ–Դ–ի տեղում մ․ թ․ ա․ VI դ․ հիմնադրվել է հին հուն․ Տի– րաս քաղաքը։ Բ–Դ․ եղել է Եվրոպայից