նուն գործողության վայրի պատմական և ազգային աոավել ճշմարիտ պատկերման։ XVIII դ․ վերջին, բուրժուական դրամայի զարգացումով ի հայտ է եկել բեմի տաղա– վարային ձևավորումը (երեք պատերով և առաստաղով պարփակ սենյակ)։ XVIII դ․ Բ․ մուտք է գործել նաև Ասիայի զարգացած երկրներ, ճապոնական Կաբուկի թատրո– նում օգտագործվել են եռաչափ դեկորներ, 1758-ին առաջին անգամ՝ պտտվող բեմա– հարթակ։ XIX դ․ 20-ական թթ․ բեմի լու– սավորման համար կիրառվել է գազը, իսկ 1849-ին, Փարիզի օպերայում, առա– ջին անգամ՝ էլեկտրական լույսի էֆեկտ– ները։ Ֆրանս, ռոմանտիզմը առաջադրել է գործողության վայրի պատմականորեն կոնկրետ բնութագրման խնդիրը։ Դեկոր– ների միջոցով «սոցիալական միջա– վայրի ճշգրիտ վերարտադրման» պահան– ջով հանդես է եկել է․ Զոլան։ Դրան ձըգ– տել են նատուրալիստ–ռեժիսորներ Ա․ Անտուանը (Ֆրանսիա), Օ․ Բրամը (Գերմանիա)։ Ռուսական մշակույթի հզոր վերելքը XIX դ․ վերջին իր ոլորտի մեջ է առել նաև թատրոնն ու Բ․։ Ռուսական Բ–յան զարգացմանը նպաստել են հաստո– ցային գեղանկարչության վարպետներ Վ․ Դ․ Պոլենովը, Վ․ Մ․ Վասնեցովը, Ա․ Մ․ Վասնեցովը, Ի․ Ի․ Լևիտանը, Կ․ Ա․ Կո– րովինը, Վ․ Ա․ Սերովը, Մ․ Ա․ Վռուբելը։ 1900-ական թթ․ թատրոնում իրենց գոր– ծունեությունն են ծավալել <Միր իսկուաո– վա» խմբավորման ներկայացուցիչները։ Բեմական ձևավորման սկզբունքների են– թարկումը ռեալիստական ռեժիսուրայի պահանջներին առաջին անգամ ձեռք է բերվել XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին, Մոսկվայի Գեղարվեստական թատրոնում (բեմանկարիչ՝ Վ․ Ա․ Սիմով)։ Հոկտեմբերյան հեղափոխությունը լի– արժեք պայմաններ է ստեղծել ՍՍՀՄ բոլոր ժողովուրդների բեմարվեստի առաջընթա– ցի համար։ Ռեալիստական Բ–յան միտում– ները զարգացրել և հարստացրել են Վ․ Ա․ Սիմովը, Ա․ Ցա․ Գոլովինը, Կ․ Ֆ․ Ցուո– նը, Բ․ Մ․ Կուստոդիևը և ուրիշներ։ Սո– ցիալիստական ռեալիզմի սկզբունքների կիրառմամբ է պայմանավորված սովետա– կան Բ–յան հետագա զարգացումը։ Թա– տերական ձևավորման ասպարեզում մեծ նվաճումների են հասել նկարիչներ Ն․Պ․ Ակիմովը, Մ․ Պ․ Բոբիշովը, Ա․ Ֆ․ Բոսու– լաևը, Բ․ Գ․ Կնոբլոկը, Վ․ Վ․ Դմիտրիևը, Գ․ Բ․ Ցակուլովը, Ի․ Մ․ Ռաբինովիչը, Վ․ Ֆ․ Ռինդինը, Ն․ Ա․ Շիֆրինը, Բ․ Ի․ Վոլկովր, Ֆ․ Ֆ․ Ֆեդորովսկին, ինչպես և Ա․ Գ․ Պետրիցկին, Վ․ Ն․ Գրեչենկոն, Մ․ Բ․ Ումանսկին (Ուկրաինա), Ս․ Ֆ․ Նի– կոլաևը, Օ․ Ն․ Մարկիսը (Բելոռուսիա), Ս– Բ․ Վիրսալաձեն, Ի․ Ի․ Գամրեկելին, Ի, Գ․ Սումբատաշվիլին, Պ․ Գ․ Օցխելին (Վրաստան), Ն․ Մ․ Ֆատուլաևը, Ռ․ Մ․ Մուստաֆաևը (Ադրբեջան), Օ․ Ե․ Սկուլ– մեն, Ա․ Յա․ Լապինշը (Լատվիա), Վ․ Պեյ– լը (էստոնիա) և ուրիշներ։ Հնում Հայաստանում թատերականաց– ված խաղերի ժամանակ օգտագործվել են դիմակներ, զգեստներ։Պրոֆեսիոնալ թատ– րոնի բացակայությունը կասեցրել է Բ–յան զարգացումը։ 1840-ին Կ․ Պոլսում ստեղծ– ված Արամյան կրկես–թատրոնում են աշ– խատել հայ առաջին բեմանկարիչները Բեմանկարչություն․ 1․ վ․ Սուրենյանց․Հ․ Հեյբորգի «Սիրո ողբերգու– թյուն» (էսքիգ, 1907, Վ․ Ֆ․ Կոմիսարժևսկայայի անվ․ թատրոն, Պետերբուրգ), 2․ Մ․ Սարյան․ I․ Բալիեի բեմադրած «Զուլեյկա», մնջախաղ (էսքիզ, 1926, «Չղջիկ» թատ– րոն, Մոսկվա), 3․ Գ․ 6 ա կ ու լ ո վ․ Ա․ Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (մակետ, 1927, Սունդուկյանի անվ․ թատրոն), 4․ Մ․ Ա ր ու տ չ յ ա ն․ Վ․ Վաղարշյանի «Օղա– կում» (մակետ, 1930, Սունդուկյանի անվ․ թատրոն), 5․ Վ․ Շ և ր ի շ ե․ Մ․ Գորկու «Հատակում» (մակետ, 1932, Լենինականի պետական թատրոն), 6․ Մ․ Սարյան․ Հ․ Ստեփանյանի «Քաջ Նազար» (էսքիզ, 1935, Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոն), 7․ Վ․ Վարդանյան․ «Սեր և ծիծաղ» ըստ Ե․ Օտյանի (էսքիգ, 1970, Երե– վանի դրամատիկական թատրոն) Հ․ Պաղտատւյանը և Հ․ Հեքիմյանը։ ժա– մանակակիցները բարձր են գնահատեւ արևմտահայ թատրոնի նկարիչ Ս․ Շի– շեճյանին (Կ․ Պոլիս), ինչպես և արևելա– հայ թատրոնի նկարիչ Ս․ Աբամելիքյանին (Թիֆփս)։ Բ–յան ասպարեզում առաջին ճանաչված հայ վարպետը Վ․ Սուրենյան– ցըն է որ հիմնականում գործել է Մոսկվա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/386
Արտաքին տեսք