Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բ-ի արմ․ մարզերը ՍՍՀՄ–ի մեջ ընդունելու և ԲՍՍՀ–ի հետ վերամիավորվելու խնդրանքով։ Նոյեմբ․ 2-ին և 12-ին այդ խնդրանքը համապատասխանաբար բավարարվեց ՍՍՀՄ–ի և ԲՍՍՀ–ի Գերագույն սովետների կողմից։

Հայրենական մեծ պատերազմի առաջին օրից Բ․ վերածվեց վիթխարի մարտադաշտի։ Այստեղ էր կենտրոնացված գերմ․ բանակների «Կենտրոն» խմբավորումը (ավելի քան 50 դիվիզիա)։ Սովետական զորքերը ծանր մարտեր մղեցին Բ-ում։ Հերոսաբար մարտնչեց Բրեստի ամրոցի սակավաթիվ կայազորը (տես Բրեստի պաշտպանություն 1941)։ 1941-ի օգոստոսից մինչև 1944-ի հուլիսը Բ․ օկուպացված էր։ Ոչ լրիվ տվյալներով, ՍՍՀՄ–ի արլ․ շրջանները էվակուացվեց ավելի քան 1,5 մլն մարդ, 109 խոշոր արդ․ ձեռնարկություն են։ Գերմանացիները Բ-ում ստեղծեցին ավելի քան 260 համակենտրոնացման ճամբար։ Օկուպացիայի տարիներին Բ-ում ոչնչացվեցին 2 մլն 225 հզ․ սովետական քաղաքացիներ և ռազմագերիներ։ ՍՍՀՄ մյուս ժողովուրդների հետ միասին բելոռուսներր համաժողովրդական պատերազմի ելան թշնամու դեմ։ Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ ստեղծվեցին պարտիզանական ջոկատներ, ընդհատակյա հակաֆաշիստական հայրենասիրական կազմակերպություններ։ Բ-ում գործում էին 1108 պարտիզանական ջոկատներ, որտեղ հաշվվում էր ավելի քան 374 հզ․ մարդ (16%-ը՝ կանայք)։ Բելոռուսների հետ պարտիզանական շարժմանը մասնակցում էին ռուսներ, ուկրաինացիներ, լիտվացիներ, լատվիացիներ, էստոնացիներ, հայեր։ ՍՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրվեցին ավելի քան 120 հզ․ պարտիզաններ, 87-ը արժանացան Սովետական Միության հերոսի կոչման։ Բ-ի ազատագրմանը (հատկապես արմ․ մարզերի) մասնակցեց հայկական «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը։ Պարտիզանական միավորումներ էին ղեկավարում Ս․ Արզումանյանը (Բրեստի շրջանի պարտիզանական ջոկատի հրամանատար), Խ․ Մաթևոսյանը (Չապաևի անվ․ բրիգադի հրամանատար), Ա․ Կիտյանը (Ատալինի անվ․ բրիգադի հրամանատարի տեղակալ), Վ․ Հայրապետյանը (308 –րդ պարտիզանական գնդի շտաբի պետ), Վ․ Աղաջանյանը (Մոգիլյովի մար– զում գործող ջոկատի հրամանատար)։

Ընդհատակի հերոսներից էր Հ․ Զաքարյանը։ Բ-ի պարտիզանական ջոկատներում մարտնչած 200 հայ ռազմիկներ պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով։

Սովետական զորքերը 1944-ի հուլիսին Բ․ ամբողջովին ազատագրեցին, որի մեջ նշանակալի ավանդ ունեն Առաջին մերձբալթյան ռազմաճակատի զորքերը Հ․ Բաղրամյանի հրամանատարությամբ։ Պատերազմի ժամանակ սովետական բանակում ծառայում էին ավելի քան 1 մլն բելոռուսներ, որոնցից 300 հզ․ պարգևատրվեցին շքանշաններով և մեդալներով, 410-ը արժանացան Սովետական Միության հերոսի (4-ը՝ կրկնակի) կոչման։

Գերմ․ ֆաշիստները Բ-ում ավերեցին 209 քաղաք, այրեցին 9200 գյուղ՝ անօթևան թողնելով 3 մլն մարդ, ոչնչացրին 10 հզ․ արդ․ ձեռնարկություն, 10,2 հզ․ կոլեկտիվ տնտեսություն, 92 սովետական տնտեսություն ևն։ Բ-ի վնասը կազմեց 75 մլրդ ռ․ (1941-ի պետական գներով)։

Տնտեսության վերականգնմանը զուգընթաց Բ-ում ստեղծվեցին արդ․ նոր ճյուղեր։ Արդեն 1950-ին արդ․ արտադրանքի ծավալը 1940-ի մակարդակը գերազանցեց 15%-ով, ցանքատարածությունները ավելացան 28%-ով։ 1970-ին արդ․ արտադրանքի ծավալը 1940-ի համեմատությամբ աճեց 11 անգամ։ 1958-ի դեկտ․ 22-ին հանրապետությունը պարգևատրվեց Լենինի շքանշանով։ 1966–67-ին Մինսկը և հանրապետության բոլոր մարզերը պարտիզանական շարժմանը մասնակցելու և տնտեսության բնագավառում ձեռք բերած հաջողությունների համար պարգևատրվեցին Լենինի շքանշաններով։ ԲՍՍՀ 1968-ի դեկտ․ 27-ին պարգևատրվեց Հոկտեմբերյան հեղափոխության, 1972-ի դեկտ․ 29-ին՝ ժողովուրդների բարեկամության շքանշաններով։ ԲՍՍՀ ՄԱԿ–ի հիմնադիր երկրներից է և գործուն մասնակցություն է բերում նրա աշխատանքներին։ VI․ Բելոռուսիայի կոմունիստական կուսակցությունը

Բ-ի կոմունիստական կուսակցությունը ՍՄԿԿ բաղկացուցիչ մասն է։ Բելոռուսիայի կոմունիստական կուսակցությունը (ԲԿԿ) ստեղծվել է 1918-ի դեկտեմբերի վերջերին՝ դարասկզբից Բ-ի տերիտորիայում գործող բոլշևիկյան կազմակերպությունների համախմբումով։ Կազմակերպչորեն այն ձևավորվել է 1918-ի դեկտ․ 30–31-ին, ՌԿ(բ)Կ Հյուսիս–Արևմտյան մարզային կոնֆերանսում, որը համարվել է ԲԿ(բ)Կ I համագումար (մասնակցել է 206 պատգամավոր՝ ընտրված Մինսկի, Մոգիլյովի, Վիտեբսկի, Սմոլենսկի նահանգների և Վիլնոյի ու Չեռնիգովի նահանգների մի մասի 17771 կոմունիստների կողմից)։ ԲԿԿ սոցիալիստական շինարարության բոլոր փուլերում հսկայական քաղաքական և կազմակերպական աշխատանք է ծավալել հանրապետությունում։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ Բ-ի օկուպացիայի տարիներին, ընդհատակում գործում էին ԲԿ(բ)Կ 10 մարզկոմ, 185 միջշրջկոմ, շրջկոմ և քաղկոմ, 1316 սկզբնական կուսակցական կազմակերպություն, որոնք միավորում էին ավելի քան 35 հզ․ կոմունիստների։ ԲԿԿ հանդիսանում է բելոռուս ժողովրդի ավանգարդը, որը ՍՍՀՄ բոլոր ժողովուրդների հետ եղբայրական միասնությամբ կառուցում է կոմունիստական հասարակարգ։ 1974-ի հունվ․ 1-ի դրությամբ ԲԿԿ շարքերում եղել է 455917 կուսակցության անդամ և 17922 թեկնածու։

VII․ Բելոռուսիայի լենինյան կոմունիստական երիտասարդական միությունը

Բ-ի կոմերիտմիությունը ՀամԼԿԵՄ–ի բաղկացուցիչ մասն է, սոցիալիզմի կառուցման և կոմունիզմի համար մղվող պայքարում՝ ԲԿԿ–ի մարտական օգնականը։ Կոմերիտական առաջին կազմակերպությունները Բ-ում ստեղծվել են 1918-ի աշնանը։ Բ-ի ԼԿԵՄ ձևավորումն ավարտվել է I համագումարում (1920-ի սեպտ․ 25–27-ին, Մինսկում)։ 1974-ի հունվ․ 1-ի դրությամբ ԲԼԿԵՄ շարքերում եղել է 1186422 կոմերիտմիության անդամ, որոնք համախմբված էին 150833 սկզբնական կազմակերպություններում։ Բ–ի կոմերիտմիությունը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով (1945-ի սեպտեմբեր) և Լենինի շքանշանով (1970-ի սեպտեմբեր)։

VIII․ Արհմիությունները

Բ-ի արհմիությունները՝ ՍՍՀՄ արհմիությունների բաղկացուցիչ մասը, կազմավորվել են 1905–07-ի հեղափոխության տարիներին։ Արհմիությունների մասսայական կազմավորումը սկսվել է 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նրանք ակտիվորեն մասնակցել են սոցիալիստական շինարարությանը։ Բ-ի արհմիությունների I համագումարը տեղի է ունեցել 1921-ի մայիսին։ 1974-ի հունվ․ 1-ին Բ–ի 24 ճյուղային արհմիություններում միավորված էին 3,7 մլն–ից ավելի անդամներ։ Արհմիություններն ունեն 620 կուլտուրայի տուն և պալատ, 950 գրադարան։

IX․ ժողովրդական տնտեսությունը

Սովետական իշխանության տարիներին Բ․ դարձել է ինդուստրիալ հանրապետություն բարձր զարգացած գյուղատնտեսությամբ։ Զարգացած են մեքենաշինությունը, մետաղամշակությունը, քիմ․ և թեթև արդյունաբերությունը, անասնապահական մթերքների, կարտոֆիլի, վուշի արտադրությունը։ Գերմանա–ֆաշիստական օկուպացիայի տարիներին ԲՍՍՀ արդյունաբերությունը ավերվել էր ավելի քան 80%-ով և միայն 1950-ին ՍՍՀՄ եղբայրական