Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կան հանրապետությունների օգնությամբ հաջողվեց հասնել մինչպատերազմյան մա– կարդակին։ Արդյունաբերության համա– խառն արտադրանքը 1969-ին 1940-ի հա– մեմատությամբ ավելացավ համարյա 11 անգամ, նշանակալից չափերով կրճատ– վեց 1939-ին ԲՍՍՀ–ին միացված արմ․ շըր– ջանների ետ մնալը։ Հանրապետության արդյունաբերության աճին նպաստում է մեքենայացված գյուղատնտեսությունից ազատված բանվորական ուժը։ ԲՍՍՀ–ի էներգետիկան խարսխված է տորֆի և բերովի վառելանյութի վրա։ Մե– ծանում է Պոլեսիեում արդյունահանվող նավթի նշանակությունը (1973-ին 7,0 մլն ա)։ Պովոլժիեից խողովակաշարով եկող նավթի բազայի վրա Պոլոցկում կառուց– ված է ՍՍՀՄ նավթավերամշակման խոշոր գործարաններից մեկը, երկրորդը կառուց– վում է Մոզիրում։ Արդյունաբերության U բնակչության կարիքների համար բնական գազ ստանում է Դաշավայից։ 1973-ին արտադրվել է 23,0 մլրդ կվա ժ էլեկտրա– էներգիա, որը 46 անգամ գերազանցում է 1940-ի մակարդակը։Հանրապետությունում արտադրվում են բեռնատար ավտոմոբիլ– ներ (համամիութենական արտադրության 5,7% –ը, 1970), տրակտորներ (17,5%-ը), մետաղահատ հաստոցներ (13%-ը), մոտո– ցիկլետներ (12,8%-ը), հեռուստացույց– ներ (21,8%-ը), գյուղատնտ․ գործիքներ, սառնարաններ։ Հանրապետությունում արագ աճում է քիմ․ արդյունաբերությունը, հատկապես հանքային պարարտանյու– թերի արտադրությունը, այդ թվում կալիու– մական պարարտանյութերինը՝ 48,7%։ Սոլիգորսկում աշխատում է «Բելոռուս– կալիում» խոշոր կոմբինատը։ Զարգանում են քիմ․ արդյունաբերության ազոտական պարարտանյութերի (Գրոդնո), սուպեր– ֆոսֆատի (Գոմել) ճյուղերը։ Աշխատում են Պոլոցկի քիմ․, Բոբրույսկի ավտոդողե– րի, Լիդսկի լաքերի և ներկերի, Պինսկի արհեստական կաշվի, Սվետլոգորսկի ար– հեստական մանրաթելի կոմբինատները, Բորիսովի պլաստմասսայե իրերի գործա– րանը։ Կարևոր նշանակություն ունի ան– տառաքիմիան, ինչպես նաև անտառային և անտառամշակման արդյունաբերությու– նը՝ կահույքի, թղթի, ֆաներայի, լուցկու արտադրությամբ։ ԲՍՍՀ տալիս է ՍՍՀՄ– ում արտադրվող վուշե գործվածքների 10,4%-ը, բրդյա գործվածքների՝ 3,9%-ը, քիմ․ մանրաթելի՝ 10,4%-ը, տրիկոտաժե վերնազգեստի՝ 7,4%-ը։ Խոշոր ձեռնարկու– թյուններից են՝ Բարանովիչիի բամբակե գործվածքների կոմբինատը։ Մոգիլյովի արհեստական մանրաթելի գործարանը, Օրշայի վուշի կոմբինատը, Պինսկի տրիկոտաժե վերնազգեստների գործարա– նը։ Կարի, գորգերի, տրիկոտաժի, կոշի– կի և թեթև արդյունաբերության մյուս ճյուղերի արտադրությունը լիովին բավա– րարում են հանրապետության պահան– ջարկը, մի մասն էլ արտահանվում է։ IX հնգամյակում նախատեսված է տեխնի– կական պրոգրեսը ապահովող ճյուղերի առաջնահերթ զարգացումը։ Գյուղատնտեսության մեջ տիրապետող է կաթնամսատու անասնապահությունը և խոզաբուծությունը։ Հողագործությունը հարմարեցված է անասնապահության կա– րիքներին։ Կերաբույսերը 1970-ին կազ– մել են ցանքատարածությունների 36,8%-ը, կարտոֆիլը, որի մի մասը օգտագործվում է որպես կեր՝ 15,8%-ը^հացահատիկային կուլտուրաները՝ 41,4%-ը (հիմնականում գարի, ցորեն)։ Հանրապետությունը տա– լիս է վուշամանրաթելի համամիութենա– կան արտադրանքի 22%-ը, կարտոֆիլի՝ 14%-ը, կաթի՝ 6,3%–ը, մսի՝ 5,6%-ը, բան– ջարեղենի՝ 4%-ը, ձվի՝ 4,1%-ը։ Կա տեղա– կան հումքով աշխատող շաքարի 6 գործա– րան, որոնք լիովին ապահովում են հանրա– պետության պահանջները։ Տրանսպորտի հիմնական տեսակներն են՝ երկաթուղա– յինը, ավտոմոբիլայինը, գետայինը։ Մեծա– նում է խողովակաշարային տրանսպորտի դերը, որով ներմուծվում է նավթ և գազ։ Բ․ բազմակողմանի տնտեսական փոխ– հարաբերությունների մեջ է գտնվում միու– թենական բոլոր հանրապետությունների, այդ թվում և Հայկական ՍՍՀ–ի հետ։ Տըն– տեսական փոխհարաբերությունները իրա– կանպցվում են արտադրանքի փոխադարձ մատակարարման, առաջավոր փորձի փո– խանակման, սոցիալիստական մրցման, մասնագետների փոխանակման, ձեռնար– կությունների համատեղ կառուցման և այլ միջոցներով։ Բ–ից ՀՍՍՀ արտածվող ար– դյունաբերական ապրանքների մեջ կարևոր են մեքենաշինության արտադրանքները (արտածվող ընդհանուր ծավալի ավելի քան 54%-ը)։ ՀՍՍՀ Բ–ից ստանում է մեքե– նաշինության շուրջ 30 տեսակ արտադը– րանք՝ բեռնատար ինքնաթափ «ՄԱԶ» և և «ԲելԱԶ» մակնիշի հզոր ավտոմեքենա– ներ (Մինսկից և ժոդինոյից), բուլդոզեր– ներ, կոմբինացված քարաղացներ (Մինս– կից և Մոգիլյովից), անվավոր տրակտոր– ներ (Մինսկից), սիլոսահավաք կոմբայն– ներ (Գոմելից), շաղափող, սրող, հղկող, ռանդող հաստոցներ, փայտամշակման սարքեր։ Թեթև արդյունաբերության ՀՍՍՀ արտածվող արտադրանքներից մեծ տեղ են գրավում վուշե գործվածքները, թուղթը և հատուկ նշանակության ապակին, սնըն– դի արդյունաբերության արտադրանքնե– րից՝ վուշի յուղը։ ՀՍՍՀ–ում օգտագործվող ծխախոտի թղթի ավելի քան 30 և ստվարա– թղթի ավելի քան 15%-ը, ինչպես նաև մե– ծածավալ, հղկված ու մեծ հաստության ապակու զգալի մասը մատակարարում է Սոլիգորսկի կալիումի կոմբինատը Բելոռուսիան։ ՀՍՍՀ իր հերթին Բ–ին մատակարարում է բազմապիսի ապրանք– ներ, որոնց ընդհանուր ծավալում գերա– կշռում են մեքենաշինության և էլեկտրա– տեխնիկական արդյունաբերության ար– տադրանքները (մոտ 80%)։ Այս վերջին– ներից Բ–ի համար հատկապես կարևոր դեր ունեն շարժական էլեկտրակայաննե– րը, գեներատորները, ուժային տրանս– ֆորմատորները, էլեկտրաշարժիչները, միկրոամպերմետրերը, էլեկտրաճշգրիտ չափիչ գործիքները, հիդրոպոմպերը, կոմպ– րեսորները, մետաղահատ հաստոցները, մամլիչները։ Բ–ի բարձր զարգացած էլեկ– տրատեխնիկական արդյունաբերության համար առանձնահատուկ նշանակություն ունեն հայկական կաբելներն ու տեխնի– կական քարերը։ Թեթև արդյունաբերու– թյան արտադրանքի մեջ կարևոր տեղ են գրավում բրդյա և բամբակյա գործվածքնե– րը։ Բ–ի խոշոր քաղաքներում վաղուց մեծ համբավ են ձեռք բերել Հայկական ՍՍՀ հանքային ջրերը՝ «Ջերմուկ», «Արզնի» և «Դիլիջան»։ Ամեն տարի Բ․ է ուղարկվում ավելի քան մեկ մլն շիշ հանքային ջուր։ Յուրահատուկ տեղ են գրավում հայկա– կան բնական շինանյութերը։ Դրանցից հատկապես հիշատակության են արժա– նի պեմզան և պեռլիտը։ ՀՍՍՀ–ի ու Բ–ի փոխադարձ մատակարարվող արդ․ արտադրանքների ծավալը տարեցտարի ավելանում է, իսկ անվանակարգը՝ ընդ– լայնվում։ Միայն վերջին տասը տարի– ների ընթացքում ՀՍՍՀ–ից Բելոռուսիա արտածվող արդյունաբերական ապրանք– ների ծավալը մեծացել է 1,5 անգամ։ X․ Առողջապահությունը 1971-ին Բ–ում ծնելիությունը կազմել է 1000 բնակչին՝ 16,4, ընդհանուր մահացու– թյունը՝ 7,5 մարդ, մանկական մահացու– թյունը՝ 1000 ողջ ծնվածին՝ 16,4։ Կյանքի միջին տևողությունը 72 տարի է։ 1972-ին գործել է հիվանդանոցային 1002 հիմ– նարկություն՝ 97480 լքահճակալով (10 հզ․ բնակչին՝ 106,6 մահճակալ), ամբուլա– տոր–պոլիկլինիկային 1454 հիմնարկու թյուն, ֆելդշերա–մանկաբարձական 2868 կետ։ 1972-ին եղել է կանանց և մանկական 553 կոնսուլտացիա, 109 դիսպանսեր, 1134 դեղատուն և դեղատնային 3208 կետ, սա– նիտարա–համաճարակային 159 կայան։ Բժշկական կադրեր պատրաստում են բժըշ– կական 3 ինստ–ներ (Մինսկում, Վիտեբս– կում, Գրոդնոյում) և 20 ուսումնարաններ։ Հանրապետությունում կան բժշկական 9 գիտահետազոտական և բժիշկների կա– տարելագործման ինստ–ներ։ Բուժկան– խարգելիչ հիմնարկներում աշխատում է 24446 բժիշկ (10 հզ․ բնակչին՝ 26,7 բժիշկ)։ Առողջապահության և ֆիզիկական կուլ– տուրայի զարգացման ծախսերը 1971-ին կազմել են 311,5 մլն ռ․ (1 բնակչին՝ 34 ռ․ 21 կոպ․) 1940-ի 36,4 մլն–ի փոխարեն։ XI․ ժողովրդական կրթությունը Ա կուլաուր–լուսավորական հիմնարկները X–XI դդ․ սկսած Բ–ում գործել են կրթա– կան օջախներ։ XII դ․ Եվֆրոսինիյա Պոլոց– կայան սովորեցնում էր գրագիտություն, ձեռագրերի ընդօրինակում։ XVI – XVII դդ․ լուսավորության և մանկավարժության աս– պարեզում աչքի ընկան առաջին տպագրիչ Ֆրանցիսկ (Գեորգի) Սկորինան, հումա– նիստներ Սիմոն Բուդնին, Վասիլի Տյա– պինսկին, Լավրենւոի Զիզանին, Տուսաա– նովսկին, Մելեսփ Սմոարիցկին, Սիմեոն Պոլոցկին, գրահրատարակիչ եղբայրներ Լ․ և Կ․ Մամոնիչները, Ա․ Սոբոլը,Պ․ Մուս– տիսլավեցը։tXIX^ 90-ական թթ․ կեսե– րից Բ–ում և Լիտվայում կար 15 միջնակարգ